Հա փաստորեն ապրիլի 1-ից էդ անտեր MNP-ն են ներդնելու, դրա համար են հա սաղ խառնվել իրար
Բիլայնը շտապումա ժամկետները վերացնի, ու մեկը մյուսի հետևից միքսային փաթեթներ թողարկի, օրանժը 1 քայլ սայտ ա բացում դրա վերաբերյալ ու ասում, որ ով նախապես գրանցվի և միանա իմ ցանցին, ու լինի յուրաքանչյուր 1000-երորդը, կստանա iPhone 5C, վիվան ասումա օրը 150 դրամ տուր, որ թողեմ անվճար զանգեր կատարես ցանցի ներսում, իսկ ասենք բիլայնը 100-ով միանգամից 7 օրա տալիս, և այլն: Ու ոնց երևումա մեջներից ամենաշատը օրանժն ա ուրախացել MNP-ի ներդրմամբ:
Vaio (16.03.2014)
Բիլայնում ծանոթ գտի, ասա Win-Win փաթեթ ճարեն, ու կունենաս՝
Ամսեկան աբոնենտային վճար՝ 400 դր։
Բջջային օպերատորներ (Բիլայն, Վիվա, Օրանժ, ՂՏ) - 5դր/ր
Քաղաքային - 15դր/ր
ինտերնետ - 15դր/ր
Ինտերնետի համար առանձին փաթեթ եմ վերցրել՝ ամիսը 1Գբ, որը զոռով եմ ծախսում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Bruno (16.03.2014)
Չգիտեմ գրառումդ ինձ էր ուղղված, թե չէ, բայց էս պահը լավն էր
ՀԳ. Հենց նոր Mix-ից անվճար անցում կատարեցի ReMix-ի, համ առանց տարբերակների ընտրության դեպի բիլայն ավելի էժան ա (5դ.), համ էլ եթե ուզում ես շատախոսես, թույլ ա տալիս շաբաթական 100 դրամով զանգեր կատարես դեպի բիլայն, ուրիշ ոչ մի օպերատոր տենց հնարավորություն չի տալիս
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Bruno (16.03.2014)
էլի ռսների հետևից են վազում?
MNP-ի հետ կապված մի քանի հարց տամ: Փաստորեն, ապրիլի 1-ից մենք զանգահարելով ասենք 096 կոդով համարին, չե՞նք իմանում թե ինչ օպերատորի համար է դա: Բայց դա ինչ որ օրենքի խախտում չի՞: Երբ գիտես, թե որ օպերատորին ես զանգելու, ընտրում ես քեզ հարմար տարբերակը ու դրանով զանգում, ասենք բիլայնին բիլայնով, ու գոնե որոշ չափով խնայում կատարում: Իսկ կարո՞ղ է MNP-ին մտցնելուց հետո բոլոր օպերատորները գան միևնույն դրամ/րոպե -ին:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Այս հարցը սենցա կարգավորվում:
Եթե զանգում ես մի հեռախոսահամրին, որը տեղափոխված է այլ բջջային օպերատոր, ապա զանգելու ժամանակ կլսես համապատասխան ձայնային ազդանշան (օրինակ` orange, vivacell, beeline), որից հետո դու կհասկանաս, թե կոնկրետ որ բջջային օպերատորի հեռախոսահամարին ես զանգում:
Ավելացնեմ նաև, որ եթե զանգում ես մի հեռախոսահամարին, որը տեղափոխված է այն բջջային օպերատոր, որի բաժանորդը նաև զանգողն է (այսինքն բջջային օպերատորները համընկնում են), ապա այս դեպքում ձայնային ազդանշան չի լինելու: 055-ից զանգում ես 077 (եթե վերջինս Orange-ա), ապա ձայնային ազդանշան չի լինելու:
Վերջին խմբագրող՝ Vaio: 16.03.2014, 14:30:
Բարև Ձեզ
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Vaio (16.03.2014)
***
Վերջին խմբագրող՝ Vaio: 16.03.2014, 14:48:
Բարև Ձեզ
օռանժի կայքում գտա սա...
իսկ այդ ազդանշանի հնչելու ընթացքում գումար գանձվում է՞Իմ նախկին օպերատորի ծառայություններից օգտվող ընկերներս ինչպե՞ս կարող են տեղեկանալ, որ ես փոխել եմ օպերատորիս
Ձեզ զանգահարելիս նրանք կլսեն ձայնային ազդանշան, որի միջոցով կտեղեկանան, որ զանգահարում են այլ օպերատորի բաժանորդի: Ձայնային ազդանշանը կանհետանա, եթե նրանք նույնպես դառնան Orange բաժանորդ: Ցանկության դեպքում զանգ կատարողները կարող են անջատել այդ ձայնային ազդանշանը:
քիչ առաջ կապվեցի Բիլայն օպերատորի հետ, իրենց ասելով դեռ ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չունեն, որ անցում է կատարվելու MNP-ին... մեկը մեկից խաբար չի՞, չեմ հասկանում, թե էլի նոր խաբելու ձև ա՞
էդ ոնց է հնարավոր, որ Օռանժը արդեն մի շաբաթ է գովազդն անում է, 1քայլ կայքը գործում է, իսկ իրենք ասում են՝ դեռ հաստատ չի
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Բիլյանի աշխատողը երևի չի իմացել:
Տեղափոխված համարին կանչի սկզբնավորում իրականացվող Օպերատորը բաժանորդին տեղեկացնում է համարի տեղափոխված լինելու մասին USSD հրահանգի միջոցով, իսկ զանգերի դեպքում՝ նաև մինչև մեկ վայրկյան տևողությամբ ազդանշանային համակարգով, ինչը Բաժանորդի կողմից կարող է ապաակտիվացվել:
Բարև Ձեզ
V!k (16.03.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ