User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հանգանակություն Ակումբի զարգացման համար

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հանգանակություն Ակումբի զարգացման համար

    Սիրելի՛ ակումբցիներ, սիրելի՛ բարեկամներ,

    Ակումբը (www.akumb.am) իր հետագա զարգացման ու պահպանման համար ունի ձեր ֆինանսական աջակցության կարիքը:

    Պարզապես հիշեցնեմ, որ ակումբը եղել և մնում է շահույթ չհետապնդող նախաձեռնություն, որի ստեղծման հիմնական նպատակն էր համացանցի հայկական տիրույթում հասանելի դարձնել հայերեն շփման, քննարկումներ անցկացնելու հարթակ: Իր ստեղծման ավելի քան 7 տարիների ընթացքում ակումբը, կարծում եմ, հրաշալի կատարել է իր այդ առաքելությունը, ինչի վկայությունն են արդեն 10000 հազարին մոտեցող (դեռևս 9255) գրանցված մասնակիցները, ավելի քան 25000 ստեղծված թեմաները, դրանցում կատարված ավելի քան 750000 գրառումները, 1000-ից ավելի բլոգային գրառումները, և այս ամենը միայն հայերեն ու հայատառ՝ չնչին բացառություններով:

    Ֆորում, որը եղել է ոչ միայն մասնագիտական քննարկումների հարթակ, ուր շատերը գտել են իրենց հուզող հարցերի պատասխանները, ձեռք են բերել նոր գիտելիքներ ու ուրիշներին հաղորդել են իրենց գիտելիքները, այլև եղել է ժամանցային շփման, ծանոթությունների հանգրվան, որտեղ չնայած որոշ կոնֆլիկտային իրավիճակներին, հիմնականում տիրել է ընկերական ու ջերմ մթնոլորտ. պատահական չէ, որ այսօր ամենատարբեր ակումբցիներ դարձել են մտերիմ ընկերներ, շատերն այստեղ գտել են իրենց կյանքի կեսին, արդեն ունեն երջանիկ ընտանիքներ, զավակներ: Ակումբն իր գործունեությունը պետք է շարունակի նույն ոգով՝ զարգանալով ու փորձելով նվաճել նոր բարձունքներ:


    Հանգանակության ողջ գումարը, առանց որևէ բացառության, ներդրվելու է ակումբի զարգացմացման ու պահպանման գործին, ինչն իր մեջ, կախված հավաքված գումարի չափից, ներառելու է ինչպես ակումբի տեխնիկական պահպանման համար անհրաժեշտ ծախսերը, այնպես էլ ընդլայնվելու, նոր հնարավորություններ ունենալու հեռանկարը:

    Եթե ցանկանում եք նպաստել ակումբի պահպանմանը, կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին:

    Հայաստանից փոխանցում կատարելու դեպքում.

    ՀՀ. դրամով. 163007548213, Հայէկոնոմբանկ
    ԱՄՆ դոլարով. 11800056715600, Անելիք Բանկ
    Ստացող՝ Արտակ Հարությունյան

    Արտասահմանից փոխանցում կատարելու դեպքում.

    USD
    Correspondent Bank: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS
    NEW YORK,NY
    SWIFT: BKTRUS33

    Beneficiary Bank: ANELIK BANK CJSC
    YEREVAN,ARMENIA
    SWIFT: ANIKAM22
    acc; 04435052

    Beneficiary: For: ARTAK HARUTYUNYAN
    acc: 11800056715600

    (Ուշադրություն. Արտասահմանից կատարվող փոխանցումների դեպքում որոշ բանկեր կարող են հարցնել նաև ստացողի անձնագրի սերիան: Քանի որ այդ ինֆորմացիան հրապարակային դնել չեմ ցանկանում, խնդրում եմ նման փոխանցում կատարել ցանկացողներին կապվել իմ հետ անձնական հաղորդակցության միջոցներով՝ անձնագրի սերիան փոխանցելու համար):


    Փոխանցում կարող եք կատարել նաև idram վճարային համակարգով.
    idram ID: 992048719


    Իհարկե գործում է ինձ տեսնելու ու կանխիկ գումար փոխանցելու տարբերակն էլ. ես միշտ ուրախ եմ հանդիպել ակումբցիներին:


    Սիրելի՛ ակումբցիներ, ուզում եմ հատուկ նշել, թեև դրա կարիքն իրականում չկա, որ հանգանակությանը մասնակցելը որևէ կերպ պարտադիր չէ: Որևէ մեկին այստեղ քաղցր կամ սառը հայացքով չենք նայելու՝ կախված նրանից, նրանք մասնակցել են հանգանակությանը, թե ոչ: Ակումբը շարունակելու է համահավասար լինել բոլորի համար. ոչ մեկը մասնակցելով հանգանակությանը չի ստանալու արտոնություններ, ոչ մեկը չմասնակցելով չի ունենալու սահմանափակումներ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մասնակցել ակումբի պահպանմանը, կարող է փոխանցել այնքան գումար, որքան կարող է. չկա որևէ անհարմար բան, եթե ուզում եք նպաստել ակումբին և կարող եք փոխանցել, օրինակ, ընդամենը 10 դրամ:

    Եվ ևս մեկ խնդրանք. գումար փոխանցելու դեպքում տեղեկացրեք ինձ դրա մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2013), ARMbrain (23.06.2013), CactuSoul (23.06.2013), einnA (18.07.2013), enna (23.06.2013), Jarre (24.06.2013), John (24.06.2013), Monk (24.06.2013), Moonwalker (23.06.2013), Norton (14.07.2013), One_Way_Ticket (24.06.2013), Peace (27.06.2013), Rammstein (24.06.2013), Ruby Rue (23.06.2013), Sagittarius (24.06.2013), Sambitbaba (23.06.2013), Smokie (23.06.2013), StrangeLittleGirl (23.06.2013), Stranger_Friend (23.06.2013), Tig (23.06.2013), VisTolog (24.06.2013), _Հրաչ_ (25.06.2013), Այբ (23.06.2013), ԱնԱիդա (24.06.2013), Արէա (24.06.2013), Դավիթ (23.06.2013), ԿԳԴ (12.07.2013), Հայկօ (30.06.2013), Մինա (23.06.2013), Նաիրուհի (24.06.2013), Շինարար (23.06.2013), Սերխիո (23.06.2013), Վոլտերա (23.06.2013)

  3. #2
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Tel-Cell-ի ապարատներով հնա՞րավոր ա փոխանցել

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (24.06.2013)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Tel-Cell-ի ապարատներով հնա՞րավոր ա փոխանցել
    Վահե ջան, idram համակարգն ըստ իրենց կայքի տալիս է նման հնարավորություն.

    Նորից մեջբերեմ այդ համակարգում իմ հաշվի ID-ն:
    Փոխանցում կարող եք կատարել նաև idram վճարային համակարգով.
    idram ID: 992048719
    Բայց անկեղծ ասած այդ ծառայությունը չեմ փորձարկել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վահե-91 (24.06.2013)

  7. #4
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց անկեղծ ասած այդ ծառայությունը չեմ փորձարկել:
    կփորձարկենք, ՊՄ-ով իմաց կտամ

  8. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահե ջան, idram համակարգն ըստ իրենց կայքի տալիս է նման հնարավորություն.

    Նորից մեջբերեմ այդ համակարգում իմ հաշվի ID-ն:


    Բայց անկեղծ ասած այդ ծառայությունը չեմ փորձարկել:
    Կայքում սխալ ա գրված, անվճար չի, կա միջնորդավճար http://tel-cell.am/am/users/commission/
    Մինչև 1000 - 30 , 1001-4999 - 2 %, 5000 + - 1 %

    «Տանդեմ» (2%)
    «Թել-Սել» (Լիցքավորման ծառայությունը վճարովի է): 100-1.000 ՀՀ դրամ վճարելու դեպքում միջնորդավճարը 30 ՀՀ դրամ, 1.001-4.999 ՀՀ դրամ լիցքավորելու դեպքում միջնորդավճարը 2 տոկոս, 5000 և ավել ՀՀ դրամ վճարելու դեպքում միջնորդավճարը 1 տոկոս:
    http://www.idram.am/index.php?lang=arm&level_id=387

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (24.06.2013)

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կայքում սխալ ա գրված, անվճար չի, կա միջնորդավճար http://tel-cell.am/am/users/commission/
    Մինչև 1000 - 30 , 1001-4999 - 2 %, 5000 + - 1 %


    http://www.idram.am/index.php?lang=arm&level_id=387
    Սրանց սայտում բառդակ ա, մեր մեջ ասած: Ստեղ էլ դոլարային, եվրոյով ու ռուբլով հաշվեհամարներ են տված փոխանցումների համար: Հետները «Live Support»-ով խոսեցի, որ հարցնեմ, թե ինչ փոխարժեքով են հաշվելու, որտև idram հաշիվը դրամային ա, ասում ա տենց բան չկա, մենք դոլարով, եվրոյով ու ռուբլով հաշվեհամարներ չենք տալիս փոխանցումների համար: Ասում եմ ձեր սայտում ա գրած, ասում ա հա, բայց որ մտնես քո ըքքաունթով, մենակ դրամային հաշվի համարն ա գրած... գժանոց

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 12
    Վերջինը: 14.12.2010, 19:00
  2. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար
    Հեղինակ՝ Sartorius, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 27.12.2007, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •