Երազները հետաքրքիր կերպով կարան հիշեցնեն մոռացված զգացումները։ Էսօրվա երազը նրա մասին էր, որ կարելի ա ընտրությամբ ու ազատորեն որոշել ինչ ես ուզում անես ու անես նույնքան բնականորեն, առանց ինքդ քեզ հետ հակադրությունների։ Սովորություն ա դարձել ամեն ինչ պարտականության զգացումից անել, երբ էդ մտածողությունից դուրս ես գալիս, հասկանում ես՝ պարտականություններ չկան էլ։ Գուցե կան պայմանավորվածություններ, փոխհամաձայնություններ, բայց դրանք էլ կարելի ա ընտրել անել կամ չանել։ Ստացվում ա, որ «պիտի» էս անեմ, էն անեմ անվերջ ցիկլը արհեստական ա, փոխարենը կարելի ա ցանկությամբ ու ինքնաբուխ ձևով անել, վերջ ի վերջո բոլոր անելիքներն են ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեր որոշումների ու ցանկությունների արդյունքն են ու շատ հազվադեպ «երկնքից» պարտադրված։
Էջանիշներ