Մտքովս անցավ գամ, ակումբում գրեմ։
Էս էտապի կարգախոսն ա «Ավելի լավ ա մի անգամ անձրեւ գա, քան անընդհատ մաղի գլխիդ»։
Երեխա ունենալը փոխում ա աշխարհընկալումդ, անհատականությունդ ու կյանքիդ չափորոշիչները։ Ծնունդի պահի սկսած մետամորֆոզների մեջ եմ. երեխու հետ միակ ճանապարհը իրականության աչքերի մեջ նայելով ա ու էդ անելու համար գիտակցության շատ շերտեր պետք ա հանել, ինքս իմ մասին պատկերացումներից ազատվել ու կարելի ա ասել զրոյից կազմավորել։
Աշխարհն էլ շատ ուրիշ ա թվում, հիմա ավելի մոտ եմ զգում կողքիս կանանց, ավելի լավ հասկանում։
Երեխա ունենալը օգնեց ճանաչել ու սիրել կին լինելը։
Արիան 6 ամսական էր, երբ նոր գործիս համար տեղափոխվեցինք Իսպանիա։ Առաջին 2 տարին ինչքան էլ ծանր էին հիմա խաղաղ եմ ու երջանիկ քան երբեւէ եղել եմ։
Երեխայի համար հարմարավետ տուն, անվտանգություն, կանախտեսելիություն ու ամենօրյա հաճելի պահեր ես ստեղծում, մեկ էլ պարզվում ա ինքդ էլ էդ ամենի կարիքն ունեիր։ Փոքրիկ տաք տարածք մեծ աշխարհի վրա, որտեղ ամեն բան սիրո հենքի վրա ա։




Մեջբերել
Էջանիշներ