User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Կյանքը Լուսնի վրա

  1. #16
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ փոքրանամ, ուզում եմ նորից առաջին դասարան գնամ, ուզում եմ նորից նույն ձև նայեմ ամեն ինչին, ուզում եմ...
    Ես հիմար բաներ եմ ուզում, գիտեմ, բայց ուզում եմ: Ես հիմար բաներ եմ անում, բայց նորից անում եմ, գրողը տանի, ինչքա՞ն կարելի է: Հիմա ես տանջվում եմ մի արարքի, ավելի ճիշտ մարդու/երևի նույնպես հիմար/ պատճառով, բայց գիտեմ, որ ընդամենը մի տարի հետո ես դրա մասին մտածելուց ոչինչ չեմ զգա, ոչինչ, իսկ հիմա էնքան եմ մտածում: Ամեն ինչ նույն հաջորդականությամբ ու նույն կերպ է կատարվում: Հիմա ես ավելի քան պահանջ ունեմ գրքերի: Կարծում եմ իրականության անտանելիությունն է առաջացրել դա:
    Կյանքումս առաջին անգամ անհամբեր սպասում եմ ամռանը: Կյանքումս առաջին անգամ: Ինչքան բան կա,որ պիտի կատարվի կյանքումս առաջին անգամ...
    Ես հիմարավուն սովորություններ եմ ձեռք բերել/ կյանքումս չէի պատկերացնի, որ էդքան հիմար սովորություններ կունենամ/: Անհասկանալի ու հիմար, ես էլ չեմ կարողանում ճիշտ բացատրել դրանք: Ասենք ինձ թվում է դա մենակությունից է, բայց դա էդքան էլ չի բացատրում: Հա՛,սարսափելի մենակ եմ: Իմ կյանքում հայտնվում են մարդիկ, ես նրանց ընդւնում եմ իմ կյանք, հետո հեռանում են, ես դեպրեսսիայի մեջ եմ ընկնում, իսկ երբ արդեն համարյա դուրս եմ գալիս և սկսում եմ նույն կերպ ապրել՝ոչ լավ, ոչ վատ, նրանք նորից հայտնվում են ու նորից նույնը կրկնվում է:
    Անցնենք կայնքիս ամենահաետաքրքիր մասին.
    Марк Леви
    Похититель теней

    Չհավանեցի: Միտքը էնքան սիրուն էր, բայց վերջը հարամ արեց: Ավելին էի սպասւոմ: ՄաԱրկ Լեվի էլ չեմ կարդալու, թույլ տեղա գտել՝մոր թեման, զզվանքի նման բռնում ու հուզվում եմ: Սաղ գիշեր լացել եմ, առավոտյան աչքերս էնպես էին ցավում:
    Хорошо ловится рыбка-бананка
    Իբր թե կարճ, թեև բան էի ոզում: Կարճը կարճ էր, բայց հեչ էլ թեթև չէր: Ուշքի չեմ գալիս:
    Էռնեստ Հեմինգուեյ
    Եվ ծագում է արևը
    Հզոր,հզոր...Ուղիղ կեսին եմ հասել: Այ թե կյանքով են ապրում: Ես էլ եմ ուզում էտպիսի արձակուրդներ: Հավես կերպարներ կան, կարևորը իրարից շատ տարբեր են:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.01.2014), Sambitbaba (13.03.2014), Smokie (31.01.2014), Նիկեա (10.05.2014), Վոլտերա (05.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (31.01.2014)

  3. #17
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ իմ կյանքում թեկուզ փոքր ճամփորդություններ քիչ են լինում, եղած ճամփորդություններից փորձում եմ քաղել ամենափոքր մանրուքները:
    Կապանում առաջին անգամ էի: Երբ դուրս եկա մեքենայից առաջին տպավորությունս այն եղավ, որ Կապանը Գորիսին նման է:
    Պիտի մնայինք գիշերօթիկում: Ինձ համար դա մի առանձնահատուկ պեղելու առարկա էր: Լիքը մարդիկ ապրում են մի շենքում, իրար ընդունում են հարազատի նման, բայց իրար հետ ոչ մի արյունակցական կապ չունեն: Գիշերօթիկի սենյակների բոլորի դռները մեծ պատուհան ունեին, այսինքն ազատ կարող ես նայել,թե ներսում ինչ է կատարվում: Դա էլ է համոզում է, որ ստեղ բոլորը իրար հարազատ են: ՇԱտ դեպքերում տանն էլ էտպես չի լինում: Օտարություն չզգացի, երեխաները հարցնում էին.
    -Դու նո՞ր աշակերտ ես:
    Իհարկե լրիվ հարազատության տպավորությունը ընդամենը սկիզբն էր, որովհետև գիշերօթիկի խորքերում , թեկուզ մանր-մունր գողությունները սարսափելի շատ են: Չէ, կոնկրետ մեր սենյակ չեն մտել, բայց խոսակցություններ գնում էին:
    Մեր սենյակ անցնելիս աչք ծակեցին տաքացուցիչից կախված շորերը/գորիսեցիները մի լավ ծիծաղեցին դրա վրա/:
    Զարմանալի է, բայց ոնց հասկացա դաստիարակները բավականին ուշադիր էին երեխաների հանդեպ: Շաբաթ օր էր, երեխաներին լողացնում էին: Քնելուց առաջ էլ մաշան և արջն էր միացրած միջանցքի հեռուստացույցին:
    Գրողը տանի, դուք չեք պատկերացնի իմ հիմար զարմանքը, երբ տեսա, որ բուֆետի թեյնիկից պատրաստի քաղցր թեյ է գալիս:
    Անգամ մի էսպիսի բան ասեցի.
    -Ը՜, թեյ,-մեկ էլ մի կում արեցի,-ինքն էլ քաղցր:
    Էս թեյ լցնողը զարմացած ինձ նայեց:
    Գորիսեցիների ձևական պահվածքը նյարդերիս ազդեց: Ես տեսնում էի, որ ամեն ինչ մաքուր է, սննդից էլ փորձեցի,վատը չէր, բայց գորիսեցիները իրենց դրած ազնվացեղ տոհմի ներկայացուցիչնրի տեղ քիթները էնպես վեր ու վար էին քաշում, որ անկախ ինձնից չկարողացա ոչինչ ուտել: Արդյունքում մի տոննա չիփս ու սոկ խմեցի:
    Հաջորդ օրը ինձ արթնացրեց Ֆլորա Մարիտիրոսյանը՝ իր մենահամերգով: Ոնց հասկացա ժամը վեցից էդքան բարձր միացրած էր հեռուստացույցը ու վաղուց բոլորը վեր էին կացել:
    Զարմանալի է, որ մարդը իրենց 24 ժամվա մեջ կարող է էդքան բացահայտել ու իրենից զզվեցնել տալ: Չէ, լավ մարդկանց էլ բացահայտեցի, բայց զզվելին ավելի շատ էր:
    Բուֆետում գորիսեցիները նորից ուզեցի իրենց <<մաքրասիրությունը>> ի ցույց դնել, բայց այս անգամ ես չթողեցի: Սկսեցի ուտել: Թուզի մուրաբա էր, ասեմ որ շատ էլ համով թվաց ինձ: Բնականաբար իրենք էլ սկսեցին ուտել, վերջում բուֆետի սեղանին կոնֆետներ թողեցի, մեր հետևից կանչեցին, որ հետ գնանք վերցնենք, բայց ես պատսխանեցի, որ դա իրենցն է, ժպտաց:
    Երբ սպասում էինք մեքենայի գալուն մի քանի երեխա մոտեցան մեզ, մի քանիսը թաշկինակով բերանները ծածկում էին: Ատամնաբուժարանից էին գալիս, պարզվեց, որ գիշերօթիկի ատամնաբուժարանում միայն ատամ են հանում, այսինքն .եթե ատամիդ մի հատվածը կոտրել է՝ պիտի հանեն, եթե մի քիչ ցավում է՝պիտի հանեն...
    -Ձեր անունը ի՞նչ է:
    -Նանե, իսկ քոնը:
    Աղմուկ էր անունը չլսեցի դեմքին եմ նայում. գրողը տանի, ես երբեք էդքան սիրուն աչքեր չեմ տեսել. մեծ, տերևի նման, բնականից ժպտացող:
    - Դու ստե՞ղ ես ապրում, հարցնում եմ:
    -Չէ, ժամը ութին գնում եմ:
    Ժպտում է, փոքր բերանում դիմացի ատամները մեծ են երևում ու դա ավելի է գեղեցկացնում իր վառ կերպարը:
    -Դու ո՞ր առարկան ես սիրում:
    Նայում է ինձ, ժպտալով.
    -Մաթեմը:
    -Իսկ ի՞նչ ես ուզում դառնալ:
    -Դասատու:
    -Ապրես դու:
    Ընկերները գնում են ինքն էլ է գնոում: Քիչ հետո նորից գալիս է: Ականջին ասում եմ.
    - Դւո երազու՞մ ես:
    -Չէ:
    - Դե ուրեմն կերազես, լա՞վ:
    Գլխով է անում:
    -Խոստանու՞մ ես:
    -Հա, հա, իսկ ի՞նչ երազեմ:
    -Տես դու ուզում ես ուսուցիչ դառնաս: Պատկերացրու դու ուսուցչուհի ես դառնում ու էնքան լավ ես սովորեցնում աշակերտներիդ, որ իրենք քեզ հետ գբում են օլիմպիադաների , հաղթում են,բոլորը քեզ շատ են սիրում: Ու դու մեծ տուն ունես, փափուկ վազկաթոռ:
    -Դու երազե՞լ ես, դրա համար էս հեռախոսից ունե՞ս:
    -Ահամ,
    -Բոթասնե՞րդ էլ:
    -Հա, ինչ ուզես:
    -Բայց ոչ մեկին չասես լա՞վ
    -Չեմ ասի:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (13.03.2014), Sambitbaba (28.06.2014), Smokie (13.03.2014), Այբ (24.04.2014), Նիկեա (10.05.2014), Ուլուանա (13.03.2014)

  5. #18
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն գնալուս ոչ միայն օրերը, այլեւ վայրկյաններն եմ հաշվում: Ինձ զգում եմ գեղեցիկ դժոխքում:
    Ինչի՞ եմ էսքան տափակ ու չմտածող մարդկանց մեջ ծնվել: Ավելի լավ կլիներ հիմար լինեի, կողքիններս խելացի,

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (10.05.2014)

  7. #19
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերացնում եմ ինձ Տիեզերքում, լողալիս, էնքան հանգիստ, սիրուն, մեկ էլ մի քար գալիս ծեփվում ա ճակատիս, հետ եմ նայում: Ես իրական չեմ, քարը ներսովս գնաց, գնաց, հետո թքած ունեմ , որ գրողի ծոցը չքվեց: Պարապմունք, նորից պարապմունք...Բնազդացած ապրում եմ էս քանի ամիսը, անընդհատ նույն գործողությունները ամեն առավոտ, ամեն գիշեր կրկնելով: Էսպես ճիշտ է, նպատակ, իմաստ. պետք է բարձր ստանալ և վերջ: Գուցե անիմաստ է, հիմա միակ հնարավորությունը սա է, միակ հնարավոր նպատակը: Էսօր էնքան չաչանակել եմ, լուրջ, ես որ անկապանում եմ, սթրեսսի ու հոգնածության մեջ եմ լինում սկսում եմ անկապ խոսել ու ծիծաղել: Պարադոքս: Սիրահարվել, այ էդ ա ինձ պետք, չնայաշ երևի սիրահարված եմ, կամ չէ: Թեթև, անջատված...Ընտիր, էլ ի՞նչ ա պետք: Շոկոլադ, նաուշնիկ, երգ...Գլուխս տրաքւոմ ա, աա ,չեմ հասցնի, Նանե, վեր կաց, քննությունը, քննությունը,գրողի տարած քննությունը, շտեմարանները, չես հասցնի, բլա-բլա-բլա, արդեն երազում էլ եմ տեսնում. քնած եմ իմ համար, մկ էլ երազ եմ տեսնում. մայիսի 29-ն ա ,քննության օր, ես դեռ շտեմարանները չեմ գրել, տեղիցս վեր եմ թռնում: Ժա՜մը, օ՜րը, բերեք...Մեկ էլ, իսկապես մայիսի 24-ն ա: Թքա՜ծ, նորից քնում եմ: Մղձավանջներ: Ֆ. ու՞ր ես տանում: Մի դուռ , երկու, դռան հետևից երկու գիրուկներ, պարզվում ա քայլող տուն ա, ուժեղ քամի, պատուհանները դխկում են, չեմ կարում մտնեմ էդ տունը, քամին ինձ քշում տանում ա: Ֆ, նորի՞ց, արի հետևիցս, ասում ա, թևիցս բռնում ու տանում մի ուրիշ տեղ: Ավտոբուսը ա ,անիվները հանած: Խոնավության գարշահոտություն ու նորից էդ գիրուկները, կարմրաթուշ, ոլոռի աչիկներով, ինձ են նայում, ուշադիր ինձ են նայում, ես էլ իրենց, չեմ հասկանում էդ ինչ հայացքներ են, Ֆ-ն չկա, Ֆ-ը, այ Ֆ-ը, ու՞ր ես, էլի՞ , ախր ինչի՞: Ովքե՞ր են էս գիրուկները, դեռ ինձ են նայում, իսկ ես երևի հիպնոսացել եմ, բայց Ֆ-ն չկա...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (24.04.2014), Sambitbaba (28.06.2014), Smokie (25.04.2014), Այբ (24.04.2014), Նիկեա (20.07.2014)

  9. #20
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսի էջը ջնջելով ու վերականգնելով փորձում էի լրիվ անկախություն ձեռք բերել թե՛ սոցցանցերից, թե՛ համակարգչից ընդհանրապես: Ամեն ինչ սկսվեց նրանից ,երբ զգացի, թե ինչքան ա շրջապատս զոմբիանում դրանից ու , նաև թե ինչքան ժամանակ ա ծախսվում էս անտերի առաջ նստելով: Արդյունքում դու էշանում ես, պլյուս էլ սատկելու րոպեններն ես մոտեցնում: Շատ կոպիտ ա հնչում, բայց թող ոչ ոք չասի, թե իր վրա չի ազդում: 14 օրից էջս հիմնովի կջնջվի ու ես անհամբեր սպասում եմ: Ինչևէ, ես արդեն էս անտերի մեջ եմ ու ամբողջապես ջնջվել չի ստացվի/երևի/:
    Մի ուրիշ շատ կարևոր ձեռքբերում կյանքիս մեջ. ինձ թվում էր զուբրիտը ինձ օգուտ չի տա, բայց արի ու տես, որ ինքը կարա շատ էլ օգտակար լինի: Զարմանալի ա, չէ՞: Պատմեմ. ինձ տալիս են բառեր, իրար հետ կապ չունեցող, իրենց թարգմանությունների հետ, ես դրանք պիտի անգիր ասեմ: Ես կապ եմ գնտում էդ բառերի մեջ ու պատմություն սարքում էդ բառերից, արդյունքում բառերը ես անգիր գիտեմ, պլյուս էլ երևակայությունս անընդհատ աշխատանքի մեջ է: Էդ ՛՛հայտնագործումից՛՛ հետո դասերս հաճույքով եմ անում:
    Ընդհանուր առմամբ ամեն ինչ էնքան էլ վատ չի ընթանում, բայց հենց տեսնում եմ ,թե էն հիմար աշակերտները ինքան համոզված են խոսում իրենց 19-ի;20-ի մասին, սկսում եմ ինձ վատ զգալ: Բավական ինքնավստահ չեմ, հետո էլ հակառակը լինելու դեպքում պատրաստ չեմ ինքս իմ առաջ խայտառակվեմ:
    Չգիտեմ ով մի անգամ ասաց, որ մարդիկ մենակ անկապ բաների համար են՝զրուցիր ,ծիծաղիր, խմիր իրենց հետ, բայց լուրջ մի ընդունիր: Ոնց որ էդ մարդու ասածներին 70 տոկոսով սկսում եմ հավատալ: Ցավալի ա
    Ավելի ճիշտ քեզ հանդիպած մարդկանց մինիմում 65 տոկոսին էտպես պիտի վերաբերվես:
    Վերջին խմբագրող՝ enna: 10.05.2014, 19:08:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (11.05.2014), Sambitbaba (28.06.2014), Smokie (10.06.2014), Նիկեա (10.05.2014)

  11. #21
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Մի քիչ էլ ու երկինքը չի երեւա ,-ասում եմ ես` նայելով ամառային երկնքում սավառնող եւ իրարից ոչնչով չտարբերվող ծիծեռնակներին:
    -Ինչի՞ մասին ես խոսում:
    -Ասում եմ երկինքը չի երևա:
    -Անձրեւ կգա՞:
    Ի՞նչ կապ ունի անձրեւը. ամպոտ երկինքն էլ երկինք է: Հետո տեսնում եմ կապույտի մեջ սպիտակ աղավնի , նա նույն տեղում թափահարում էր թեւերը, չհասկացա իսկապես լսեցի՞ թեւերի ձայնը, թե՞ ընդամենը թվաց:
    -Սպիտակ աղավնին գլխավերեւում: Տեսնես սրա հետ կապված ի՞նչ սնահավատություն կա:
    Ոչ ոք չի լսում ասածս, ես էլ մոռանում եմ դրա մասին:
    -Էս պահը երազում տեսել եմ:
    Արտահայտությունը ինձ ստիպում է կարեւոր բանի սպասել: Ես նայում եմ շուրջս, կյանքը կրկնությունների մի շղթա է ինձ թվում: Դիմացի մեքենայի տղամարդը հեռախոսով խոսում է, վարորդը խաչականքվեց: Ես շուրջս նայեցի, փորձելով պատճառ գտնել խաչակնքման համար, հայացքս կանգ առավ տուրիստական մեքենայի վրա, որի պատուհանից նեղաչք մի տիկին ժպտում է կամ ծիծաղում, տուրիստական մեքենայի վարորդը չի ժպտում, ոչ ոք չի ժպտում նեղաչք կնոջ հետ, բոլորը լուրջ են վարորդի դեմքից ու մեքենայի սահմաններից դուրս:
    -Դա անելու համար քաջություն է պետք:
    -Ի՞նչ անելու,-շրջվում եմ:
    -Խոսում ենք էլի:
    Վարորդը խաչակքնվում է երկրորդ անգամ, կողքի մեքենայի տղամարդը շարունակում է խոսել հեռախոսով, հիմա ավելի անտարբեր:Նորից պատճառն եմ փնտրում: Եկեղեցի՞, կասկածում եմ:
    Հին, մաշված խանութներ, լիքը մեքենաներ ու միայն կանգառում կանգնած մարդիկ, հըմ, մարդիկ ձանձրացե՞լ են զբոսնելուց:
    Երրորդը անգամ վարորդը խաչակնքվեց ու ես համոզվեցի, որ ամեն եկեղեցու մոտով անցնելիս նույնը կրկնում է...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.06.2014), Smokie (10.06.2014), Նիկեա (21.07.2014)

  13. #22
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակության զգացումը էնքան սուր եմ զգում: Փորձում եմ դա քողարկել հեռախոսային զրույցներով ինչ-որ մեկի հետ, բայց անջատելուց հետո մենակությունը մի քանի անգամ շատ ա սկսում խեղդել: Հեռախոսային զրույցները չեն օգնում զուտ էն պատճառով, որ էդ մարդը ինձ չի ճանաչում, զրույցը անիմաստ ու անկապ ա ստացվում, ցրվելու նպատակով: Գիրք եմ փնտրում`ինչպես հարմարվել մենակությանը թեմայով:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (16.05.2014), Sambitbaba (28.06.2014), Նիկեա (21.07.2014), Վոլտերա (11.06.2014)

  15. #23
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի օր ա ուզում եմ գրառում անեմ վերջին զանգ կոչվածի մասին, էն էլ չի ստացվում. իբր թե շատ խառն եմ
    Վերջին զանգս բոլոր վերջին զանգերից ,կարծում եմ, ոչնչով չի տարբերվել: Ինձ ուղարկեցին վարսավիրանոց, հետո մնացած տեղերը, շորերս հագցրին ու էտպես: Անկեղծ ասած, վերջին զանգի սկզբում մի բանի մասին էի մտածում . երբ կլինի էս մղձավանջը ավարտվի: Նախ ասեմ ինչի մղձավանջ.
    1. զուգապուլաններիս հատը/հայերեն ո՞նց ա/ գնացել էր
    2. մարդիկ , չգիտես ինչու, լարված գնում-գալիս էին ու անկախ ինձնից ես էլ սկսում էի լարվել:
    3. ձևական էր ամեն ինչ, ու ես պարզապես իմաստ չէի տեսնում
    4. զգացի, որ դասղեկս էլ առաջվանը չի .ծերացել է
    ի դեպ՝ 4-րդ կետը ամենաշատը վրաս ազդեց:
    5. հիմար նվերը՝խաչը, շատ հարազատ մարդուց: Հա՛, ես յուրահատուկ հակակրանք ունեմ էդ նշանի հանդեպ ու, երևի թե շատ մոտ մարդը պիտի նման նվեր չաներ:
    Մեզ մոտ սուտի-մուտի լացուկոծեր չեղան: Բոլորս նստեցինք մեքենա ու գնացինք քաղաքի ամենաբարձր տեղը: Ամբողջ ճանապարհին խնդրում էի, որ փակեն պատուհանները, բայց ո՞վ էր լսում, հիմարի նման գոռգոռում էին պատուհաններից կախված, արդյունքում տաքության մեջ եմ առավոտը վեր կացել: Մի բան էս չեմ մոռանա. մեր դասարանի աղջիկների լպիրշ պահվածքը: Գրողը տանի, միշտ իրենք են ինձ նկատողություն անում , իբր կոպիտ արտահայտվելու համար, չգիտեմ, ոնց արտահայտեմ զզվանքս իրենց՝էդ օրվա պահվածքի մասին: Շոկի մեջ էի, ախր խմած էլ չէին/իրենք ՙՙչեն խմումՙՙ/
    Մեծենալուս փաստը էն ժամանակ իմացա, երբ տեսա, թե մեր զուգահեռների որոշ աղջիկներ ոնց են նշանվում ու մարդիկ սովորական են նայում Արդե՞ն:
    Պարզվում է, վաղը վԻպուսկնոյս է,ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես էլ գնում եմ շոր ցուցադրելու համար: Հետաքրքիր է էլի ինչ տեսք կունենա շորով ու կաբլուկներով, ախր կյանքումս չեմ հագել. հենց շորն էր, որ իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց, դեպի էդ անիմաստ խնջույքը:
    Մոռացա խոսել շատ կարևոր բանի մասին. վերջին զանգի օրը ճանաչեցի մեր դասարանցիներին: Հա, ես երբևէ չեմ հետաքրքրվել իրենց մարդկային տեսակներով, չեմ հետաքրքրվել, որովհետև բոլորը բացի ինքնահաստատվելուցայլ նպատակ չունեին ու դա վանում էր : Դասարանը ինձ համար միշտ էլ օտար է եղել, ես եմ բոլորի համար օտար եղել,մինչև վերջին օրն էլ այդպես մնաց, ի՞նչ արած, ես չեմ դարդոտվում, շատ բան չեմ կորցրել: Լավ, գնամ քնեմ, շատ անկապ-անկապ խոսեցի:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (26.05.2014), Nihil (26.05.2014), Sambitbaba (22.06.2015), Smokie (10.06.2014), Նարե91 (26.05.2014), Նիկեա (21.07.2014)

  17. #24
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցած անգամ քննությունից ուղիղ մի շաբաթ առաջ ընկել էի դեպրեսիայի մեջ, հիմա էլ նույնը կրկնվում է, բայց ավելի սրասափելի ձևերով.
    սիրտս ոնց որ կծկված լինի, շունչս կտրվում է ու քիչ է մնում գլուխս կորցնեմ: Ինչ անեմ-չանեմ մտածում եմ քննության մասին. հաց ուտեմ՝մտածում եմ,սիրահարվեմ՝մտածում եմ: Գրողը տանի, երբ ա էս անտերությունը պրծնելու: Մենակ ես եմ էսպես ծանր տանում, մնացածի համար մեկ ա լրիվ: Ուֆ, շտեմարաններս մնաց,ա՜՜՜, ես կմեռնեմ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (14.06.2014), Ruby Rue (11.06.2014), Sambitbaba (22.06.2015), Smokie (13.06.2014), Նիկեա (21.07.2014), Վոլտերա (11.06.2014)

  19. #25
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատում եմ արհեստականորեն ստեղծված լարվածությունը: Մի հիմար բան ու սկսում են մեկը մյուսի վրա մուննաթոդ ֆրազաներ թափել: Իրենց համար դա գուցե սովորական է դարձել, իսկ ես տանել չեմ կարողանում ու մի պահ է գալիս սկսում եմ բորբոքվել , երկուսին էլ այդ պահին այնպես եմ ատում, որ քիչ է մնում դուրս վռնդեմ: Ես անզոր եմ հասկանալ, թե ինչու և ինչ նպատակով են ստեղծվում տվյալ րոպեները, մեկը սարսափելի ծանր է տանում ու մի ամբողջ օր ման է գալիս խոժոռված, մթնած դեմքով: Մյուսի համար հեչ. ինքը ստեղծում է ամբողջ քաոսը և լարվածությունը , իսկ դուռը չրխկացնելուց հետո ոչինչ էլ չի հիշում:
    Քանի օր է ուզում եմ միանամ բիլայնի սպասարկման կենտրոն, ինձ տանջում է այն, արդյո՞ք իրենք օգտվում են իրենց ինտերնետից: Նյարդերս վերջնականապես քայքայվում են, երբ օրվա մեջ մի քանի րոպե նստելուց մի կերպ եմ ակումբում գրառում անում, կամ էլ մի քանի ժամ սպասում եմ մինչև մի երգ եմ փորձում լսել:
    Անգործությունից սարսափելի հոգնում եմ, անգամ պարապմունքներից հետո այսքան չէի հոգնում, ինչքան հիմա: Գրքերը լավ բարեկամներ են, բայց միայն կիսով չափ են կարողանում քողարկել մենակության նոպանները: Ուզում եմ նստել ու կարգին անգլերեն սովորել, բայց մի տեսակ ափսոսում եմ հանգիստս ծախսել աշխատանքի վրա, ես գիտեմ, որ անգլերեն սովորելը ինձ համար հաճելի զբաղմունք չի լինի, մինև չի հայտնվի մեկը,ով հակառակը կապացուցի:
    Վերջին խմբագրող՝ enna: 27.06.2014, 20:39:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.06.2015), Smokie (27.06.2014), Նիկեա (21.07.2014)

  21. #26
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանաչով պատված արահետ՝ անհասկանալի ձևերով գետնի տակից դուրս եկած աստիճաններով ու անուն չունեցող փոշածածկ բույսերով: Մենք երեքով էինք, ես ասացի անանուն տղամարդուն և անանուն կնոջը ,որ այստեղ էլի եմ եղել: Նրանք հարցրին,թե ինչ պատրվակով և ես ասացի, որ այստեղ դպրոց կա, հիշում եմ, որ ճանապարհին դարպասով և պատերով մի տեղ կար, որտեղ նստած էր իբր թե Հիսուսը իր աշակերտների հետ, այնտեղ երկինքը լրիվ ուրիշ գույն էր, այլ ձև, սեղանը քարից էր: Հիսուսը նստած էր գլխավերևում, իսկ աշակերտները 3-ն էին: Ես արդեն չեմ հիշում ,թե նրանք ինչից էին խոսում, բայց հաստատ լսում ու ընկալում էի նրանց բառերը: Երբ արևը թեքվեց, նրանք իսկույն չքացան , սեղանին դրված մոմերը հանգչեցին, և այդ վայրում երկինքը այքան մռայլ դարձավ, ընդհանուր ամեն ինչ մթնեց ու սփրթնեց,տարօրինակ վախի զգացում պատեց ինձ և ես շարունակեցի վազել: Նրանք իմ հետևից կգան, ես դա գիտեի, բայց հրաշքով փրկվեցի և հիմա այստեղ էի անանուն տղամարդու և անանուն կնոջ հետ: Նրանք միտք չունեին անցնելու ՙՙհիսուսի դարպասով՛՛: Մենք գնացինք դիմացի ճանապարհով: Իջանք փոքրիկ սարերով և հայտնվեցինք ինչ-որ մեծ փոսում,որի կենտրոնում և ամենավերևում դպրոցն էր: Այն դրոցը չէր, որտեղից ես փախել էի, այն սովորական դպրոց էր, իսկ սա հսկա շենք է, կարմնիր խազերով և սև ամբողջապես, այն կանգնած էր օդում: Ինչ-որ շալով մարդ սահեց դեպի մեզ: Մենք թաքնվեցինք փոքրիկ սարի հետևում: Բայց նա հագավ իր ձեռնոցը և սարի վրա պահելով անհետացրեց այն: Մենք քարացանք: Մեզ տելեպորտ արեցին մի սենյակ, անանուն կնոջը վերցրին, իսկ ինձ ու անանանուն տղամարդուն քցեցին մի նեղ սենյակ: Ես ու անանուն տղամարդը համբուրվում էինք, հանկարծ անանուն կինը տեսավ մեզ, ջղայն հայացք նետեց և մենք դարդարեցինք համբուրվել: Հետո հասկացա ձեռնոցով մարդը դպրոցի տնօրենն էր և թագուհին: Վերցրեց անանուն տղամարդուն և սկսեց պարել նրա հետ: Ես ու անանուն կինը փախանք: Երբ թագուհին փորձեց բռնել մեզ, անանուն կինը թափանցիկ դոնդողը նետեց թագուոհու ձեռնոցին և թագուհին փոշիացավ: Ես հարցրի արդյո՞ք նա մեռել է: Անանուն կինը ասաց, որ դա ժամանակավոր է: Մեքն գնում էին ՛՛դպրոցի՛՛ տարօրինակ միջանցքներով: Հանկարծ խշշոց տարածվեց ամբողջ դպրոցով մեկ և միացան պատերի հեռուստացույցները: Անանուն կինը ասաց, որ պետք է կանգնեցնել սա և դրա միակ միջոցը ինչ-որ աշակերտի սենյակ մտնելն էր: Մենք մտանք հեռուստացույցի մեջ և մրջյունի տեսքով ընկանք ես մի, անանուն կինը մյուս աշակերտ պայուսակի մեջ:Նրանք հանեցին մեզ և սկսեցին ծամել: Պարզվեց նրանք այդպես սովորում էին բանաձևերը և տեսական նյութերը: Ես ածանցյալն էի:
    Վերջին խմբագրող՝ enna: 20.07.2014, 23:23:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (20.07.2014), Նիկեա (21.07.2014)

  23. #27
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեպտմեբերից գնում եմ Տնտեսագիտական համալսարան, ֆինանսներ ֆակուլտետը: Ինչքան եմ տխրում ,երբ մտածում ե, որ ընդեղ տված գիտելիքների և ոչ մեկը ինձ առաձնապես պետք չեն գա կյանքում: մի հայտարարություն կանեմ, սարսափելի հայտարարություն՝եթե ինձնից լիներ, ես չէի գնա ժող, եպհ, կամ Հայաստանի մի ուրիշ համալսարան: Ինձ պետք ա կրթություն ստանալ, ԿՐԹՈՒԹՅՈՒն, ոչ թե ինչ կտան ինձ էդ համալսարաններից մեկում: 6 տարի անպետք գիտելիքներով ուղեղս բտելու փոխարեն, թե ինչ ա մի հատ առավել անպետք թղթի կտոր կտան , կարող եմ լիքը բան հասկանալ, լիքը բան սովորել, որոնք կարևոր են, որոնք պետք են: ԴԵ հիմա ես չեմ հասցնի դա անել ու ընտրության հնարավորթյուն էլ չունեմ: Ինչ լավ ա, որ անվճար չեմ ընդունվել, կյանքը կայֆ բան ա :Դ եԹե անվճար լինեի պիտի լիքը-լիքը էդ անպետք գիտելիքներով ուղեղս լցնեի, հիմա ավելի շատ ժմկ կունենամ ինձ պետքական գիտելիքների համար: Կյանքը ինձ ընդառաջում ա

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (19.08.2014), Freeman (21.07.2014), Smokie (21.07.2014), Լեո (21.07.2014), Մուշու (01.08.2014), Նիկեա (21.07.2014)

  25. #28
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սպասում եմ սեպտեմբերին, որ օրագրիս մեջ գրառում անեմ: Հիմա առանձնապես բան չունեմ գրելու, դրանից բացի էլ չեմ ուզում առաջին էջերը լցնեմ դեպրեսսիվ ու դատարկ գրառումներով: Երեկ այնքան բան ունեի ասելու, հիմա արդեն չեմ հիշում ,թե ինչի մասին էր ասելիքս, երևի կարևոր չէր, դրա համար էլ մոռացել եմ: Հիմա հաճելի հանգստության մեջ եմ. կարող եմ անել այն, ինչ կուզեմ, բայց ուտելուց բացի ես ոչինչ չեմ ուզում: Կուզեի տնտեսագիտություն թերթել, բայց միայն այդ մտքից սիրտս խառնում է. միևնույնն է, հետո անկախ իմ կամքից կխրվեմ դրա մեջ:
    Գրքեր եմ կարդում, բայց դեռ երեքն եմ ավարտել:

    1.Հեսսեի ՛՛Դեմիանը՛՛, որը վրաս մեծ ազդեցություն թողեց, անգամ հիմա եմ ինձ բռնացնում տպավորված մտքերի մասին մտածելիս: Գրքում տրված խնդիրը բավականին արդիական է էն հասարակության մեջ, որտեղ ես եմ ապրում, իհարկե, հասարակությունը չի էլ նկատում, որ նման խնդիր կա, բայց երբ դուրս ես գալիս փողոց ու մեկի հետ խոսելուց հետո կարող ես մնացածի հետ չխոսել, որովհետև նրանք էլ նույնը կխոսեն, հասկանում ես, որ խնդիրը կա ու շատ ավելի մեծ է, քան թվում է: Մարդկանց թմբիրի մեջ են ու իրենց էդ վիճակը դուր է գալիս, ինչու՞ խորանալ հարցերի ու խնդիրների մեջ, եթե կարելի է տարածված պատասխան տալ: Օրինակ. եթե մեկը ինքնասպան է եղել, ուրեմն նա խելագար է, եթե մեկը մի տեղին է ասում, ուրեմն անդաստիարակ է և այդպես շարունակ: Մի քանի բլոկնոտում գրանցել եմ էս խոսքերը, կուզեի ստեղ էլ գրել:
    Մտածում եմ օրագրիս առաջին էջում հենց սա գրեմ, որպես բնաբան՝
    «Птица выбирается из яйца. Яйцо — это мир. Кто хочет родиться, должен разрушить мир. Птица летит к Богу. Бога зовут Абраксас».
    Вы не должны сравнивать себя с другими, и если природа создала вас летучей мышью, вы не должны пытаться стать птицей страусом. Вы иногда считаете себя странным, вы корите себя за то, что идете иными путями, чем большинство. От этого вам следует отучиться. Смотрите на огонь, смотрите на облака, и когда у вас возникнут видения и в вашей душе заговорят голоса, положитесь на них и не спрашивайте, угодно ли, понравится ли это господину учителю, или господину папе, или какому-нибудь боженьке! Так губят себя. Так сливаются с толпой и становятся окаменелостью.
    մյուսը,որի վրա ափսոս չէ ժամանակ վատնել
    Эта книга делает акцент на индивидуализации, на становлении личности, без которого нет высшей жизни. И при этом процессе, где нужна лишь верность себе самому, существует, собственно, только один большой враг - условность, косность, мещанство. лучше биться со всякими бесами, демонами, чем принять лживого бога условности.
    2.Կաֆկան լողափին- գիրքը կարդալուց հետո հիասթափություն ապրեցի: Սկիզբը հաճելի էր, հետո էնքան անկապացավ, որ անգամ վերջն անհետաքրքիր էր:

    3.Наивно. Супер- պարզ ու կարճ նախադասություններով գիրք: Կարդալուց չես զգում ՝ կարևոր բան ես կարդում, ուղղակի կարդում ես, իսկ երբ ավարտում ես հասկանում ես, որ արժեր կարդալ, հա, էդ ընթացքում չես զգում ՝ ինքը ստիպում է քեզ մտածել:

    Հիմա կարդում եմ.
    1. 1984 - ինչ-որ բան ձգում է էս գրքի մեջ, չնայած անընդհատ կանգ եմ առնում:
    2. Տոն, որը միշտ քեզ հետ է-
    Հեմինգուեյին եմ սիրահարվում, հզոր-հզոր...
    3.Убить пересмешника -
    դեռ նոր եմ սկսել

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (19.08.2014), erexa (16.08.2014), Smokie (18.08.2014), Նիկեա (16.08.2014)

  27. #29
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկող անելիքները իրար հակասում են:
    Պետք է անել:
    Ծայրահեղ փոքր ստից, միչեւ ահռելին իրար հավասար են, ինչպես քո կյանքի բոլոր մարդիկ:
    Մի պահ.
    ու վերջ:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Baltazar (19.08.2014)

  29. #30
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Убить пересмешника
    կարդացի, պրծա: Ի՞նչ ասեմ, լքիը ցուցակներում լինելուն չի համապատասխանում էնքան էլ, բայց շատ էլ վատը չէր, արժեր:

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Baltazar (19.08.2014)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուսնի լրիվ խավարում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.06.2011, 11:38
  2. Լուսնի խավարում 31.12.2009
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2010, 02:53
  3. Զրույց Լուսնի հետ
    Հեղինակ՝ Moon, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 217
    Վերջինը: 25.06.2009, 00:38
  4. Արձակ. Լուսնի ճանապարհը...
    Հեղինակ՝ Moon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 07.02.2009, 00:57
  5. Սիրո փոխակերպում լուսնի ստվերում
    Հեղինակ՝ cardinal, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.04.2008, 18:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •