Գնալով ավելի ու ավելի են տարածվում այսպես կոչված անվճար զբոսատուրերը (free walking tours): Ուրեմն սրանց իմաստը նրանում է, որ գիդը լրիվ անվճար տուրիստների խմբի հետ քայլում է քաղաքի տարբեր մասերում, պատմում տեղի ամեն ինչի մասին: Վերջում տուրիստները կարող են թեյավճար թողնել՝ կախված նրանից, թե ինչքան են գնահատում տուրը: Կարող են նաև ընդհանրապես փող չտալ: Դա գիդերի եկամուտի միակ աղբյուրն է: Արդյունքում՝ նրանք ջանք չեն խնայում, որ տուրը հետաքրքիր անցնի, տուրիստները չձանձրանան: Էսպիսի տուրերը լավ են նաև նրանով, որ երբ նոր ես ժամանում քաղաք, նախապես ընդհանուր պատկերացում ես կազմում, թե ինչը որտեղ է, հետո ինքդ ընտրում, թե ինչն ես ուզում ավելի մանրամասն ուսումնասիրել:
Մի խոսքով, գաղափարը շատ դուրս եկավ: Ինձ հետաքրքիր է՝ Երևանում կա՞ն նման տուրեր: Եթե չէ, կարելի է կազմակերպել (համ էլ ջահելների համար լավ աշխատանք կլինի):
Դուք մասնակցե՞լ եք նման տուրերի: Դուրներդ եկե՞լ է: Ես Բարսելոնայում երկուսին գնացի (մեկն իսկական քայլելով էր, մյուսը՝ հեծանիվներով), ու ահագին գոհ եմ: Շատ ավելի լավն էին, քան որոշ վճարովի տուրեր (օրինակ Պոտսդամում մեզ համար գիդ էին վարձել, որն ուղղակի քնացրեց իր պատմական փաստերով):
Էջանիշներ