User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Անվճար զբոսատուրեր

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անվճար զբոսատուրեր

    Գնալով ավելի ու ավելի են տարածվում այսպես կոչված անվճար զբոսատուրերը (free walking tours): Ուրեմն սրանց իմաստը նրանում է, որ գիդը լրիվ անվճար տուրիստների խմբի հետ քայլում է քաղաքի տարբեր մասերում, պատմում տեղի ամեն ինչի մասին: Վերջում տուրիստները կարող են թեյավճար թողնել՝ կախված նրանից, թե ինչքան են գնահատում տուրը: Կարող են նաև ընդհանրապես փող չտալ: Դա գիդերի եկամուտի միակ աղբյուրն է: Արդյունքում՝ նրանք ջանք չեն խնայում, որ տուրը հետաքրքիր անցնի, տուրիստները չձանձրանան: Էսպիսի տուրերը լավ են նաև նրանով, որ երբ նոր ես ժամանում քաղաք, նախապես ընդհանուր պատկերացում ես կազմում, թե ինչը որտեղ է, հետո ինքդ ընտրում, թե ինչն ես ուզում ավելի մանրամասն ուսումնասիրել:

    Մի խոսքով, գաղափարը շատ դուրս եկավ: Ինձ հետաքրքիր է՝ Երևանում կա՞ն նման տուրեր: Եթե չէ, կարելի է կազմակերպել (համ էլ ջահելների համար լավ աշխատանք կլինի):

    Դուք մասնակցե՞լ եք նման տուրերի: Դուրներդ եկե՞լ է: Ես Բարսելոնայում երկուսին գնացի (մեկն իսկական քայլելով էր, մյուսը՝ հեծանիվներով), ու ահագին գոհ եմ: Շատ ավելի լավն էին, քան որոշ վճարովի տուրեր (օրինակ Պոտսդամում մեզ համար գիդ էին վարձել, որն ուղղակի քնացրեց իր պատմական փաստերով):

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.06.2013), CactuSoul (21.06.2013), ivy (09.05.2019), Jarre (22.06.2013), Peace (23.06.2013), Smokie (24.07.2019), Աթեիստ (21.06.2013), Նաիրուհի (21.06.2013), Նիկեա (22.06.2013), Ուլուանա (23.06.2013), Ռուֆուս (21.06.2013), Տրիբուն (21.06.2013)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնարավոր ա ասածս որպես ինքնագովազդ որակվի, բայց 1998-2002 թվականներին ես ժամանակ առ ժամանակ անում էի նման բան։ Տարբեր հյուրանոցներում ունեի ծանոթներ ու իրանք բոլոր էն տուրիստներին ովքեր չէին ուզում վճարել էքսկուրսիաների համար իմ հետ էին ծանոթացնում ու ես իրանց Երևանն էի ցույց տալիս ու Հայաստանի այլ տեսարժան վայրերը։

    Ես էտ ժամանակ ընդհանրապես գումարի խնդիր չունեի։ Ավելի շատ շփման պահանջ ունեի։ Պատմելու պահանջ։ Ու իմ համար ահավոր հաճելի էր նման մարդկանց հետ այլդպիսի տուրեր անցկացնելը։ Առաջին երկու անգամը ես կտրականապես հրաժարվեցի գումարից, բայց հետո հասկացա, որ ինձ համար ավելի նպատակահարմար կլինի վերցնել։

    Հետո տարբեր երկներում ես ինքս մասնակցեցի նման տուրերի։ Ու անկեղծ ասած ինձ դրանք ավելի շատ են դուր գալիս, քան վճարովի էքսկուրսիաները։
    Իմ համար սա նույն բանն ա, ոնց որ ջազ ակումբում համերգ լսեմ կամ մեծ համերգասրահում։ Ես ակումբինը ավելի շատ եմ սիրում որովհետև բացակայում ա պաշտոնականությունը։ Կա անմիջականություն, իմպրովիզ։ Նույնն էլ տուրերի ժամանակ։ Պաշտոնական էքսկուրսիաներից շատերը ոնց որ լեկցիա լինի (իհարկե լինում են շատ գրագետ և իրանց մասնագիտությամբ ապրող գիդեր, ովքեր ահավոր հետաքրքիր ու լավ են անցկացնում)։

    Հիմա էլ գործիս բերումով էտ ամեն ինչի ներքին կուխնիան շատ պարզ տեսնում եմ ու հասկանում եմ, որ որոշ գիդեր մեր ժամանակների ամենահանճարեղ հեքիաթասածներն են։ Այս և այլ պատճառներով ես հազար անգամ ավելի մեծ հաճույք ստանում եմ անվճար զբոսատուրերից և միշտ առաջին հերթին փնտրում եմ այսպիսի տուր։ Չլինելու դեպքում նոր անցնում եմ վճարովիներին։

    ՀԳ՝ ես իմ պրակտիկայում անվճար տուր անցկացնողին միշտ տվել եմ նույն գումարը ինչ պահանջում են վճարովի տուրերը կամ ավելի շատ։ Այսինքն իմ համար սկզբունքայինը անվճարը չի, այլ ոճը ու որակը։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Peace (23.06.2013), Progart (09.05.2019), Smokie (23.06.2013), StrangeLittleGirl (23.06.2013), Thom (09.05.2019), Նիկեա (09.05.2019), Ուլուանա (23.06.2013)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ ես էլ էդպիսի մի տուրի մասնակցեցի ու շատ հավանեցի անվճար տուրերի գաղափարը:
    Եթե լավ կազմակերպված լինի, կարելի է ահագին գումար ստանալ՝ թեյավճարների հաշվին: Սկզբից ոչինչ չես վճարում, վերջում էլ՝ ինչքան մտքովդ անցնի կամ էլ ոչ մի բան. ընթացքում էլ դուրդ չգա, կարող ես հանգիստ թողնել գնալ:

    Մեր երեկվա գիդը շատ-շատ լավն էր. իր հետ երկու ժամ քաղաքով քայլելն ու բոլոր հետաքրքիր պատմությունները լսելը մի իսկական հաճույք էր: Վերջում էլ մոտ 20-25 հոգանոց խմբից երևի մի 150-200 եվրո թեյավճար հավաքեց: Ու ինքը դա անում է օրական երեք անգամ. դե պատկերացրեք՝ ինչքան «թեյավճար» է ստանում՝ ամսվա կտրվածքով: Բացի դրանից, ձեռի հետ թեթև գովազդ էր անում, թե որ ռեստորանը գնալ և այլն. մի հատ էլ էդպիսի քարտեզ էր սարքել՝ իր անձնական նախընտրություններով, թե ուր գնալ՝ ինչի համար, որն անվճար բաժանեց մեզ: Ու կարծում եմ՝ էդ նախընտրությունների քարտեզում ներառված ռեստորաններից էլ ինչ-որ հոնորար ստացած կլիներ:

    Հայաստանում տեսնես հիմա կա՞ն էսպիսի տուրեր: Ոչ հարկեր է պետք մուծել, ոչ ուրիշ գլխացավանք կա: Լավ անգլերեն է պետք, քաղաքի ու երկրի պատմության հետ կապված լավ գիտելիքներ, հետաքրքիր պատմելու կարողություն, հումորի զգացում ու մի քիչ էլ շարմ՝ մարդկանց գրավող. էս ամենն էլ կարելի է ժամանակի հետ կարգին զարգացնել, եթե որոշակի նախադրյալներ կան:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.05.2019), Progart (09.05.2019), StrangeLittleGirl (03.06.2019), Varzor (10.05.2019), Աթեիստ (09.05.2019), Մուշու (09.05.2019), Ներսես_AM (09.05.2019), Նիկեա (09.05.2019)

  7. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Հայաստանում տեսնես հիմա կա՞ն էսպիսի տուրեր: Ոչ հարկեր է պետք մուծել, ոչ ուրիշ գլխացավանք կա: Լավ անգլերեն է պետք, քաղաքի ու երկրի պատմության հետ կապված լավ գիտելիքներ, հետաքրքիր պատմելու կարողություն, հումորի զգացում ու մի քիչ էլ շարմ՝ մարդկանց գրավող. էս ամենն էլ կարելի է ժամանակի հետ կարգին զարգացնել, եթե որոշակի նախադրյալներ կան:
    Բա հիմա Հայաստանում հարկեր չմուծելն արդեն իսկ գլխացավանք չի?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. #5
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում կան, տարբեր մարդիկ անում են, բայց ինչքան ռեվյու լսել եմ ճանապարհորդներից, հիմնականում էդքան էլ գոհ չեն։

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հե՜յ գիդի ջահել վախտեր, որ սենց տուրերի էի գնում։ Հիմա սովորել եմ, որ քաղաքների ամենալավ տեղերը տուրիստների աչքից հեռու են։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (08.07.2019)

  11. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հե՜յ գիդի ջահել վախտեր, որ սենց տուրերի էի գնում։ Հիմա սովորել եմ, որ քաղաքների ամենալավ տեղերը տուրիստների աչքից հեռու են։
    Իմ համար getyourguide-ից լավ app գոյություն չունի տուրերի համար: Անվճար չի, բայց գերագույն հաճույք ա առաջարկած տուրերի բազմազանություը…

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար getyourguide-ից լավ app գոյություն չունի տուրերի համար: Անվճար չի, բայց գերագույն հաճույք ա առաջարկած տուրերի բազմազանություը…
    Դե էդ եմ ասում, նոր կամ հին տեղ գնալիս էլ անվճար, թե վճարովի ոչ մի տուր չեմ վերցնում։ Ինքնուրույն կամ ընկերների օգնությամբ տարածքը բացահայտելուց լավ բան չկա։

  13. #9
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էդ եմ ասում, նոր կամ հին տեղ գնալիս էլ անվճար, թե վճարովի ոչ մի տուր չեմ վերցնում։ Ինքնուրույն կամ ընկերների օգնությամբ տարածքը բացահայտելուց լավ բան չկա։
    հա, բայց օրինակ տեղեր կան, որտեղ ինքնուրույն գնալը մի քիչ բարդ ա ու հավես չունես մենակդ կազմակերպես ամեն ինչը. օրինակ՝ Շոտլանդիայում Loch ness -ի տուրը Էդինբուրգից ավելի կազմակերպված ձևով վերցնելն ավելի լավ չի՞ քան ասենք էդքան քշել-գնալ հասնելն էնտեղ … եսիմ

  14. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, բայց օրինակ տեղեր կան, որտեղ ինքնուրույն գնալը մի քիչ բարդ ա ու հավես չունես մենակդ կազմակերպես ամեն ինչը. օրինակ՝ Շոտլանդիայում Loch ness -ի տուրը Էդինբուրգից ավելի կազմակերպված ձևով վերցնելն ավելի լավ չի՞ քան ասենք էդքան քշել-գնալ հասնելն էնտեղ … եսիմ
    Այ հատկապես հենց էդ տեղերը, որ ինքնուրույն գնալը բարդ ա, ահավոր անիմաստ ա տուրիստականով։ Իռլանդիայում փորձել եմ էլի։ Լրիվ արագի մեջ, պտիչկա դնելու պրոցես էր։ Իսկ էն տեղերը, որ ինքնուրույն եմ հասել, թեկուզ երկարատև էր, բայց շատ ավելի հաճելի էր։

  15. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ պտիչկա դնելը ես էլ եմ արել մի քանի անգամ ու հետո դրա մասին հիշելուց նոր մտածել եմ՝ ինչ անկապ էր , բայց… ոչ կարգին վայելում ես … ոչ էլ: Ու էդ պտիչկա դնելուց հրաժարվել եմ: Եթե արագի մեջ պիտի գնամ մի տեղ՝ ավելի լավ ա չգնամ: Վերջերս հնարավորություն կար 3 օրով Երուսաղեմ գնալու: Բայց 3 օրն իրոք կլիներ պտիչկա դնել: Չգնացի: Երբ որ գոնե հանգիտ խախանդ գոնե 1 շաբաթ կընձեռնվի՝ նոր կանեմ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (08.07.2019)

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ պտիչկա դնելը ես էլ եմ արել մի քանի անգամ ու հետո դրա մասին հիշելուց նոր մտածել եմ՝ ինչ անկապ էր , բայց… ոչ կարգին վայելում ես … ոչ էլ: Ու էդ պտիչկա դնելուց հրաժարվել եմ: Եթե արագի մեջ պիտի գնամ մի տեղ՝ ավելի լավ ա չգնամ: Վերջերս հնարավորություն կար 3 օրով Երուսաղեմ գնալու: Բայց 3 օրն իրոք կլիներ պտիչկա դնել: Չգնացի: Երբ որ գոնե հանգիտ խախանդ գոնե 1 շաբաթ կընձեռնվի՝ նոր կանեմ:
    Դե էդ եմ ասում էլի։ Ես մի բան անելուց/մի տեղ գնալուց հազար անգամ ինձ հարց եմ տալիս, թե ինչու եմ անում։ Ու եթե մոտիվացիաս սուպեր տուրիստական ա, մի կողմ եմ շպրտում էդ անելիքս։ Պատկերացրու, չափահաս տարիքում ինչքան գնացել եմ Փարիզ, Էյֆելյան աշտարակին մոտիկ չեմ էկել։ Մենակ մի անգամ պատահաբար էնքան մոտեցանք, որ պարզ էրևում էր, էն էլ որտև կոնկրետ շոկոլադի խանութ էինք փնտրում, որ մոտերքում էր
    Երբ ուրիշ բաներ են քեզ մոտիվացնում, ավելի հետաքրքրությամբ ու հավեսով ես անում ու ավելի մեծ հաճույք ես ստանում։

  18. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լսի էդ Էյֆելյան աշտարակի անունը մի տուր :ճ իրան հարգող ոչ մի ֆրանսիացի ընդեղ չի գնում ... զիբիլանոց ա լրիվ, պառկինգի տեղ չկա, տարի 12 ամիս ռեմոնտ ա: Ոնց որ թե չիմանան՝ քաղաքապետարանի փողերը ոնց ծախսեն՝ անընդհատ ռեմոնտ են անում թե՛ իրան թե՛ շրջակայքը ու արդյունքում տարվա մեջ հազիվ մի ամիս տարածքը բաց տեսնես ու մաքուր ու սիրտդ բացվի: Մնացած վախտ փոշու մեջ կորած ա: Մալաթիայի շուկան ոնց որ լինի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (08.07.2019)

  20. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսի էդ Էյֆելյան աշտարակի անունը մի տուր :ճ իրան հարգող ոչ մի ֆրանսիացի ընդեղ չի գնում ... զիբիլանոց ա լրիվ, պառկինգի տեղ չկա, տարի 12 ամիս ռեմոնտ ա: Ոնց որ թե չիմանան՝ քաղաքապետարանի փողերը ոնց ծախսեն՝ անընդհատ ռեմոնտ են անում թե՛ իրան թե՛ շրջակայքը ու արդյունքում տարվա մեջ հազիվ մի ամիս տարածքը բաց տեսնես ու մաքուր ու սիրտդ բացվի: Մնացած վախտ փոշու մեջ կորած ա: Մալաթիայի շուկան ոնց որ լինի:
    Քսան տարի ա չեմ էղել էնտեղ, չգիտեմ Բայց էնտեղից ոչ շատ հեռու մի շոկոլադի խանութ կա ահավոր լավ շոկոլադներով սաղ տուրիստների աչքից հեռու

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (08.07.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Last.FM-ի ռադիոն անվճար
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 01.06.2012, 22:55
  2. Անվճար ծրագրեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.04.2010, 14:33
  3. անվճար VOIP
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 20.08.2009, 21:37
  4. Անվճար SMS
    Հեղինակ՝ Razo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2009, 10:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •