User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 56 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Թուսկուլեցի Սաշիկը

  1. #46
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ:
    https://168.am/2018/09/17/1010839.ht...ewsinfo.am_ios



    Հ.Գ. Պատրաստ եմ նաև լռելյայն կիսել Հայաստանի Հանրապետության մտահոգությունների որոշ մասը…ինչը, ահավասիկ, բավականին խրթին գործ է
    A long time ago, in a galaxy far, far away...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2019), Smokie (06.10.2018), Ծլնգ (17.09.2018), Յոհաննես (18.01.2019), Տրիբուն (17.09.2018)

  3. #47
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ(Ես արդեն կորցրել եմ իրականության զգացողության կեսը և չեմ կարող ասել կոնկրետ՝ երբ) Հերս մեզ մեշոկներ տվեց և ուղղարկեց ցորենի արտ: Երբ հասանք արտ կոմբայնը դեռ չէր եկել, մեշոկները փռեցինք գետնին ու պառկեցինք վրան: Ինչքա՜ն գեղեցիկ էր երկինքն այն ժամանակ, ինչքա՜ն մոտ էին ճախրում ամպերը, թվում էր թե հենց ձեռքդ մեկնես՝ կբռնես առաջին իսկ պատահած ամպիկը…Հանկարծ Սերժիկը շուռ եկավ մեր կողմն ու ասաց.
    -Տղերք, հետաքրքիր ա, ո՞նց կդասավորվի մեր կյանքը. ո՞ւր կգնանք, ի՜նչ էր կանենք, այ օրինակ դու՝ Լևոնիկ, ո՞ւր կուզեիր գնալ, ի՞նչ կուզեիր անել.
    -Եսի՞մ, կուզեի զինվորական թարգմանիչ լինել Արաբական ինչ որ երկրում, օրինակ՝ Ալժիրում, կամ ասենք դեսպան Հորդանանի Թագավորությունում, - ցորենի հասկերի հետ խաղալով պատասխանեց Լևոնը…
    -Փա՜յ քո, թան էլ չէ՝ փռթած մածուն,-ծիծաղելով պատասխանեց Սերժիկը
    -Սերժիկ, բա դու ի՞նչ կուզեիր անեիր,- շարունակելով երկնքին նայել, հարցնում եմ ես.
    -Կազինո եմ ուզում գնամ, բայց սովորական տեղ չէ, խոսքի՝ Բադեն-Բադեն, ու որ իմ գրպանի փողերով էլ չխաղամ՝ խալխի փողերը լինեն.
    -Դե դա դժվար չի ի կատար ածել,- ծիծաղում եմ ես.
    -Օյ-օյ, հլը դու ասա տենամ ի՞նչ ես ուզում:
    Երկնքում ամպերը ինչ որ կերպար էին հյուսել, հետո մասերի բաժանվեցին. մի մեծ մաս մնաց իմ գլխավերևում, մնացածը չքվեցին.
    -Խենթի կյանք եմ ուզում, խելառի. որ երբ վերլուծեն իմ կյանքը՝ չհանդգնեն երազել անգամ նման ճակատագրի մասին. Պազիկի շոֆեռ եմ ուզում լինել, ամեն ինչի 50%-ն եմ ուզում, հետո պատգամավոր, բանտ եմ ուզում նստել, Գվատեմալայի քաղաքացիություն եմ ուզում, «Ալեխանդրո՜ » կրքոտ անունն եմ ուզում, Պրահայի արվարձաններին նայելուց՝ հուզմունքից լացել եմ ուզում...


    Սպինոզան ասում էր, թե ամեն ինչ ուզում է իր իսկ գոյությամբ պահպանվել. քարը հավերժորեն ուզում է քար լինել, վագրը` վագր: Երկար ժամանակ ես չէի հասկանում, թե ի՞նչ է ուզում ասած լինել Սպինոզան... հիմա արդեն հասկանում եմ:
    A long time ago, in a galaxy far, far away...

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2019), Freeman (10.12.2018), John (22.12.2018), Life (09.12.2018), LisBeth (09.12.2018), Smokie (09.12.2018), Յոհաննես (09.12.2018), Ռուֆուս (09.12.2018), Վիշապ (10.12.2018), Տրիբուն (09.12.2018)

  5. #48
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էն, ինչ դուրդ չեկավ թող մնա անցյալում. մարդիկ, իրադարձություններ, մտքեր: Հեռացրու քեզանից անցյալի հետ կապող բոլոր խեղդող խարսիխները:Թեկուզ դա կլինի այն քաղաքը, որտեղ շունչդ կտրվում է, կլինեն այն մարդիկ, որոնց հետևում ես ֆեյսբուքում, բայց որոնց տանել չես կարողանում. հեռացրո՛ւ, հեռացրու քեզանից... ուղղարկիր գրողի ծոցը: Իհարկե, Նոր տարին ընդամենը թվերի փոփոխություն է, բայց մի՞թե սա ևս մեկ հնարավորություն չէ,
    մի՞թե գործողություններ կատարելու հիանալի դաշտ չէ: Հաշվի, քեզ ռեստարտ լինելու բոլորովին անվճար շանս են տալիս...
    Մի՛ համակերպվիր իրավիճակի հետ, եթե այն քեզ դուր չի: Մի՛ հիասթափեցրու... մի հիասթափեցրու ինքդ քեզ:

    Իսկ ի՞նչ կարող եմ ասել անցած տարվա մասին. Օ՜հ, բոլոր հիշողությունները ես պահել եմ այս արկղի մեջ, փակել պահարանում, նեղ օրվա համար...
    A long time ago, in a galaxy far, far away...

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2019), Jarre (01.01.2019), Smokie (04.02.2019), Արամ (01.01.2019), Գաղթական (01.01.2019), Ռուֆուս (03.01.2019), Վիշապ (08.04.2019)

  7. #49
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սաշիկը և ես

    Մյուսին` Սաշիկին է ամեն ինչ պատահում: Ես քայլում եմ Գվատեմալայի փողոցներով և կանգ եմ առնում, գուցե արդեն մեքենայաբար, ինչ-որ միջանցքի կամարն ու դուռը դիտելու:
    Սաշիկից լուրեր եմ ստանում թերթերի միջոցով և նրա անունը կարդում եմ գլխավոր էջերում: Սիրում եմ փայ մտնել, մասերի բաժանել, տոկոսներ, խաղադրույքներ, ավազե ժամացույցներ, սուրճի համը. մյուսն էլ նույն նախասիրություններն ունի, բայց այնպես է պարծենում դրանցով, որ այդ նախասիրությունները դառնում են դերասանի
    հատկանիշներ: Չափազանցություն կլիներ ասել, թե մեր հարաբերությունները թշնամական են. ես ապրում եմ, ես ինձ թույլ եմ տալիս ապրել, որպեսզի Սաշիկը հյուսի իր մասերը, և այդ
    գործողությունն արդարացնում է ինձ: Հաճույքով խոստովանում եմ, որ երբեմն փայմտոցիները հաջողվել են, սակայն այդ չի կարող ինձ փրկել, գուցեև այն պատճառով, որ դրանց մեջ լավագույնը պարտական է եղբորս կամ ավանդությանը: Բացի այդ, իմ ճակատագիրը վերջնականապես կործանվելն է, և ինձնից միայն մասնիկներ են գոյատևելու: Իհարկե ինձ հայտնի է նրա կեղծելու և վեհացնելու չարակամ սովորությունը, սակայն կամաց – կամաց նա տալու է ամեն ինչ․․․
    Ամեն ինչ ուզում է իր իսկ գոյությամբ պահպանվել.
    Ես պետք է Սաշիկը լինեմ և ոչ թե ես ինքս (Ալեխանդրոն), սակայն ես ինքս ինձ ավելի քիչ եմ ճանաչում նրա բարեգործություններում, նվիրատվություններում : Տարիներ առաջ ես փորձեցի նրանից ձերբազատվել և, մի կողմ թողնելով 50%-ների առասպելը` ժամանակը և տարածությունը մասերի բաժանելու մասին խաղեր հորինեցի:
    Եվ այդպես, ողջ կյանքս փախուստ է և կորցնում եմ ամեն ինչ, և ամեն ինչ մոռացում է կամ էլ պատկանում է նրան` մյուսին:

    Իրականում չգիտեմ, թե մեզնից ո՞վ է գրում այս էջը․ Սաշիկը՞, թե՞ Ալեխանդրոն․․․
    A long time ago, in a galaxy far, far away...

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.02.2019), CactuSoul (21.02.2019), Freeman (19.02.2019), Smokie (04.04.2019), Բարեկամ (20.02.2019), Յոհաննես (19.02.2019), Վիշապ (08.04.2019), Տրիբուն (19.02.2019)

  9. #50
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երգը քոքել եմ, ճռճռան բազկաթոռն ու աձյալը հանել եմ բալկոն, գինու շիշը դրել եմ կողքս ու վայելում եմ երեկոն․․․ Ինչ որ մի պահ ինձ թվում ա, որ ոչինչ էլ գույություն չունի․ կա ընդամենը կիսատ մի ֆիկցիա, որը, չգիտես ինչու, մենք կյանք ենք համարում:




    Oh baby, I'm just human.
    Don't you know I have faults like anyone?
    Sometimes I find myself alone regretting
    some little foolish thing; some simple thing that I've done.



    A long time ago, in a galaxy far, far away...

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.03.2019), LisBeth (12.03.2019), Progart (12.03.2019), Smokie (04.04.2019), Յոհաննես (12.03.2019), Վիշապ (08.04.2019), Տրիբուն (12.03.2019)

  11. #51
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ի՞նչ կլիներ եթե Նեոն ընտրեր և՛ կարմիր և՛ կապույտ հաբերի կեսը և միաժամանակ կուլ տար․․․ Ի՞նչ ելքի կհանգեցներ՝ ցավալի իրականության կեսի և երջանիկ պատրանքի կեսի միաձուլումը։ Երկար ժամանակ այս հարցի պատասխանը տանջում էր ինձ, բայց հիմա, ինձ թվում է ես գտել եմ պատասխանը․
    Նեոն կարթնանար և կպարզվեր, որ նա ունի երկու եղբայր, որ նա 1976 - 1990 թվականներին եղել է «Պազիկ» մակնիշի ավտոբուսի վարորդ, 1987 թվականին ստացել է գազային տնտեսատեխնիկի որակավորում, 2003 - 2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2007 - 2011 թվականներին մեծամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Սիրել է Սպինոզային, ոսկյա վերելակներ,տոկոսներ, հիացել Լատին Ամերիկայով, որ իր հոգին ալեկոծվում է նույնիսկ «Գվատեմալա» երկրի անունը լսելիս, որ ամենախենթ գիշերներից մեկը անցկացրել է Պրահայում, որ հայտնվել է ԱԱԾ-ի ձեռքում, որ շուտով, հնարավոր է, այլևս երբեք չտեսնի արևը,լուսինը, այդքան պաշտելի կիսալուսինը․․․
    Սա Մատրիցայի անհայտ՝ և գուցե թե լավագույն սցենարն է․ որտեղ մի կեսը ցավալի իրականություն է, իսկ մյուս կեսը երջանկության պատրանք․․․





    Հ․Գ․ Being the one is just like being in love. No one can tell you your in love, you just know it.
    A long time ago, in a galaxy far, far away...

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2019), LisBeth (05.04.2019), Progart (04.04.2019), Skeptic (04.04.2019), Smokie (04.04.2019), Յոհաննես (04.04.2019), Վիշապ (08.04.2019), Տրիբուն (04.04.2019)

  13. #52
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ․․․ Գազանանոցում ենք: Ես 2-րդ կամ 3-րդ դասարան եմ:Ընտանիքով ենք՝ հերս, մերս, ու եղբայրներս։ Սերիժկը մի ձեռքով քաղցր բամբակ ա բռնել, մյուսով փուչիկներ: Լևոնիկը Սերժիկի փուչիկների հետ ա խաղում։ Ես վախվորած գազաններին եմ նայում։ Գայլերի վանդակի կողքով անցնելիս կանգ առա․ շուռ եկա, որ հորս ցույց տամ անկյունում նստած գայլին՝ հայրս չկար։ Վախեցած աջ ու ձախ եմ նայում՝ ծնողներս չկան։ Տագնապած արագացնում եմ քայլերս։ Իմ մանկական ուղեղը փորձում է մտաբերել մեր անցած ուղղին, բայց վախը չի թողնում կողմնորոշվել: Ճաղավանադակներին եմ նայում․ թվում է թե բոլոր կենդանիները հայացքներով ինձ են ուղղեկցում։ Արդեն սարսափած ուզում եմ վազել, հանկարծ, մեկը ջղային հայացքով ձեռքս բռնեց․ անվտանգության աշխատակիցն էր․
    -Կներեք, ես այստեղ ծնողներիս եմ կորցրել, եղբայրներիս,-դողալով սկսում եմ խոսել։
    Անվտանգության աշխատակցի դեմքը մեղմացավ․
    -Իսկ դու նրանց փնտրո՞ւմ էիր․
    -Հա՜, անկեղծ ա-ասած՝ հիմա շատ եմ վըվախեցած,- ծնոտիս դողը զսպել չկարողանալով՝ պատասխանում եմ։
    - Բայց, ախր, ում դու փնտրում ես՝ ա՜յնտեղ են,- ձեռքի դանդաղ շարժումով ցույց տվեց անվտանգության աշխատակիցը։
    Ես՝ նրա պատասխանից կարկամած, նայեցի ձեռքի ուղղությամբ․ Սերժիկը, Մերս՝ Լևոնիկին գրկած, և ես, աղվեսներին ենք նայում, իսկ հեռվից ժպտալով հերս ա գալիս՝ 5 հատ պաղպաղակ ձեռքերում պահած․․․


    Էս երազը վերջերս հաճախակի եմ տեսնում։
    A long time ago, in a galaxy far, far away...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2019), LisBeth (08.04.2019), Smokie (22.04.2019), Յոհաննես (08.04.2019), Վիշապ (08.04.2019), Տրիբուն (08.04.2019)

  15. #53
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... Դպրոցական ենք, ամառային արձակուրդներն են, զգուշությամբ բացում եմ դուռը, Սերժիկը՝ շախմատը դիմացը դրած, մի ձեռքով ձին ա օդում պահել, մյուսը դրել ա ծնոտին ու խորասուզված շախմատին ա նայում.
    -Սերժի՞կ, չլինի ուզում ես էդ ձիուն վարժեցնես,- քայլելով նստում եմ Սերժիկի դիմաց:
    -Ի՞նչու ոչ, ե՛ս, որ հիմա ձի եմ վարժեցնում, ո՞վ իմանա, միգուցե տարիներ հետո սանձեմ մի ողջ ժողովուրդ,- ձին օդի մեջ ֆռռացնելով պատասխանեց Սերժիկը:
    -Գիտե՞ս Սերժիկ, ես որ շախմատից տենց լավ գլուխ չեմ հանում, ինձ թվում ա մենք բոլորս՝ մեր կյանքի տարբեր փուլերում, դառնում ենք զինվոր կամ փիղ, ձի կամ նավակ, թագավոր կամ թագուհի...
    -Սաշիկ, տեսնես հնարավո՞ր ա բոլոր փուլերն անցնել մի կյանքի ընթացքում.
    -Բոլորը չէ, բայց կեսը հնարավոր ա, - պատասխանում եմ քմծիծաղով

    ...Ես վախենում եմ ապագայից, բայց և հասկանում, որ այն նույնքան անբեկանելի է, որքան անցյալը... Դո՛ւ որ հիմա գնում ես, որ ջնջեն քեզ և տան ուրիշ դեմք ու ճակատագիր, հիշողությունների մեջ ի՞նչ անուններով ես մնալու:
    A long time ago, in a galaxy far, far away...

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.10.2019), CactuSoul (19.08.2019), LisBeth (22.08.2019), Smokie (16.11.2019), Varzor (19.08.2019), Յոհաննես (18.08.2019), Նաիրուհի (31.08.2019), Տրիբուն (18.08.2019)

  17. #54
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կարոտում եմ իմ տեսակին,
    Օ, գիտեմ, մերոնք են իմ շուրջ,
    Մտերիմ դեմքեր,
    Բայց ես կարոտում եմ իմ տեսակին:
    A long time ago, in a galaxy far, far away...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.04.2020), Յոհաննես (24.10.2019), Տրիբուն (24.10.2019)

  19. #55
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպիսի անձրևոտ մի երեկո Սերժիկը էկավ մեր տուն: Դանդաղ հանեց լրիվ թաց վերարկուն կախեց աթոռից.
    -Էս խի՞ ես անձրևի տակ մնացել, այ ախպեր, պոլնըսծյու թաց ես,-հարցնում եմ քմծիծաղով:
    -Եսիմ Սաշ, նենց հավեսին անձրև էր՝ չդիմացա գայթակղությանը, որոշեցի ոտքով գալ...
    -Տնաշեն, կմրսես՝ կհիվանադանաս, հետո չես կարողանա ինչքան ուզես՝ էդքան խփես,-շարունակում եմ էլի քմծիծաղով:
    - Հեչ զգացե՞լ ես գարնան անձրևից հույսի հոտ ա գալիս, գարնան անձրևի մեջ կորուստների անդառնալիություն չկա, ինչպես մյուս սեզոնների տեղումների ժամանակ...
    -Էս էլի խիարը թարս ա՞ բուսնել, էս երբվանից ես սենց սենտիմենտալ դարձել.
    -Լավ էդ հեչ, կարևոր հարցով եմ էկել,- գրպանից հանեց սիգարետը, մի քանի փորձից հետո նոր կարողացավ այրել:
    -ի՞նչ հարց,-հարցնում եմ միքիչ զարմացած:
    -Լսի Սաշիկ, էն ինչ որ դու ես անում՝ ապշելու է, աննկարագրելի. հասարակ փողոցային «փայ մտնելը» դու կարողացար դարձնել արվեստ, 50%-ը կարողացար վերագրել քեզնով:Յուրաքանչյու ոք էս երկրում գիտի, որ իր ամեն ինչի մեջ, ինչ-որ մի մաս իրենը չէ՝ քոնն է:Բայց...-մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս,- բայց սիրելիս, ինձնից էլ լավ գիտես էս ամեն ինչի ժամանակավոր լինելը, ինձնից էլ լավ գիտես որ այս ամենը վերանալու է like tears in rain...
    -Գրողը տանի, էդ կինոն տեսե՞լ ես,-հարցնում եմ շշմած:
    -Հա,բայց էդ կարևոր չի, հիմա ինձ ասա մեկին, ով կփոխարինի քեզ, ով կլինի նույնքան լավ՝ որքան դու, նույնքան կատարյալ՝ որքան դու, եթե... հանկարծ... կանաչ լույսը փոխարինվի կարմրով:
    Սերժիկին էդ վիճակով երբեք չէի տեսել...մոտեցա աթոռին, նստեցի, ես էլ սիգարետ վառեցի.
    -Կա տենց մեկը, ով՝ ես քեզ ասեմ, որոշ առումներով նույնիսկ գերազանցում է ինձ: Նա ժամանակակից գործիքներ կիրառելու հոտառություն ունի, որը չունենք մենք: Գուցե տարիներ անց, հենց դա էլ կործանի մեզ...: Նա գիտի ինֆորմացիայի արժեը, նա գիտի ինչպես մանիպուլացնել մարդկանց, նա գիտի ինչպես կառավարել մեդիան:
    -Ո՞վ, ո՞ւմ մասին ա խոսքը.
    -Չկռահեցի՞ր... ո՞վ է քո ամենասիրելի փեսան:
    Սերժիկը տեղից վեր կացավ թափ տվեց վերարկուն, հագավ, ու առանց անգամ բարի գիշեր ասելու դուրս էկավ տնից:

    Ես էլ դուրս էկա բալկոն. անձրևն արդեն կտրվել էր:Երկինքը պարզվել էր: Շողում էր լուսինը: Այնքա՜ն միայնություն կա այդ ոսկու մեջ: Գիշերների լուսինն այն լուսինը չէ, որ առաջինը տեսավ Ադամը: Մարդկային արթնության երկար դարերն այն լցրել են հին արտասուքներով: Նայում են նրան:Ինձ թվում է այն մեր հայելին է:


     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    A long time ago, in a galaxy far, far away...

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.11.2020), John (29.04.2020), LisBeth (01.05.2020), Quyr Qery (29.04.2020), Skeptic (29.04.2020), Varzor (29.04.2020), Արամ (29.04.2020), Յոհաննես (29.04.2020), Տրիբուն (29.04.2020)

  21. #56
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոնտերիկոյում եմ, խաղաղ օվկիանոսի ափին: Տեղացիներն ասում են, որ խաղաղ օվկիանոսը հիշողություն չունի... Իսկ մենք ունե՞նք:
    Պառկած եմ ավազի վրա: Մի ձեռքով մրգային սմուզի եմ խմում, մյուսով ծուլորեն փորձում եմ վանել մարմնիս մոտեցող ծովախեցգետնին:
    Մենք ասում ենք, որ մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Որ եթե հիշողություն ունես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, անհանգիստ ես...
    Իսկ դու ունե՞ս հիշողություն:
    Փոխում եմ դիրքս ավազի վրա, տաք ավազից թեթև՝ հաճելի դող եմ զգում:
    Ներում երբեք չեմ հայցել, քանի որ ինքս ինձ մեղավոր չեմ ճանաչում:Ոչ ոք, ոչ ոք չի կարող առանց արդարանալու նույնիսկ մի բաժակ ջուր փորձել: Բայց հասկացվել եմ ուզում(որն էլ, կարծում եմ, ժամանակի ընթացքում կլինի): Կհիմնավորեի, թե ինչո՞ւ մեղավոր չեմ, բայց դա, այլևս, իմաստազուրկ է. Եվ ընդհանրապես ասած՝ ո՞վ կհանդուրժի հիմնավորումներ տեսնել այն գաղափարների շուրջ, որոնց չի հավատում:
    Զգուշությամբ ոտքի եմ կանգնում, հանում եմ արևային ակնոցներս, արձակում եմ պալմաներով վերնաշապիկիս կոճակները, նայում եմ հորիզոնին:
    Ամեն ինչ սխալների արդյունքում է ծնվել. Մենք բոլորս, տրիլիոնավոր սխալների արդյունք ենք: Էվոլյուցիան ստեղծեց մոլորակի ողջ բանական կյանքը մեկ գործիքով ՝ սխալվելու ունակությամբ:
    Մոտենում եմ օվկիանոսին. այն նույնքան կապույտ է, որքան քո երազներում:
    Խորանում եմ այնքան, որ ջուրն հասնում է շորտիս եզրերին, չգիտես ինչու, հիշում եմ Չարենցին՝ «...Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:»:
    Ջրի մեջ տեսնում եմ արտացոլանքս. Ո՞վ եմ ես: Իսկ, ո՞վ ես դո՛ւ:
    A long time ago, in a galaxy far, far away...

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (29.12.2020), Յոհաննես (27.12.2020), Նաիրուհի (03.01.2021)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •