Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 41 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Թուսկուլեցի Սաշիկը

  1. #31
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Մանրից ժողովուրդն էլ ա սկսում հասկանալ, որ էս կյանքում ամեն ինչ մասերից ա բաղկացած: Եվ որոշ բաժիններ ի վերուստ ուրիշի համար են նախատեսված:


    Իմ բաժինը դու ուրիշին չես էլ կարա տաս, ապերիկ
    A long time ago, in a galaxy far, far away...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.05.2016), Quyr Qery (24.11.2016), Նաիրուհի (16.05.2016), Ռուֆուս (16.05.2016), Տրիբուն (16.05.2016)

  3. #32
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    ․․․․Նա կիսաձայն ինձ շշնջաց, որ ես փայ մտնող եմ ուշացած,
    Որ իմ բաժինն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից,
    Ով որ իմ փայը գողացել է, արդեն հեռու է ինձանից․․․
    A long time ago, in a galaxy far, far away...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (06.06.2016), Quyr Qery (03.11.2017), Նիկեա (06.06.2016), Ռուֆուս (06.06.2016), Վիշապ (13.10.2017), Տրիբուն (24.11.2016)

  5. #33
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Ջահել ժամանակ ՝ էն որ ոչ մալալետկա ես ոչ էլ հասուն տղա (50/50 էլի) ընկերուհի ունեյի: Հա, հա ապերիկ, մի ծիծաղի: Սիրում էի, շատ էի սիրում:Հիշում եմ ամառվա շոգ գիշերներին բարձրանում էինք իրենց հարևանի տանիս, պարկում էինք ու ժամերով նայում աստղերին...:Հիշում եմ էտ աստղազարդ գիշերներից մեկում էլ հարցրեց՝ «Սաշ կուզեյի՞ր ամբողջ աշխարհը քոնը լիներ»:«Կեսն էր լիներ վատ չէր լինի» պատասխանեցի քմծիծաղով…
    Ու եթե Աստված չամաչեց՝ այսպիսի աշխարհ ստեղծեց, ու բախտը չամաչեց՝ մեզ բաժանեց: Ես էլ չեմ ամաչում, որ այսպիսին եմ: Հա, հենց տենց
    A long time ago, in a galaxy far, far away...

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.11.2016), Chuk (24.11.2016), John (24.11.2016), Mr. Annoying (25.11.2016), Quyr Qery (24.11.2016), Smokie (11.12.2016), Աթեիստ (25.11.2016), Մուշու (27.11.2016), Յոհաննես (24.11.2016), Նաիրուհի (24.11.2016), Նիկեա (24.11.2016), Ռուֆուս (24.11.2016), Վիշապ (13.10.2017), Տրիբուն (24.11.2016)

  7. #34
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Իմ կինն իմ կեսն է
    A long time ago, in a galaxy far, far away...

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.11.2016), CactuSoul (30.11.2016), John (30.11.2016), Smokie (11.12.2016), Նաիրուհի (30.11.2016), Նիկեա (30.11.2016), Ռուֆուս (30.11.2016), Վիշապ (13.10.2017), Տրիբուն (22.03.2017)

  9. #35
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Չգիտեմ ով (ինչ որ փիլիսոփա.Ալլահը ավելի հստակ կիմանա) գրում էր, որ մեր փայ երազներում պատկերները վերարթնացնում են մեր ապրումները և ոչ թե առաջ են բերում դրանք. օրինակ, մենք ոչ թե երազում Արթուր Բաղդասարյանին (հա, հա, էսի իմ դուրն էլ չի գալիս) տեսնելուց ենք զզվանք ապրում, այլ Արթուր Բաղդասարյանին տեսնում ենք՝ մեր զզվանքը բացատրելու համար: Ու եթե սա ընդունենք որպես ճշմարտություն, այնուամենայնիվ, ես ի զորու չեմ լինի հաղորդելու իմ՝ վերջին շրջանում տեսած երազների՝ նախ հաջորդականության իմաստը, հետո դրանց արտառոցությունն ու խուճապը: Ինչևէ, փորձեմ վերապատմել:
    Առաջին երազը տեսա մոտ մեկ ամիս առաջ. զգույշ քայլերով մոտենում եմ ինչ որ ջրափոսի, սկսում եմ դրա մեջ լուսին ման գալ, չեմ գտնում, արթնանում եմ: Երկրորդ երազը տեսա նախորդից որոշակի ժամանակ անց. այս անգամ ավելի վստահ քայլերով եմ մոտենում ջրափոսին, նստում եմ շուրջը, բավականին երկար (եթե իհարկե երազում հնարավոր է չափել ժամանակը) սպասում եմ, որ լուսինը հայտնվի, չի հայտնվում, հանկարծ կատաղած տեղիցս վեր եմ թռչում, մտնում եմ ջրափոսի մեջ, ձեռքերով լուսին եմ ման գալիս, չեմ գտնում:Արթնանում եմ:
    Վերջին երազը տեսա երեկ(արդեն լրիվ միստիցիզմի մեջ)․ Երբ մոտեցա ջրափոսին այնտեղ արդեն մեկը կար (կարծում եմ Աստվածներից էր). Ջրափոսից զգուշորեն հանեց լուսինը, կիսեց երկու մասի, կեսը տվեց ինձ, մյուս կեսը քցեց ջրափոսի մեջ ու չքացավ։ Սկզբում աբշեցի, հետո սկսեցի (չգիտես ինչու) ծիծաղել, և ի վերջո արթնացա:
    A long time ago, in a galaxy far, far away...

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.03.2017), John (22.03.2017), Smokie (25.08.2017), Աթեիստ (24.03.2017), Նաիրուհի (25.03.2017), Վիշապ (13.10.2017), Տրիբուն (22.03.2017)

  11. #36
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Ասում են (այնուամենայնիվ ես հավատում եմ), որ մահանալուց հետո մարդու ուղեղը դեռ 7 րոպե էլ աշխատում է, և այդ 7 րոպեների ընթացում մարդն ամբողջ կյանքը վերապրում է ինչպես երազում( կարծում եմ, գիետք որ երազում ժամանակը շատ ավելի երկար է ձգվում): Ու հարց է առաջանում՝ ինչպե՞ս տարբերել՝ մենք ո՞ղջ ենք, թե՞ ուղղակի այդ 7 րոպեներն ենք վերապրում:
    Երկար ժամանակ այս հարցի պատասխանը ինձ տանջում էր, և, իվերջո, մի աստղազարդ գիշեր ես գտա պատասխանը. Նախ, ի տարբերություն մյուսների իմ ուղեղեը մահանալուց հետո մինիմում 14 րոպե էլ կաշխատի(թեպետ վստահ չեմ) և այն հարցին՝ արդյոք ո՞ղջ եմ, թե՞ այդ 7 րոպեներն եմ վերապրում. ես հասկացա(արդեն վստահ), որ 50%-ով ողջ եմ, 50%-էլ վեարպրում եմ իմ կյանքը…
    A long time ago, in a galaxy far, far away...

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2017), John (21.08.2017), LisBeth (24.08.2017), Smokie (25.08.2017), Յոհաննես (21.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Ռուֆուս (21.08.2017), Վիշապ (13.10.2017), Տրիբուն (21.08.2017)

  13. #37
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    … Փակում եմ աչքերս, վարսավիրանոցում եմ՝ հայելու դիմաց: Հայելու մեջ ութամյա ես եմ: Հերս ա բերել Սեպտեմբերի մեկի համար… մի պահ կարկամում եմ, բացում եմ աչքերս:


    Հիշողությունների մի տեսակ կա, որ մասերի չի բաժանվում:
    Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 27.08.2017, 00:22:
    A long time ago, in a galaxy far, far away...

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.08.2017), LisBeth (27.08.2017), Mr. Annoying (28.08.2017), Smokie (04.09.2017), Հայկօ (27.08.2017), Ռուֆուս (27.08.2017), Վիշապ (13.10.2017), Տրիբուն (27.08.2017)

  15. #38
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Ախպորս համար եմ սարքել:





    Հ.Գ. Չէ, Գալուստ Սահակյանը չի հուշել
    A long time ago, in a galaxy far, far away...

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (12.10.2017), Աթեիստ (13.10.2017), Նաիրուհի (13.10.2017), Նիկեա (16.10.2017)

  17. #39
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Ինձ ու իմ եղբայրներին նույնպես դպրոցական տարիքում բուլիինգի են ենթարկել(հա,հա, մի զարմացի): Դե երեքս էլ թույլ ու նվազ տղեք էինք ու կռվարար էլ չէինք:Հիշում եմ, որ Սերժիկին էին շատ նեղում. ամեն շախամատի դասին կամ սերժիկի շախմատի քարերն էին գողանում պահում, կամ էլ ձեռ առնելով հարցնում էին՝ Սերժի՞կ, կարողա՞ դառնաս Ֆիշերը: Մյուսն էլ կողքից ծիծաղելով ավելացնում էր՝ չէ, ինքը մեր ապագա շախմատի ֆեդերացիայի նախագահն ա դառնալու: Ու բոլորով ծիծաղում էին: Իսկ խեղճ Սերժիկը գլուխը նստած տեղից բարձրացնում ու հանգիստ պատասխանում էր՝ բա դրա՞ համար ենք հավաքվել: Բայց զգում էի, որ նեղվում էր: Շատ էր նեղվում:Ես էլ էի շատ նեղվում, չգիտեի ինչ անել: Տունը էտ թեմայով իրար հետ չէինք խոսում (հիմա եմ հասկանում, որ ամաչում էինք մեր թուլությունից),հորս էլ չէինք ասում (դե հո երեխա չենք): Ժամերով սենյակում փակվում էի ու Աստծուն հարցնում. թե խի ա՞ մեր բաժին ճանապարհը սենց դառը ու դժվար: Ու մի օր էլ, երբ էտ ամեն ինչը տանել չկարողացա, ինքս ինձ երդվեցի՝ երբ փոխվեն ժամանակները, երբ ճակատագիրը մեզ խղճա, ու երբ սկսի քամին մեր կողմից փչել, երբ ռույլը մեր ձեռքը լինի, մենք պետք է բուլիինգի ենթարկենք ամենքին և ամենուր: Ու մինչև այսօր մենք նույնքան հավատարիմ ենք մեր երդումին, ինչպես հավատարիմ էր եղել իր երդումին Հաննիբալը Կարթագենից: Եղբայրներս չգիտեմ, բայց ես նույն Հաննիբալի նման մատանուս մեջ թույն եմ պահում...եթե, հանկարծ, իմ փայ ճակատագիրը որոշի նորից խղճալ (արդեն խղճալ), ու վերցնի իմ ձեռքից ռույլը:
    A long time ago, in a galaxy far, far away...

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.01.2018), CactuSoul (11.01.2018), Smokie (14.01.2018), Նիկեա (10.01.2018), Վահե-91 (09.01.2018), Վիշապ (09.01.2018), Տրիբուն (10.01.2018)

  19. #40
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Զգում եմ, որ տարիներ հետո իմ անունով կկոչեն մի հիվանդություն՝ որի ժամանակ մարդկանց մոտ անկառավարելի փայ մտնելու ցանկություն կառաջանա, և որն անբուժելի կլինի:Իսկ հիվանդության անունն էլ կլինի՝ «Սաշիկի սինդրոմ»:
    A long time ago, in a galaxy far, far away...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.01.2018), Գաղթական (11.01.2018), Նիկեա (11.01.2018), Տրիբուն (Երեկ)

  21. #41
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,177
    Ազգ-Սաշիկ-բանակ
    A long time ago, in a galaxy far, far away...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (Երեկ)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •