Մաեստրո (10.07.2013)
Lílium (10.07.2013)
Ես ֆեյսբուքից հասկացա, որ այսօրվա խաղը բացի ինձնից բոլոր հայերը դիտել են :
Անգամ այնպիսի մարդիկ են մեկնաբանություններ գրում, ովքեր գաղափար չունեն, թե դարպասը խաղադաշտի որ հատվածում է լինում, և դեռ նախկինում էլ իմ վրա ծիծաղում էին, երբ գիշերը ֆուտբոլ դիտելու պատճառով ուռած աչքերով դասի էի գնում:
Ազգս (աղջիկները ) զարգանում ա :
Հասունանում է Մովսիսյանի ու Արազի "ժամը"` տեղափոխվելու ավելի լուրջ նպատակներ իրենց առջև դնող ակումբներ:
Հըմմ... հետաքրքիր է, թե է՞լ ինչ ֆուտբոլիստներ են ոտքով-գլխով Օլեգ Մկրտչյանից կախված
Սելյուկ. Օզբիլիսի տեղափոխությունը «Մոնակո» նման է Մխիթարյանի իրավիճակին
Ասում էի, չէ՞, հասունանում է...Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մոնակո» ֆուտբոլային ակումբը հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսին գնելու համար 6 մլն եվրոյի առաջարկություն է արել Կրասնոդարի «Կուբանին»: Հենց սրա մասին է վկայել խաղացողի գործակալ եւ նրա իրավունքների 50 տոկոսի սեփականատեր Դմիտրի Սելյուկը:
«Իրադրությունն այսպիսին է. կիսապաշտպանի իրավունքները հավասարապես պատկանում են 2 կողմին՝ «Կուբանի» նախագահ Օլեգ Մկրտչյանին եւ ինձ: Գործերի այսպիսի ընթացքը շատ նման է Մխիթարյանի հետ կապված իրավիճակին: «Շախտյորի» ղեկավարությունը բոլոր հարցերը համաձայնեցրեց Օլեգ Մկրտչյանի հետ: Հիմա նույն իրավիճակն է, բայց Օլեգը անպարկեշտ է իրեն պահում, քանի որ «Մոնակոյից» առաջարկություն ստանալով ինձ՝ որպես հավասար սեփականատիրոջ, տեղյակ չի պահում,- պատմել է Սելյուկը:
Երբ Օզբիլիսը «Այաքսից» տեղափոխվում էր «Կուբան», խաղացողի եւ ակումբի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց, որ 6 մլն եվրոյի առաջարկության դեպքում ակումբը նրան ազատ ընտրության երաշխիք կտա: Եթե նա ցանկանա փոխել ակումբը՝ կփոխի: Ավելին, բացի «Մոնակոյից» մի ակումբ էլ կա, որը հավակնում է Արազին: Նրանք պատրաստ են ավելի մեծ գին վճարել,- նշել է գործակալը:
Ըստ պայմանագրի Մկրտչյանը կամ Օզբիլիսին պետք է բաց թողնի, օրինակ՝ «Մոնակո»,- կամ փող վճարի մյուս կողմին եւ խաղացողի իրավունքները զիջի,- բացատրում է Սելյուկը:- Ես Մկրտչյանին առաջարկեցի հետեւյալը. կամ մենք նրան 3 մլն եվրո ենք վճարում, կամ՝ նա մեզ, բայց նա ոչինչ չի ուզում եւ չի փորձում խնդիրը լուծել: Օզբիլիսին արգելել են ներկայացուցիչ ունենալ՝ ի դեմս ինձ, բայց Արազն ինձ ասել է, որ իրավիճակը վհատեցնող է: Միաժամանակ նա ցանկություն ունի «Մոնակոյում» հանդես գալ: Հույս ունեմ Կուբանը» խելքի կգա եւ խաղացողին ազատություն կտա»,- եզրափակել է Սելյուկը:
Lílium (12.07.2013)
http://www.zdf.de/ZDFmediathek/beitr...-neue-BVB-Star
Էս ինչ էն է ասում
Սագիտարիուս դու մեր հույսն էս
ուֆֆ, երկար ա
Լավ, համառոտ.
Սկզբից ներկայացացնում ա Մայր Հայաստան արձանը, որը հպարտությամբ նայում ա 22 տարի առաջ անկախություն նվաճաց երկրի խոշորագույն քաղաքին, որն էլ նույնքան հպարտ ա իր լավագույն ֆուտբոլիստով:
Հետո ասում ա, թե որքան սահուն և ներդաշնակ ստացվեց Հենոյի (բառացի ասում ա Արևելյան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի) դեբյուտը, միայն երկու օր թմի հետ լինելով՝ առաջին խաղուց հենց դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ավելի լավ նորամուտ Դորտմունդը չէր էլ կարող պատկեցարնել: Հետո Դոտմունդի սպորտային տնօրեն՝ Միխայել Ցորկը, անդրադառնում ա իրա անվան արտասանելու դժվարությանը՝ ասելով, որ եթե մի անգամ արտասանում ես, իրականում էտքան էլ դժվար չի՝ Միկիտարյան (իրա պատկերացմամբ ինքը ճիշտ ա արտասանում ): Կլոպը ընդհանուր նորեկցներից ա խոսում, թե ինչքան գոհ ա ու որքան լավ տպավորություն թողեցին Հենոն ու երեքը ընդհանուր առմամբ: Սա իրա առաջին խաղից հետո ասուլիսից հատված ա:
Հետո ցույց են տալիս, թե որտեղ ա բնակվում իրա ընտանիքը Երևանում՝ նորակառույց հետիոտնի փողոցում (Հյուսիսային Պողոտա): Ներկայացնում ա իրա տատիկին, նշում, որ ռուս ա: Ու որ իրա սենյակը եկող սեզոն հիմնականում դատարկ ա մնալու:
Հետո նշում ա, թե որքան կարևոր են ընտանեկան կապերը Հայաստանում: Վաղ տարիքում կորցնելով հորը՝ էլ ավելի ամուր են Հենոյի ընտանեկան կապերը իր քրոջ, որ ՈՒԵՖԱում Պլատինիի մոտ է աշխատում, և մոր հետ, ով էլ Ֆեդերացիայում է աշխատում:
Այնուհետև պատմում ա, թե որքան նմանություն կա Հենոյի և իր հոր միջև, ոչ միայն մարդկային հատկանիշների առումով, այլև խաղադաշտում: Հայրը նունիսպես եղել է հայտնի խաղացող և դեռ Սովետի շրջանում տեղափոխվել է Ֆրանսիայի երկրորդ լիգա, որը այդ ժամանակներում բացառիկ անսովոր բան է եղել: Պատմում ա հոր հիվանդության մասին և թե ինչպես են իրանք Հայաստան վերադարձել ու կարճ ժամանակ անց հայրը մահացել ա:
Հետո տատին ներկայացնում ա հենոյի անձնական և ակումբային նվաճումները, ասում ա, թե որքան հավատացյալ են իրանք ընտանիքով, և որ ինքը ամեն կարևոր խաղից առաջ Հենոյի համար մոմ ա վառում:
Մեկնաբանը նշում ա, որ Հենոն առաջին հայ ֆուտբոլիստն ա, որը բոլոր հատկանիշները ունի ոչ միայն «տեղական», այլև միջազգային սուպերսթար դառնալու և թե որքան դա կարևոր ա Հայաստանի մասին աշխարհին ինֆորմացնելու համար:
Որ ինքը ներկա դրությամբ ամենահայտնի քաղաքացին ա Հայաստանում և բոլորի սիրելին, դե հետո անցորդները հայերենով են պատասխանում: Ասում ա, որ Հենոն Ռոբի Ուիլյամսի (ինքը գերմանացիների համար դեմք ա ) ու Ջորջ Քլունիի նման մասսա ա հավաքում: Պատմում ա Ժողում հայ աղջիկների՝ «իրանց Հենոյի» (իրա բառերով) համար կազմակերպած ջերմ ընդունելության ու ամուսնության առաջարկության մասին:
Հետո նրա մասին, որ Հենոն արդեն «ոչ ընկերական» ոճով Չեմպիոների լիգայում ծանոթացել ա իր խաղընկերների հետ: Հենոն ասում ա՝ «ես ամեն ինչ կանեմ, որ Դորտմունդը իմ համար վճարված ոչ մի ցենտի համար չափսոսա»: Նշում ա, որ միակ վատ լուրը փոքր վնասվածքն ա, որը ստացել ա վերջին խաղում ու մոտ չորս շաբաթ կվերականգնվի (կարծում եմ ավելի շուտ ոտի կլինի): Վերջում էլ տատին մանկության նկարներն ա ցույց տալիս, օրինակ Զիդանի հետ, բայց իրանց բոլորի համար մեծ զարմանք է լինում, երբ նկարների մեջ պատահաբար գտնում են Հենոյի 16 տարի առաջվա նկարները Դորտմունդի մարզաշապիկով, որը նա կրել ա պատանեկան մրցաշարի ժամանակ:
Ամենավերջում էլ մենկաբանը պատմում ա՝ «Երբ մենք Երևանը և հպարտ Մայր Հայաստանը (արձանի մասին ա) լքում էինք, սև երկնքում երևում էր դեղին լիալուսինը: Էլ ավելի խորհրդանշական մեր հրաժեշտը չէր էլ կարող լինել:»
Հենոյի նկարը Դորտմունդի պաշտոնական ֆեյսբուքյան էջն էլ ա էսօր «share» արել՝
Ambrosine (23.07.2013), Lílium (22.07.2013), Monk (22.07.2013), Moonwalker (25.07.2013), Անվերնագիր (22.07.2013), Նաիրուհի (22.07.2013), Ներսես_AM (22.07.2013), Ռուֆուս (23.07.2013), Տրիբուն (22.07.2013)
Ասում ա համառոտ էլ սրանից լավ ոնց պիտի թարգմանեիր: Ապրես
Բայց ինձ էն ֆեդերացիայում կախված անճոռնի նկարի հատվածն ա շատ հետաքրքիր
Այս մի գործարքն էլ պաշտոնապես հաստատվեց`
Պաշտոնական. Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Սպարտակ»
Արասի առաջին հարցազրույցը` որպես Սպարտակի ֆուտբոլիստԿրասնոդարի «Կուբանն» ու Մոսկվայի «Սպարտակը» համաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տեղափոխության հարցում: Ինչպես հաղորդում է Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը, Օզբիլիսը «Սպարտակում» հանդես կգա 11 համարի մարզաշապիկով: Կրասնոդարյան ակումբի կազմում մեկ տարվա ընթացքում Օզբիլիսն անցկացրել է 24 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:
Վատ թիմ չի Սպարտակը: Մեծ առավելություն է, որ մեր հավաքականի երկու առանցքային ֆուտբոլիստներ հանդես են գալու միևնույն թիմում. իրար հետ խաղալը ավելի հեշտ ու արդյունավետ կստացվի հավաքականում:
John (27.07.2013), Lílium (26.07.2013), Moonwalker (27.07.2013), Sagittarius (27.07.2013), Անվերնագիր (27.07.2013), Նաիրուհի (28.07.2013), Տրիբուն (26.07.2013)
Ո՞նց կարա լավ թիմ լինի էդ "միսը" էս ես որպես 10 տարուց ավել Ռուսաստանում Դինամո Մոսկվա բալետ անող մարդ եմ ասում էլի)) ըհը, կակ ռազ էսօր Մոսկվայի մեծ դերբին էր, էդ երկու թմերը: "Միսը" 4:1 կրեց, չորսից երեք գոլը Դինամոյի խաղացողների բակի ֆուտբոլի մակարդակի սխալներից( հետո էլ կասեն Սպարտակը կրել ա) մի խոսքով, էդ թիմ չի) Օբիլիսի մասով լավ ա, առաջընթաց ա իրա համար, Կուբանը իրա համար քիչ էր արդեն, իսկ Յուրան պտի թողի ու "մսից" գնա, որովհետև 1. չի ստացվում, 2. լավ չեն նայում, եթե չի ստացվում, հեն ա, արդեն նստացրել են նստարան տաքացնի: Օզբիլիսի համար մեկ ա որտեղ խաղա, ինքը իրա լեվելը պահում ա, սիրուն ուդառները ամեն տեղ էլ կանի, Յուրան մի քիչ թիմային ֆորվարդ ա, Սպարտակում էդ թիմ ասվածը չի եղել, չկա, ու չի լինի...
Հենոյի առաջին գավաթը շնորհավոր
Ambrosine (01.09.2013), Moonwalker (28.07.2013), Rammstein (28.07.2013), Sagittarius (28.07.2013), Անվերնագիր (28.07.2013), Արէա (29.07.2013), Նաիրուհի (28.07.2013), Ռուֆուս (28.07.2013)
Դե ջիջիլ, ես ստադիոնում էի
Lílium (28.07.2013), Moonwalker (28.07.2013), Անվերնագիր (28.07.2013), Արէա (29.07.2013), Հարդ (02.09.2013), Նաիրուհի (28.07.2013), Ներսես_AM (28.07.2013)
A long time ago, in a galaxy far, far away...
Lílium (28.07.2013)
Այսօրվա` Ֆրանկֆուրտի հետ հանդիպմանը Մխիթարյանը վերջապես գոլի հեղինակ դարձավ` բունդեսլիգայի այս տարվա առաջնությունում, և դեռ երկրորդ գոլը խփեց ու հաղթանակ պարգևեց Բորուսիային : Մարդը ճիշտ բան էր ասում` այնքան գոլ կխփի, որ իր ազգանունը հիշեն ու ճիշտ արտասանեն. ամբողջ թվիթերի էջում կամ "Սիրիա" եմ տեսնում կամ "Մխիթարյան" :
Երկրորդ գոլը բացառիկ գեղեցիկ էր, նման էր Դանիայի հավաքականին խփած գոլին: Բայց ամրագրենք առաջինը`
Եվ ամենաթարմ նկարը `
John (01.09.2013), Moonwalker (01.09.2013), Աթեիստ (01.09.2013), Անվերնագիր (01.09.2013), Արէա (02.09.2013), Լեո (01.09.2013), Հարդ (02.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Տրիբուն (02.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ