Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել Լիվերպուլի հետ


Այսօր «Լիվերպուլի» պաշտոնական հեռուստաալիքը հաղորդել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել անգլիական թիմի հետ։ Նույն աղբյուրի հաղորդմամբ` «Լիվերպուլը» գումար չի վճարի ուկրաինական ակումբին, այլ կզիջի Սթիվեն Ջերարդի և Մարտին Շկրտելի տրանսֆերային իրավունքները։ Սա նշանակում է, որ ամռանը Մխիթարյանը կտեղափոխվի Անգլիա, իսկ Ջերարդն ու Շկրտելը կխաղան ուկրաինական ֆուտբոլի առաջատարի կազմում։

Մենք այս տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել Հենրիխ Մխիթարյանից, ով մեզ հայտնեց, որ համաձայնությունը ձեռք է բերվել Երևանում անցած երեքշաբթի օրը (հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ Երևանում «Հանրապետական» մարզադաշտում են գտնվել անգլիական ակումբի ներկայացուցիչներ)։ Կողմերը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ չբացահայտել այն, սակայն քանի որ «Լիվերպուլի» հեռուստաալիքը հաղորդել է այս մասին, արդեն անիմաստ է թաքցնել համաձայնության փաստը։

«Ես վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ առաջարկներ եմ ստացել եվրոպական գերակումբներից, և «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Յուանյթեդի» առաջարկների մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Ես ավելի հակված էի ընդունել կատալոնական ակումբի առաջարկը, սակայն «Շախտյորն» ու «Բարսելոնան» համաձայնության չեկան։ Ամեն դեպքում, սա, կարծում եմ, լավագույն տարբերակն է, որը թույլ կտա ինձ էլ ավելի առաջադիմել և ուրախություն պարգևել մեր ժողովրդին», – հայտնեց Մխիթարյանը՝ ուրախ տրամադրություն մաղթելով SportArmenia-ի ընթերցողներին։
հ.գ. իհարկե, անհավանական չէ, որ մեր ֆուտբոլիստը տեղափոխվի Լիվերպուլ, բայց մտածում եմ` ապրիլի 1 ա
Նման կատակներ չեն անում