Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
Հենոն կոնկրետ դիրք չունի։ Ունիվերսալ ա ինքը ու կիսապաշտպանության ցանկացած դիրքում կարա խաղա։ Սկսած հենակետայինի դիրքից (Ֆելաինիենց տեղը, Պոգբայի հետ) մինչև եզրային կիսապաշտպան կամ առաջ քաշված կիսապաշտպան (ենթահարձակվող)։ Էդ դիրքերից յուրաքանչյուրում Հենոն ցույց տված ունի աշխարհում, որ կարա լավ խաղա։ Ու փաստը էն ա, որ իրա հետ թարսված ա Մոուրինյոն։ Նենց չի որ խաղացողները իրանից լավ են խաղում։ Ու նենց չի որ իդեալական ա խաղը, Հենոն էլ ավելորդ ա։
Չի կարելի թիմի հետ վարվել նենց, ոնց Մոուրն ա անում։ 5 խաղ գոլ չխփող Իբրան ու համարյա ոչնչով աչքի չընկնող Լինգարդը, Վալենսիան, Հերերան ու Բլինդը հաստատ ավելի արժանի չեն ևս մեկ շանսի, քան Հենոն։
Իմ մոտ կա տպավորություն, որ ուզում ա սպառած լինի բոլոր նրանց, ում տրանսֆերը վաճառելու են ձմռանը: Բացի էդեթե ինչ-որ պահից սկսած թիմը լավ արդյունքներ ցույց տա, էս արդյունքների հետ կոնտրաստը մեծ կլինի, ու իրա աշխատանքը ավելի լավ կերևա չնայած գիտեմ, քիչըմ հեքիաթ հորինեցի, բայց հավատս չի գալիս, որ Մոուրինյոն էդքան բզիկավոր կլնի, որ առանց պատճառ չխաղացնի իրա ձեռի տակ էղած ուժեղ ֆուտբոլիստի, էն մյուսին էլ ընդհանրապես գրողի ծոցը ուղարկի (Շվայնշտայգերը):