Հենոն մի ոտով արդեն Լիվերպուլ ա, էսօր-էքուց սպասեք պաշտոնականի
Հենոն մի ոտով արդեն Լիվերպուլ ա, էսօր-էքուց սպասեք պաշտոնականի
Անվերնագիր (30.06.2013)
Լիվերպուլի ֆաները արդեն կրիչալկեք են հորինում
Henriiikkhhhh,
Mkhiii - taar - yaaannnn..
He will set the field on fire,
The KOP will rise Higher,
He's the one...
--Chorus-- with the off-beat clap!
"Oh Na Na.. Mkhitaryan
Oh Na Na.. he's Armenian
Oh Na Na.. Runs from end to end, scores but can defend, he's got a goal again.."
Life Is A Miracle
John (30.06.2013), Moonwalker (01.07.2013)
Աաաաաա, ես արդեն սկսում եմ գիտակցել, թե իմ գլխին ինչ ա գալու Մխիթարյանի` Լիվերպուլ տեղափոխվելուց հետո... օտարալեզու գրառումներ :
Ու միանգամից գանք կոմպրոմիսի.
ես չեմ խմբագրում/ջնջում հազվադեպ օտարալեզու կարճ մտքերը կամ կարգախոսերը, հատված հիմներից ու երգերից, դուք էլ բացառությունները կանոն չեք սարքում ու չեք փորձում դրանք վերածել սովորութային նորմի: Հայերեն ասած` աշխատեք հայատառ ֆորմատը պահպանել: Ես կարող եմ որպես ֆուտբոլասեր այդ ամենին նայել, բայց ես չեմ կարող հակասության մեջ մտնել ակումբի կանոնադրության հետ, հատկապես, որ հայատառ գրելը վաղուց արդեն ոչ թե սովորություն է, այլ` սկզբունք:
Շնորհակալություն` համագործակցության համար :
John (30.06.2013), Moonwalker (01.07.2013), Անվերնագիր (01.07.2013), Ձայնալար (01.07.2013), Տրիբուն (01.07.2013)
Քանի որ սա բոլորին է վերաբերում, ՊՄ-ից բացի այստեղ էլ կգրեմ.
ես հստակ գրեցի, որ "հազվադեպ օտարալեզու գրառումները` մտքերը կամ կարգախոսերը, հատված հիմներից ու երգերից" չեն ջնջվի, Ձեր անհամաձայնությունը ինչու՞մ է: Այ եթե յուրաքանչյուր հերթական գրառում կազմված լինի միայն այդ կարգախոսերից, պարզ է, որ անգամ վիզուալ հաճելի չի լինի: Կամ ասենք ամեն օր հո այդ կարգախոսը չե՞ն գրելու, սա հո կարգախոսերի թեմա՞ չէ: Այսքան տարի սպորտում գրել են մարդիկ ու միշտ հարգել են հայատառ գրելը, ես էլ աչք եմ փակել հազվադեպ օտարալեզու գրառումների վրա կամ թարգմանել եմ, ինչը պարտավոր չեմ անել: Ես ուղղակի կանխատեսում եմ, որ կարող են մեծ թվով գրառումներ լինել` մեջբերված տարբեր օտարալեզու պարբերականներից: Այ դա եմ ուզում կանխեմ, որովհետև, ըստ կանոնադրության, պետք է գրառումը ջնջեմ ու տուգանային տամ, ինչը ես չեմ սիրում, կամ էլ պետք է ես թարգմանեմ, ինչի ժամանակը այլևս չունեմ: Դրա համար էլ ուզում եմ, որ իրար հասկանանք` բացառելու հետագա տհաճ իրավիճակները:
Աթեիստ (02.07.2013)
Մեր հայերով թուրքերի հետաքրքրվածությունը հետաքրքիր ա. ասենք իրենք ինչպես են պատկերացնում հայը հագնի մարզաշապիկ, որի վրա հնարավոր է, որ Թուրքիայի դրոշը լինի, էլ չեմ ասում` ինչպես են պատկերացնում, եթե գոլից հետո մեր ֆուտբոլիստը վազի դեպի այն տրիբունա, որտեղ ծածանվում է մեր Եռագույնը ու այսպիսի շատ "ո՞նց են պատկերացնում"-ներ:
Իսկ Մխիթարյանի հարցը լրիվ հայկական սերիալի թեմա է: Հիմա էլ պայքար է սկսվել անգլիական և գերմանական մամուլի միջև. մեկը Մխիթարյանին ուղարկում է Լիվերպուլ, մյուսը` Բորուսիա: Բայց հետաքրքիր է, որ Հենրիխի գործերից տեղյակ մի լրագրող, որը լռություն է պահպանում, առիթից առիթ Լիվերպուլի անունն է տալիս, իսկ Լիվերպուլի շատ ֆաներ Մխիթարյանին արդեն համարում են Բորուսիայի ֆուտբոլիստ ու մեղադրում ակումբին` անճարության մեջ: Վերջը տեսնենք:
Moonwalker (05.07.2013)
Չգիտեմ` ինչ ենթադրություններ անեմ, բայց եթե Լիվերպուլի առումով ոչ մի պարբերական չէր գրում, որ գործարքը կայացված է, գրում էին, որ մոտ է կայանալուն, մնացել են մի քանի խնդիրներ, Բորուսիայի դեպքում արդեն քանի պարբերական նշում է, որ գործարքը կատարված է, և Մխիթարյանը խաղալու է Բորուսիայում: Սա էլ վերջին հոդվածներից, որտեղ Մխիթարյանին անվանում են հայ Զիդան, ինչքան ինձ թույլ է տալիս հասկանալ տեքստը, և նշում են, որ 24 մլն եվրոյով նա տեղափոխվել է Դորդմունդ, մնացել են չնչին հարցեր` ֆուտբոլիստի հետ քննարկելու :
bild.de
Հենրիխ Մխիթարյանը եռամյա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ
Շատ լավ ա, գժանոց ա: Ես չգիտեմ ինչի շատ էի ուզում որ Լիվերպուլ գնար, քանի որ անգլիական ակումբներից մենակ Լիվերպուլին եմ սիրում, բայց կարծում եմ Բորուսիան շատ ավելի հզոր թիմ ա, ու իսկական Հոնեյի տեղն ա: Ու գերմանական լիգայում Հենոն կդառնա շատ ձիգ ու հզոր ֆուտբոլիստ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 06.07.2013, 00:17:
Ambrosine (06.07.2013), Անվերնագիր (06.07.2013)
Ասում ա այլևս ազգովի Դորթմունդ ենք հա՞ երկրպագելու :
A long time ago, in a galaxy far, far away...
Հուսով եմ` սա իրոք վերջնական տեղեկություն ա, էլ հավես չկա` Լիվերպուլի ֆաների տեղեկությունները ու գերմանական թերթերի հոդվածները կարդալու:
Ես էլ ուրախ եմ, որ Բորուսիան ընտրեց Մխիթարյանը:
Իսկ թուրքական թիմերը... լավ, էլի: Հա հենց Անդրանիկ, Սասուն, Արարատ ու Թուր կեծակի
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 06.07.2013, 13:46:
Ավելի մանրամասն գրեմ, թե ինչ է գրում այն լրագրողը, որ քաջատեղյակ էր Մխիթարյանի գործերից.
նոր գրեց, որ այն, ինչը կարող էր Լիվերպուլի ամառը դարձնել լավագույնը, կարող է վերածվել աղետի: Գրում ա, որ անցյալ ուրբաթ գործարքը գրեթե կայացած էր, անգամ տոնում էին աշխարհի տարբեր մասերում, այդ թվում` Երևանում և Մոսկվայում: Բայց հետո Լիվերպուլը վստահությունը կորցրեց, որ կարող է ինչ-որ "խոշոր բան գնել" մինչև մյուս "խոշորը վաճառելը": Եվ պատահեց այն, որ Դորդմունդը արագ գտնվեց և մոտ է պայմանագրի կնքմանը: Ռայոլան չէր կարող հավերժ սպասել Լիվերպուլին: Դեռ ոչինչ վերջնական ստորագրված չէ, բայց շատ մոտ են: Անցյալ ուրբաթ 99% Լիվերպուլն էր գործարքի մյուս կողմը, այս պահին` Բորուսիան: Ապա գրել է, որ եթե հետաքրքիր է, թե որ ակումբներն էին հետաքրքրվում Հենրիխով, բայց նա ընտրել էր Լիվերպուլը, դրանք էին Ատլետիկո Մադրիդը և Մանչեսթեր Սիթին: Նաև նշում է, որ Լիվերպուլը ոչինչ չէր անում, քան` Սուարեսի համար գնորդներ փնտրելը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ