Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 184 հատից

Թեմա: Հայ ֆուտբոլիստները արտասահմանյան ակումբներում (ելույթներ, տրանսֆերներ)

  1. #16
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,469
    Բլոգի գրառումներ
    2
    Արդեն լուրջ ա: Լիվերպուլի ֆանատները խառնվել են իրար:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 19.06.2013, 22:15:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (05.06.2013), Varzor (07.06.2013), Անվերնագիր (05.06.2013), Ձայնալար (20.06.2013), Ներսես_AM (05.06.2013), Տրիբուն (05.06.2013)

  3. #17
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն լուրջ ա: Լիվերպուլի ֆանատները խառնվել են իրար:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Քանի որ առաջվա եռանդը չունեմ ու չեմ թարգմանելու, հետո spolier թեգի մեջ կվերցնեմ



    Սա էլ Liverpool ECHO-ի նյութը`

    Լիվերպուլը մտածում է Մխիթարյանի տեղափոխության շուրջ

    Կայքը կարծիք է հայտնում, թե տպավորություն կա, որ Լիվերպուլը կգնա Մխիթարյանի ձեռքբերմանը, եթե Սուարեսը հեռանա ակումբից: Իսկ մեկնաբանողներից մեկն էլ նշել է, որ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է և ափսոսանք է հայտնել, որ նրան ձեռք բերելը կապված է հենց Սուարեսի վաճառքի հետ: Ըստ նրա` եթե թիմը իրոք նպատակ ունի հաղթել լիգան, պետք է իրականացնի բարձրակարգ ֆուտբոլիստների ձեռքբերում` դրանով խրախուսելով նաև Սուարեսին մնալ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 19.06.2013, 22:16:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (05.06.2013), Sagittarius (05.06.2013), Varzor (07.06.2013)

  5. #18
    Նայեք հոդվածին կից տեսանյութը`
    Բրիտանացիք արդեն սովորում են, թե ինչպես արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունը

    Նաև լուրեր կան, որ Մխիթարյանը մեկնելու է Բրիտանիա` բժշկական զննության, իսկ հայկական կայքերից մեկը անգամ Զվարթնոցից էր պարզել, որ Հենրիխը վաղը առավոտյան է մեկնելու` Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով: ԽԾԲ-ն ամեն տեղ թագավորում է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (20.06.2013)

  7. #19
    Արթուր Եդիգարյանը 2,5 տարվա պայմանագիր կնքեց «Կայրաթի» հետ

    Հինգշաբթի օրը` հունիսի 20-ին, Ալմա Աթայի «Կայրաթը» ներկայացրել է իր նորեկներին, այդ թվում` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանին:

    25-ամյա ֆուտբոլիստը 2,5 տարվա պայմանագիր է կնքել և հանդես կգա 27 համարի մարզաշապիկով:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպանը հանդես է եկել Երևանի «Փյունիկում», «Բանանցում», Իրանի «Պասում» և Ուժգորոդի «Գովերլայում»:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (20.06.2013), Նաիրուհի (21.06.2013)

  9. #20
    Մխիթարյանի` Լիվերպուլ տեղափոխվելը լրիվ շոուի վերածվեց: Որոշ անգլիական թերթեր գրում են, որ Հենրիխի տեղափոխությունը բարդանում է` կապված այն հանգամանքի հետ, որ միայն Շախտյորը չի հանդիսանում ֆուտբոլիստի "սեփականատերը": Փաստորեն, երեկ ինչքան հոդված աչքիս ընկավ այն մասին, թե տրանսֆերի 20%-ը պատկանում է Փյունիկին, կատակ չէր: Մեր երկրում ամեն ինչ մի քանի տեր ունի` մեկ պաշտոնական ու առնվազն մեկ ոչ պաշտոնական: Հետո Պալկինը Իզվեստիային տված հարցազրույցում ասել է, որ իրենք չեն ցանկանում կորցնել իրենց համար կարևոր ֆուտբոլիստին, բայց պատրաստակամ են քննարկել Մխիթարյանի տրանֆերի հետ կապված առաջարկները: Բրիտանական հոդվածներից մեկը մեկնաբանելիս անգլիացին պատրաստակամություն է հայտնել այս լուրերի հաստատման դեպքում կապվել ինչ-որ կերպ Հենրիխի հետ, գնել տրանսֆերային իրավունքների մասնաբաժին, տանել նրան Լիվերպուլ (ֆանը այսպիսին է լինում ): Բոլոր հոդվածների մեկնաբանություններում առկա է անհանգստություն և անգամ դժգոհություն, որ տրանսֆերը կարող է չիրականանալ:

    Սա էլ thisisanfield-ի հոդվածը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #21
    Այս նկարն ամեն ինչ ասում է

    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (21.06.2013)

  12. #22
    Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի՝ ՀՖՖ-ի դիմաց

    Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված տրանսֆերային քաոսի հետևանքով մի խումբ ՀՀ քաղաքացիներ իրենց դժգոհություն են արտահայտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Համացանցում ստեղծվել է ակցիա` ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի, որի մասնակիցները մտադիր են բողոքի ցույց կազմակերպել ՀՖՖ-ի շենքի դիմաց:


    Ակցիայի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ մյուս քաղաքացիներին.
    «Ողջույն բոլորին. կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց՝ ոչ միայն ֆուտբոլասերերին: Մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր և հպարտություն է պարգևել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Այս հրեշի անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել եվրոպական լավագույն ակումբներից մեկը՝ Լիվերպուլ: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ: Հենրիխի կարիերան վտանգի տակ է, բազմաթիվ մասնագետներ նշել են, որ այսպիսի էմոցիոնալ հարված և հիասթափություն ստանալուց հետո, որոշ ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց լավագույն հատկանիշները և ֆուտբոլ խաղալու ցանկությունը: Օգնենք Հենրիխին միասին ազատվել մեր ֆուտբոլի ոլորտը սեփական բիզնես դարձրած Ռուբեն Հայրապետյանից՝ Նեմեցը պետք է հեռանա:

    Երբ ռուսական սպորտային հաղորդման մեջ հարցրեցին Հենոյին, թե որն է նրա երազանքը, նա ասեց, որ երազում է հայտնի դառնալ եվրոպական ֆուտբոլի ասպարեզում, որպեսզի բոլորը ճանաչեն Հայաստանը, մեր երկիրը: Թե ում են իրականում պատկանում Հենրիխի տրանսֆերի իրավունքները կարող եք կարդալ անգլիական և ռուսական մամուլում (այս դեպքում մեր հանցագործները չեն կարող նրանց ստիպել չհայնրայնացնել իրական խայտառակ պատկերը:

    Այսպիսով բոլորս միասին երկուշաբթի օրը, ժամը 13:00-ին հավաքվում ենք ՀՖՖ-ի շենքի դիմաց և պահանջում ենք Նեմեց Ռուբոյի հրաժարականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեն է՝ Խանջյան 27:

    Հ.Գ. FAF և Red Eagles ֆանակումբները ծպտուն չեն հանել այս դեպքի հետ կապված, մի անգամ ակնարկ էլ չեն արել խայտառակ իրավիճակի վերաբերյալ )) Դիմում եմ այդ անդամների ոչ ծախու մարդկանց, Դուք կարող եք, նույնիսկ պարտավոր եք մասնակցել երկուշաբթի օրվա բողոքի ակցիային:

    Հենո մենք քեզ հետ ենք...»
    Միանալ ակցիային
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.06.2013), Տրիբուն (22.06.2013)

  14. #23
    . Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,774
    Բլոգի գրառումներ
    1
    Էդ թեմայով





  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (22.06.2013), Անվերնագիր (22.06.2013), Դավիթ (24.06.2013), Ռուֆուս (22.06.2013), Տրիբուն (22.06.2013)

  16. #24
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,143
    Բլոգի գրառումներ
    2
    Մեռնեմ թե մտքովս չի անցել ամեն օր, որ մեր գյոռմամիշները էս տղու ճակատագրի հետ խաղ են անելու:

  17. #25
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    29
    Գրառումներ
    3,005
    Ապուշություն ա: Կազմակերպիչները հաստատ ֆուտբոլից հեռու են: Դեռ հստակ ոչ ոք չգիտի ինչ ա կատարվում, բայց էս բողոքի ակցիան կլոունադա ա:

    Նեմեցի հեռացման համար բողոքի ակցիայի 1001 պատճառ կա, բայց նման աննպատակ ու անհիմնավոր պոպուլիզմով լրիվ արժեզրկում են բողոքողներիս փաստերը: Ասենք ինչ են անելու, եթե հանկարծ պարզվի, որ գործարքը նեմեցը տորմուզ չի անում:

  18. #26
    Կազմակերպչի անձի կասկածելի լինելը ինձ զգուշացրեց, բայց ամեն դեպքում հաճելի է, որ հավաքականի ֆուտբոլիստի ճակատագրով հետաքրքրվում են:

    ՖԱՖ-ը հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՖՖ-ից պարզաբանել այս տրանսֆերի հետ կապված հանգամանքները:
    Իսկ նոր Մխիթարյանը հաղորդագրություն տարածեց`

    Հարգելի երկրպագուներ
    Իհարկե շնորհակալ եմ բոլորիցդ, որ հետաքրքրված եք իմ ֆուտբոլային գործերով, բայց ուզում եմ ձեզ խնդրել որ ոչ միայն չանեք անհարկի մեկնաբանություններ, այլեւ կանխեք բոլոր նրանց, ովքեր անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով թյուրիմացություններ են ստեղծում:

    Մի քանի օր է անընդհատ տարբեր լրատվամիջոցների լուրերում, ֆորումներում ու ֆեյսբուքում կարդում եմ տեղեկություններ, որոնց մասին ես անգամ լուր չունեմ, բայց նշվում են, որ դրանք իբր հավաստի աղբյուրներից են կամ իմ ակումբին ու Եվրոպական այլ ակումբների մոտ կանգնած իրենց աղբյուրներից:

    Ես հավատացնում եմ, որ այդպիսի աղբյուրներ ոչ ոք չունի եւ դրանք պատահական մեկնաբանություններ են:

    Շատ են նաեւ գրվածքներ, որոնք վերաբերվում են մարդկանց, ովքեր տարիներ շարունակ շատ լուրջ ներդրում են ունեցել իմ կայացման գործում: Հատկապես ուզում եմ նշել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ ամեն ինչ արել է, որ ես հանդես գամ բարձրագույն ակումբներում, խաղամ լավ ֆուտբոլ եւ օգուտ տամ Հայաստանին ու իմ ժողովրդին եւ հիմա էլ Ռուբեն Հայրապետյանն անում է ամեն ինչ, որ ես հանդես գամ Եվրոպական ավելի լավ ակումբում: Ես միշտ եւ այսօր էլ շատ լավ հարաբերություններ ունեմ Ռուբեն Հայրապետյանի հետ եւ ՀՖՖ նախագահը ոչ մի կապ չունի տարբեր լուրերում նշվող տեղեկությունների հետ:

    Իմ տրանսֆերային գործերով զբաղվում է իմ պաշտոնական գործակալը: Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի եւ իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ եւ կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կայանա որեւէ գործարքի մասին համաձայնություն ակումբների միջեւ, ես այդ ժամանակ միայն կտեղեկանամ գործարքի մանրամասներին եւ կտամ իմ համաձայնությունը կամ` չեմ տա, եթե այն ինձ չբավարարի: Այժմ ես արձակուրդում եմ, շարունակում եմ հանգստանալ եւ գտնվում եմ Փարիզում:

    Ռուսական եւ անգլիական տարբեր լրատվամիջոցներ փորձում են ինչ որ խնդիրներ լուծել, կամ իմ գործողություններից փորձում են ին որ եզրակացություններ անել: Այն օրերին, երբ գրում էին, որ ես մեկնել եմ բուժզննում անցնելու, ես այդ ժամանակ Երեւանում էի: Կամ ինձ տեսնելով Վիեննայի օդանավակայանում գրել էին, որ ես մեկնել եմ Ավստրիա եւ սպասում եմ ինչ որ բանի, բայց ես Վիեննայով մեկնում էի Փարիզ եւ քույրիկիս էի ճանապարհում Ժնեւ` աշխատանքի:

    Ես այս ընթացքում չեմ ուզեցել որեւ լրատվամիջոցի հետ շփվել, որովհետեւ ես չեմ կարող մեկնաբանել բաներ, որոնցից ես տեղեկություն չունեմ: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքում կան կանոններ եւ ես պարտավոր եմ դրանք հարգել:

    Խոստանում եմ, որ իմ ֆուտբոլային գործերի հետ ձեզ անպայման առաջինը կտեղեկացնեմ կամ իմ էջի կամ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի միջոցով:

    Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին: Հուսով եմ կարողացա ամեն ինչ ասել ձեզ:
    Աղբյուր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,893
    Բլոգի գրառումներ
    1
    Ժողովուրդ, բայց տենց բան կա հա փաստորեն, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պետքա մի քանի տարբեր մարդիկ իրենց թույլտվությունը տան: Ես սենց բան առաջին անգամ եմ լսում, միշտ իմացել եմ, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պետքա երեք կողմի համաձայնություն` 1. ֆուտբոլիստի, 2. ներկայիս ակումբի ղեկավարության, 3. ապագա ակումբի ղեկավարության...: Փաստորեն ստեղ, բացի էտ երեք կողմից հայտնվումա նաև այլ կողմ /կողմեր/:
    Բարև Ձեզ

  20. #28
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց տենց բան կա հա փաստորեն, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պետքա մի քանի տարբեր մարդիկ իրենց թույլտվությունը տան: Ես սենց բան առաջին անգամ եմ լսում, միշտ իմացել եմ, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պետքա երեք կողմի համաձայնություն` 1. ֆուտբոլիստի, 2. ներկայիս ակումբի ղեկավարության, 3. ապագա ակումբի ղեկավարության...: Փաստորեն ստեղ, բացի էտ երեք կողմից հայտնվումա նաև այլ կողմ /կողմեր/:
    Բրիտանական թերթերից հասկացա, որ երբ Մխիթարյանը տեղափոխվել է Շախտյոր, պայմանագրում նշվել է, որ հետագա տրանսֆերից (միգուցե նաև տրանսֆերներից, մերոնք դա կարող են) ինչ-որ տոկոս նախկին ակումբին պետք է վճարվի: Փաստացի` նախորդ երկու ակումբներին էլ, թեև Հայրապետյանն ու Մկրտչյանը իրար հակասում էին: Հետո նշվում էր, որ այս պրակտիկան տարածված է Արևելյան Եվրոպայի երկրներում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  21. #29
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,143
    Բլոգի գրառումներ
    2
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Կազմակերպչի անձի կասկածելի լինելը ինձ զգուշացրեց, բայց ամեն դեպքում հաճելի է, որ հավաքականի ֆուտբոլիստի ճակատագրով հետաքրքրվում են:

    ՖԱՖ-ը հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՖՖ-ից պարզաբանել այս տրանսֆերի հետ կապված հանգամանքները:
    Իսկ նոր Մխիթարյանը հաղորդագրություն տարածեց`



    Աղբյուր
    Ապրի Նեմեցը:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (23.06.2013)

  23. #30
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,143
    Բլոգի գրառումներ
    2
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապուշություն ա: Կազմակերպիչները հաստատ ֆուտբոլից հեռու են: Դեռ հստակ ոչ ոք չգիտի ինչ ա կատարվում, բայց էս բողոքի ակցիան կլոունադա ա:

    Նեմեցի հեռացման համար բողոքի ակցիայի 1001 պատճառ կա, բայց նման աննպատակ ու անհիմնավոր պոպուլիզմով լրիվ արժեզրկում են բողոքողներիս փաստերը: Ասենք ինչ են անելու, եթե հանկարծ պարզվի, որ գործարքը նեմեցը տորմուզ չի անում:

    Ապուշություն ա, թե ապուշություն չի, ինձ դուր ա գալիս, որ Նեմեցի դեմ որևէ բան ա լինում, ինչ ուզում ա լինի:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (23.06.2013)

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •