Հետաքրքրաշարժ պատմությունների գիրք
Սիրիական գրող Գրիգոր Հովհան Աբուլ-Ֆարաջ Բար-Էբրեյի(1226-1286) <<Հետաքրքրաշարժ պատմությունների գիրքը>> միջնադարյան հետաքրքրաշարժ և ուսանելի արձակի օրինակ է:Ժողովածուի հեղինակը հռչակավոր բժիշկ,պատմաբան,կղերական բարձր հոգևոր կոչում ունեցող և բեղմնավոր գրող-էնցիկլոպեդիստ էր:
Մերձավոր արևելքում Աբուլ-Ֆարաջը նշանավոր մարդ է եղել:Նա տարբեր էթնիկական և կրոնական ուղղությունների դավանողների շրջանում էլ զգալի ազդեցություն ուներ:Նրան հավասարապես լավ էին ընդունում մոնղոլական տիրակալների և հայկական թագավորների արքունիքում:
Աբուլ-Ֆարաջի նախաբանից
...Ես կցանկանայի ,որ այս գրքում հավաքված լինեն միտքը թարմացնող և սրտի թախիծն ու վիշտը վանող զրույցներ:Թող դրանք սփոփանք լինեն տառապյալների համար,բուժիչ բալասան կոտրված սրտերի համար,ուղեցույց՝խրատ սիրողների համար,և լավագույն բարեկամ զվարճալին գնահատողների համար:
Հավաքելով այս զրույցները ,ես չեմ մերժել որևէ բան,որը հիշվելու արժանի է եղել:Եվ ով էլ լինի իմ ընթերցողը՝ճշմարիտ1 հավատի հետևորդ,մուսուլման հրեա,արամեական2 կամ մեկ ուրիշը,ունի աշխույժ միտք ,թե միայն խորամանկություն,թող ամեն մեկը վերցնի այս գրքից ինչն իր սրտովն է ,թող քաղի այն վարդերը,որոնք դուր են գալիս իրեն..:
1-քրիստոնյա
2-Այստեղ Աբուլ-Ֆարաջը նկատի ունի այսպես կոչված <<հեթանոսներին>>:
Էջանիշներ