User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 221 հատից

Թեմա: Հակակրոն և հակաաթեիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    “Երբ Ես մուտքի իրավունք եմ ստանում ձեր սրտերը, դուք մուտքի իրավունք եք ստանում երկնային արքայություն:”

    Այս խոսքերը կրկնելս բոլորովին չի նշանակում, թե ամեն նոր գրառում սկսելու եմ սրանցով: Ուղղակի այս պահին ցանկանում եմ շարունակել ասված միտքը, քանզի մի ցանկություն ունեմ, որ բոլորս կարողանանք ազատվել մեր բոլոր կողպեքներից:

    “Հակակրոնն ու հակաաթեիզմը”` այդ մասին էլ է:

    “Երբ Ես մուտքի իրավունք եմ ստանում ձեր սրտերը, դուք մուտքի իրավունք եք ստանում երկնային արքայություն: Եվ երկնային արքայությունը հնարավոր է Երկրի վրա: Յուրաքանչյուր ոք կարող է իսկապես զգալ իրեն “Երկրի վրա այնպես, ինչպես երկնքում”, երբ ավարտվում է առանձնացվածության ժամանակը և դուք կանգնում եք միասնացման ժամանակաշրջանի շեմին:
    Միասնացմանը Ինձ հետ, միասնացմանը մնացած բոլորի հետ, միասնացմանը կենդանի ամեն ինչի հետ:
    Ես եկել եմ հենց նրա համար, որպեսզի մեկ անգամ ևս ասեմ դա ձեզ, իմ պատգամաբերների միջոցով: Դուք կիմանաք, որ դրանք Իմ պատգամաբերներն են, որովհետև նրանք բոլորը կբերեն ձեզ միևնույն ուղերձը.
    Մենք Բոլորս Մեկ Ենք:
    Դա միակ ուղերձն է, որ նշանակություն ունի: Մնացած ամեն ինչը կյանքում` սրա արտացոլումն է: Մնացած ամեն ինչ` այս ուղերձն է հղում:
    Պատկերացումն այն մասին, որ մենք Մեկ չենք, - պատրանք է:



    Այստեղ ես առաջին հերթին ցանկանում եմ խոսել մեր պատրանքների մասին: Ավելի ճիշտ, նրանցից մեկի մասին: Առայժմ` մեկի: Որովհետև հենց այդ պատրանքն էր, որ ինձ միտք տվեց բացել այս թեման:

    Սկզբում ուղղակի կթարգմանեմ հատվածներ Ուոլշի խոսքերից: Կամ Աստծո խոսքերից, որոնք գրառել է Ուոլշը: Դա արդեն դուք որոշեք, թե ինչպես եք համարում: Յուրաքանչյուրի համար կլինի հենց այնպես, ինչպես ինքն է համարում: Հետագայում հնարավոր է, որ ինչ-որ բան էլ ինձանից կավելացնեմ: Չգիտեմ և ծրագրավորել չեմ ուզում: Միակ բանը, որ իրոք ցանկանում եմ, ազատվել կողպեքներից:

    Ցանկացողները թող միանան: Կփորձենք միասին:
    Այստեղ էլ լիքը հարցեր են առաջ գալիս, որոնք վաղ թե ուշ հանգեցնելու են կրոնական դատողությունների:
    Օրինակ՝ Երբ Ես մուտքի իրավունք եմ ստանում ձեր սրտերը....
    Ո?վ է այդ Եսը:
    Ինչո?ւ է նա ցանկանում մուտքի իրավունք ստանալ:
    Եվ ինչո?ւ դրա արդյունքում մենք պիտի մուտքի իրավունք ստանանք երկնային արքայություն:
    Ի?նչ է երկնային արքայությունը:
    Եվ ինչո?ւ մենք պիտի ցանկանանք նրա մուտքի իրավունքը վաստակել...

    Ուշադրություն դարձրու վաստակել բառը ընդգծել եմ, որով ցույց եմ տալիս, որ նորից տալ-առնելու փոխհարաբերություններ են սահմանվում նման արտահայտություններով, որը անխուսափելիորեն հանգեցնելու է կրոնական դրսևորումներին:


    Եթե հիշում ես Աթեիզմ թեմայում Մեֆի հետ զրույցի ժամանակ, ես արեցի հետևյալ եզրահանգումները՝
    /ինչի համար Մեֆից շնորհակալ եմ, քանի որ իր առաջ քաշած հարցադրումների շնորհիվ արեցի այդ եզրահանգումները/

    Համաձայն եմ Մեֆ ջան, փորձեմ իմ տեսանկյունից սահմանեմ աստծուն: Աստված ամեն ինչն է, իմացյալն ու չիմացյալը, նյութեղենն ու ոգեղենը, նյութականն ու հոգևորը: Ինքստինքյան սահմանազատում է գծվում... և..., և...: Վերևում արդեն ասեցի, թե ինչից է գոյանում այդ սահմանազատումը: Ես նույնիսկ կարող եմ սահմանել այդ սահմանազատման նպատակը: Քանի որ ամեն ինչ համեմատության մեջ է դառնում արժեքավոր և իմաստ է ստանում, ապա անհնար է ամեն ինչը համեմատել ամեն ինչի հետ, դրա համար էլ ստեղծվել է այս սահմանազատում խաղը՝ նյութ-հոգի:

    ........................

    Լրիվ համաձայն եմ՝ նյութը հոգևորի դրսևորման պայման է: Բայց "ամեն նյութ դեռ հոգևորի գոյություն չի" պնդումը ճիշտ է մեր իմացականի տեսանկյունից: Իսկ հակառակ կողմից այդ արտահայտությունը կհնչի այսպես՝ ամեն մի հոգևոր դեռ նյութի գոյություն չի, քանի որ հոգևորն է նյութին տալիս դրսևորվելու հնարավորություն...
    Այսինքն նայած թե մեր բանականությունը /ինքնագիտակցությունը/ տվյալ պահին սահմանազատման որ հատվածում է գտնվում: Երբ ծնվում ենք այս աշխարհում, անցնում ենք դեպի սահմանազատման նյութեղենության կողմը, բայց քանի որ սանկացած նյութ ոգեղենի կրող է, ապա սկսում ենք ձգտել դեպի ոգեղենություն: Իսկ երբ մեռնում ենք, անցնում ենք ոգեղենության կողմը ու սկսում ձգտել դեպի նյութը... հենց այս բևեռացված ձգտումն է, որ ապահովում է այս սահմանազատումը, որն էլ հնարավորություն է տալիս ԱՄԵՆ ԻՆՉԻՆ ինքնադրսևորվել ԱՄԵՆ ԻՆՉԻ միջոցով: Մեխը՝ առանցքը, հենց այդ սահմանազատումն է, եթե դա չլինի, ԱՄԵՆ ԻՆՉԸ կիմաստազրկվի:

    Այսինքն Գոյը գոյություն ունի բացառման-բացառման կամ հաստատման-հաստատման շնորհիվ:

    Իսկ քո բերած օրինակը՝ ձայնը, արվեստ և այլն, ճիշտ է մենք անվանում ենք հոգևոր, բայց դա հոգևորի ինքնաարտահայտումն է մի կողմից և գնահատումը մյուս կողմից: Այսինքն դու գործողությունը, տվյալ դեպքում արվեստը՝ ինքնաարտահայտվելը, և դրա ազդեցությունը փորձում ես նույնացնել գործողությունը կատարողի հետ: Քո ասածը շարժման արդյունքն է, ոչ թե շարժվող օբյեկտը: Այսինքն էլի ճիշտ ես, ինչպես նյութն է առանց հոգևորի անիմաստ, այնպես էլ հակառակը: Իսկ այն որ հոգևորը մարդուց դուրս գոյություն չունի... դա էլ էլի տեսանկյան խնդիր է: Հակառակ կողմից էլ կարելի է պնդել, որ մարդը հոգևորից դուրս գոյություն չունի: Տվյալ դեպքում մարդը նյութն է: Իսկ հավաքական տեսանկյունից բնականաբար մարդը հոգևորի և նյութականի համադրումն է:



    Այսինքն ես շատ եմ կարևորում այդ սահմանազատումը: Ու դու որ նշում ես՝ Մենք բոլորս մեկ ենք... այ սա արդեն այդ սահմանազատման կոտրման փորձ է, որը նախ անհնար է, երկրորդ կտանի իմաստազարկման: Մենք էլի մեկ ենք, բայց ինքնադրսևորման համար անխուսափելիորեն պիտի բաժանվենք մասերի...

    Իմ հասկացած, ճանաչած և ընդունած աստված ամեն ինչի հանրագումարն է, իսկ ես, դու, նա, փիղը, կատուն, խոտը, ջուրը, քամին, աստղը... նրա սահմանազատումներն ենք, որոնց միջոցով նա, այսինքն մենք դրսևորվում ենք...

    Իսկ ի?նչ է դրսևորվելը: Իմ հասկանալով դա շարժումն է, վիճակների փոփոխությունը, փորձի և հույզերի ապրումը, որը հնարավոր է իրականացնել միայն փոխհարաբերության միջոցով: Իսկ փոխհարաբերության իրականանալու համար հարկավոր է մինիմում 2 տարբեր օբյեկտներ կամ երևույթներ...
    Վերջին խմբագրող՝ Tig: 12.06.2013, 18:18:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.06.2013), Ուլուանա (12.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •