Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Էս նախադասությունն էլ պակաս անիմաստ չի, Մեֆ ջան: Մասնավորապես, ինձ համար: Որովհետև ես սովոր եմ ինքս իմ կյանքը սարքել, այլ ոչ թե նստել-սպասել, թե ինձ պետք է ինչ-որ բան ապացուցեն կամ ոչ: Ըստ այդմ էլ՝ ինքս կարիք չունեմ ինչ-որ բան ապացուցելու:

Եվ այդ պատճառով, երբ դու ինձ ասում ես. "եթե ապացուցես, որ Աստված կա, կընդունեմ", - դա ինձ համար նույնն է, ինչ ասես. "եթե ինձ համար կոշիկ առնես, կհագնեմ":
Ընդ որում, վերջինն ավելի հավանական է իմ կողմից, քան առաջինը:

Հա, մոռացա ասել, որ այդ նախադասությունդ շատ էլ կապ ունի հավատի հետ:
Եթե չես հավատում, որ Աստված չկա, - ուրեմն ինչի՞դ է պետք նրա գոյության ապացույցը:
Sambitbaba, անկեղծ չեմ ուզում որ ասածիցս վիրավորվես։ Հուսով եմ արդեն հասկացել ես իմ վերաբերմունքը քո նկատմամբ։ Բայց էս գրածդ աբսուրդ ա։ Մեկ-մեկ նման մտքերը ինձ ստիպում են մտածել, որ հավատը հիվանդության հավասար բան ա, որ ոչնչացնում ա մարդու տրամաբանելու ու դատելու ունակությունը, կամ էլ տալիս ա իմունիտետ փաստերի ու կասկածների դեմ։

Քո էս գրածը իմ համար գիտե՞ս ինչի ա նման։ Ոնց որ ես քեզ ասեմ «Սամ գիտե՞ս ես ստեղ Կարիբյան ծովում ջրահարս եմ տեսել, ու նկարել եմ իրանց։ Էտ արդեն փաստ ա, որ ջրահարսերը կան»։ Դու էլ ասում ես. «Վայ, Արտ ջան, հավատս չի գալիս։ Եթե նկար ունես մեյլ արա տենամ, ես էլ հավատամ»։ Ես էլ ասում եմ «Ապեր, ես կարիք չունեմ ինչ-որ բան ապացուցելու, դու ինքդ ապացուցի, որ ջրահարս չկա»։ Դու էլ ասում ես «Արտ ջան, մի նեղացի, բայց չեմ հավատում, տենց բան չի կարա լինի։ Հենա, դու էլ ապացույցդ չես ներկայացնում»։ Ես էլ ասում եմ «Սամ, եթե չես հավատում, որ ջրահարս կա, - ուրեմն ինչի՞դ է պետք նրա գոյության ապացույցը»։

Ոչ մի մեկնաբանություն պետք չի գրել։ Ուղղակի ինքդ քո համար մտածի, քեզ ո՞նց կզգաս նման պատասխանից հետո։ Ի՞նչ կարծիք կկազմես իմ մտային ունակությունների մասին։

Սամ, ես քեզ էլի եմ կրկնում, գրառումս անձնականացված չի։ Նպատակս քո անձը չի, այլ արտահայտածդ միտքն ու տրամաբանությունը, որը ժամանակին ինքս եմ ունեցել։