Sambitbaba-ի խոսքերից
Տիգ ջան, եթե դու իրոք համամիտ ես այս տեսությանը, ուրեմն խնդրում եմ, մի՛ ֆիքսվիր քո ճանաչած ստերեոտիպերի վրա: Ներող եղրիր, որ ասում եմ սա, բայց դու իրոք որ հենց դրանով ես զբաղված:
Ստիպված եմ կրկնել նախկինում ասածս. բավական է Աստծո անվան շուրջ պտտվող ամեն բան կրոնական մեկնաբանություն կոչել: Սա՝ կրոնական մեկնաբանություն չէ, մարդկային Աստծո մեկնաբանությունն է, այն Աստծո, ում ամենավերջին աթեիստն անգամ ուրախ կլիներ ունենալ, եթե միայն փորձեր լրջորեն ընկալել այս "մեկնաբանությունները":
Իսկ դու առավել ևս, եթե ի սկզբանե համամիտ ես սրան… Ուղղակի, օրինակ, փորձիր ազատվել կուտակած գիտելիքներիցդ, փորձիր մոռանալ, որ Աստծո մասին խոսողը հենց պարտադիր կրոն պետք է կոչվի: Կամ համաձայնվիր մի պահ, որ Աստված կարող է քեզ հետ էլ խոսել և որ դրա համար ընդամենը մի բան է անհրաժեշտ. քո ցանկությունը: Մի՞թե գոնե հետաքրքրությունդ չի շարժում այդ միտքը:
Գիտեմ, կարող է և չշարժի: Քանզի հազարամյակների ընթացքում այս թեմայի վերաբերյալ մենք ավելի շատ վախ ենք կուտակել մեր ներսում, քան հետաքրքրություն:
Խոսքը՝ իմ, քո, երրորդի ներկա պահի ասենք թե պրոգրեսիվ մտածողության մասին չէ հիմա, այլ այն բալաստի, որ դարերի մեջ կուտակվել է մեր ներսում: Դրան գումարած՝ ստերեոտիպերը, ինչպես նաև մեր արդեն կազմավորված, կարծրացած կարծիքներն ու աշխարհընկալումը…
Ես ոչ մի ցանկություն չունեմ բարդել քեզ վրա ինչ-որ իմ տեսանկյուններ կամ կարծիքներ կամ նախընտրություններ կամ էլի չգիտեմ ինչ: Ուղղակի ուրախ կլինեի, որ մի այլ հայացք էլ գցեիր նյութի վրա: Հասարակ ծառին անգամ, որ կողմից էլ նայես, միևնույն է, կգնահատես նրա գեղեցկությունը: Բայց հնարավոր է, որ մի փոքր դիրքդ փոխես, և տերևների տակ մի հասուն միրգ կնկատես, որը նախկին դիրքից չէիր տեսել:
Եվ այդ նոր դիրքը բոլորովին էլ ավելի լավ կամ վատ չէր նախկին դիրքից, այն ուղղակի մեկ այլ դիրք էր: Մեկը բազմաթիվ տարբեր դիրքերից:
Էջանիշներ