User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: v2.0 #ladolcevita

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    v2.0 #ladolcevita

    Քաղցր կյանք:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 12.06.2013, 20:10:
    I may be paranoid but no android!

  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    v2.0 #ladolcevita

    Էսօր դասից հետո կաֆեում նստած զրուցում էինք, մեկ էլ երեխեքից մեկը հարցրեց.
    - Իսկ համերգին գնալու՞ ես:
    – Ի՞նչ համերգ:
    - Ռադիոհեդն է գալիս, երեքշաբթի օրը համերգ կա:
    -

    Պատրաստ եմ աջ ձեռքս, ոտքս ու աչքս տալ, բայց էդ համերգին ես պետք է լինեմ: Մենակ թե մինչև վաղը տոմսերը չվերջանան, թե չէ ես ինքս ինձ ամբողջ կյանքում չեմ ների...
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), CactuSoul (21.09.2012), Chuk (21.09.2012), Claudia Mori (24.09.2012), impression (05.12.2012), Jarre (01.07.2013), Moonwalker (21.09.2012), Smokie (21.09.2012), Vardik! (04.01.2014), Ամմէ (15.02.2013), Հարդ (21.09.2012), Ձայնալար (21.09.2012), Նաիրուհի (21.09.2012), Վահե-91 (15.11.2012), Ֆոտոն (21.09.2012)

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանից գնալու ամենավերջին օրը գնացի վարսավիրիս մոտ մազերս կտրելու: Վերջին 8 տարիների ընթացքում մազերս միշտ իր մոտ եմ կտրել, ինքն էլ շատ լավ վարսավիր է ու եթե հաշվի առնենք, որ մազերս բավականին «անհնազանդ» են, ինքն ամեն անգամ մոտ 40-45 րոպե տանջվում էր մազերիս վրա: Երբ որ իմացավ, որ էլ իր մոտ չեմ կտրելու հատուկ շատ կարճ կտրեց, որ սանրվածքս հնարավորինս չափ երկար դիմանա:

    Անցավ երկու ամիս ու մազերս էլի դարձան անկառավարելի, որոշեցի վերջիվերջո կտրել: Իտալիայում մազ կտրելը ահավոր թանկ ա, իտալացի վարսավիրների մոտ կտրվածքը մոտ 25-30 եվրո է կազմում (որակն էլ կասկածելի), ինչն իսկական տնաքանդություն ա: Բարեբախտաբար կա ավելի էժան ալտերնատիվ՝ ի դեմս չինացի ու պակիստանցի վարսավիրների, որոնք 10-15 եվրոյով են կտրում: Ու քանի որ չինացի, հնդիկ թե պակիստանցի՝ նույն *ա*ոտ արդյունքն ա, որոշեցի ամենաէժան վարսավիրանոցը գտնել ու գտա. ինչ-որ չինական վարսավիրանոց, որտեղ միայն հինգշաբթի օրերին ուսանողների մազերը կտրում են ընդամենը 5 եվրոյով: Խորը շունչ քաշեցի, վերհիշեցի իտալերենիս բոլոր գիտելիքները ու գնացի չինացիների մոտ:

    Չինացիներին բացատրեցի, թե կոնկրետ ինչ եմ ուզում, բայց պարզվեց սրանք ինձանից վատ են իտալերեն խոսում: Մի խոսքով չինուհիներից մեկն անցավ գործի ու սկսեց գլուխս լվանալ: Չնայած ընդամենը 2 ժամ առաջ էի լողացել, բայց չինուհու մոտ գլուխ լվանալը տևեց մոտ 15 րոպե՝ ընթացքում էլ 10 սանտիմետրանոց եղունգները անընդհատ խրում էր գլխամաշկիս մեջ: Էդ դաժան մասաժից հետո, նստացրին աթոռին ու մի ուրիշ չինուհի եկավ, սանրն առավ ձախ ձեռքը, մկրատը՝ աջ ձեռքը ու անցավ գործի: Պարզվեց էս կինը ընդհանրապես մազ կտրել չգիտի, սանրով մազերս էր հավաքում, հետո սանրը հանում, ձախ ձեռքով մազափունջը բռնում ու մկրատով՝ խռթ: Հետո ջոգեց, որ սանրը լրիվ անիմաստ ա բռնում, դրեց մի կողմ ու սկսեց ձախ ձեռքով մազերս հավաքել ու մկրատով խռթ: Մի քիչ հետո ջոկեց, որ ձախ ձեռքն էլ ա լրիվ անիմաստ օգտագործում, հենց գխիս վրա դուրս ցցված մազ էր տեսնում միանգամից մկրատով խռթ-խռթ-խռթ: Իսկ ես այ սենց դեմքով նայում եմ, թե ինչ այլանդակել ա մազերս այլանդակում: 5 րոպե մազերս բռնաբարելուց հետո իրենից գոհ հարցնում ա, «Վա բենե՞(լա՞վ ա)»:

    Շոկից մի կերպ դուրս եկա, իտալերենիս զոռ տալով սկսեցի սրան հասկացնել, որ «նո, նոն վա բենե» ու ստիպված հատիկ հատիկ ցույց տվեցի, թե որտեղ ա երկար թողել, որտեղ ա շատ կարճ կտրել, որտեղ ա այլանդակել, չինուհին մի երկու րոպե տանջվեց, իբր թե դզեց փչեց ու էլի. «Վա բենե՞»: Տեսա, որ մեկ ա, ինչքան փորձի սխալներն ուղղի, էդքան ավելի շատ ա այլանդակելու, ասի վա բենե, մենակ թե թողեք գնամ ստեղից: Վերջում էլ մի հատ չինարեն քարտ տվեցին, որ եթե մոտները 10 անգամ կտրեմ, 11-ը անվճար կլինի:

    Մյուս անգամ մազերս պակիստանցիների մոտ եմ կտրելու ու եթե էլի նույն զիբիլն եղավ, կամ մազերս խուզելու եմ, կամ էլ երկարացնելու

    Հա, ինչ էի ասում, վաղը առաջին քննությունս ա..

    Հ.Գ. Մոռացա ամենաբոցը ասել: Ամենավերջում հարցրեց «ջելո՞», ասի հա, հսկայական գելի ամանը բացեց (որը հաստատ 0.99եվրոյանոց խանութից էին առել), կափարիչի տակից եղունգով մի պուտ գել մի կերպ քերեց, քսեց մազերիս ու էլի «վա բենե՞» Վա բենե, ես քո *** *****
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 15.11.2012, 03:46:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.11.2012), CactuSoul (15.11.2012), Chilly (15.11.2012), Enigmatic (09.06.2013), erexa (16.11.2012), Katka (22.03.2013), One_Way_Ticket (15.11.2012), Peace (16.11.2012), Sagittarius (26.11.2012), Smokie (16.11.2012), StrangeLittleGirl (15.11.2012), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (17.02.2013), Արէա (15.11.2012), Արևհատիկ (16.11.2012), Բարեկամ (22.05.2013), Հայկօ (15.11.2012), Նաիրուհի (15.11.2012), Ներսես_AM (15.11.2012), Շինարար (15.11.2012), Ուլուանա (15.11.2012), Վահե-91 (15.11.2012), Տրիբուն (16.11.2012)

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գինու կիսադատարկ շիշը ձեռքս կվերցնեմ ու կգնամ հին քաղաքի ծուռտիկ ու նեղ փողոցներում կեսգիշերին ման գալու: Սեփական ձեռքերովս փաթաթած գլանակը կվառեմ ու ինքնաշեն սիգարետի դառնահամից հետո գինու տտիպությունը կվայելեմ: Միգուցե հենց էս պատի տակ Դանթեն, Սերվանտեսը կամ Պետրարքան է միզել, սպասեք պատմության մեջ ես էլ իմ հետքը թողնեմ
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.11.2012), Freeman (26.11.2012), impression (05.12.2012), Jarre (26.11.2012), One_Way_Ticket (26.11.2012), Sagittarius (26.11.2012), Smokie (26.11.2012), StrangeLittleGirl (26.11.2012), Ամմէ (15.02.2013), Նաիրուհի (26.11.2012), Սերխիո (26.11.2012)

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ մեկ մոռանում ենք, թե մեր համար ամենահասարակ, սովորական ու բնական երևույթները ինչքան անսովոր կարող են թվալ էն մարդկանց համար, ովքեր կյանքում դա չեն տեսել:

    Կուրսում 78 հոգի ենք՝ 39 տարբեր երկրներից, ուսանողների մոտ կեսը Աֆրիկայից են: Մի քանի շաբաթ եթովպացի ընկերներիս հետ դասի էի գնում, մեկ էլ մեկը ականջիս տակ գոռում ա.
    - Հայկ, հլը էնտեղ նայի:
    Նայում եմ, դիմացս սովորական այգի ա, ուրիշ ոչ մի բան:
    - Հայկ, նայի, թափվում են:
    - Ի՞նչը:
    - Տերևները, հլը էն ծառին նային, վրան ոչ մի հատ տերև չի մնացել...
    -
    Ու նոր եմ հասկանում, որ Եթովպիայում աշուն չկա ու իրենք գաղափար չունեն, թե տերևաթափն ինչ ա Ու քանի դեռ իրենք զարմացած քննարկում էին տերևաթափի երևույթը, ես փորս բռնած ծիծաղում էի:

    Էսօր վերջապես մի կես ժամ ստից ձյուն եկավ, մենակ տեսնեիք առաջին անգամ ձյուն տեսնողների զարմանքն ու ուրախությունը: Մեկը նույնիսկ վախեցավ դուրս գալ ու ձյանը «դիպչել», մյուսներն էլ փոքր երեխեքի նման հրճվում էին, չտեսավարի նկարվում ու լեզվով ձյան փաթիլներն էին բռնում
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), CactuSoul (05.12.2012), Chuk (05.12.2012), Claudia Mori (10.02.2013), erexa (05.12.2012), Freeman (18.12.2012), impression (05.12.2012), ivy (05.12.2012), One_Way_Ticket (05.12.2012), Smokie (05.12.2012), StrangeLittleGirl (05.12.2012), Valentina (06.12.2012), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (17.02.2013), Արէա (05.12.2012), Գալաթեա (05.12.2012), Դատարկություն (05.12.2012), Հայկօ (05.12.2012), Հարդ (07.02.2013), Նաիրուհի (05.12.2012), Ներսես_AM (05.12.2012), Ուլուանա (05.12.2012)

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուրսեցիներով Ֆեյսբուքում մեր գաղտնի խումբն ունենք, որտեղ դասերի հետ կապված հարցերն ենք քննարկում, ջրիկանում, խոսում, խնդում, դասախոսներից բամբասվում և այլն: Մի քանի ամիս առաջ իմացանք, որ մեր երեխեքից մեկի եղբայրն էր մահացել ու ինքը շտապ գնացել էր Ամերիկա՝ թաղման, մենք էլ բնականաբար ցավակցեցինք, ուժ տվեցինք, փող հավաքեցինք, ինքն էլ դրանից շատ զգացված էր, որ բոլորս դժվար պահին իր կողքին էինք:

    Անցավ մի երկու շաբաթ վենեսուելացի ուսանողը՝ Գոնսալոն խմբում գրեց, որ իր պապիկն ա մահացել, իրեն էլ ցավակցեցինք (որոշ ախմախներ նույնիսկ ստատուսը լայքեցին), բայց փող չհավաքեցինք ու փորձեցինք միացյալ ուժերով էս ծանր կորուստը մոռանալ ու շարունակել մեր կյանքն ապրել, բայց էդ ամենը հեչ Գոնսալոյի սրտով չէր: Հետագա երկու շաբաթների ընթացքում Գոնսալոն իր պարտքը համարեց ամեն աստծո օր բոլորիս հիշեցնել, թե աշխարհն ինչ ծանր կորուստ ունեցավ հանձինս իր պապի (ով ինչքան հասկացա Վենեսուելայում հայտնի բժիշկ էր, բայց իմ տ***ին չի): Նախ Բոլոնյայի մայր տաճարում պապի համար հոգեհանգիստ կազմակերպեց՝ ուսանողա-դասախոսական անձնակազմին Ֆեյսբուքով, ՍՄՍ-ով ու անձամբ հրավիրելով: Դրանից հետո բոլորիս event-ների հրավերներ ուղարկեց՝ նախ Վենեսուելայում պապի հոգեհանգստի, հետո պապի թաղման, հետո՝ պապի մեծարման երեկոյի: Հետո Ֆեյսբուքում պապին նվիրված 2 տարբեր էջ բացեց (մեկը անգլերեն, մեկը իսպաներեն) ու բոլորիս էջը լայքելու հրավեր ուղարկեց: Հետո պապին նվիրված բլոգներ բացեց (էլի մի հատ անգլերեն, մի հատ իսպաներեն) ու բոլորիս message ուղարկեց, որ մտնենք, կարդանք ու ևս մեկ անգամ հուզվենք: Մի խոսքով բոլորս Գոնսալոյի պապի դարդից դավադիդ եղած երանի էինք տալիս, թե երբ ա անտեր յոթն ու քառսունքն անցնելու, որ էս արհավիրքից պրծնենք:

    Նոր մտա Ֆեյսբուք, Գոնսալոն նոր գույժ է գրել մեր խմբում: Հիմա էլ տատն ա մահացել ու վաղը բոլորիս հրավիրում է եկեղեցի՝ հոգեհանգստի
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.02.2013, 03:32:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2013), Alphaone (20.03.2013), Arpine (31.05.2013), CactuSoul (15.02.2013), Claudia Mori (10.02.2013), impression (12.06.2013), ivy (07.02.2013), One_Way_Ticket (07.02.2013), Smokie (07.02.2013), Valentina (07.02.2013), Vardik! (04.01.2014), Ամմէ (15.02.2013), ԱնԱիդա (07.02.2013), Անվերնագիր (07.02.2013), Արէա (07.02.2013), Գալաթեա (07.02.2013), Հարդ (07.02.2013), Նաիրուհի (10.02.2013), Ներսես_AM (07.02.2013), Ուլուանա (08.02.2013)

  12. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The Cool Guy Doing the Cool Stuff

    Էս 6 ամիսների ընթացքում լիքը պրոֆեսորներ ունեցանք, որոշները շատ լավը, մի երկու հոգի պարզապես , բայց ընթացքում ակադեմիան մնաց ակադեմիա, պրոֆեսորները դասախոս-ուսանող հիերարխիան շատ ամուր պահպանեցին ու արդյունքում ոչ մեկի հետ չընկերացանք: Բացի էս մեկից: Անունը՝ Լորենցո, PHD, Վիեննայի համալսարանի դասախոս, իտալացի՝ գերմանական մոտորով, մոտ 35 տարեկան ու մեզ դասավանդելու էր "Measuring Sustainable Performance" առարկան: Էսօր առարկան վերջացրեցինք, ես տենց էլ չհասկացա, թե "Measuring Sustainable Performance"-ը ինչ էր, որովհետև Լորենցոն մեզ սովորացրեց ամեն ինչ՝ էլ Sustainability (որն ի դեպ 2 ուրիշ դասախոս էլ են մեզ դաս տալիս, բայց երկուսն իրար հետ Լորենցոյի կեսը չարժեն), էլ Marketing, էլ Strategy, մի խոսքով էս ջահելը ամեն ինչ գիտի ու իմացածն էլ շատ լավ գիտի: Իր դասերին սուպեր օգտակար ինֆորմացիայի հսկայական ծավալ ենք ստանում, իր ասած ամեն նախադասությունը կարևոր էր, ընթացքում էլ լիքը հետաքրքիր հոդվածներ ու գրքերի անուններ է տալիս, որը կարդալը հեչ չէր խանգարի:

    Բայց ամենադզողն իր դասավանդման մեթոդներն էին, որովհետև գերհագեցած դասերն անցնում էին գերինտերակտիվ ձևով, ոնց որ ինքն էր ասում, I'm the cool guy doing the cool stuff: Մեր հետ meme-երով էր խոսում, գիտեր հայտնի կինոների հայտնի տողերը, պետք եղած դեպքում հայհոյում էր ամենավերջին հայհոյանքներով:

    Հա, հայհոյանքների մասին... Ուրեմն երեկ դասի ժամանակ հարց ա տալիս, որի պատասխանը պարտավոր էինք իմանալ, բայց չգիտեինք: Կատաղեց, գրատախտակին գրեց YGKN (You Guys Know Nothing) ու FYWKB (Fuck You, We Know a Bit) 1-0: Ընթացքում էլի էր հարցեր տալիս, եթե պատասխանը չգիտեինք, մի միավոր իր օգտին, իսկ եթե գիտեինք, ասում էինք Fuck You ու պատասխանը: Վերջում հաշիվը չգիտեմ ինչ էր, բայց մի միավորով մենք հաղթեցինք: Որոշել ենք ավարտելուց հետո բոլորովս հավաքվենք "Fuck You, We Know a Bit" մայկեք պատվիրենք, դրանցով նկարվենք ու նկարն ուղարկենք Լորենցոյին, որովհետև ինքը մեր ընկերն ա
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 15.02.2013, 03:53:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2013), Arpine (31.05.2013), CactuSoul (15.02.2013), Chilly (08.03.2013), Claudia Mori (15.02.2013), erexa (15.02.2013), Freeman (15.02.2013), impression (12.06.2013), Katka (09.03.2013), Smokie (15.02.2013), Valentina (15.02.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (17.02.2013), Գալաթեա (15.02.2013), Դատարկություն (08.03.2013), Նաիրուհի (16.02.2013), Ներսես_AM (15.02.2013), Ուլուանա (15.02.2013)

  14. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս սեմեստր մեծ թվով թիմային պրոյեկտներ ունենք (տվյալ պահին 5 հատ) ու սրանք արդեն խաղ ու պար չեն, շատ լուրջ պրոյեկտներ են, որոնք անում ենք հայտնի ընկերությունների ու ֆիրմաների համար ու պրոյեկտի դրական արդյունքից համ ընկերությունն է շահում, համ էլ մենք ենք բարձր գնահատական ստանում: Ուրեմն Լորենցոն մեզ մի հատ զզվելի պրոյեկտ ա տվել՝ շատ հայտնի ու հարուստ ֆիրմայի համար (անունը չեմ կարող նշել, բայց պիտի որ ծանոթ լինի): Անձամբ ես դեմ չէի լինի էդ ընկերության համար ձրի աշխատել (փոխարենը ռեզյումես կհարստանա), բայց բանն էն ա, որ պրոյեկտի նպատակներն ու պահանջները դեմ են իմ բարոյական մոտեցումներին, թիմակիցներս էլ են ատում էս պրոյեկտը: Երեքշաբթի օրը պետք է ընկերության ներկայացուցիչների համար նախնական պրեզենտացիա անեինք, թիմով հավաքվեցինք, մեր գերզբաղված օրացույցից մի կերպ երկու օր տրամադրեցինք, որ էդ անտեր պրեզենտացիան սարքեինք ու կիրակի իրիկուն ուղարկեցինք պրոֆեսորին, որովհետև երկուշաբթի օրը պետք է մյուս պրոյեկտի վրա աշխատենք: Առավոտ շուտ Լորենցոն նամակ ա գրում, «Բացի նախաբանից ձեր պրեզենտացիան զիբիլ ա, մի անգամ էլ եմ կրկնում, պետք ա էս ու էն անեք»: Հուսահատված 8 ժամ դաս անելուց հետո իրիկունը հավաքվում ենք, որ էդ անտեր պրեզենտացիան փոխենք: Լորենցոյի ասածի համար մինիմում մի 2-3 օր էր պետք, քանի որ գնահատականի վրա էլ արդեն թքած ունեինք, բռնեցինք լրիվ ուրիշ բան սարքեցինք, որն ամեն ինչով հակասում էր պրոյեկտի պահանջներին, ամենավերջին սլայդում էլ ընկերության տիրոջը շատ նագլի ձևով կպանք ու ուղարկեցինք Հա ու մեկ էլ կարևոր ա իմանաք, թե մեր թիմը ոնց ա աշխատում, research-ն ու summary-ները թիմակիցներս են անում, PowerPoint-ն ու պրեզենտացիան՝ ես, մի խոսքով PowerPoint-ի ամեն բառը ես եմ գրում:

    Երեքշաբթի առավոտ մի խումբ գալստուկավորներ գալիս են պրեզենտացիաները լսելու: Հասնում ա մեր հերթը, սկսում եմ մեր պրեզենտացիան (որը նախօրոք չէի կարդացել, որովհետև շատ լավ գիտեի, թե մեջն ինչ ա), մի քանի սլայդ փոխելուց հետո մեկ էլ էկրանին մի հատ տարօրինակ սլայդ ա հայտնվում: Սառը քրտինքը վրես ա տալիս, որովհետև ես չեմ հիշում, թե ես ոնց եմ ու ինչի համար եմ էդ անտերը գրել ու ստիպված սկսում եմ էկրանից կարդալ: Հաջորդ սլայդը՝ նույն պատմությունը, գիտեմ, որ ես եմ գրել, բայց չգիտեմ, թե ինչի, մի կերպ պրեզենտացիան արագ-արագ ավարտում եմ ու նստում, մտածելով, որ հերիք չի ամբողջ պրեզենտացիան *ա*մեջ արեցի, վերջում էլ տիրոջը կպանք, ֆսյո, մեր fail-ը պատրաստ է, պետք ա սկսենք մտածել լիկվիդի մասին

    Էսօր ընկերությունից պատասխան էր եկել, ամենաշատը մեր պրեզենտացիան էին հավանել, որովհետև մենք միակն էինք, who could think out of the box: Արդյունքում որոշել են, որ բոլոր թիմերը պետք է աշխատեն միասին՝ ամեն մեկը պրոյեկտի մի մասի վրա, իսկ մեր թիմը պիտի էս ամենը կոորդինացնի ու մյուս թիմերին ուղղություն տա: Էս պրոյեկտը սկսել ա քիչ քիչ ինձ դուր գալ
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2013), Arpine (15.02.2013), CactuSoul (15.02.2013), Chilly (08.03.2013), Claudia Mori (15.02.2013), erexa (22.02.2013), impression (12.06.2013), Srtik (16.02.2013), Valentina (15.02.2013), Vardik! (04.01.2014), Ամմէ (15.02.2013), Անվերնագիր (17.02.2013), Նաիրուհի (16.02.2013), Ներսես_AM (15.02.2013)

  16. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր կուրսեցիներով Harlem Shake ենք արել, մենակ թե սրա պատճառով ոչ մեկիս համալսարանից դուրս չանեն

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 08.03.2013, 03:13:
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.03.2013), enna (22.06.2013), Freeman (08.03.2013), Katka (09.03.2013), Smokie (08.03.2013), Արէա (08.03.2013), Հայկօ (08.03.2013), Վահե-91 (08.03.2013)

  18. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերի նման իտալացիների խելքն էլ ա կանաչեղենի համար գնում, բազիլիկը (որին տենց էլ լեզուս չի պտտվում կանաչ «ռեհան» ասել) կարելի ա ասել Իտալիայի պաշտոնական կանաչին ա Որոշ խոտեր էլ կան, որոնք Հայաստանում լսած չկանք, օրինակ վերջերս դարձել եմ վալերիանի մեծ երկրպագու (մեկ էլ սկսել եմ համեմի (կամ էլ սամիթի, չգիտեմ որ մեկն ա) սոխուկ ուտել, բայց սա ուրիշ պատմություն է ): Մի կանաչի կա, որի համար էլ են իտալացիները գժվում, անունը «ռուկոլա», օրինակ պիցցայի վրա թարմ ռուկոլա ես ավելացնում, պիցցան դառնում ա անմահական, կոտլետների ու տապակած մսերի վրա թարմ ռուկոլա ես դնում, մատներդ հետը կուտես, ամենասովորական սալաթին մի քիչ ռուկոլա ավելացնես, կդառնա ամենահամով սալաթը: Մի խոսքով տենց իտալացի չկա, ով ռուկոլայի համար չգժվի:

    Մի քանի ամիս ա ուզում էի հասկանայի, թե էս ռուկոլան հայկական որ մի խոտն ա: Ու ամեն անգամ անունը գալիս էր լեզվիս ծերին ու տենց էլ չէի կարողանում հիշել: Վերջը հիշեցի, ռուկոլան եղած չեղած մեր կոտեմն ա, մենակ թե համն է մի քիչ ուրիշ:

    Կոտեմ, տերդ թաղեմ, Հայաստանում քեզ սկի բանի տեղ չէի դնում
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.03.2013), CactuSoul (21.03.2013), Smokie (19.03.2013), Srtik (19.03.2013), StrangeLittleGirl (22.03.2013), Valentina (19.03.2013), Vardik! (04.01.2014), Հայկօ (19.03.2013), Նաիրուհի (22.03.2013)

  20. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շեքսպիր-ի խոսքերից
    Բեմը ցույց կտա չքնաղ Վերոնան,
    Ուր կային Երկու հայտնի գերդաստան,
    Որ բորբոքելով հինավուրց մի վեճ՝
    Ձեռք էին թաթախում միմյանց արյան մեջ։
    Վաղը...
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 21.03.2013, 21:43:
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.03.2013), impression (12.06.2013), Smokie (22.03.2013), Vardik! (04.01.2014), Նաիրուհի (22.03.2013)

  22. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [modern art mode on]Մի քիչ քաղաքական թեմայից շեղվենք ու անցնենք ժամանակակից արվեստին (սպասեք արտիստիկ շարֆս գցեմ վզիս, նոր շարունակեմ):

    Ուրեմն մեր մոտ շոտլանդացի «արտիստ» էր եկել՝ Aeneas Wilder, ով փայտի կտորներով (կամ պարկետներով) տարբեր ստրուկտուրաներ է կառուցում ու հետո դրանք քանդում: Էս արտիստը մի քանի օր դպրոցի նկուղում փակվեց, դուրս չեկավ ու էսօր բոլորիս հավաքեց խաղ խաղալու: Սկսեցինք էդ պարկետներով գմբեթ սարքել, սկզբում բոլորիս մոտ վիճակ էր, հետո երբ մեր կառուցած գմբեթը մի քանի անգամ փուլ եկավ, ավելի լուրջ սկսեցինք վերաբերվում ու նոր տակտիկաներ իրագործել: Էդ անկապ խաղը դարձավ հետաքրքիր, բայց ինչքան էլ տանջվեցինք, մի մետրից բարձր չկարողացանք կառուցել: Երկու ժամ տանջվելուց հետո Էնեասի հետ գնացինք նկուղ ու mother of god!!! Տեսեք երեք օրում ինչ էր սարքել...



    Իսկ ամենակայֆը քանդելն էր...



    Էս էլ ձեզ ժամանակակից արվեստ [/modern art mode off]
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), Peace (10.04.2013), Smokie (14.03.2019), Valentina (10.04.2013), Vardik! (04.01.2014), Հայկօ (10.04.2013), Նաիրուհի (10.04.2013), Ուլուանա (10.04.2013)

  24. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոպացի տատիկ պապիկներից մի տեսակ եմ լինում, մեկ էլ տեսնում ես փողոցներում 80-90 տարեկան չորացած, թոռոմած թոշակառուները դանդաղ քայլում են, թե ուր են գնում ու ինչի համար են գնում, իրենք էլ չգիտեն: Տեսնես մտածու՞մ են, թե ինչի համար է Իտալիայում երեխաների ու նորածինների խրոնիկ դեֆիցիտ, մենակ իմմիգրանտներն են, որ էս երկրում բազմանում են:

    Էն օրը ավտոբուսում մի հատ պապիկ տնկտնկալով մոտեցավ, ու դողդոջուն ձենով իտալերեն ինչ-որ բան ասեց: Չհասկացա ինչ էր ասում, բայց էդ ցրտին չկոճկած մաշված ու կեղտոտ վերարկուից ենթադրեցի, որ կարող մուրացկան է, փող է ուզում: Փորձեցի բանի տեղ չդնել, բայց ասածը էլի կմկմալով կրկնեց, տեսա որ պոկ չի գալիս, նման դեպքերի համար փրկարար նախադասությունս ասեցի. Non capisco (չեմ հասկանում): Հուսահատ հայացքը նետեց վրաս, մոտեցավ կողքս կանգնած ընկերոջս, ով ընդհանրապես իտալերեն չգիտի, ու էլի նույն բանը խնդրեց: Տեսավ, որ մեզանից օգուտ չկա, մեկ ուրիշին նույն բանը ասեց ու էս մարդը սկսեց պապիկի վերարկուն կոճկել: Վերջում էլ պապիկը նեղացած հայացք գցեց վրաս ու տնկտնկալով իջավ ավտոբուսից:
    I may be paranoid but no android!

  25. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.04.2013), CactuSoul (15.04.2013), Enigmatic (09.06.2013), ivy (10.04.2013), One_Way_Ticket (10.04.2013), Sagittarius (31.05.2013), Smokie (10.04.2013), Srtik (22.05.2013), StrangeLittleGirl (10.04.2013), Vardik! (04.01.2014), Արէա (10.04.2013), Հարդ (31.05.2013), Մինա (27.05.2013), Նաիրուհի (10.04.2013), Ներսես_AM (10.04.2013), Ուլուանա (10.04.2013), Վոլտերա (10.04.2013)

  26. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիրավորական ա, երբ երկու ժամ քեզ նկարում են, վերջում կադրում 5 վայրկյան ես երևում Մեր դպրոցի գովազդը.

    I may be paranoid but no android!

  27. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.05.2013), CactuSoul (22.05.2013), einnA (22.05.2013), Enigmatic (09.06.2013), enna (22.06.2013), impression (06.06.2013), ivy (22.05.2013), Jarre (22.05.2013), One_Way_Ticket (22.05.2013), Smokie (22.05.2013), Stranger_Friend (22.05.2013), Valentina (22.05.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (22.05.2013), Դատարկություն (23.05.2013), Հայկօ (23.05.2013), Մինա (27.05.2013), Մուշու (01.01.2017), Նաիրուհի (22.05.2013), Շինարար (22.05.2013), Ուլուանա (22.05.2013)

  28. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոզամբիկցի կուրսեցուս՝ Վանիային աստված տվել չի խնայել, ծծերն էնքան մեծ են, որ Պամելա Անդերսոնը կերազեր տենց մեծ ու կլորիկ եմիշներ ունենար: Մեր բասկետբոլի թիմի խաղերին Վանիային էլ էինք տանում, որ բալետ աներ, ինքն էլ առանց կոմպլեքսների ունեցած չունեցածը ջիգյարով թափահարում էր, հակառակորդ թիմի խաղացողների ուշադրությունը շեղում, ու մեր թիմը տենց մի երկու խաղ իրար հետևից հաղթեց: Բայց դրանից հետո մեր թիմը հա պարտվում էր, պարզվեց մեր տղերքն էլ չէին կարողանում գայթակղությանը դիմանալ ու փոխանակ խաղին ուշադրություն դարձնեին, Վանիային էին նայում: Մեր թիմը քառորդ եզրափակիչ չանցավ, սաղ Վանիան էր մեղավոր
    I may be paranoid but no android!

  29. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.05.2013), Freeman (27.05.2013), Jarre (28.05.2013), StrangeLittleGirl (27.05.2013), Vardik! (04.01.2014), Աթեիստ (27.05.2013), Անվերնագիր (28.05.2013), Արևածագ (27.05.2013), Արևհատիկ (02.06.2013), Դատարկություն (29.05.2013), Հայկօ (27.05.2013), Հարդ (31.05.2013), Մինա (27.05.2013), Նաիրուհի (27.05.2013), Շինարար (28.05.2013)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •