User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 85 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: v2.0 #ladolcevita

  1. #76
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր ուշացումով էն խոստացածս գրառումը, մի քիչ երկար է, հուսով եմ շատ չեք ձանձրանա:

    Ասում են, արտագաղթողները սովորաբար ավելի ազգայնական են, քան հայրենիքում ապրողները: Հայրենիքի կարոտն էս մարդկանց մոտ արթնացնում է էնպիսի զգացմունքներ, որոնք հայրենիքում սովորաբար ննջում են: Բայց ես էդպիսին չեմ: Հա, ազգայնականները շատ են ինձ հրեա/մասոն/թուրք/ոչ հայեցի անվանել ու մի բան էլ հայրենիքի դավաճան պիտակը կպցրել: Բայց ես դրսում Հայաստանը ամեն քայլափոխին հանդիպող մարդուն չեմ գովազդում, եղեռնից չեմ խոսում, չեմ ուզում, որ լացկան տանջված ազգի տպավորություն թողնենք, ոչ էլ ամեն խաչմերուկի վրա 301թ-ի ու առաջին քրիստոնյա ազգ լինելու մասին եմ գոռում: Էն էլ որտեղ, Իտալիայում, քո հին պատմությամբ ու հարուստ մշակույթով ոչ մեկին չես զարմացնի, մեր ամբողջ մշակույթն ու պատմությունը թզուկի տպավորություն է թողնում հռոմեացիների ու իտալացիների ստեղծած մշակութային գիգանտական չափսերի գանձերի կողքին:

    Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը չեմ գովազդում, ընդհակառակը, շատ ակտիվորեն զբաղված եմ էդ գործով, բայց դա անում եմ շատ մտածված ու խելացի ձևով: Մարդիկ կան, ովքեր թքած ունեն, թե առաջին քրիստոնյա ազգն ով է, կամ թե Երևանը Հռոմից ավելի հին է (շատ չէ, երեսուն տարով), կամ որ մեր մոտ ամեն կիլոմետրի վրա մի հատ հին եկեղեցի կա, իրենց մենակ կյանքի վայելքներն են հետաքրքիր, էլ ինչի՞ ինձ նեղություն տամ, լեզուս չորացնեմ անիմաստ Հայաստանը գովազդելով: Բայց երբ որ տեսնում եմ, որ մարդը մի փոքր հետաքրքրված է իմ երկրով, գազ եմ տալիս ու թող ու փախի, էնքան բաներ եմ պատմում, որ վերջում սկսում են ինտերնետը քրքրել Հայաստանի ուղեգիր առնելու համար:

    Ընդհանրապես իտալացիները շատ լավ ազգ են, ջերմ, բաց, կարող ես փողոցում մոտենալ ցանկացած պատահական իտալացու, խոսակցության ընթացքում ընդհանուր մի թեմա գտնես ու գնաց, դուք այսուհետ ախպերություն եք: Իսկ ամենաշատը սիրում եմ թանգարանների ու եկեղեցիների աշխատողների հետ զրուցել, մոտենում ես, մի երկու հարց ես տալիս, տեսնելով, որ հետաքրքրված ես իրենց մշակույթով ու պատմությամբ, ոգևորված սկսում են տարբեր բաներ պատմել ու ցույց տալ, հետո երբ իմանում են, որ հայ ես, էլ ավելի են ոգևորվում ու սկսում են Հայաստանի մասին իրենց գիտելիքները ցույց տալ:

    Էս երկու տարվա ընթացքում ես հասկացել եմ, որ իտալացիներից ամեն ինչ սպասելի է: Իրենք Եվրոպայի սակավաթիվ ժողովուրդներից են, որ շատերը ոչ միայն նախկինում լսել են Հայաստանի անունը, այլ նաև քարտեզի վրա կարող են այն ցույց տալ: Բնականաբար, «Armenia, where is it?» տիպեր էլ կան, բայց ընդհանուր առմամբ շատ ավելի տեղեկացված են: Ոմանք Հայաստանի մասին գիտեն, որ հին պատմություն ունեցող քաղաքակրթություն ենք, ոմանք գիտեն, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, շատերը Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մասին գիտեն, ոմանք՝ ցեղասպանության ու Անտոնիա Արսլանի «Արտույտների Ագարակին» են ծանոթ, ոմանք ֆուտբոլով ու Հենրիկ Մխիթարյանով են մեզ ճանաչում, ոմանք էլ՝ շախմատով ու Արոնյանով: Ու իրոք արդեն ավելի քան համոզվել եմ, որ իտալացիներից ամեն ինչ կարելի է սպասել:

    Անցած ամռանը ստաժիրովկայի անցնելու համար երկու հարցազրույց ունեցա: Ընկերություններից մեկի տնօրենը 2 շաբաթից պիտի Հայաստան գնար, իսկ մյուսի շեֆերից մեկը (որտեղ էլ գործի անցա), երկու օր առաջ էր Հայաստանից եկել: Ու Կիարայի հետ առանց չափազանցնելու մի քանի ամիս մենակ Հայաստանից էինք խոսում, ինքը նկարներն էր ինձ ցույց տալիս. ես իրեն ասում էի, թե դա որտեղ էր, Կոմիտասի երգերն էի իր համար թարգմանում և այլն:

    Մի ամիս առաջ սպասելիքներս ևս մեկ level up գրանցեցին: Ինձ Ֆեյսբուքով սկսեցին իտալացիներ գտնել, ովքեր հայերեն են սովորում: Էսօր Ռեբեկկայի հետ ծանոթացա, խեղճը հայերենի դասագիրքը հանեց դրեց սեղանին ու խեղճացած ինձ նայելով, սկսեց բողոքել, թե ինչ դժվար լեզու է հայերենն ու ինչքան է տանջվում դաս անելիս: Իրար հետ փորձեցինք մի փոքր տեքստ կարդալ ու թարգմանել, պարզվեց, նորմալ կարողանում է կարդալ ու շատ բաներ նույնիսկ առանց մեծ դժվարությամբ թարգմանում է: Երկու շաբաթից գալիս է Գյումրի, Հայաստանում աշխատելու: Խոստացա, որ հետը հայերեն կպարապեմ, եթե ինքն էլ հետս իտալերեն խոսի:

    Շաբաթ օրը Ստեֆանիայի հետ եմ հանդիպելու: Իրար հետ մինչև հիմա մենակ չաթով ենք շփվել, նույնիսկ նկարը չեմ տեսել, բայց ամեն անգամ, երբ ինքն ինձ գրում է «Barev Hayk jan, inchpes es?», ես փքվում են հպարտությունից (չնայած լավ կլիներ, որ հայատառ գրել սովորեր, բայց ոչինչ, կաշխատենք էս ուղղությամբ): Ու դեռ իրեն չտեսած, մի տեսակ հարազատություն եմ զգում, ամեն օր չէ, որ քո սեփականը ճանաչող ու գնահատող մարդու ես հանդիպում:

    Էնպես որ ինձ ազգի դավաճան համարողներ ջան, իմ հայրենասիրությունն էլ էս ձևով է արտահայտվում, ես էլ սենց «սխալ» եմ ծնվել
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.05.2014), ivy (31.05.2014), Nihil (30.05.2014), Ruby Rue (30.05.2014), Skeptic (30.05.2014), Smokie (14.11.2014), Valentina (31.05.2014), Vardik! (07.06.2014), Արևհատիկ (30.05.2014), մարդագայլուկ (30.05.2014), Նաիրուհի (30.05.2014), Նարե91 (30.05.2014), Ներսես_AM (30.05.2014), Նիկեա (13.10.2014), Ուլուանա (30.05.2014), Տրիբուն (01.06.2014)

  3. #77
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեֆանիան լրիվ կյանք է Չէ, ԿՅԱՆՔ է, մեծատառերով Մենք արդեն վաղուց դադարել ենք զարմանալ Ռիկի վրա, որովհետև Ռիկը լրիվ հայ է դարձել, մեր լեզուն մեզանից լավ գիտի, մեր մշակույթի բոլոր ծակուծուկերից գլուխ է հանում, նույնիսկ լրիվ հայկական հումորներ է անում:

    Ու իմ մտքի ծերով անգամ չէր անցնի, որ Ստեֆանիան՝ ընդամենը մի ամիս հայերեն սովորած, կյանքում երբեք Հայաստան ոտք չդրած էդքան շատ բան գիտի մեր մասին: Չէ, իր իմացածը սոսկ հանրագիտարանային գիտելիքներ չեն, մարդը տեղը տեղին ամեն ինչ գիտի, թե մեր պատմության, թե մեր մշակույթի, թե մեր հասարակության մասին: Ու երբ որ սկսեց քյառթերից ու գլամուռ տպերից խոսել (ում ինքը «դիվա»ներ էր անվանում), ես սարսափից լեզուս կծեցի, էս արդեն ձեռնառնելոցու է վերածվում, չի կարելի մի ամբողջ ազգ էդքան նագլի ձևով մերկացնել

    Վերջում ասեցի, որ Բոլոնյայում սովորող մի գլամուռ հայ դիվա եմ ճանաչում, ասեց, բեր հանդիպման, ես իրեն տեղում կոչնչացնեմ

    Հ.Գ. ամռանը բացօթյա կինոդիտումների ժամանակ Բոլոնյայի գլխավոր հրապարակում Փարաջանովի Նռան Գույնն են ցուցադրելու: Ափսոս ես ստեղ չեմ լինի, բայց մի այլ կարգի հպարտ եմ:

    Հ.Հ.Գ. Ինչի՞ են մարդիկ էսքան լավը:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (31.05.2014), ivy (31.05.2014), Ruby Rue (31.05.2014), Smokie (14.11.2014), Vardik! (07.06.2014), Yellow Raven (20.06.2014), Արամ (01.06.2014), Արևհատիկ (31.05.2014), մարիօ (31.05.2014), Յոհաննես (01.06.2014), Նաիրուհի (01.06.2014), Նարե91 (31.05.2014), Ներսես_AM (01.06.2014), Նիկեա (13.10.2014), Ուլուանա (01.06.2014), Տրիբուն (01.06.2014)

  5. #78
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ Բյուրն էր գրել, թե ինչքան է սիրում փողոցային երաժշտությունը: Փողոցային երաժիշտներին ու ընդհանրապես փողոցային արտիստներին, անկախ նրանից, թե ինչ են անում, մի այլ կարգի եմ սիրում ու հարգում: Իրենք ամենաանմիջական ու ամենաանկեղծ արտիստներն են, իրենք իրենց տաղանդը ոչ թե գնահատում են ծախած դիսկերով ու համերգի տոմսերով ու հիթ շքերթներում իրենց սինգլների զբաղեցրած հորիզոնականներով՝ այլ մարդկանց դեմքին առաջացած ժպիտներով ու հույզերով: Բոլոնյան իսկը փողոցային արտիստի քաղաք է, շաբաթ կիրակի օրերին քաղաքի կենտրոնը լեփ-լեցուն է մարդկանցով ու ամեն քայլափոխին մեկը նվագում է, մեկը պարում, մեկը ծաղրածույություն է անում, ամեն մեկը փորձում է իր օրիգինալությունն ու տաղանդը ցույց տալ:

    Երբ նոր էի եկել Իտալիա ամեն շաբաթ-կիրակի իջնում էի քաղաք ու ժամերով քայլում էի, հերթով բոլոր արտիստներին լսելով ու նայելով: Որոշ ժամանակ անց, սկսեցի ձանձրանալ, որովհետև արդեն անգիր գիտեի բոլորի ռեպերտուարները: Էս տարի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, հին արտիստներից շատ քչերն են մնացել ու փոխարենը նոր ավելի տաղանդավոր ու հետաքրքիր սերունդ է եկել: Էսօր Նեպտունի հրապարակում մի հսկայական ամբոխ տեսա, մոտեցա, տեսնեմ երեք ջահել՝ երկու իտալացի ու մի հնդիկ ռեգգի էին նվագում: Ես վաղուց սենց հաճույք չէի վայելել, լրիվ ժամանակի մասին մոռացած կանգնած լսում էի, հետո նոր հիշեցի, որ պայմանավորված էի ու դժկամությամբ հեռացա:

    Վաղը նույն ժամին գնալու եմ նույն տեղը, հուսով եմ իրենց ևս մեկ անգամ լսելու հաճույքը կվայելեմ:

    Էս էլ Ինստագրամով նկարածս 15 վայրկյանանոց վիդեոն: Հուսով եմ մոտավորապես պատկերացում կկազմեք:

    http://instagram.com/p/oqWHxmFpcm/
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (01.06.2014), Ruby Rue (01.06.2014), Smokie (14.11.2014), Արամ (01.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նիկեա (13.10.2014), Ուլուանա (01.06.2014), Տրիբուն (01.06.2014)

  7. #79
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Food Porn Alert

    Ֆրանչեսկոն

    Թե ոնց մտերմացա Ֆրանչեսկոյի հետ, երկար պատմություն է, իր հետ լիքը ընդհանուր ընկերներ ունեի, ու շատ վաղուցվանից էի ճանաչում, պարզապես վերջին երկու ամիսների ընթացքում նոր սկսեցի մտերմանալ իր ու իր գերմանացի ընկերուհու հետ: Թե ինչով է զբաղվում Ֆրանչեսկոն, շատ դժվար է ասել, մասնագիտությամբ բժիշկ է ու օրվա կեսը հիվանդանոցում որպես կամավոր է աշխատում, իսկ մյուս կեսին օդաչու է ու մասնավոր ինքնաթիռներ է վարում ամբողջ Եվրոպայով մեկ: Շաբաթվա ընթացքում հասցնում է մի քանի երկիր գնալ, իսկ մնացած ազատ ժամանակը նվիրաբերում է իր ամենասիրած զբաղմունքին՝ խոհարարությանը:

    Իտալական խոհանոցը ես պարզապես պաշտում եմ, էս երկու տարիների ընթացքում հասցրել եմ ծանոթանալ իտալական խոհանոցի լավագույն ճաշատեսակներին, ճաշել եմ թե թանկարժեք ռեստորաններում, թե փոքրիկ գյուղերում գտնվող ընտանեկան ավանդական հացատներում, թե փողոցի անկյունում գտնվող էժան պիցցերիաներում: Ինչքան էլ որ չեմ սիրում ճաշ պատրաստել, ինքս էլ եմ սովորել մի քանի բան պատրաստել: Բայց էն ինչը Ֆրանչեսկոն անում է իր փոքրիկ խոհանոցում, բառերով նկարագրել հնարավոր չէ, պետք է ընդամենը փորձել: Ինքը երբ սկսում է ուտելիքից խոսալ, անկախ քեզանից լոզերդ գնում են: Ֆրանչեսկոյի տանը երեք անգամ եմ ճաշել, ամեն անգամ ընդունելով, որ ես իմ ամբողջ կյանքում դրանից համով բան չեմ կերել, բայց էն ինչն ինքն արեց երեկ, կյանքումս չեմ մոռանա: Երբ իմացավ, որ շուտով Հայաստան եմ վերադառնալու, իմ պատվին ճաշկերույթ կազմակերպեց, նույնիսկ նախորդ օրը գնաց Նորվեգիա, Բերգենից թարմ ծովամթերք բերեց:

    Սկսեցինք անտիպաստայից՝ գրիլ արած ութոտնուկներ, որին հետևեց ծովախեցգետիններով պաստան: Հետո նորվեգական լոբստեր, հետո խորոված ադրիատիկ թունա, հետո արկտիկական տառեխ ու վերջում անանասի ու բազիլիկի սորբետ: Այս ամենին գումարած սպիտակ գինիների տեսականի ու շատ հետաքրքիր մարդկանց հետ շատ հաճելի զրույց:

    Բայց մենք էսքանով չբավարարվեցինք, գիշերվա կեսին իջանք քաղաք ու երկու մեծ տաշտ կոկտեյլ գմփցրինք: Թե երբ ու ամենակարևորը ինչպես եմ տուն հասել, ճիշտն ասած չեմ հիշում, բայց առավոտյան երբ արթնացա, վրայիցս օվկիանոսի հոտն էր գալիս

    Ֆրանչեսկոյին մի օր Հայաստան եմ բերելու, խորոված ու խաշ պատիվ տալու:

    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.06.2014), Freeman (07.06.2014), insider (21.06.2014), Peace (07.06.2014), Ruby Rue (07.06.2014), Smokie (14.11.2014), Vardik! (07.06.2014), Արամ (20.06.2014), Արէա (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Նարե91 (08.06.2014), Նիկեա (13.10.2014)

  9. #80
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալիայի կոնսուլի հետ նստած նարդի եմ խաղում, մեկ էլ ասում ա, որ զույգ ես բերում, քարերդ ինչի՞ շրխկացնելով չես խաղում, իսկական հայերը տենց են խաղում
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.06.2014), insider (21.06.2014), Smokie (23.06.2014), Արամ (20.06.2014), Յոհաննես (20.06.2014), Նիկեա (13.10.2014)

  11. #81
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Ազատության հրապարակում Դոգմայի ու Բամբիռի համերգն էր, համերգի ժամանակ անծանոթ համարից զանգ եկավ։ Քանի որ շուխուր էր ու բան չէր լսվում, սմս գրեցի, թե ո՞վ ա, համերգի եմ։ Ընդմիջման ժամանակ էլի զանգ եկավ նույն համարից, վերցրեցի, ասում ա. «Բա ես էլ եմ համերգի, քանի որ Բամբիռն էր երգում, հաստատ գիտեի, որ դու էլ էս էստեղ»։

    Սոնան էր, հետ է տեղափոխվել Հայաստան

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոնան
    Մի ամիս առաջ ՖԲ-ով մեկ ուրիշ հայից նամակ ստացա, ով երկար ժամանակ Իտալիայի հարավում էր ապրել ու նոր էր տեղափոխվել Բոլոնյա: Հանդիպեցինք, պարզվեց լիքը ընդհանուր ընկերներ ունենք, որոշեցինք բացահայտել Բոլոնյայում ապրող մնացած բոլոր հայերին: Մի երկու ուսանողի էլ հայտնաբերեցինք, կողքի քաղաքներում մի երկու հոգու բացահայտեցինք, պարզվեց լավ էլ հայերը շատ են, պարզապես լավ են թաքնվում:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.10.2014), Smokie (14.11.2014), Մուշու (13.10.2014), Նաիրուհի (23.10.2014), Նիկեա (13.10.2014)

  13. #82
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուրսում ութսուն հոգի էինք՝ աշխարհի բոլոր մայրցամաքների հայտնի ու ոչ այնքան հայտնի երկրներից։ Հենց սկզբից փորձում էինք բոլորի ազգությունը պարզել, ինչը բավականին հեշտ էր՝ բացառությամբ մի աղջկա։ Ալեքսը Լեհաստանից էր, բավականին տարօրինակ, բայց շատ խելացի մի աղջիկ, ամբողջ մեջքը վիշապի հսկայական դաջվածքն էր ծածկում։ Որոշ ժամանակ անց մեր մյուս լեհ կուրսեցին ասաց, գրեթե լեհերեն չգիտեր։ Երբ մենք ռուսախոսներով սկսեցինք հավաքվել, Ալեքսը միացավ մեզ ու երբ հետաքրքրվեցինք, թե լեհն ինչու է այդքան լավ ռուսերեն խոսում, պատասխանեց, որ ինքն իրականում լեհ չէ, այլ ռուսի ու ուկրաինացու խառնուրդ է։

    Դասերն ավարտելուց հետո Ալեքսին չթողեցին հետ վերադառնալ Լեհաստան, գնաց Կրասնոդար ու մի քանի ամիս անց հետ եկավ Իտալիա մի շաբաթով։ Բոլոնյայում մնացած մի քանի ընկերներով Ալեքսի հետ գնացինք խմելու։ Կարմիր գինի պատվիրեցինք ու սկսեցինք իրար հետևից կենացներ ասել։ Իտալերեն cin-cin ու salute-ին հետևեց գերմաներեն prost-ը հետո բուլղարերեն на здраве-ն հետո անգլերեն cheers-ը։ Հերթը հասավ ինձ, Ալեքսը հարցրեց, թե հայերն ինչպես են կենաց ասոյմ, ասեցի «Կենացդ»։ Բաժակը շրխկացնելով դրեց սեղանին, սկսեց վերարկուն հագնել։
    - Ալեքս քեզ ի՞նչ եղավ։
    - Գիտե՞ս տատիկս հրեա է ու մի կերպ է Հոլոքոստից փրկվել։ Հոլոքոստի թեման ես մինչև հիմա շատ ծանր եմ տանում ու դու ոչ մի իրավունք չունես ծաղրել դա։
    - Բայց ես Հոլոքոստը ծաղրելու ոչ մի մտադրություն էլ չունեմ։
    - Էդ դեպքում ինչու՞ ասեցիր «գենացիդ»։
    - Ալեքս...
    Սկսեցի բացատրել ու ապացուցել, որ իրոք էդ բառը հայերեն «կենացդ» է հնչում, այլ ոչ թե «գենացիդ» ու ձեռի հետ էլ հայոց ցեղասպանության մասին պատմեցի, Ալեքսը քիչ քիչ հանգստացավ, վերարկուն հանեց ու շարունակեց խմել մեզ հետ։

    Էսօր տեսա, Ֆեյսբուքում նկար էր գցել, նորածին բալիկի հետ։ Ամուսնացել է, հիմա Իսրայելում է ապրում։ Ու նկարի տակ առաջին շնորհավորողները սիրիացի կուրսեցիներս էին, ովքեր ամբողջ սրտով ատում են հրեաներին ու Իսրայել պետությունը։
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.03.2015), boooooooom (24.03.2015), Chuk (24.03.2015), insider (26.03.2015), ivy (24.03.2015), LisBeth (24.03.2015), Peace (27.03.2015), Smokie (24.03.2015), Աթեիստ (24.03.2015), մարդագայլուկ (25.03.2015), մարիօ (24.03.2015), Նաիրուհի (26.03.2015), Շինարար (24.03.2015), Ուլուանա (24.03.2015)

  15. #83
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնացիր ու սպանեցիր միասին ինչ-որ բան ունենալու հույսերը, փշրեցիր մեր դեռ չսաղմնավորված ու արդեն իսկ մեռած երազանքները, ընդհատեցիր խոսակցությունները, որոնք չկարողացանք սկսել։ Գիշերները չենք լուսացնի միասին նույն գիրքը սկզբից մինչև վերջ կարդալով, ոչ էլ երկար կքայլենք այգիներում՝ լուսնի լույսի տակ ։ Հետդ տարար ցավն ու տեղը դատարկություն թողեցիր, որն ինձնով լցրեցի։ Խոստացա, որ մի օր կգրեմ քեզ, բայց համարդ հեռախոսիցս ջնջեցի։ Ամեն ինչ լավ ա լինելու։

    vol3.0
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.05.2018), Cassiopeia (28.09.2018), ivy (02.05.2018), Smokie (21.05.2018)

  17. #84
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաքսն ինձ փոխանցեց փոքրիկ բանկան, ցուցամատս մտցրեցի նեպալյան հալյուցինոգեն մեղրի ու կախարդական սնկերի խառնուրդի մեջ ու տարա բերանս։ Քաղցրադառնահամը հալվեց բերանումս ու միկրոդոզան սկսեց դանդաղ իր գործն անել։ Իդրիսը ճակատիս մեջ խրեց ակուպունկուրայի երեք ասեղները, որպեսզի երրորդ աչքս բացվի։ Ժամանակը մի պահ կանգ առավ ու հետո սկսեց դալիական կտավի պես դանդաղ ծորալ։

    ***
    Ասում էին, Իդրիսը շաման է։ Կիսախավարի մեջ մտքերով ընկա ու խմբից մի փոքր հետ ընկա։ Աննկատ մոտեցավ, ձեռքերը դրեց ուսերիս, քաշեց դեպի իրեն ու նայեց ուղիղ աչքերիս մեջ։ Զգացի, թե ինչպես անկոչ հյուրի պես ընկղմվեց մեջս, պատրաստ չէի դրան, սարսափեցի, թե ինչեր կարող է մեջս տեսնել, հետ հրեցի ու աչքերս փախցրեցի։ Ժպտաց․
    - Ամեն ինչն իր ժամանակին, իր տեղում։ Հիմա ոչ ժամանակն է ճիշտ, ոչ էլ՝ տեղը։ Դու ինքդ կզգաս, ոչ ոք չի օգնի քեզ հասկանալ դա։ Մի օր, երբ աշխատանքից հետո հոգնած հետ կվերադառնաս տուն, թեյ կպատրաստես ու տաք բաժակը գրկած հարմարավետ կտեղավորվես բազմոցին, մտածիր, արդյո՞ք դա միայնություն է, թե՞ ազատություն։

    ***
    Քուղան կարծես մուլտիկի հերոսուհի լիներ, արահետի վրա նախազգուշական նշանների կողքին կարմիր ներկով սրտիկներ էր նկարում։ Պարանոցի տատուն երեք կարմիր սրտիկ էին՝ վերջինը դատարկ։
    - Շատ լավն ա տատուդ։
    - Համակարգչային խաղից է։
    - Գիտեմ, Զելդայի լեգենդը, ժամանակի օկարինան, փոքր ժամանակ շատ էի խաղում։
    - Ծրագրավորում եմ սովորում, ուզում համակարգչային խաղեր գրել։
    Գիշերը Քուղան որոշեց միայնակ վերադառնալ իր ճամբար, առաջարկեցի ուղեկցել, հրաժարվեց, ես էլ չպնդեցի։ Առավոտյան նախաճաշին մոտեցավ ու ներողություն խնդրեց, որ մերժել էր ուղեկցելու առաջարկս, շնագայլը հետևից էր ընկել, ամբողջ ճանապարհը վախեցած շնչակտուր վազել էր։ Ասաց, որ պետք է նորից սովորի մարդկանց վստահել։

    ***
    Լյուկին չէի սիրում, ինքն իր մեջ միավորում էր բնավորության ամենավատ գծերը, անգլիական ֆուտբոլային ֆանատի նողկալի ստերեոտիպի մարմնացում էր։ Երբ մյուսներն իրեն անընդհատ նախատում էին, թե չի կարելի այդքան անզգամ ու կոպիտ լինել, դրանից էլ ավելի էր ոգևորվում ու սկսում աջ ու ձախ էլ ավելի ուժեղ կոպտել։
    Գիշերն անքնությունից անընդհատ շուռումուռ գալուց հոգնեցի, տեղիցս վեր կացա ու գնացի բակ։ Լյուկը խոտերին միայնակ նստած էր, ինձ տեսավ, կանչեց մոտը։ Առաջին անգամ հետս խոսեց առանց հայհոյանքների․
    - Իմ աշխատանքն ահավոր ծանր է, աշխարհի թերևս ամենավատ աշխատանքն է, ոչ մեկին չէի մաղթի, որ այս գործն անի։ Ամեն օր հարյուրից ավել դուռ եմ ծեծում, ամեն տեսակի մարդկանց հետ եմ շփվում ու ամեն անգամ հասցնում եմ թե հիանալ, թե հիասթափվել մարդկությունից։ Հորս չեմ ճանաչել, իմ ծնվելուց հետո մորս ու քրոջս թողեց ու գնաց ուրիշի հետ ընտանիք կազմեց։ Մայրս շիզոֆրենիկ էր, հոգեբուժարան տեղավորեցինք, որպեսզի մեր կյանքը չկործաներ։ Այնտեղ էլ մահացավ։ Քույրս դրանից հետո դեպրեսիայի մեջ ընկավ ու հունվարին ինքնասպանություն գործեց։ Երբ տուն եկա ու մտա լոգասենյակ, ամբողջը արյուն էր, էդ տեսարանը կյանքում չեմ մոռանա։ Հիմա երբ ես ամեն օր քաղաքից քաղաք շրջելով մարդկանց դռներն եմ ծեծում, մտածում եմ, միգուցե դռան հետևում ինչ-որ մեկը ինքնասպանություն է փորձում գործել ու միգուցե երբ դռան զանգը լսի, կգա, դուռը կբացի ու իմ սիրուն երեսը տեսնելով հետ կկանգնի այդ որոշումից։ Ես այս ամենը քրոջս համար եմ անում, գիտեմ, որ երկնքից ինձ է նայում։ Իրեն փրկել չկարողացա, միգուցե մի օր ես ինչ-որ մեկի կյանքը կկարողանամ փրկել․․․
    Հեկեկոցները չթողեցին, որ շարունակեր, ամուր գրկեցի ու փորձեցի հանգստացնել։ Մի քանի օր անց հրաժեշտ տալուց ասացի.
    - Everything’s gonna be alright, Luke.
    - Of course, everything’s gonna be okay, fuckhead, I hope I’ll never see your stupid face again.
    Փոխադարձաբար, dipshit, բայց ամենայն հավանականությամբ կյանքը մեր ուղիները կրկին կխաչի։

    ***
    Էմման հենց Գրանդ Քենդիի կայանած բեռնատարը տեսավ, վազեց վարորդի մոտ ու կոնֆետ պահանջեց։ Լեզվական դժվարությունները մի կերպ հաղթահարելուց հետո վարորդը վերջապես հասկացավ Էմմայի ուզածն ու երկու բուռ կոնֆետ տվեց։ Էմման կոնֆետները հաղթական վերև պարզած ուրախ հետ վերադարձավ, թե տեսեք candyman-ն ինչ բարի էր, կոնֆետներ հյուրասիրեց։ Էմմային ծնողները երևի թե չէին սովորեցրել, որ չպետք է բեռնատար քշող անծանոթ մարդկանցից կոնֆետներ վերցնել։

    ***
    Քայիլն իմ ճանաչած ամենապարզ ու շիտակ, ամենամաքուր ու վստահելի անձնավորությունն էր։ Եթե մի օր հայտնվեմ անմարդաբնակ կղզուն ու հետս մենակ մի հոգու կարողանամ տանել, այդ մարդը հաստատ Քայիլը կլինի։ Չգիտեի իրեն ինչպես հրաժեշտ տայի, որ չլացեի։ Ու երևի ինքն էլ զգաց, որ դժվարանում եմ, մոտեցավ ու իր շոտլանդական ուժեղ ակցենտով առաջինը խոսեց․
    - Ես հրաժեշտ տալուց լավ չեմ, ուղղակի արի իրար ձեռք սեղմենք ու see you later ասենք։ Հաջորդ տարի backpacking եմ անելու դեպի Չինաստան, անպայման Հայաստանով կանցնեմ։ Միասին կգնանք Երևանի փաբերից մեկում խմելու, հետո հեծանիվներով կգնանք քո երկրի հրաշք բնությունը վայելելու։ Լավ մնա ու մինչ նոր հանդիպում։
    Պինդ իրար ձեռք սեղմեցինք ու բաժանվեցինք ինչպես ամենաիսկական ընկերներ, ովքեր հաջորդ օրը նորից են հանդիպելու։ Մյուս տարի Երևանի փաբերից մեկում միասին խմելը դեռ ուժի մեջ է, բայց ոնց որ թե մինչև էդ կհասցնենք Էդինբուրգում հանդիպել։

    ***
    Ֆեյի անունը բոլորը սխալ էին արտասանում՝ Ֆայը։ Ու երբ Ֆեյն ամեն անգամ համբերատար ուղղում էր, թե ոչ թե Ֆայը, այլ Ֆեյ, կատակում էին, թե կրակոտ աղջիկ ես, անունդ էլ իսկական Կրակ։ Այնինչ Ֆեյը իր անվան պես փերի էր՝ մեծ կանաչ աչքերով։
    - Հայկ, դու երջանի՞կ ես։
    - Երևի։
    - Գիտես, դու իմ ընկերներից մեկին ես հիշեցնում, թե արտաքինով, թե բնավորությամբ։ Ես իրեն շատ եմ սիրում։ Վերջերս շատ վատ վիճակում էր, դեպրեսիայի մեջ էր, ոչ մեկի հետ չէր շփվում։ Ու մենակ ես էի նկատում, թե նա ինչի միջով էր անցնում ու որոշեցի մենակ չթողնել։ Անընդհատ գրում էի, զանգում, հարցնում որպիսությունը, ստիպում, որ պարբերաբար հանդիպեր հետս։ Այնպես որ մի ստիր, որովհետև գիտեմ, որ դու էլ ես հիմա նման մի բանի միջով անցնում։ Դրա համար նորից եմ հարցնում, Հայկ, դու երջանի՞կ ես։
    - Չէ։
    - Քո երջանիկ լինելուն քեզանից բացի ոչ ոք չի խանգարում, ուղղակի պետք է քաջություն ունենաս ապակին կոտրել ու դուրս թռնել քո ստեղծած glasshouse-ից։ Ես գիտեմ, որ շուտով մենք նորից ենք հանդիպելու ու երբ այդ օրը գա, էլի նույն հարցն եմ տալու ու ուզում եմ, որ պատասխանը լինի «այո՛»։

    ***
    Ժամանակն արագացավ ու ամեն ինչ տեղն ընկավ, ակուպունկտուրայի ասեղները զգուշությամբ հանեցի ճակատիցս։ Երրորդ աչքս իրենց տեսավ հենց այնպես ինչպես որ կային՝ արտաքինից ուժեղ, կայացած ու ինքնավստահ, իսկ ներքուստ՝ խիստ խոցելի, անպաշտպան ու սիրո կարոտ։ Նրանք բոլորը սեր էին ուզում, ու Հայաստանն իրենց անսահման սեր տվեց։ Ոմանք նորից հետ կգան Հայաստան, ոմանց ես կայցելեմ, բայց շատերին թերևս էլ երբեք չեմ հանդիպի։ Բայց հոգ չէ, որովհետև Հայաստանի կորած գյուղերից մեկում երեկոյան խարույկի շուրջ հավաքված կարողացանք մի պահ կողքի դնել մեր բոլոր տարբերությունները, հանեցինք մեր դիմակները, հետևում թողեցինք մեր վախերն ու անհանգստությունները, բոլորս մի մարդու պես իրար վստահեցինք, նայեցինք աստղերին ու հասկացանք, որ միասին մի ընտանիք ենք ու հզոր ենք։ Ու այդ պահին այնքան շատ սեր կար օդում, որ ամեն անգամ հիշելիս խեղդվում եմ։
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 01.08.2018, 00:20:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.09.2018), ivy (01.08.2018), Smokie (26.01.2019), Անվերնագիր (02.08.2018), Բարեկամ (01.08.2018), Հայկօ (01.08.2018), Նիկեա (01.08.2018)

  19. #85
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջհանդամգյոռում (հա, էս իրականում գոյություն ունեցող տեղ ա, Դժոխքի Ձորը), գամակս կապել եմ ծառերից՝ ուղիղ գետի վրա, պինդ փաթաթվել քնապարկիս մեջ, երկնքին եմ նայում ու ընկնող աստղերը հաշվում։ Տակս գետի քչքչոցն ա, կողքս գորտերն են կռռում ու ծղրիդները ծղրտում։ Վաղվա օրն այլևս գոյություն չունի։ ժամանակը կանգ ա առել, աստղերի լույսը լողացնում ա ինձ ու ասում, որ ամեն ինչ լավ կլինի։ Եթե դժոխքն էս ա, դժոխքի բաժին դառնամ ես։

    Sent from my Pixel 2 using Tapatalk
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.09.2018), Cassiopeia (28.09.2018), Freeman (28.09.2018), ivy (27.09.2018), Smokie (26.01.2019), Աթեիստ (28.09.2018), Անվերնագիր (28.09.2018), Յոհաննես (28.09.2018), Նիկեա (13.10.2018), Ուլուանա (29.09.2018), Տրիբուն (28.09.2018)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •