User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: v2.0 #ladolcevita

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15-րդ դարում Բոլոնյայի կառավարիչ Ջովաննի 2-րդ Բենտիվոլյոն քաղաքում կառուցում է ընտանեկան մատուռ՝ նվիրված Սուրբ Չեչիլիային: Այս մատուռ մուտք կարող էին գործել միայն Բենտիվոլյոների ազնվական ընտանիքը: Մատուռի պատերը զարդարված էին Վերածննդի շրջանի բոլոնյացի հայտնի նկարիչների ֆրեսկոներով, ինչպիսիք էին Ֆրանչեսկո Ֆրանչիան, Լորենցո Կոստան ու Ամիկո Ասպերտինին: Ֆրեսկոներն այնքան գեղեցիկ էին, որ Սանտա Չեչիլիայի մատուռն անվանում էին Բոլոնյայի Սիքստինյան կապելլա: Հետագայում Բենտիվոլյոներն իրենց լավ չպահեցին, դարձան տիրաններ, Հռոմի պապը նրանց անիծեց, իսկ ժողովուրդը մի օր կատաղեց, Բենտիվոլյոների պալատը քանդեց ու ընտանիքին աքսորեց քաղաքից, իսկ մատուռը բացեցին հանրության համար ու կցեցին հարևանությամբ գտնվող Սան Ջակոմո եկեղեցուն:

    Հիմա Օրատորիո դի Սանտա Չեչիլիան կարող են այցելել հասարակ մահկանացուները, հիանալ հրաշալի ֆրեսկոներով, իսկ շաբաթ, կիրակի օրերին վայելել դասական երաժշտություն: Ու քանի որ Սուրբ Չեչիլիան երաժշտության պահապան սուրբն էր, այս հինավուրց պատերի տակ դասական երաժշտությունը մի այլ կարգի աննկարագրելի հաճույք է դառնում:

    Վալերիանոսի ու Տիբուրտիոսի մարտիրոսությունը (Ամիկո Ասպերտինի)


    Վալերիանոսի ու Տիբուրտիոսի թաղումը (Ամիկո Ասպերտինի)


    Սուրբ Չեչիլիայի թաղումը (Ֆրանչեսկո Ֆրանչիա)


    Վալերիանոսի մկրտությունը (Լորենցո Կոստա)


    Սուրբ Չեչիլիայի նվիրատվությունը (Լորենցո Կոստա)


    Համաձայն լեգենդի Սուրբ Չեչիլիան ազնվազարմ հռովմեացի էր, ում իր ամուսնու՝ Վալերիանոսի, նրա եղբոր՝ Տիբուրտիոսի ու հռովմեացի զինվոր Մաքսիմոսի հետ 230թ-ին մահապատժի են ենթարկում Ալեքսանդր Սեվերոս կայսեր հրամանով:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.03.2014, 00:53:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.05.2014), Smokie (20.03.2014), մարիօ (20.03.2014), Նաիրուհի (17.03.2014), Ներսես_AM (17.03.2014)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոնյայի հայերը

    Շուտվանից էի ուզում էս մասին գրեի, բայց հավես չկար: Ask.fm-ում էսօր մեկը հարցրեց, ասի գրեմ:

    Նախաբան

    Երբ որ նոր էի Բոլոնյա եկել, մեր կուրսում երեք հայ էինք: Մեկի հետ նորմալ ընկերություն եմ անում, ինքն ինձ էր ֆինանսների դասերին էր օգնում, ես էլ իրեն անգլերենով էի օգնում: Իսկ մյուսը ոնց հետագայում պարզվեց, մարդ չէր ու իրական դեմքը բացահայտելուց հետո հետն էլ չշփվեցի: Էս պահին երկուսն էլ Միլանում են ու մենակ ես եմ մնացել Բոլոնյայում: Ուրիշ հայեր Բոլոնյայում չգիտեի ու երկար ժամանակ մտածում էի, որ ես միակն եմ ու անկրկնելի:

    Պատահական ծանոթություններ հայերի հետ

    Մի անգամ Ֆլորենցիայի եկեղեցիներից մեկում հայ զույգ տեսա, ըստ երևույթին եկել էին հարսանեկան ճանապարհորդության, մի երկու հատ անկապ ադնակլասնիկային նկարներ չխկցրին, անցան գնացին, ցանկություն մոտս չառաջացավ մոտենալ, խոսել:

    Ամռանը Վենետիկում էի, երկու աղջիկ անցան կողքներովս, բարձր հայերեն խոսելով: Մոտեցանք, հայերեն առաջարկեցինք «Հառաչանքների կամուրջի մոտ» նկարել, հայերեն նախադասություն լսելուց մի պահ զարմացան, իրար խառնվեցին, հետո ուրախացան, սկսեցինք զրուցել: Մի քանի օրով Իսպանիայից էին եկել ման գալու, ափսոս ուշ էր ու պետք է Սբ. Ղազար գնայինք, թե չէ կարելի էր հետները մի քիչ ավելի երկար շփվել:

    Ներսեսենց հետ Սիենայում էինք, մի հատ վերին աստիճանի քյառթու զույգ անցավ մեր կողքով բարձր հայերեն խոսելով անցան: Մոտեցա, հայերենով առաջարկեցի նկարել, սկսեցին հարցուփորձ անել, թե որ «ագենտսվա»-ով ենք եկել Իտալիա ու ինչքան ենք վճարել:

    Էլի Ներսեսենց հետ անձրևից պաշտպանվելու համար Պիզայի տաճարում էինք մի քանի ժամով լռվել: Արփիի հետ խաղում էինք, մի աղջիկ մեր կողքը ահագին նստելուց ու ականջ դնելուց հետո վերջապես խոստովանեց, որ հայ է: Թե Իտալիայում ինչ էր անում ու հետի ընկերն ինչ ազգ էր, տենց էլ բան չհասկացանք

    Իտալիայի հայ համայնքը
    Ֆլորենցիայի, Միլանի, Վենետիկի ու Մոնտեպուլչանոյի հայերի հետ ծանոթանալուց հետո մոտս ցանկություն առաջացավ վերջապես գտնել, թե արդյո՞ք Բոլոնյայում ուրիշ հայեր կան, թե՞ մենակ ես եմ: ՖԲ-ում իտալահայության խումբ կա, էնտեղ հարցրեցի, մի քանի հոգու անուն տվեցին: Բոլորին նամակ գրեցի, մեկից պատասխան չստացա, մեկը սխալ էր քաղաքը նշել ու լրիվ ուրիշ տեղ էր ապրում, իսկ երրորդը՝ Լուսինեն իրոք Բոլոնյայում էր, բայց ասեց, որ էս պահին ուրիշ քաղաքում է ու երբ Բոլոնյա գա, ինձ կգրի:

    Բոլոնյայի հայությունը
    Հայագիտության ամբիոնը
    Երկու ամիս առաջ իտալացի գործընկերներիցս մեկն ինձ ասեց, որ Բոլոնյայում հայագիտության ամբիոն կա՝ դասախոսի ազգանունն էլ Շիրինյան: Գուգլեցի, Շիրինյանին գտա, նամակ գրեցի, ինքն էլ ինձ շատ սիրալիր ձևով (թեպետ տրանսլիտով) հրավիրեց, որ դասախոսությանը նստեմ: Գործի տեղից թույլտվություն վերցրեցի ու գնացի, պարզվեց հայոց լեզվի ու մշակույթի էս տարվա առաջին դասն էր: Շիրինյանը մեծ էնթուզիազմով ու ոգևորությամբ դաս էր բացատրում, իսկ խեղճ ուսանողները աչքերը չռած փորձում էին հասկանալ, թե էդ Հայաստանն ինչ ա ու ինչներին էր պետք դրա մասին իմանալը: Հետո երբ Շիրինյանը հայոց այբուբենը բաժանեց ու բացատրեց, որ պետք է սովորեն գրել կարդալ ու սեմեստրի ավարտին պետք է մի փոքր տեքստ հայերենից թարգմանեն իտալերեն, խեղճները լրիվ խառնվեցին իրար, թե էս տարօրինակ լեզուն ու էլ ավելի տարօրինակ գրերը ոնց պիտի սովորեն ու հասկանան: Առաջարկեցի, որ եթե օգնության կարիք ունենան, ես պատրաստ եմ օգնել: Հա, մեկ էլ Շիրինյանի դասին Լուսինեի հետ ծանոթացա, ում ՖԲ-ով գրել էի մի քանի ամիս առաջ:

    Սոնան
    Մի ամիս առաջ ՖԲ-ով մեկ ուրիշ հայից նամակ ստացա, ով երկար ժամանակ Իտալիայի հարավում էր ապրել ու նոր էր տեղափոխվել Բոլոնյա: Հանդիպեցինք, պարզվեց լիքը ընդհանուր ընկերներ ունենք, որոշեցինք բացահայտել Բոլոնյայում ապրող մնացած բոլոր հայերին: Մի երկու ուսանողի էլ հայտնաբերեցինք, կողքի քաղաքներում մի երկու հոգու բացահայտեցինք, պարզվեց լավ էլ հայերը շատ են, պարզապես լավ են թաքնվում:

    Բաբիլոնիա քյաբաբնոցը
    Մի անգամ Լուսինեն ասաց, որ լսել է, որ Բոլոնյայում հայկական շաուրմայանոց կա (Եվրոպայում շաուրման որպես քեբաբ է հայտնի), բայց կոնկրետ հասցեն չգիտեր, մենակ փողոցը գիտեր ու որ սպիտակ մուտք ունի: Որոշեցինք գնալ էդ շաուրմայանոցը գտնել: Փողոցի հենց սկզբում մի հատ կար սպիտակ մուտքով վրան էլ գրած էր Turkish kebab, մտածեցինք դժվար թե հայը շաուրմայանոցի վրան Turkish գրեր, բայց ամեն դեպքում մտանք ներս ու սկսեցինք բարձր հայերեն խոսել: Տեսանք, որ մեզ շան տեղ չեն դնում, դուրս եկանք ու շարունակեցինք քայլել, մտածելով, որ երևի թե հայերին թուրքերի հետ են խառնել: Մի քիչ անց մի ուրիշ քյաբաբնոց տեսանք, էլի սպիտակ մուտքով, անունն էլ՝ Բաբիլոնիա: Մտանք ու աշխատողին կոնկրետ հարցրեցինք, էս քյաբաբնոցում հայ կա՞, իտալացի աղջիկն էլ, թե «Արիի՞ն եք ուզում, մի րոպե, Արարա՛տ, արի, քեզ են հարցնում»: Արարատը պարսկահայ է, մոտ 20 տարի Բոլոնյայում է ապրում, ահագին խոսեցինք, վերջում էլ մեզ շատ համով շաուրմա հյուրասիրեց: Բայց ամենակայֆն էն էր, որ Արարատի շաուրմայանոցում խաղողի թփով տոլմա կա, մի օր հաստատ վերադառնալու եմ իր մոտ:

    Մի խոսքով վերջին երկու ամսվա ընթացքում ավելի շատ հայի հետ ծանոթացա, քան էստեղ եղածս մեկ ու կես տարում: Մենք շատ ենք, բայց թաքնված ենք, եթե լավ փնտրես, կգտնես:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.05.2014), John (10.05.2014), Ruby Rue (31.03.2014), Smokie (01.04.2014), Արամ (10.05.2014), Արևհատիկ (01.04.2014), մարդագայլուկ (31.03.2014), Յոհաննես (31.03.2014), Նաիրուհի (31.03.2014), Ուլուանա (31.03.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալացի բուդդիստները

    Մի շաբաթ առաջ իտալացի ընկերներիցս մեկն ասաց, որ ինքը բուդդիստ է ու իրենք իրենց բուդդիստական խմբով ամեն շաբաթ մեկնումեկի տանը հավաքվում են աղոթելու ու մեդիտացիա անելու ու հարցրեց, կուզենայի՞ հետը գնալ էդ հանդիպմանը: Ինձ մի այլ կարգի բացեց, որ աշխարհի ամենակաթոլիկ ազգի ներկայացուցիչը կարող է բուդդիստ լինի, բայց ամեն դեպքում հետաքրքիր են ինձ համար նման բաները, համաձայնվեցի ու իրար հետ գնացինք: Նախօրոք հարցուփորձ արեցի ու պարզեցի որ, սրանք բուդդիզմի Սոկա Գակկայ ուղղության ներկայացուցիչներն են, մի քիչ ինտերնետում քրքրեցի, ու պարզվեց, որ Սոկա Գակկայը ընդամենը աղանդ է ու բուդդիզմի հետ էնքան կապ ունի, ինչքան որ ասենք եհովայի վկաներն ու մորմոնները՝ քրիստոնեության: Ամեն դեպքում, արդեն խոստացել էի գնալ, մոտ 20 հոգի 20-40 տարեկան տարբեր տեսակի մարդ էր հավաքվել, նախ խմբովին կերուխում արեցին, հետո գնացին մեդիտացիա անելու: Էդ մեդիտացիա կոչվածը բառերով հնարավոր չէ բացատրել, պատկերացրեք սրանք լուրջ դեմքով ճապոներեն ինչ-որ մանթրաներ են երգում առանց իմաստը հասկանալու: Ես մի կերպ եմ ծիծաղս զսպում, սենյակի մի անկյունում կանգնած անկախ ինձանից ցնցվում եմ, որ հանկարծ ծիծաղից չպոռթկամ, իսկ իրենք արդեն կես ժամ է ամենայն լրջությամբ մեդիտացիա են անում բաղաձայն երգելով ու տրանսի մեջ ընկնելով:

    Էս տրագիկոմեդիան վերջապես վերջացավ, մոմերը փչեցին, անուշահոտությունները վառվեցին վերջացան, վրան հիերոգլիֆներ խզբզած մագաղաթի կտորը (գոհոնզոնը) փայտե պահարանում փակեցին ու վերջում սկսեցին իրենցից գոհ ծափահարել, թե ինչի համար, ես էդպես էլ չհասկացա:

    Ու քանի որ ես նոր մարդ էի, «բուդդիստներից» մեկը սկսեց ինձ հարցուփորձ անել.
    - Հետաքրքի՞ր էր քո համար:
    - Ճիշտն ասած ծիծաղելի էր:
    - Հա, իմ համար էլ էր սկզբում ծիծաղելի, բայց հետո երբ սկսում ես գրականությունը կարդալ ու հասկանում ես, թե նիրվանան ինչ լավ բան է, սկսում ես ավելի լրջորեն վերաբերվել: Ես երեք տարի առաջ եմ բուդդիստ դարձել ու հիմա իմ կյանքն առանց էս կրոնի չեմ պատկերացնում: Ուզու՞մ ես մեր հաջորդ հանդիպմանն էլ գաս:
    - Միգուցե, կարող է էլի գամ:
    Ձայնը իջացրեց, կողքուբոլորը նայեց.
    - Մի հարց տամ, իսկ դու քրիստոնյա՞ ես, թե՞ մահմեդական:
    - ...
    Ռադ եղեք, էդ էր մնացել ձեր աղանդի հանդիպմանն էլի գամ
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.03.2014), Peace (31.03.2014), Ruby Rue (31.03.2014), Smokie (02.04.2014), Vardik! (31.03.2014), Արամ (10.05.2014), Արևհատիկ (01.04.2014), մարդագայլուկ (31.03.2014), Յոհաննես (31.03.2014), Նաիրուհի (31.03.2014), Նիկեա (10.05.2014)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Ազատության հրապարակում Դոգմայի ու Բամբիռի համերգն էր, համերգի ժամանակ անծանոթ համարից զանգ եկավ։ Քանի որ շուխուր էր ու բան չէր լսվում, սմս գրեցի, թե ո՞վ ա, համերգի եմ։ Ընդմիջման ժամանակ էլի զանգ եկավ նույն համարից, վերցրեցի, ասում ա. «Բա ես էլ եմ համերգի, քանի որ Բամբիռն էր երգում, հաստատ գիտեի, որ դու էլ էս էստեղ»։

    Սոնան էր, հետ է տեղափոխվել Հայաստան

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոնան
    Մի ամիս առաջ ՖԲ-ով մեկ ուրիշ հայից նամակ ստացա, ով երկար ժամանակ Իտալիայի հարավում էր ապրել ու նոր էր տեղափոխվել Բոլոնյա: Հանդիպեցինք, պարզվեց լիքը ընդհանուր ընկերներ ունենք, որոշեցինք բացահայտել Բոլոնյայում ապրող մնացած բոլոր հայերին: Մի երկու ուսանողի էլ հայտնաբերեցինք, կողքի քաղաքներում մի երկու հոգու բացահայտեցինք, պարզվեց լավ էլ հայերը շատ են, պարզապես լավ են թաքնվում:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.10.2014), Smokie (14.11.2014), Մուշու (13.10.2014), Նաիրուհի (23.10.2014), Նիկեա (13.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •