User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: v2.0 #ladolcevita

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ որ Հայաստան այցելած իտալացիների հետ Հայաստանից եմ զրուցում, ամոթից գետինն եմ մտնում, երբ իմանում են, որ 1-2 շաբաթում Հայաստանում իրենց տեսած տեսարժան վայրերի կեսը ես իմ ապրած ամբողջ կյանքում չեմ տեսել: Գլուխները տարուբերում են, թե, ո՞նց, դու Տաթևն ու Սելիմը չես տեսե՞լ, Ախթալա ու Օձուն էլ չես այցելե՞լ, Ղարաբաղում էլ մենակ Շուշի՞ն ես տեսել: Ո՞նց կարելի է հայ լինել ու չգնալ դրանք տեսնել:

    Թու-թու-թու, վերջին մի քանի տարիներին երբ հեծանիվ էի քշում, հասցրել եմ Երևանի շրջակայքն ու Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու մոտ գտնվող հիմնական կոթողներն այցելել: Ու գրեթե ամեն ամառ Ալավերդիում մորաքրոջս տանն եմ մնացել, ու չնայած Ախթալան էլ, Օձունն էլ, Դսեղավանքն էլ Ալավերդուց հեռու չեն գտնվել, երևակայությունս մենակ Սանահին-Հաղպատի վրա է կանգ առել: Ասենք տաս անգամ Հաղպատ գնալու տեղը կարող էի մի անգամ Ախթալա գնայի, բայց դե չեմ արել: Պատճառը ֆինանսականը չէր, Հայաստանն էնքան փոքր է, որ որ ծերն ուզում ես հասի, մի գիշերում փաբում ծախսած գումարից էլ քիչ է գալիս: Ոչ էլ ավտո չունենալն է պատճառը, ամեն տեղ էլ հնարավոր է ավտոբուսով, մարշրուտկայով, տաքսիով, կամ էլ գրողը տանի, ավտոստոպով էլ կարելի է Հայաստանը մի ծերից մյուս ծերը ճանապարհորդել: Չէ, թքե՛մ ճակատիդ, Ռուֆու՛ս, էդքան տարի հեծանիվդ տակդ էր, մի օր մենակովդ ոչ մի տեղ չգնացիր:

    Իրական պատճառը թամբալությունն է: Տաթևում չե՞մ եղել, ոչինչ, մի օր կլինեմ, մենակ թե 30 տարի ա, էդ անտեր օրը չի գալիս: Ու ընթացքում ուրիշները գալիս են քո երկիրն են վայելում, իսկ դու ոչ մի բան էլ չես տեսնում, որովհետև թամբալ ես ու նախընտրում ես օրվադ դատարկությունը ուրիշ դատարկությամբ լցնել:

    Բայց ոչինչ Ես էլ իտալացիներից եմ լավ վրեժ լուծում, ես էլ ստեղ եմ լիքը տեղեր եղել, որտեղ որ իրենք կյանքում չեն գնացել ու լրիվ նույն պատճառներով, ոնց որ ես՝ Հայաստանում: Ճիշտ է Հռոմում դեռ չեմ եղել ու չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս Հռոմ գնալս կստացվի, բայց ոչինչ, լավագույնը կպահեմ ապագայի համար:

    Մի խոսքով, որոշել եմ էս բացը լրացնեմ: Հենց Հայաստան եկա ու օրերը մի քիչ տաքացան, ինչը որ դեռ չեմ տեսել, գնալու եմ տեսնելու: Չեղավ-չեղավ, հեծանիվ կառնեմ, վրանն ու քնապարկը վրան կկապեմ, մենակով կգնամ ֆրֆրալու: Եթե մարդիկ միանան, էլ ավելի ուրախ կանցնի: Երբ որ ուրիշների հարստությունն ես տեսնում, նոր սկսում ես քո ունեցվածքը գնահատել: Սենց բաներ:

    #ankaptag
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 16.01.2014, 02:22:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.01.2014), CactuSoul (21.01.2014), enna (16.01.2014), My World My Space (16.01.2014), Smokie (16.01.2014), Valentina (31.05.2014), Vardik! (16.01.2014), Արամ (20.01.2014), Արևհատիկ (16.01.2014), Նաիրուհի (16.01.2014), Ուլուանա (16.01.2014), Վոլտերա (16.01.2014), Տրիբուն (01.06.2014)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ Ռուբիական գրառում անեմ

    Ինչը ճիշտ ա, ճիշտ ա, ես իտալական խոհանոցից ավելի քան գոհ եմ: Մենակ որոշ տեսակի մրգերից եմ դժգոհ, բայց դե իտալական կարմիր նարինջներն ու մանդարինները լրիվ տեղը հանում են: Իսկ սրանց մսեղենը պարզապես անմահական ա, ամեն անգամ սալումերիաների կողքից անցնելուց ոտքերս թուլանում են, տարբեր տեսակի սալյամիներ, հում ապխտած ու եփած խոզապուխտներ, սպեք, երշիկներ, նրբերշիկներ, ինչ ասես չունեն: Նույնիսկ բաստուրմա ունեն՝ բրեզաոլա (ընդ որում տավարի մսից բացի պատրաստում են նաև հնդկահավի կամ ձիու մսից), լրիվ նույն ձևի է պատրաստած, մենակ թե առանց չամանի: Ես էլ թարսի պես բաստուրմայի չամանն եմ սիրում: Բայց դե մեկ ա, հայկական ավանդական սուջուխն ու բաստուրման կարոտում եմ:

    Գարնանը երբ ախպերս եկել էր, հետը բաստուրմա, սուջուխ ու լավաշ էր բերել, տան կենվորներին մի-մի բրդուճ հյուրասիրեցի, իսկ մնացածը ինքս կերա՝ ամեն կտորը վայելելով:

    Նոր տարուց առաջ հետս մնացող բուլղարացուն մերը երկու հատ սուջուխ էր ուղարկել (իրենք էլ դրանից ունեն), մեկն ամբողջությամբ ինքը կերավ, իսկ մյուսը թողեց սառնարանում ու արձակուրդներին վերադարձավ Բուլղարիա: Դե հիմա պատկերացրեք իմ վիճակը, երբ Նոր Տարվան ամեն անգամ սառնարանը բացում եմ, էդ սուջուխն ինձ ա նայում ու լուռ շշնջում. «Կե՛ր ինձ»: Էս երկու շաբաթը չգիտեմ ոնց եմ դիմացել գայթակղությանը, որ էդ սուջուխը չուտեմ, ասենք թեկուզ ուտեի էլ, սարսափելի բան չէր պատահի, բայց դե սիրուն չէր:

    Էսօր բուլղարացին հետ էր եկել, խոհանոցում էի, մեկ էլ եկավ, սկսեց սուջուխը կտրել: Բերանիս լոզերը գնացին, ասի ոտս կախ գցեմ, կարող ա ֆայմի, գոնե մի կտոր ինձ էլ հյուրասիրի: Սուջուխը կտրեց, հացի վրա շարեց, առանց ինձ մի կտոր առաջարկելու, առավ գնաց սենյակը: Վայ ես քո էշ գլուխը թաղեմ, անասուն

    #sujukh #basturma #popokpndukmandarin***emnmannortarin
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.01.2014), CactuSoul (21.01.2014), Ruby Rue (18.01.2014), Skeptic (18.01.2014), Smokie (21.01.2014), Արամ (20.01.2014), Մինա (21.01.2014), Նարե91 (21.01.2014), Շինարար (21.01.2014), Տրիբուն (01.06.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալիայում տարին երկու անգամ՝ հունվարին ու հուլիս-օգոստոսին բոլոր խանութներում մեծ զեղչեր են՝ 50-90%: Անցած տարի հունվարին գնացի շոփփինգի, նայում ես էն ինչը որ առաջ 50-100 եվրո էր կամ էլ ավելին, հիմա՝ 5 եվրո, 10 եվրո, 20 եվրո, 30 եվրո, մի հատ սրանից ես վերցնում, մի հատ նրանից, առածներդ մի մեծ բան չեն, մեկ էլ վերջում ջոգում ես, որ մի քանի հարյուր եվրոյի գցվել ես ու լիքը զիբիլ շալակած գալիս ես տուն: Տենց լավ խոշորով մի հատ էլ հուլիսին գցվեցի, թե ինչիս էր պետք էդքան շոր ու կոշիկ, չհասկացա:

    Էս տարի որոշել էի, որ ոչ մի կոպեկ չեմ ծախսելու, ոչ մի բանի կարիք չունեմ, բայց գիտեի, որ գայթակղությանը չեմ դիմանալու ու հատուկ քաղաք չէի իջնում: Էսօր գնացի ֆրֆրալու, մեկ էլ տեսնեմ՝ OVS/Bata 70% զեղչ, ապրանքների գները սկսվում են 1 եվրոյից: Ամեն կերպ փորձեցի դիմադրել, բայց ոտքերս իմ կամքին հակառակ ինձ ներս տարան: Մի երկու բան փորձեցի, դուրս եկան, աշխատողներն էլ ոնց որ դիտմամբ անեին, գնում գալիս ինչ-որ բան էին բերում, թե գինը ընդամենը 5 եվրո կամ 10 եվրո, ամենավերջինն ա մնացել, վերցնու՞մ ես, թե չէ: Տենց չեղածս փողերը անիմաստ ծախսեցի, լիքը զիբիլ հավաքեցի, մի կերպ քաշ տվեցի տուն: Հիմա նստել նայում եմ իրար վրա շարված տուփերի ու տոպրակների սարին ու հարցնում, ինչու՞, ախր, ինչու՞

    #yaxk
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 18.01.2014, 22:34:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.01.2014), ivy (19.01.2014), Peace (19.01.2014), Smokie (24.01.2014), Vardik! (19.01.2014), Արամ (20.01.2014), Նաիրուհի (19.01.2014), Շինարար (19.01.2014)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոնյայի գրեթե բոլոր մայթերը կամարներով փակված են ու մի հատ ախմախ օրենք կա, որով արգելվում է կամարապատ փակ մայթերին հեծանիվ քշել: Բայց քանի որ սա Իտալիան է, ու իտալացիները խորապես թքած ունեն բոլոր տեսակի օրենքների ու սահմանափակումների վրա, բոլորն էլ հեծանիվները էդ փակ մայթերով են քշում:

    Ուրեմն հեծոյով գործի եմ գնում, մի շատ կարճ հատված կա, որտեղ փողոցը միակողմանի է ու ավտոները դիմացից են գալիս ու շատ վտանգավոր ու անհարմար է փողոցով քշելը ու միշտ բարձրանում եմ մայթ: Մի անգամ մայթով գնում էի, մեկ էլ տեսնեմ դիմացից երկու ոստիկան են գալիս ու ձեռուոտ են թափ տալիս, թե կանգնի: Իտալացի ոստիկաններն էլ սարսափելի երևույթ են, պարտադիր ատրճանակները կողքներից կախած՝ հենց էդ անտեր զենքը տեսնում ես, վախենում ես, թե կարող ա ամեն պատեհ, անպատեհ առիթի վրադ օգտագործեն: Կանգնում եմ, հարցնում եմ ինչ ա եղել, (ես էդ ժամանակ չգիտեի էդ օրենքի մասին), սրանք շատ քաղաքավարի ինձ բացատրում են, որ մայթերով արգելված է հեծանիվ քշել, կամ փողոցով պիտի քշեմ, կամ հեծանվից իջնեմ, ոտքով գնամ: Ներողություն եմ խնդրում, հեծոյից իջնում, էդ երկու ոտ ճանապարհը ոտքով անցնում: Դրանից մի երկու շաբաթ անց էլի էդ հատվածով նույն ժամին քշելով անցնում եմ, էլի էս նույն երկուսը դեմս են դուրս գալիս: Մի անգամ էլ են բացատրում, որ արգելված ա, կամ ոտքով գնա, կամ փողոցով, էլի ներողություն եմ խնդրում, ասում եմ, մոռացել եմ, անցնում գնում եմ: Ու հաջորդ օրերին էլի նույն ձևի եմ գործի գնում, ես իտալացիներից ի՞նչ պակաս եմ, որ:

    Անցած շաբաթ գործից ուշանում էի, էլի էդ մասով էի հեծոյով անցնում, մեկ էլ որ չտեսնեմ, անկյունից էլի նույն երկուսը դեմս են դուրս գալիս: Միանգամից իջնում եմ հեծոյից, սկսում եմ քայլել, բայց դե արդեն ուշ ա, հասցրել են տեսնել: Հասնում եմ իրենց, կատաղած վրա են տալիս, թե արդեն որերորդ դեպքն է քեզ տեսնում ենք էստեղ հեծանիվ քշելուց, երկու անգամ զգուշացրել ենք, քեզ տուգանք ենք նշանակում՝ 30 եվրո, շուտ փաստաթուղթ ներկայացրու, թե չէ տանում ենք ոստիկանություն: Չեղածս իտալերենը խոդի եմ տալիս ու լաց ու կոծս դնում եմ, թե խեղճ ուսանող եմ, փող չունեմ, հազիվ եմ ծերը ծերին հասցնում, մի տուգանեք, էլ չի կրկնվի, սրանք էլ թե, չէ արդեն հերիք եղավ, բոլ եղավ: Մեկ էլ տեսնեմ երկու չինացիներ են գալիս հեծոներով, ասի, տեսե՞ք էն երկուսն էլ են հեծոյով, իրենց ինչի՞ չեք տուգանում: Չինացիները հասան մեզ, սրանց կանգնացրին, սկսեցին հետները բացատրական աշխատանքներ տանել, ես նստա հեծոս, արագ-արագ քշելով հո չեմ փախնում ու ամեն վայրկյան սպասում եմ, թե հեսա մեջքիցս կկրակեն Բարեբախտաբար հետևիցս վազելու հավես չունեին ու ես դեռ շնչում եմ: Տուն գալուց էլ փորձեցի ուրիշ ճանապարհով գալ, մի հատ ուրիշ փողոց գտա, որով ավելի հարմար է երթևեկելը:

    Դե մի հատ էլ անեկդոտ իտալացի ոստիկանների ու իրենց ատրճանակների մասին:

    Ասում են, երբ որ Իտալիայում ոստիկանը տեսնում ա, որ ավտոդ հաշմանդամների համար նախատեսված տեղում ես կանգնացրել, չեն տուգանում, կրակում են ոտքերիդ, դառնում ես հաշմանդամ
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2014), ivy (21.01.2014), Rammstein (20.01.2014), Ruby Rue (26.01.2014), Smokie (24.01.2014), Vardik! (20.01.2014), Արամ (20.01.2014), Արէա (20.01.2014), Արևհատիկ (20.01.2014), մարիօ (20.03.2014), Նաիրուհի (21.01.2014), Վոլտերա (20.01.2014), տեսիլք (11.02.2014), Տրիբուն (01.06.2014)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    BBC-ն էլի եկավ

    Էս Վինչենցոն էնքան պարապ ա, որ ամբողջ օրը ՖԲ-ում իր ամբողջ առօրյան ամենայն մանրամասնությամբ պարտաճանաչորեն նկարագրում ա. «Ես հենց նոր ճաշեցի», «Լողացա, տնից դուրս եմ գալիս», «5 կիլոմետր վազեցի», «սալսայի էն դժվար շարժումը 40 րոպեում սովորեցի»: Ու էդ ճղճիմ առօրյան ոչ մեկին հետաքրքիր չի, նյուզֆիդումս գնում կորում ա, առանց մի հատիկ լայքի կամ քոմենթի : Մի անգամ տանը հյուրեր ունեինք, մի գիշեր պիտի մնային, ահագին ռակիրովկա արեցինք, թե ով որտեղ պիտի քնի ու չգիտեմ ոնց էդ գիշերն անցկացրի Վինչենցոյի սենյակում: Գարդերոբը բացեցի, որ առավոտվա շորերս մեջը դնեմ, մեկ էլ տեսնեմ, էս խելոքը իր գարդերոբում շորերն ըստ լվացքի մեքենայի ռեժիմների է դասավորում, ասենք լիքը մայկա, կողքը թուղթ կպցրած cottone 40, սպիտակեղեն՝ cottone 90, սվիտերներ՝ delicato 30 և այլն: Բայց ամեն դեպքում էնքան քյալ է, որ լվացք անելուց մեկ մեկ գնում տանտիրոջն ա կանչում, թե էս շորը սրա հետ էս ռեժիմով կարելի՞ ա լվանալ, թե՞ չէ:

    Էս վերջերս մի հատ բրդից սվիտեր առավ, որը ձեռքով պիտի լվացվի, բայց հիմա նույնիսկ ամենապայթած լվացքի մեքենաները ձեռքի լվացքի ռեժիմ ունեն, իսկ ինքը դրա մասին չգիտի Նոր մի ժամ ա բաղնիք զուգարանից դուրս չէր գալիս, ասում եմ, ինչ ա անում էդքան, դու մի ասա, տաշտը դրել ուղիղ 45 րոպե էդ սվիտրն էր լվանում: Իրենից գոհ գոհ սվիտրը ձեռքը բաղնիքից դուրս եկավ, չռռռցնելով տարավ դրսում կախեց ու ուղիղ 30 վայրկյան հետո ՖԲ-ում ստատուս հայտնվեց. «Dash ձեռքի լվացքի փոշի+սվիտր=մաքրություն»: Հիմա էս խելոքի ստատուսը լայքե՞մ, որ իրեն շատ միայնակ չզգա, թե՞ ֆսյո տակի քոմենթ գրեմ, որ բրդից շորերը կախած չեն չորացնում, այլ հորիզոնական դիրքով են փռում, որ չլոճվի

    #bambasank #BBC
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2014), CactuSoul (21.01.2014), ivy (21.01.2014), Ruby Rue (26.01.2014), Smokie (24.01.2014), Արամ (20.01.2014), Արէա (21.01.2014), Արևհատիկ (20.01.2014), մարիօ (20.03.2014), Նաիրուհի (21.01.2014), Նարե91 (21.01.2014), Շինարար (21.01.2014), տեսիլք (11.02.2014), Տրիբուն (01.06.2014)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերս շատ ենք սիրում ամեն ինչից բողոքվել, թե սա երկիր չի, թե սա կյանք չի, որ ապրում ենք, բայց արի ու տես, որ հայերից էլ ավելի պարապ ու բողոքավոր ազգ իտալացիներն են: Ու ի տարբերություն հայերի, ովքեր սահմանափակվում են մենակ բողոքելով, իտալացիները դիմում են կոնկրետ գործողությունների, մասնավորապես գործադուլի: Իտալերեն առաջինը սովորածս բառերից մեկը sciopero-ն էր՝ գործադուլ: Իտալական բոլոր տրանսպորտային ընկերությունների սայթերում հատուկ բաժին կա՝ գործադուլներ, որտեղ այցելելով հաճախորդները կտեղեկանան մոտակա գործադուլների օրերին ու ժամերին: Ամեն ինչ անում են մարդկանց անհարմարություն չպատճառելու համար: Ու աշխատողներն էլ պարտաճանաչորեն ամիսը մեկ անգամ գործադուլ են անում, գույնզգույն դրոշները վերցնում, բարձրախոսներով լոզունգներ գոռալով երթ անում, վերջում գալիս ֆիրմայի շենքի դիմաց հավաքվում, մի կես ժամ գոռում, գոչում, հետո հավաքվում, գնում տներով... ու էսպես ամեն ամիս

    Նենց չի էն ընկերությունը, որտեղ որ հիմա աշխատում եմ սուրբ է, ընդհակառակը, լիքը սխալ բաներ է անում, բայց ամեն ամիս գործադուլ անելն էլ իրոք որ պերեբոր է:

    Էսօր գործի էի գալիս, մեկ էլ տեսնեմ մեր օֆիսի շենքի դիմաց մի 200 հոգի մարդ է հավաքված, մի 40 հատ էլ ոստիկան՝ հինգ-վեց ոստիկանական մեքենաներով, սիրտս կանգնեց, մտածեցի դեպք է պատահել, մարդ-մուրդ են սպանել, կամ նման բան: Դու մի ասա, մի քանի բաժանմունք միացել են իրար, գործադուլ են հայտարարել: Քանի որ ես ուղղակիորեն տնօրինության հետ եմ աշխատում, գործադուլի իրավունք չունեմ, ոստիկանները փաստաթղթերս ստուգեցին, թողեցին, որ ներս մտնեմ: Հիմա գրասենյակումս նստած դրսից հնչող լոզունգների ու կոչերի տակ փորձում եմ գործ անել ու մի տեսակ Սերժիկ եմ ինձ զգում

    #sciopero #yerkiryyerkirchi #gortsadul #serzhik
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.01.2014), Nihil (24.01.2014), Smokie (24.01.2014), Արամ (16.02.2014), մարիօ (20.03.2014), Նարե91 (25.01.2014), Տրիբուն (01.06.2014)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած դասերս դեռ մայիսին էին ավարտվել, բայց մնացել էր ընդամենը մեկ պրոյեկտ, որը պարտավոր եմ հանձնել՝ պաշտոնապես ավարտելու համար: Պրոյեկտը պետք է գրեի դեռ հոկտեմբերին, իսկ դեդլայնը դեկտեմբերին էր: Եթե հոկտեմբերին հավեսով կպնեի գործին, ամենաշատը մի շաբաթում պրոյեկտը կգրեի կվերջացնեի: Բայց դե պրոկրաստինացիան իր սև գործն արեց, ձգեցի, ձգձգեցի, հասա դեկտեմբեր, դեդլայնը դարձրին հունվարին: Եկավ հունվարը, դեդլայնը դարձրին փետրվար: Մի երկու օր առաջ համալսարանից կատաղած նամակ եկավ, թե դեդլայնը վերջին անգամ երկարացնում են մինչև մարտ ու ով մինչև մարտի 15-ը պրոյեկտը չհանձնի, ավարտելու հույս թող չունենա: Ես գիտեի, մենակ ես էլ թամբալ, էն էլ պարզվեց կեսից շատը դեռ պրոյեկտները չեն ուղարկել: Էսօր վերջապես ինքս ինձ էլ քֆրտելով էլ գուրգուրելով համոզեցի, նստեցի կոմպի դիմաց ու սկսեցի գրել: Պարզվեց, գրելը շատ ավելի հեշտ ա, քան ես էի պատկերացնում, մանավանդ որ գրելու շատ բան չկա, ընդամենը արածս գործը իտալերենից թարգմանում եմ անգլերեն, մի քիչ սիրունացնում ու ճոխացնում ու վուալյա: Եթե պրոկրաստինացիա կոչվող ախտը էլի գլուխ չբարձրացնի, կիրակի օրը կվերջացնեմ:

    Բայց գրելուց մի տեսակ տխուր եմ, որովհետև էս պրոյեկտով մի կյանքիս մի ամբողջ էջ եմ փակում՝ անքուն գիշերների, գիրք կրծելու ու փսիխոզի հասցնող նևրոզների մի ամբողջ տարի: Բայց նաև ուրախ եմ, որ վերջապես էդ ծանր տարին իր բոլոր բացասական լիցքերով ուսերիցս կընկնի ու կմնան միայն լավ ու դրական հիշողությունները: Հիմա հիշում եմ, ուղիղ մի տարի առաջ ես իսկական զոմբի էի՝ հոգնածությունից ու անքնությունից ուռած աչքերով, ում ամեն փոքր պրոբլեմ կարող էր հիստերիկայի հասցնել:

    Հ.Գ. Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում խոստացել էի, որ շուտով վերադառնալու եմ Հայաստան: Մոտակա 4 ամիսներին ես դեռևս Իտալիայում եմ լինելու, պլաններս անսպասելիորեն փոխվեցին:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.02.2014, 02:39:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.02.2014), ivy (11.02.2014), Ruby Rue (11.02.2014), Smokie (11.02.2014), Արամ (16.02.2014), Արևհատիկ (11.02.2014), Նաիրուհի (11.02.2014), Նարե91 (11.02.2014), Շինարար (11.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •