Իտալացիների մոտ հետաքրքիր լեզվաբանական երևույթ եմ նկատել: Իտալերենում «հ» հնչյուն ընդհանրապես չկա, գրավոր խոսքում եթե բառի մեջ h կա, չի արտասանվում, բայց երբ սրանք սկսում են անգլերեն խոսել, բոլոր ձայնավորով սկսվող բառերից առաջ պարտադիր «հ» են ավելացնում: Էսօր իտալացի ծանոթներիցս մեկից անհասկանալի մեսիջ եմ ստանում մեջն էլ heartquake բառ կար: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ա ասում, սիրային պրոբլեմնե՞ր ունի, որ սիրտը ցնցել են: Դու մի ասա ինքը ոնց earthquake-ը արտասանում ա, տենց էլ գրում ա:![]()
Էջանիշներ