User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: v2.0 #ladolcevita

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոզամբիկցի կուրսեցուս՝ Վանիային աստված տվել չի խնայել, ծծերն էնքան մեծ են, որ Պամելա Անդերսոնը կերազեր տենց մեծ ու կլորիկ եմիշներ ունենար: Մեր բասկետբոլի թիմի խաղերին Վանիային էլ էինք տանում, որ բալետ աներ, ինքն էլ առանց կոմպլեքսների ունեցած չունեցածը ջիգյարով թափահարում էր, հակառակորդ թիմի խաղացողների ուշադրությունը շեղում, ու մեր թիմը տենց մի երկու խաղ իրար հետևից հաղթեց: Բայց դրանից հետո մեր թիմը հա պարտվում էր, պարզվեց մեր տղերքն էլ չէին կարողանում գայթակղությանը դիմանալ ու փոխանակ խաղին ուշադրություն դարձնեին, Վանիային էին նայում: Մեր թիմը քառորդ եզրափակիչ չանցավ, սաղ Վանիան էր մեղավոր
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.05.2013), Freeman (27.05.2013), Jarre (28.05.2013), StrangeLittleGirl (27.05.2013), Vardik! (04.01.2014), Աթեիստ (27.05.2013), Անվերնագիր (28.05.2013), Արևածագ (27.05.2013), Արևհատիկ (02.06.2013), Դատարկություն (29.05.2013), Հայկօ (27.05.2013), Հարդ (31.05.2013), Մինա (27.05.2013), Նաիրուհի (27.05.2013), Շինարար (28.05.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերենս էլի սկսել եմ մոռանալ... Եթե Ակումբը չլիներ, վիճակս ավելի ավելի վատ կլիներ: Գրառում եմ անում, մեջս հա կասկած ա ընկնում, էս բառը ճի՞շտ եմ գրել, էս նախադասությունը հայերե՞ն ա, թե բառացի անգլերենից եմ թարգմանել: Էն օրն էլ ինքս ինձ բռնացրեցի, որ անգլերեն երազումս իտալերեն եմ քֆրտում:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (22.06.2013), Jarre (28.05.2013), Smokie (29.05.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (28.05.2013), Vardik! (04.01.2014), Նաիրուհի (28.05.2013), Ներսես_AM (28.05.2013), Շինարար (28.05.2013), Ուլուանա (28.05.2013)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ ակումբցիներից մեկը ինձ ռասիզմի մեջ մեղադրեց: Ես ռասիստ չեմ, ու մինչև հոգուս խորքը վիրավորվեցի էդ խոսքերից: Բայց հիմա ոնց գցում բռնում եմ, ես ռասիստ եմ, բայց ոչ թե սևերին չեմ սիրում, այլ որոշ տեսակի աֆրիկացիների: Բայց ինձ սխալ մի հասկացեք, ոչ բոլոր աֆրիկացիներն են վատը, օրինակ մեր կուրսի եթովպացիները խառնվածքով ոնց որ հայ լինեն, ջիգյարով հավես տպեր են, իսկ մադագասկարցին նույնիսկ արտաքինով աֆրիկացու չի հիշեցնում, ավելի շուտ հնդիկի ու սևի խառնուրդ է: Մյուս աֆրիկացիների մեջ էլ են լավերը հանդիպում, բայց հիմնական մասսան անդուր արարածներ են: Իրենք լինում են երկու տեսակի՝ մեկը մեծամիտ, ինքնահավան, գոռոզ տպեր են, ովքեր առիթը բաց չեն թողնում, որ ցույց տան, որ քեզանից շատ բան գիտեն, բայց իրականում բան չգիտեն, իսկ մյուս տեսակը կլյաուզնիկներն են, ովքեր չգիտես ոնց են եկել հասել էստեղ, ոչ դասի են գալիս, ոչ սովորում են, ոչ պրոյեկտներին են contribute անում, ամեն ինչ copy paste են անում, վերջում էլ երբ որ ցածր գնահատական են ստանում նենց մի հատ վայնասուն են դնում, ոնց որ թե ամբողջ տարին ճռռացել են սովորելով, վերջում ռասիստ դասախոսը ցածր ա նշանակել: Ու ամենացավալին էն ա, որ ես պետք ա հետո 10 տարի վարկ փակեմ, իսկ իրենք սովորելու համար ոչ մի կոպեկ չեն վճարում:

    Էս վերջերս երկրորդ տիպի ոմնը ինձ հարցնում էր, թե MBA-ից հետո դոկտորական պաշտպանելու եմ, թե չէ: Ասի, չէ, ես դրա համար համբերություն ու ներվ չունեմ, ավելի լավ ա աշխատանք գտնեմ, աշխատեմ, բա դու՞: Ասում ա, հա Գերմանիա մի քանի տեղ եմ դիմել, քանի որ աֆրիկացիներին հատուկ կրթաթոշակ են տալիս, գնալու եմ PHD պաշտպանելու: Ողբամ քո նման դոկտորներին...
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), CactuSoul (28.05.2013), erexa (28.05.2013), Freeman (28.05.2013), Smokie (02.06.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (28.05.2013), Valentina (28.05.2013), Vardik! (04.01.2014), Հարդ (31.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ուլուանա (28.05.2013)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի սիրտս բացել եմ, մի երկու բան էլ ասեմ, դրանց հասցեին:

    Միգուցե ես եմ աննորմալ, բայց Իտալիա գալը իմ համար երազանք էր, էս անտեր երկիրն էնքան սիրուն ա, էնքան տեսնելու բան կա, որ մարդ գործ չունենա ու լիքը փող ունենա, գնա ինչքան տեսնելու բան կա, տեսնի: Բայց էս աֆրիկացիների մեծ մասին դա բնավ չի հետաքրքրում: Մի երկու ամիս առաջ գնացել էինք Պադուա ցուցահանդեսի, ես նախօրոք պլանավորել էի, որ ցուցահանդեսից հետո պիտի գնայի քաղաքը տեսնելու, նույնիսկ իմ համար տուր էի կազմել, թե ինչ պետք ա տեսնեի: Անկապ ցուցահանդես էր, մի ժամում վերջացրեցինք, գնացքի տոմսերն էլ 6 ժամից էր, առաջարկեցի միասին գնանք քաղաքը տեսնելու: Մի երկու հոգի հրաժարվեցին, գնացին կայարան տոմսը փոխելու, մյուսներն էլ, թե հա, Պադուայում Սան Անտոնիոյի եկեղեցին կա, անպայման ուզում ենք էդ եկեղեցին տեսնենք: Գնացինք եկեղեցին տեսանք, շատ հզոր կառույց էր, առաջարկեցի մյուս հայտնի եկեղեցին էլ տեսնել, սրանք սկսեցին չեմուչում անել, բայց երկար համոզելուց հետո, եկան: Հետո պարզեցի, որ աֆրիկացիները բողոքական են ու իրենք կաթոլիկ եկեղեցիներ չեն գնում, իսկ Պադուայի Սան Անտոնիոյի եկեղեցին աշխարհի 8 եկեղեցիներից մեկն ա, որը համարվում է բոլոր դավանանքների եկեղեցի, դրա համար էին ուզում էդտեղ գնալ: Մյուս եկեղեցուց հետո առաջարկեցի գնալ Պադուայի բուսաբանական այգի, որը աշխարհի ամենահին բուսաբանական այգին ա ու Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ա: Սրանք որ իմացան, մուտքը փողով ա (ընդամենը 2 եվրո), մի հատ նենց լացուկոց դրեցին, ոնց որ միլիոն էի ուզում, բայց եկան: Բուսաբանականից հետո էլ ձեռքս չդիմացան, հետ գնացին կայարան:

    Մի ամիս առաջ էլ Մոնտեզարքիո էինք գնացել, գիշերը էնտեղ էինք մնալու: Մոնտեզարքիոն փոքր քաղաք էր, միակ հետաքրքիր վայրը բլրի գլխի ամրոցն էր, որոշեցինք իրիկունը բարձրանալ: Աֆրիկացիները չեկան, մնացին հյուրանոցում, հարբեցին, ուռեցին, երբ որ հետ եկանք, սկսեցին մեր աղջիկներին ձեռք գցել ու անկապ դուրս տալ: Ահավոր կատաղել էինք, բոլորին տարանք սենյակներում փակեցինք, որ համը չհանեին:

    Մեկ էլ սրանք մոլեռանդ հավատացյալներ են, ՖԲ-ում բոլորից unsubscribe եմ եղել, որովհետև վայրյանը մեկ «Հիսուսը սիրում է քեզ, լայքիր, շեյր արա էս նկարը ու քոմենթիր «ամեն»» կարգի ստատուսներ ու նկարներ էին շեյր անում: Մեր խմբում մի հատ սիրիացի կա (մուսուլման), շատ լուրջ ու խելացի մարդ ա, պատերազմի պատճառով ընտանիքով եկել ա Իտալիա: Ինքը իմ ամենամոտ ընկերներիցս մեկն ա: Ուգանդացին կոնֆլիկտ ուներ սիրիացու հետ, պրոյեկտներից մեկի ժամանակ երկուսին նույն թիմ գցեցին ու պատերազմ սկսվեց… Ուգանդացին ամեն օր դասի ժամանակ դիսկուսիաներին պիտի հիշեցներ, որ ինքը քրիստոնյա է, որ ինքը արդար ու ազնիվ մարդ է (մյուսներն էլ թութակի պես նույն բանն էին կրկնում), բայց հենց իր թիմի հետ էր լինում, քիչ էր մնում խեղճ սիրիացուն տռաս հաներ: Էս կոնֆլիկտը էնքան խորացավ, որ սիրացին քիչ էր մնում գնար ռեկտորին բողոքեր, վերջում դասախոսներից մեկը երկուսին կանչեց, իրավիճակը հարթեց:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.05.2013), CactuSoul (29.05.2013), Freeman (28.05.2013), Jarre (28.05.2013), One_Way_Ticket (28.05.2013), Peace (28.05.2013), Smokie (02.06.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (28.05.2013), Valentina (28.05.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (28.05.2013), Դատարկություն (29.05.2013), Հարդ (31.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ուլուանա (28.05.2013)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Note to self: Այլևս չխմել լիտվացիների, լատվիացիների, ռուսների ու ավստրիացիների հետ, իրենք հաստատ մայրական կաթի փոխարեն սպիրտ են խմել: 6 հոգով մի գիշերվա մեջ դատարկեցինք 6 շիշ սպիտակ գինի, 5 շիշ կարմիր գինի, 3 շիշ շատ հին ավստրիական գինիներ, մի շիշ օղի, մի շիշ տեկիլա, մի շիշ լատվիական բալզամ՝ 45 տոկոս թնդության: Չգիտեմ հետո ոնց եմ գիշերվա հինգին հասել տուն, 3 ժամ քնել ու առավոտյան գնացել ինտերվյուի: Ու զարմանալիորեն ես դեռ կենդանի եմ:

    New Highscore
    3 new achievements unlocked
    New achievement: Chronic Alcoholic
    New achievement: One step closer to death
    New achievement: Gigantic hangover

    Press here to challenge your friends
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), boooooooom (30.05.2013), CactuSoul (30.05.2013), Chilly (30.05.2013), enna (22.06.2013), Freeman (31.05.2013), impression (12.06.2013), One_Way_Ticket (30.05.2013), Ruby Rue (29.05.2013), Sagittarius (31.05.2013), Vardik! (04.01.2014), Հայկօ (30.05.2013), Մինա (31.05.2013), Ռեդ (29.05.2013)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակասությունների երկիր ա Իտալիան, տղերքն ունքերն են պոկում ու տուշ քսում, իսկ աղջիկները փռչոտ ունքերով առանց մակիյաժ ման են գալիս: Երեկ սխալմամբ բաղնիքի դուռը բացեցի, տեսնեմ flatmate-ս հավեսով ունքերն ա պռճոկում, էդ տեսարանն էնքան անսպասելի էր, որ իրար խառնվեցի, հայերեն «կներես» ասեցի, ափալ-թափալ դուռը փակեցի:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 31.05.2013, 01:04:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2013), CactuSoul (31.05.2013), einnA (31.05.2013), Enigmatic (09.06.2013), enna (22.06.2013), erexa (31.05.2013), impression (06.06.2013), One_Way_Ticket (31.05.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (31.05.2013), Vardik! (04.01.2014), Դավիթ (31.05.2013), Հարդ (31.05.2013), Ձայնալար (31.05.2013), Մինա (31.05.2013), Նաիրուհի (31.05.2013), Շինարար (31.05.2013), Ուլուանա (31.05.2013)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալացիների մոտ հետաքրքիր լեզվաբանական երևույթ եմ նկատել: Իտալերենում «հ» հնչյուն ընդհանրապես չկա, գրավոր խոսքում եթե բառի մեջ h կա, չի արտասանվում, բայց երբ սրանք սկսում են անգլերեն խոսել, բոլոր ձայնավորով սկսվող բառերից առաջ պարտադիր «հ» են ավելացնում: Էսօր իտալացի ծանոթներիցս մեկից անհասկանալի մեսիջ եմ ստանում մեջն էլ heartquake բառ կար: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ա ասում, սիրային պրոբլեմնե՞ր ունի, որ սիրտը ցնցել են: Դու մի ասա ինքը ոնց earthquake-ը արտասանում ա, տենց էլ գրում ա:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.05.2013), Enigmatic (09.06.2013), enna (22.06.2013), impression (06.06.2013), Ruby Rue (31.05.2013), Smokie (02.06.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (31.05.2013), Vardik! (04.01.2014), Հարդ (31.05.2013), Ձայնալար (31.05.2013), Մինա (31.05.2013), Նաիրուհի (31.05.2013), Շինարար (31.05.2013), Ուլուանա (31.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •