User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: v2.0 #ladolcevita

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    v2.0 #ladolcevita

    Էսօր դասից հետո կաֆեում նստած զրուցում էինք, մեկ էլ երեխեքից մեկը հարցրեց.
    - Իսկ համերգին գնալու՞ ես:
    – Ի՞նչ համերգ:
    - Ռադիոհեդն է գալիս, երեքշաբթի օրը համերգ կա:
    -

    Պատրաստ եմ աջ ձեռքս, ոտքս ու աչքս տալ, բայց էդ համերգին ես պետք է լինեմ: Մենակ թե մինչև վաղը տոմսերը չվերջանան, թե չէ ես ինքս ինձ ամբողջ կյանքում չեմ ների...
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), CactuSoul (21.09.2012), Chuk (21.09.2012), Claudia Mori (24.09.2012), impression (05.12.2012), Jarre (01.07.2013), Moonwalker (21.09.2012), Smokie (21.09.2012), Vardik! (04.01.2014), Ամմէ (15.02.2013), Հարդ (21.09.2012), Ձայնալար (21.09.2012), Նաիրուհի (21.09.2012), Վահե-91 (15.11.2012), Ֆոտոն (21.09.2012)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանից գնալու ամենավերջին օրը գնացի վարսավիրիս մոտ մազերս կտրելու: Վերջին 8 տարիների ընթացքում մազերս միշտ իր մոտ եմ կտրել, ինքն էլ շատ լավ վարսավիր է ու եթե հաշվի առնենք, որ մազերս բավականին «անհնազանդ» են, ինքն ամեն անգամ մոտ 40-45 րոպե տանջվում էր մազերիս վրա: Երբ որ իմացավ, որ էլ իր մոտ չեմ կտրելու հատուկ շատ կարճ կտրեց, որ սանրվածքս հնարավորինս չափ երկար դիմանա:

    Անցավ երկու ամիս ու մազերս էլի դարձան անկառավարելի, որոշեցի վերջիվերջո կտրել: Իտալիայում մազ կտրելը ահավոր թանկ ա, իտալացի վարսավիրների մոտ կտրվածքը մոտ 25-30 եվրո է կազմում (որակն էլ կասկածելի), ինչն իսկական տնաքանդություն ա: Բարեբախտաբար կա ավելի էժան ալտերնատիվ՝ ի դեմս չինացի ու պակիստանցի վարսավիրների, որոնք 10-15 եվրոյով են կտրում: Ու քանի որ չինացի, հնդիկ թե պակիստանցի՝ նույն *ա*ոտ արդյունքն ա, որոշեցի ամենաէժան վարսավիրանոցը գտնել ու գտա. ինչ-որ չինական վարսավիրանոց, որտեղ միայն հինգշաբթի օրերին ուսանողների մազերը կտրում են ընդամենը 5 եվրոյով: Խորը շունչ քաշեցի, վերհիշեցի իտալերենիս բոլոր գիտելիքները ու գնացի չինացիների մոտ:

    Չինացիներին բացատրեցի, թե կոնկրետ ինչ եմ ուզում, բայց պարզվեց սրանք ինձանից վատ են իտալերեն խոսում: Մի խոսքով չինուհիներից մեկն անցավ գործի ու սկսեց գլուխս լվանալ: Չնայած ընդամենը 2 ժամ առաջ էի լողացել, բայց չինուհու մոտ գլուխ լվանալը տևեց մոտ 15 րոպե՝ ընթացքում էլ 10 սանտիմետրանոց եղունգները անընդհատ խրում էր գլխամաշկիս մեջ: Էդ դաժան մասաժից հետո, նստացրին աթոռին ու մի ուրիշ չինուհի եկավ, սանրն առավ ձախ ձեռքը, մկրատը՝ աջ ձեռքը ու անցավ գործի: Պարզվեց էս կինը ընդհանրապես մազ կտրել չգիտի, սանրով մազերս էր հավաքում, հետո սանրը հանում, ձախ ձեռքով մազափունջը բռնում ու մկրատով՝ խռթ: Հետո ջոգեց, որ սանրը լրիվ անիմաստ ա բռնում, դրեց մի կողմ ու սկսեց ձախ ձեռքով մազերս հավաքել ու մկրատով խռթ: Մի քիչ հետո ջոկեց, որ ձախ ձեռքն էլ ա լրիվ անիմաստ օգտագործում, հենց գխիս վրա դուրս ցցված մազ էր տեսնում միանգամից մկրատով խռթ-խռթ-խռթ: Իսկ ես այ սենց դեմքով նայում եմ, թե ինչ այլանդակել ա մազերս այլանդակում: 5 րոպե մազերս բռնաբարելուց հետո իրենից գոհ հարցնում ա, «Վա բենե՞(լա՞վ ա)»:

    Շոկից մի կերպ դուրս եկա, իտալերենիս զոռ տալով սկսեցի սրան հասկացնել, որ «նո, նոն վա բենե» ու ստիպված հատիկ հատիկ ցույց տվեցի, թե որտեղ ա երկար թողել, որտեղ ա շատ կարճ կտրել, որտեղ ա այլանդակել, չինուհին մի երկու րոպե տանջվեց, իբր թե դզեց փչեց ու էլի. «Վա բենե՞»: Տեսա, որ մեկ ա, ինչքան փորձի սխալներն ուղղի, էդքան ավելի շատ ա այլանդակելու, ասի վա բենե, մենակ թե թողեք գնամ ստեղից: Վերջում էլ մի հատ չինարեն քարտ տվեցին, որ եթե մոտները 10 անգամ կտրեմ, 11-ը անվճար կլինի:

    Մյուս անգամ մազերս պակիստանցիների մոտ եմ կտրելու ու եթե էլի նույն զիբիլն եղավ, կամ մազերս խուզելու եմ, կամ էլ երկարացնելու

    Հա, ինչ էի ասում, վաղը առաջին քննությունս ա..

    Հ.Գ. Մոռացա ամենաբոցը ասել: Ամենավերջում հարցրեց «ջելո՞», ասի հա, հսկայական գելի ամանը բացեց (որը հաստատ 0.99եվրոյանոց խանութից էին առել), կափարիչի տակից եղունգով մի պուտ գել մի կերպ քերեց, քսեց մազերիս ու էլի «վա բենե՞» Վա բենե, ես քո *** *****
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 15.11.2012, 03:46:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.11.2012), CactuSoul (15.11.2012), Chilly (15.11.2012), Enigmatic (09.06.2013), erexa (16.11.2012), Katka (22.03.2013), One_Way_Ticket (15.11.2012), Peace (16.11.2012), Sagittarius (26.11.2012), Smokie (16.11.2012), StrangeLittleGirl (15.11.2012), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (17.02.2013), Արէա (15.11.2012), Արևհատիկ (16.11.2012), Բարեկամ (22.05.2013), Հայկօ (15.11.2012), Նաիրուհի (15.11.2012), Ներսես_AM (15.11.2012), Շինարար (15.11.2012), Ուլուանա (15.11.2012), Վահե-91 (15.11.2012), Տրիբուն (16.11.2012)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գինու կիսադատարկ շիշը ձեռքս կվերցնեմ ու կգնամ հին քաղաքի ծուռտիկ ու նեղ փողոցներում կեսգիշերին ման գալու: Սեփական ձեռքերովս փաթաթած գլանակը կվառեմ ու ինքնաշեն սիգարետի դառնահամից հետո գինու տտիպությունը կվայելեմ: Միգուցե հենց էս պատի տակ Դանթեն, Սերվանտեսը կամ Պետրարքան է միզել, սպասեք պատմության մեջ ես էլ իմ հետքը թողնեմ
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.11.2012), Freeman (26.11.2012), impression (05.12.2012), Jarre (26.11.2012), One_Way_Ticket (26.11.2012), Sagittarius (26.11.2012), Smokie (26.11.2012), StrangeLittleGirl (26.11.2012), Ամմէ (15.02.2013), Նաիրուհի (26.11.2012), Սերխիո (26.11.2012)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ մեկ մոռանում ենք, թե մեր համար ամենահասարակ, սովորական ու բնական երևույթները ինչքան անսովոր կարող են թվալ էն մարդկանց համար, ովքեր կյանքում դա չեն տեսել:

    Կուրսում 78 հոգի ենք՝ 39 տարբեր երկրներից, ուսանողների մոտ կեսը Աֆրիկայից են: Մի քանի շաբաթ եթովպացի ընկերներիս հետ դասի էի գնում, մեկ էլ մեկը ականջիս տակ գոռում ա.
    - Հայկ, հլը էնտեղ նայի:
    Նայում եմ, դիմացս սովորական այգի ա, ուրիշ ոչ մի բան:
    - Հայկ, նայի, թափվում են:
    - Ի՞նչը:
    - Տերևները, հլը էն ծառին նային, վրան ոչ մի հատ տերև չի մնացել...
    -
    Ու նոր եմ հասկանում, որ Եթովպիայում աշուն չկա ու իրենք գաղափար չունեն, թե տերևաթափն ինչ ա Ու քանի դեռ իրենք զարմացած քննարկում էին տերևաթափի երևույթը, ես փորս բռնած ծիծաղում էի:

    Էսօր վերջապես մի կես ժամ ստից ձյուն եկավ, մենակ տեսնեիք առաջին անգամ ձյուն տեսնողների զարմանքն ու ուրախությունը: Մեկը նույնիսկ վախեցավ դուրս գալ ու ձյանը «դիպչել», մյուսներն էլ փոքր երեխեքի նման հրճվում էին, չտեսավարի նկարվում ու լեզվով ձյան փաթիլներն էին բռնում
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), CactuSoul (05.12.2012), Chuk (05.12.2012), Claudia Mori (10.02.2013), erexa (05.12.2012), Freeman (18.12.2012), impression (05.12.2012), ivy (05.12.2012), One_Way_Ticket (05.12.2012), Smokie (05.12.2012), StrangeLittleGirl (05.12.2012), Valentina (06.12.2012), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (17.02.2013), Արէա (05.12.2012), Գալաթեա (05.12.2012), Դատարկություն (05.12.2012), Հայկօ (05.12.2012), Հարդ (07.02.2013), Նաիրուհի (05.12.2012), Ներսես_AM (05.12.2012), Ուլուանա (05.12.2012)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուրսեցիներով Ֆեյսբուքում մեր գաղտնի խումբն ունենք, որտեղ դասերի հետ կապված հարցերն ենք քննարկում, ջրիկանում, խոսում, խնդում, դասախոսներից բամբասվում և այլն: Մի քանի ամիս առաջ իմացանք, որ մեր երեխեքից մեկի եղբայրն էր մահացել ու ինքը շտապ գնացել էր Ամերիկա՝ թաղման, մենք էլ բնականաբար ցավակցեցինք, ուժ տվեցինք, փող հավաքեցինք, ինքն էլ դրանից շատ զգացված էր, որ բոլորս դժվար պահին իր կողքին էինք:

    Անցավ մի երկու շաբաթ վենեսուելացի ուսանողը՝ Գոնսալոն խմբում գրեց, որ իր պապիկն ա մահացել, իրեն էլ ցավակցեցինք (որոշ ախմախներ նույնիսկ ստատուսը լայքեցին), բայց փող չհավաքեցինք ու փորձեցինք միացյալ ուժերով էս ծանր կորուստը մոռանալ ու շարունակել մեր կյանքն ապրել, բայց էդ ամենը հեչ Գոնսալոյի սրտով չէր: Հետագա երկու շաբաթների ընթացքում Գոնսալոն իր պարտքը համարեց ամեն աստծո օր բոլորիս հիշեցնել, թե աշխարհն ինչ ծանր կորուստ ունեցավ հանձինս իր պապի (ով ինչքան հասկացա Վենեսուելայում հայտնի բժիշկ էր, բայց իմ տ***ին չի): Նախ Բոլոնյայի մայր տաճարում պապի համար հոգեհանգիստ կազմակերպեց՝ ուսանողա-դասախոսական անձնակազմին Ֆեյսբուքով, ՍՄՍ-ով ու անձամբ հրավիրելով: Դրանից հետո բոլորիս event-ների հրավերներ ուղարկեց՝ նախ Վենեսուելայում պապի հոգեհանգստի, հետո պապի թաղման, հետո՝ պապի մեծարման երեկոյի: Հետո Ֆեյսբուքում պապին նվիրված 2 տարբեր էջ բացեց (մեկը անգլերեն, մեկը իսպաներեն) ու բոլորիս էջը լայքելու հրավեր ուղարկեց: Հետո պապին նվիրված բլոգներ բացեց (էլի մի հատ անգլերեն, մի հատ իսպաներեն) ու բոլորիս message ուղարկեց, որ մտնենք, կարդանք ու ևս մեկ անգամ հուզվենք: Մի խոսքով բոլորս Գոնսալոյի պապի դարդից դավադիդ եղած երանի էինք տալիս, թե երբ ա անտեր յոթն ու քառսունքն անցնելու, որ էս արհավիրքից պրծնենք:

    Նոր մտա Ֆեյսբուք, Գոնսալոն նոր գույժ է գրել մեր խմբում: Հիմա էլ տատն ա մահացել ու վաղը բոլորիս հրավիրում է եկեղեցի՝ հոգեհանգստի
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.02.2013, 03:32:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2013), Alphaone (20.03.2013), Arpine (31.05.2013), CactuSoul (15.02.2013), Claudia Mori (10.02.2013), impression (12.06.2013), ivy (07.02.2013), One_Way_Ticket (07.02.2013), Smokie (07.02.2013), Valentina (07.02.2013), Vardik! (04.01.2014), Ամմէ (15.02.2013), ԱնԱիդա (07.02.2013), Անվերնագիր (07.02.2013), Արէա (07.02.2013), Գալաթեա (07.02.2013), Հարդ (07.02.2013), Նաիրուհի (10.02.2013), Ներսես_AM (07.02.2013), Ուլուանա (08.02.2013)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The Cool Guy Doing the Cool Stuff

    Էս 6 ամիսների ընթացքում լիքը պրոֆեսորներ ունեցանք, որոշները շատ լավը, մի երկու հոգի պարզապես , բայց ընթացքում ակադեմիան մնաց ակադեմիա, պրոֆեսորները դասախոս-ուսանող հիերարխիան շատ ամուր պահպանեցին ու արդյունքում ոչ մեկի հետ չընկերացանք: Բացի էս մեկից: Անունը՝ Լորենցո, PHD, Վիեննայի համալսարանի դասախոս, իտալացի՝ գերմանական մոտորով, մոտ 35 տարեկան ու մեզ դասավանդելու էր "Measuring Sustainable Performance" առարկան: Էսօր առարկան վերջացրեցինք, ես տենց էլ չհասկացա, թե "Measuring Sustainable Performance"-ը ինչ էր, որովհետև Լորենցոն մեզ սովորացրեց ամեն ինչ՝ էլ Sustainability (որն ի դեպ 2 ուրիշ դասախոս էլ են մեզ դաս տալիս, բայց երկուսն իրար հետ Լորենցոյի կեսը չարժեն), էլ Marketing, էլ Strategy, մի խոսքով էս ջահելը ամեն ինչ գիտի ու իմացածն էլ շատ լավ գիտի: Իր դասերին սուպեր օգտակար ինֆորմացիայի հսկայական ծավալ ենք ստանում, իր ասած ամեն նախադասությունը կարևոր էր, ընթացքում էլ լիքը հետաքրքիր հոդվածներ ու գրքերի անուններ է տալիս, որը կարդալը հեչ չէր խանգարի:

    Բայց ամենադզողն իր դասավանդման մեթոդներն էին, որովհետև գերհագեցած դասերն անցնում էին գերինտերակտիվ ձևով, ոնց որ ինքն էր ասում, I'm the cool guy doing the cool stuff: Մեր հետ meme-երով էր խոսում, գիտեր հայտնի կինոների հայտնի տողերը, պետք եղած դեպքում հայհոյում էր ամենավերջին հայհոյանքներով:

    Հա, հայհոյանքների մասին... Ուրեմն երեկ դասի ժամանակ հարց ա տալիս, որի պատասխանը պարտավոր էինք իմանալ, բայց չգիտեինք: Կատաղեց, գրատախտակին գրեց YGKN (You Guys Know Nothing) ու FYWKB (Fuck You, We Know a Bit) 1-0: Ընթացքում էլի էր հարցեր տալիս, եթե պատասխանը չգիտեինք, մի միավոր իր օգտին, իսկ եթե գիտեինք, ասում էինք Fuck You ու պատասխանը: Վերջում հաշիվը չգիտեմ ինչ էր, բայց մի միավորով մենք հաղթեցինք: Որոշել ենք ավարտելուց հետո բոլորովս հավաքվենք "Fuck You, We Know a Bit" մայկեք պատվիրենք, դրանցով նկարվենք ու նկարն ուղարկենք Լորենցոյին, որովհետև ինքը մեր ընկերն ա
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 15.02.2013, 03:53:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2013), Arpine (31.05.2013), CactuSoul (15.02.2013), Chilly (08.03.2013), Claudia Mori (15.02.2013), erexa (15.02.2013), Freeman (15.02.2013), impression (12.06.2013), Katka (09.03.2013), Smokie (15.02.2013), Valentina (15.02.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (17.02.2013), Գալաթեա (15.02.2013), Դատարկություն (08.03.2013), Նաիրուհի (16.02.2013), Ներսես_AM (15.02.2013), Ուլուանա (15.02.2013)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    v2.0 #ladolcevita

    Քաղցր կյանք:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 12.06.2013, 20:10:
    I may be paranoid but no android!

  14. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարորդս ասում ա Նեապոլում տաքսիստները սպիտակ մայկաների վրա սև գիծ են նկարում, որ ամրագոտի չգցեն ։D

    Sent from my Nexus S using Tapatalk 4 Beta
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.06.2013), Stranger_Friend (23.06.2013), Vardik! (04.01.2014), Մինա (25.07.2013), Վոլտերա (30.06.2013)

  16. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Val d'Orcia

    Երբ նոր էի Իտալիա եկել, դեսքթոփիս նկարները Վալդորչիայի նկարներն էի դրել: Նայում էի ու չէի հավատում, որ ֆոտոշոփ չէ, ու նման գեղեցկություն կա աշխարհում: Վալդորչիան Տոսկանայում գտնվող հովիտ է, որն իր գեղեցկության ու համաշխարհային մշակույթում մեծ դեր ունենալու համար ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈյի համաշխարհային ժառանգության ցանկում: Վերածննդի դարաշրջանից սկսած մարդիկ ասեղնագործել են էս հովիտը, պատկերացրեք կատարյալ գյուղական դրախտավայր, իդեալական բլուրներ, որոնց գագաթներին հին վիլլաներ են կամ փոքրիկ ամրոցներ, ամենուրեք ցորենի արտեր ու սլացիկ կիպարիսներ ու բնական գույների անսահման ներկապանակ: Վալդորչիայի գույնը ոսկեգույնն է, տարբեր երանգների դեղին ցորենի արտերի մեջ կանաչ կիպարիսներ են ու էդ ներդաշնակություն ոգեշնչել է Վերածննդի բոլոր նկարիչների պեյզաժները:

    Արեցցոյում էի, արդեն պիտի հետ գնայինք, երբ ընկերս՝ Դավիթը, Անտոնիոյի հետ ծանոթացրեց: Անտոնիոն ծագումով նեապոլցի է, էդպես էլ չհասկացա, թե մասնագիտությամբ ինչ է, բայց ինքն ինձ համար փիլիսոփա է: Իր կյանքի ապրած 70 տարիները շատ բան էին սովորացրել Անտոնիոյին, կարող էիր ամբողջ օրը լսել իրեն ու չհոգնել: Առաջին բանը հարցրեց, թե Արեցցոն տեսե՞լ եմ, դրական պատասխանից հետո, միանգամից վրա բերեց, իսկ Վալդորչիայում ու Պիենցայում եղե՞լ ես, առավոտ ժամը 10-ին կգամ քո հետևից, կտանեմ, ցույց կտամ: Էս էն դեպքերից էր, երբ լրիվ մոռանում ես քաղաքավարության մասին ու միանգամից ուրախացած ասում ես, հա, ուզում եմ գնանք: Առավոտյան ուշ արթնացանք, Անտոնիոն դեռ չէր եկել: Դավիթն ասեց, թե կներես, ինքը շատ է խմում ու մոռանում է տված խոստումների համար, երևի ուրիշ տեղ գնանք: Մեկ էլ էդ պահին ավտոյի սիգնալի ձայն է գալիս, Անտոնիոն եկել էր: Ասում է, ես ժամացույց չեմ կապում, որովհետև ոչ թե ժամանակը պիտի քեզ կառավարի, այլ դու ժամանակին:

    Վալդորչիան բնականից շատ ավելի գեղեցիկ էր, քան նկարներում, ու եթե դրան ավելացնենք Անտոնիոյի գունեղ նապոլիտանական ակցենտով ու էլ ավելի գունեղ հայհոյանքներով համեմված բացատրությունները, տիպիկ իտալական միջավայր էր ստացվում

    Վալդոչիայի հենց կենտրոնում փոքրիկ բլրի գագաթին Պիենցա քաղաքն է, որը Վալդորչիայից առանձին ընդգրկված է Յունեսկոյի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Պիենցան Հռոմի պապ Պիոս 2-ի ծննդավայրն է եղել, ով 15-րդ դարում քաղաքը վերակառուցել է որպես Վերածննդի «կատարյալ քաղաք» ու իր նստավայրը Հռոմից տեղափոխել է այստեղ: Պիենցան այնքան փոքր է, որ մի ծայրից մյուսը ոտքով կարելի է կտրել 10 րոպեում, բայց իմ համար Պիենցան ոչ թե քաղաք էր, այլ պատշգամբ, որից կարելի է տեսնել Վալդորչիան իր ամբողջ գեղեցկությամբ:

    Աննկարագրելի օր էր, որից ստացված տպավորությունները մինչև հիմա չեմ կարողանում լիովին մարսել: Ուրախանում ես, երբ կյանքում քեզ բարի ու անշահախնդիր մարդիկ են հանդիպում, ես Անտոնիոյի ցավը տանեմ...







    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 01.07.2013, 04:33:
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2013), E-la Via (25.07.2013), Freeman (11.07.2013), Peace (30.06.2013), Ruby Rue (30.06.2013), Smokie (01.07.2013), Vardik! (04.01.2014), ԱնԱիդա (07.07.2013), Անվերնագիր (30.06.2013), Նիկեա (27.07.2013), Շինարար (07.07.2013), Ուլուանա (30.06.2013), Վոլտերա (30.06.2013)

  18. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ կայարանում կանգնած գնացքին էի սպասում, մի հատ նարկոման լակոտ լացակումած մոտեցավ, թե խնդրում եմ օգնիր: Ասեցի, փող չունեմ, ինքն էլ, թե փող չեմ ուզում, հեռախոսդ տուր զանգեմ, շատ կարևոր ա: Մեղքս տվեց, համարը հավաքեցի, տվեցի ու անհանգիստ սպասում էի, թե հեսա հեռախոսս կառնի, կթռնի: Խոսեց, հեռախոսը հետ տվեց, սկսեց կպրճկվել, թե որտեղացի ես, ուր ես գնում, ասի, ինձանից հեռու մնա, ռադը քաշեց, գնաց:

    Մի քիչ առաջ հեռախոսիս անծանոթ համարից զանգ է գալիս, վերցնում եմ, ինչ-որ մեկը իտալերեն անհասկանալի բաներ է ասում: Ջղայնացա, մտածեցի երեկվա զանգածս համարից հետ են զանգել, գժվցնում են: Մի քանի անգամ հարցրեցի ո՞վ է, մեկ ա ինքն իր ասածն ա առաջ տանում: Արդեն ուզում էի քֆրտեի ու հեռախոսն անջատեի, մեկ էլ քահ քահ ծիծաղում է, Անտոնիոն էր, համարս իմացել, զանգել էր, որ որպիսությունս իմանար
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.07.2013), enna (18.10.2013), Freeman (11.07.2013), Peace (01.07.2013), Ruby Rue (01.07.2013), Smokie (01.07.2013), Vardik! (04.01.2014), Մինա (25.07.2013), Նաիրուհի (01.07.2013), Ներսես_AM (01.07.2013), Շինարար (07.07.2013), Վոլտերա (01.07.2013)

  20. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ մեկ ուզում եմ նոթբուքս, պլանշետս ու հեռախոսս պատուհանից դուրս շպրտեմ, սոց. ցանցերը (որոնք իրենց մեջ ոչ մի սոցիալական բան չեն պարունակում), չաթերն ու whatsappները ջնջեմ, քաշածս սերիալները, ֆիլմերը, երգերն ու խաղերը shift delete անեմ, տնից փախնեմ ու այգում խոտերի մեջ պառկած ինչ-որ մեկին կարոտեմ։ Ու իսկականից կարոտեմ, այլ ոչ թե դեբիլի նման մեսիջ գրեմ կամ սկայպով զանգեմ ու կարոտս առնեմ։

    Նոր քնելուցս առաջ պատշգամբ գնացի ու անկախ ինձանից երկնքին նայեցի։ Ծառերի տերևներից միջից Մեծ Արջն էր ինձ նայում, իսկ ես չկարողացա հիշել, թե վերջին անգամ երբ եմ ես իրեն նայել։

    Հիմա պլանշետս ոռնոցը դրել ա, ասում ա ինձ զարյադկի դիր, թե չէ կանջատվեմ։ Առը հա, թե ես քեզ զարյադկի կդնեմ, գնա սատկի, սրիկա՛։

    Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2013), enna (18.10.2013), erexa (02.07.2013), Freeman (11.07.2013), Lílium (09.08.2013), Smokie (01.07.2013), Valentina (01.07.2013), Vardik! (04.01.2014), ԱնԱիդա (07.07.2013), Արևածագ (01.07.2013), Արևհատիկ (06.07.2013), Մինա (25.07.2013), Նաիրուհի (01.07.2013), Ներսես_AM (01.07.2013), Շինարար (07.07.2013), Ուլուանա (03.07.2013), Վոլտերա (01.07.2013)

  22. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարագույրների ու պատուհանափեղկերի մասին...

    Իտալիայում դեռևս տուն չեմ տեսել, որտեղ վարագույրներ կախած լինեն, փոխարենը բոլոր տների բոլոր պատուհանները դրսից ծանր փեղկերն են փակում: Պատկերացրեք հորիզոնական ժալյուզիների նման ալյումինե, մետաղե, պլաստմասսայե, փայտե ծանր փեղկեր, փողոցով քայլում ես, նայում ես շենքերին ու առաջին միտքը, որ գլխումդ առաջանում է, սրանք սովորական շենքեր չեն, այլ բանտ: Մարդիկ կան, օր ու գիշեր փեղկերը չեն բացում, էդպես բոլոր պատուհանները փակ ապրում են: Մի անգամ գիշերը ես էլ փեղկն իջեցրեցի, առավոտյան սենյակումս էնքան մութ էր, որ ոչ մի բան չէր երևում: Չսիրեցի էդ փեղկերը, շատ դեպրեսիվ են ու զարմանալի է, որ իտալացիների նման սրտաբաց ու կենսուրախ մարդիկ չեն թողնում, որ իրենց տունը լույս ընկնի:

    Բայց հետո հասկանում ես, որ քո կյանքն էլ է մի սենյակ, որի բոլոր պատուհանների փեղկերն իջեցրել ես, որ հանկարծ լույս չընկնի ու ուրիշները չտեսնեն, թե սենյակումդ ինչ է կատարվում: Ու երբ որ մթությունից զզված փեղկերը մի փոքր վերև ես բարձրացնում, սարսափում ես արևի լույսից ու էլի հետ ես գնում քո ատելի մթությունը:
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.10.2013), erexa (03.07.2013), Smokie (03.07.2013), Valentina (10.07.2013), Vardik! (04.01.2014), ԱնԱիդա (07.07.2013), Նիկեա (27.07.2013), Շինարար (07.07.2013)

  24. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վենետիկը իսկական լաբիրինթոս է, եթե քարտեզ չունեցար, էնպես կկորես, որ հետ գալուդ ճանապարհն էլ չես գտնի։ Ու մեկ էլ Վենետիկի խորքերում լրիվ անսպասելիորեն պատին իտալերենով ու հայերենով գրություն ես տեսնում. «բարի գալուստ հայկական թաղամաս», «Սբ. Խաչ եկեղեցի» ու հայրենիքդ ես հիշում։

    Շնորհավոր Վարդավառ, ջրանցքի կեղտոտ ջրով ջրոցի ենք խաղացել

    Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta
    I may be paranoid but no android!

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.10.2013), Smokie (16.08.2013), Vardik! (04.01.2014), Մինա (25.07.2013), Նաիրուհի (07.07.2013), Նիկեա (27.07.2013), Շինարար (07.07.2013), Ուլուանա (07.07.2013)

  26. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ մտածում ես, թե ինչ սարքես, որ արագ լինի ու հեշտ ու մեկ էլ հիշում ես, որ մեր թվարկությունից առաջ պիցցայի խմոր էիր առել, որը սառնարանում դրած սպասում է իր աստեղնային ժամին ու գնում ես խոհանոց, սկսում ես հավեսով պիցցա պատրաստել ու տանը ինչ ունես չունես, կտրտում, լցնում ես խմորի վրա ու ինքդ քեզ գոհունակություն հայտնում, թե ինչ համով պիցցա է ստացվելու, ու պիցցան ջեռոցը մտցնելուց հետո վերցնում ես խմորի փաթեթը, որ ճշտես, թե քանի րոպեից պիցցան պատրաստ կլինի ու ի սարսափ քեզ հայտնաբերում ես, որ առածդ խմորը եսիմ ինչի խմոր ա, բայց հաստատ պիցցայի չէ, ու պատկերացնում ես, թե գյոզալ պիցցադ ոնց ա վերածվելու եսիմ ինչի, բայց դե մտածում ես, թե խմոր ա, ի՞նչ պիտի լինի ու երբ 20 րոպե հետո սարսափով ու սրտի տրոփյունով ջեռոցը բացում ես, պարզվում ա, որ ջեռոցում գտնվող եսիմ ինչը գերազանցել է քո բոլոր վատագույն սպասելիքները ու սրտի կսկիծով էդ եսիմինչը հանում ես ու սկսում ես ուտել, որովհետև ձեռդ չի գնում թափել, բայց կեսը մի կերպ ուտելուց հետո, այն թափում ես, որովհետև ավելի լավ ա եսիմ ինչը թափել, քան թե ուտել ու հետո երբ մամայիդ հետ Սկայպով խոսում ես ու հարցնում ա, թե էսօր ինչ ես կերել, ստում ասում ես ոչ մի բան, սոված չեմ, որովհետև ավելի հեշտ ա տենց պատասխանել, քան թե բացատրել, թե ճաշին ինչ ես կերել:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 09.07.2013, 23:05:
    I may be paranoid but no android!

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.07.2013), Freeman (11.07.2013), Smokie (16.08.2013), Valentina (09.07.2013), Vardik! (04.01.2014), Մինա (25.07.2013)

  28. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Proprietà Privata

    Լեզուն

    Որպես հայերենի լեզվակիրներ մենք երբեք չենք գիտակցի, թե մեր լեզուն ինչպես է հնչում օտարների ականջին, արդյո՞ք այն իսկապես կոպիտ է ու բարբարոս, թե՞ աշխարհի ամենասիրուն լեզուն է: Դրա համար առիթը բաց չեմ թողնում օտարեկրացիներին հարցնել, թե որ լեզվին են հայերենը նմանեցնում ու տարբեր պատասխաններ եմ լսում, որոնք նմանեցնում են արաբերենին, ոմանք պարսկերենին, որոշները սլավոնական լեզվի են նմանեցնում, մեկը նույնիսկ ֆրանսերենի հետ համեմատեց, իսկ մեծ մասամբ ասում են, որ հայերենը յուրահատուկ երևույթ է ու ոչ մի լեզվի էլ նման չէ: Էս վերջերս էլ մի ամերիկացի ասաց, որ տեղ տեղ հայերենը արաբերենի է նման, տեղ տեղ ռուսերենի, տեղ տեղ էլ եվրոպական որևէ լեզվի:

    Քաղաքը

    Բոլոնյան իմ տեսած առաջին իտալական քաղաքն էր, ես այն չէի ընտրել, ինքն ինձ ընտրեց ու առաջին օրվանից իմ տունը դարձավ: Մինչև հիմա չգիտեմ Բոլոնյան սիրու՞ն քաղաք է, թե ոչ, համեմատած Ֆլորենցիայի շքեղության, Վենետիկի ասեղնագործած ճարտապետության, Սիենայի բլուրների, Արեցցոյի ներդաշնակության, Նեապոլի քաոսի, Պիենցայի կատարյալության հետ, Բոլոնյան կարծես ուրիշ աշխարհ լինի իր կարմիր շենքերով, թեք աշտարակներով, ծածկված մայթերով, նեղ ու ծուռտիկ փողոցներով ու ակտիվ գիշերային կյանքով: Իմ համար իսկական իտալական քաղաքը հենց սա է, որտեղ առավոտյան մտնում ես քո սիրած բարը ու բարրիստան առանց քեզ հարցնելու թե ինչ ես ուզում, միանգամից դիմացդ քո սիրած կապուչինոն է դնում հետն էլ կրեմով կրուասան:

    Ռեզյումեիս գլխավոր հաղթաթուղը իմ flexibility-ն է, որ եթե կարիք լինի միշտ պատրաստ եմ տեղափոխվել ուրիշ քաղաք կամ երկիր աշխատելու: Իսկ հիմա երբ շատ հնարավոր է, որ ստիպված լինեմ Բոլոնյայից տեղափոխվել ուրիշ քաղաք, սիրտս կտոր կտոր է լինում, երբ պատկերացնում եմ, որ էս ամենը թողնելու եմ հետևում, նոր տուն եմ փնտրելու, նոր քաղաքին եմ հարմարվելու ու կյանքս էլի զրոյից եմ սկսելու: Ու նոր եմ հասկանում, թե էդ անտեր flexibility բառը իրականում ինչ դաժան փորձություն է իրենից ներկայացնում: Երանի ամեն ինչ մնար ինչպես որ կար...

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.07.2013, 02:35:
    I may be paranoid but no android!

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.07.2013), Smokie (16.08.2013), Valentina (10.07.2013), Vardik! (04.01.2014), Մինա (25.07.2013), Նաիրուհի (10.07.2013), Ներսես_AM (10.07.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •