User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: v2.0 #ladolcevita

  1. #46
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Մենյուն բերե՞մ, թե՞ կնախընտրեք օրվա մենյուն լսել։
    - Օրվա մենյուն ասեք։
    Ու հետևեց մարդկությանը մինչ այդ անհայտ մի շարք ճաշատեսակների անուններ, որից մենակ մի բառ հասկացա՝ «կաստրատո»։
    - Ինձ մի հատ… կաստրատո…
    Պարզվեց կաստրատոն կաստրացիայի ենթարկած ոչխարի մսից նրբերշիկ էր՝ շատ սպեցիֆիկ հոտով ու համով։ Չէ, ես իրոք վստահ եմ, որ կերածս ընդամենը նրբերշիկ էր…

    #castrato

    Sent from my Nexus 7 using Tapatalk 4
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 13.08.2013, 02:41:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.08.2013), Moonwalker (20.08.2013), Smokie (16.08.2013), Արամ (27.11.2013), Վոլտերա (22.08.2013)

  3. #47
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուպերմարկետում ինչ-որ տարօրինակ միրգ էին վաճառում, անունը՝ հնդկական թուզ: Խելոք մի տուփ վերցրեցի, եկա տուն: Պարվեց էս հնդկական թուզը.

    ա. Հնդկական չէ, այլ մեքսիկական
    բ. Թուզ չէ, այլ կակտուս, ընդ որում էնքան փշոտ, որ հիմա պինցետը ձեռքս դրա անտեսանելի փշերն եմ փորձում մատներիցս հանել
    գ. Համով ոչ մի բանով չի տարբերվում ձմերուկից, դեռ մի բան էլ լիքը մանր կորիզներ ունի:

    Եթե հանկարծ սա աչքներովդ ընկավ, avoid at all costs!



    #figastrettacomeunasigaretta #figa
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 20.08.2013, 00:13:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.10.2013), enna (18.10.2013), impression (20.08.2013), Moonwalker (20.08.2013), Smokie (20.08.2013), Vardik! (04.01.2014), Արամ (27.11.2013), Նաիրուհի (20.08.2013)

  5. #48
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ որոշ մարդկանց մոտ էս գրառումս տարակուսանք էր առաջացրել, մի անգամ էլ եմ կրկնում, որ էդ կաստրատոն ընդամենը ոչխարի միսն էր, այլ ոչ թե ուրիշ օրգանները

    Հա, էսօր լանչի ժամին իտալացիներս էլի անցան իրենց սիրելի թեմային՝ ուտելիքին... Սկսեցին ոգևորված պարծենալ, թե ով է ամենաէքստրեմալ միսը կերել ու ընթացքում ինձ էլ էին հարցնում, թե էսինչի միսը փորձել ես: Երբ պարզեցին, որ ոչ եղնիկի միս եմ կերել, ոչ օձաձուկ, ոչ ձի, ոչ ցլի ամորձիներ, ոչ էլ արդեն չգիտեմ ինչ, զարմացան, թե ոնց կարելի ա տենց համով բաներ չուտել: Ու էդ պահին հիշեցի էն չարաբաստիկ նապաստակի միսը, որը մինչև հիմա սառնարանում ա դրած ու ասի, որ տանը նապաստակի միս ունեմ, բայց չգիտեմ ոնց պատրաստեմ: Ոչ էի հիշել... Ոգևորված ամեն մեկը սկսեց հիշել նապաստակի պատրաստման իր ռեցեպտները, մի 10 րոպե իրար մեջ քննարկեցին ու որոշեցին, որ ամենաճիշտը նապաստակը լիգուրիական ձևով պատրաստելն ա: Ռեցեպտը հիմա լավ չեմ հիշում, բայց բավականին բարդ պրոցես ա, միսը սպիտակ գինով, ձիթապտղով, բազիլիկով ու ռոզմարինով պիտի եփեի, հետո ձիթապտղի ձեթով ժառիտ անեի, գլուխն առանձին եփեի, արգանակը հետո լցնեի վրան, հետո արդեն չեմ հիշում ինչ պիտի անեի:

    Մեկ էլ վերջում հարցնում են, իսկ նապաստակդ է՞գ ա, թե՞ որձ: Ասում եմ, ճիշտն ասած մինչև հիմա չեմ հետաքրքրվել դրա սեռով, ինչի՞, համերը տարբե՞ր են: Ասում են, չէ, եթե որձ ա, առնանդամն ու ամորձիները կտրում ես, սխտորով ու ռոզմարինով առանձին ժառիտ ես անում ու ուտում, ամենահամով մասն ա:

    Լավ էլի, բա հիմա էդ անտերը ուտել կլինի՞
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.10.2013), enna (18.10.2013), erexa (22.08.2013), Freeman (22.08.2013), Moonwalker (21.08.2013), Vardik! (04.01.2014), Արամ (27.11.2013), Նաիրուհի (21.08.2013), Նարե91 (22.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  7. #49
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, որ պարզում ես, որ քո գործընկերներից մեկը Յուվենթուսի ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահի դուստրն ա ու քեզ ասում ա, Իտալիա-Հայաստան խաղը տեսա՞ր, ձերոնք էդ ինչ լավ էին խաղում, ափսոս չհաղթեցին…

    #qityvertnkats #forzaarmenia
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 18.10.2013, 12:14:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.10.2013), Smokie (18.10.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (19.10.2013), Արամ (18.10.2013), Արևհատիկ (20.10.2013), Նաիրուհի (18.10.2013), Ներսես_AM (18.10.2013), Ուլուանա (18.10.2013)

  9. #50
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ գործից երկու ժամ շուտ ես տուն գալիս, սենյակիդ դուռը բացում ես ու հայտնաբերում, որ ինչ-որ անծանոթ անուշ անուշ քնած ա անկողնումդ։ Մի պահ վարանում ես, համոզվում ես, որ սա իրոք քո տունն է ու հենց քո սենյակը ու անծանոթին արթնացնում ես, թե ո՞վ ես դու ու վաբշե ի՞նչ ես անում իմ անկողնում։ Ինքն էլ վախեցած վեր է թռնում ու արագ արագ սկսում ա հագնվել, թե կներես, Ֆուլվիոյի հորեղբոր տղեն եմ, նոր եմ եկել Սիցիլիայից։ Ֆուլվիոն ասաց, որ 6ին ես տուն գալու, ես էլ հոգնած էի, որոշեցի մի քիչ հանգստանալ…

    #vaxhorsarev #tuyneqindz #checazzo
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.10.2013), enna (27.11.2013), erexa (24.10.2013), Ruby Rue (23.10.2013), Smokie (23.10.2013), Vardik! (04.01.2014), Արամ (10.11.2013), Նաիրուհի (23.10.2013), Ներսես_AM (23.10.2013)

  11. #51
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    90-ականների սկիզբն էր, երևի 92 կամ 93 թիվը, լավ չեմ հիշում, խառը տարիներ էին, ցուրտ, մութ... Պապայիս ընկերներից մեկը խնդրել էր, որ իր ծանոթ վրացիները մի գիշեր մեր տանը մնային, տենց էլ չիմացանք, թե ովքեր էին (ու ավելի լավ, որ չիմացանք): Չնայած լավ չէինք ապրում, բայց ծնողներս էստեղից էնտեղից պարտք անելով իսկական քեֆի սեղան գցեցին, որ վրացիները չգնան ասեն, թե հայերը հյուրասեր ժողովուրդ չեն: Տան անկյուններից մեկում վրացիներից մեկը ինձ բռնցրեց ու անունս ու տարիքս հարցրեց: Անդուր մարդ էր, խմածությունից կարմրած քթով, մեծ փորով, բարձր ձենով ու վրայից ծխախոտի հոտ էր փչում: Արագ պատասխանեցի, էն հույսով որ ինձ կթողնի կգնա, գրպանից մի քանի կապոց թղթադրամ հանեց ինձ տվեց, թե սա քեզ, բայց ծնողներիդ ցույց չտաս: Կյանքումս էդքան շատ փող մի տեղում չէի տեսել, մի ակնթարթում «միլիոնատեր» դառնալու երջանկությունից խելագարված կապոցները գրպաններս խցկեցի ու վազեցի մամայիս մոտ, թե վրացի ձյաձյաներից մեկը ինձ փող է տվել: Մամաս էլ, թե, սպասիբո ասեցի՞ր: Բայց երբ գրպանիցս սկսեցի կապոցները հանել, մամաս գնաց պապայիս կանչեց, թե վրացիները տղուդ լիքը փող են տվել: Պապաս ասեց, որ փողերը տանեմ, հետ տամ: Հրաժարվեցի, թե ես իմ փողերը, հետ չեմ տալու: Պապաս ձեռիցս կապոցները խլեց, վրացուն կողքի կանչեց, թե փողերը հետ վերցրու: Վրացին հրաժարվեց հետ վերցնել, թե երեխուդ համար մի բան կառնես: Կապոցներիս երեսը էլ երբեք չտեսա ու մինչև հոգուս խորքը վիրավորվեցի...

    Մի քանի օր անց մեր տան գրադարանը համալրվեց մի նոր գրադարակով՝ մեջը մենակ անգլերեն գրքեր: Ծնողներս անգլերեն չգիտեին, գնացել էին գրախանութ, ինչքան անգլերեն գիրք էին տեսել, առել էին, բառարաններ, ինքնուսույցներ, հեքիաթներ, վեպեր, բանաստեղծություններ, թարգմանություններ... Հետագայում էդ դարակը դարձավ իմ կյանքի անբաժան մասը:

    Սրանից մի երկու-երեք տարի առաջ...

    Առաջին դասարան էի, ծնողներս ծանոթ մեջ քաշելով ինձ մի կերպ կարողացել էին ընդունել անգլիական թեքումով դպրոց, որտեղ երկու ավագ եղբայրներս էին սովորում: Առաջին դասարանում անգլերենի դասերը իսկական երջանկություն էին իմ համար, հատկապես երբ համակարգչային լաբորատորիայում էինք դասերն անում: 1990թ-ին հայերից շատերի համար կոմպյուտերը վերացական հասկացողություն էր, իսկ մենք խաղեր խաղալով անգլերեն էինք սովորում: Նույնիսկ անգլերեն առաջին սովորածս բառերից էին space bar-ը, enter-ը ու mouse-ը: Մի անգամ էկրանին գրվեց, որ պետք է Escape կնոպկեն սեղմենք խաղը շարունակելու համար, ամբողջ դասարանով քիբորդի վրա ման եկանք, Escape կնոպկա չգտանք, վերջը դասատուն գնաց լաբորանտին կանչեց, ով բացատրեց, որ դա վերևի ձախ անկյունում գտնվող կնոպկեն ա, որի վրա ESC ա գրած:

    Երկրորդ դասարանում անգլերենը ուսմասվարի կինը սկսեց դասավանդել: Ինքը ոչ կարգին անգլերեն գիտեր, ոչ էլ համակարգիչ միացնել անջատել գիտեր: Ինչքան խնդրեցինք, համոզեցինք, որ մեզ համակարգչային լաբորատորիա տանի, չտարավ, թե ընկեր Հովհաննիսյանը (իրա մարդը) ասել է, թե կոմպյուտրները բարձր դասարանցիների համար են: Ես մինչև հոգուս խորքը վիրավորվեցի ու որոշեցի, որ էլ անգլերեն չեմ սովորելու ու չսովորեցի:

    Կիսամյակի վերջում ծնողական ժողովից մամաս գույնը գցած դուրս եկավ: Ով կմտածեր, որ դպրոցի լավագույն աշակերտներից մեկի մորը կասեին, որ իր կրտսեր որդուն անգլերենի դասատուն լավություն էր արել կիսամյակը 3 փակելով՝ հաշվի առնելով, որ մնացած բոլոր առարկաներից 5 ուներ: Մամաս գլխիս երկար բարոյախրատական տրակտատ կարդաց, չեմ հիշում ինչ էր ասում, բայց դրանից հետո անգլերենը էլ ավելի ատեցի ու որոշեցի որ ընդհանրապես չեմ սովորելու:

    Բայց արի ու տես, որ ամենաչսիրածս լեզուն տարիներ անց դարձավ ամենասիրածս լեզուն ու եթե ժամանակին անգլերեն չսովորեի, հիմա կյանքս լրիվ ուրիշ կլիներ...



    P.S. Հա, ինչ էի ասում, իտալերենի intermediate կուրսը վերջացրեցի, վաղվանից advanced-ն եմ սկսելու: Դեռևս ոչ մի լեզու էսքան սիրով չէի սովորել, էն էլ լրիվ ինքնուրույն:

    P.P.S. Ինչ վերաբերվում է վրացիներին, ապա դրանց գնալուց մի քանի ամիս հետո իմացանք, որ հակառակորդ կրիմինալ կազմակերպության ներկայացուցիչները դրանց բոլորին ընտանիքներով հանդերձ սպանել էին:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.11.2013), enna (27.11.2013), ivy (18.12.2013), One_Way_Ticket (11.11.2013), Peace (10.11.2013), Smokie (21.11.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (10.11.2013), Արամ (10.11.2013), Յոհաննես (01.01.2017), Նաիրուհի (11.11.2013), Ուլուանա (10.11.2013)

  13. #52
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրոկրաստինացիայի մասին

    Ինչպես շատ շատերի համար, այնպես էլ իմ համար պրոկրաստինացիան միշտ էլ եղել է մեծագույն պրոբլեմ: Հա, ես ահավոր թամբալ եմ: Հա, ես սիրում եմ կարևոր գործերը անընդհատ հետաձգել, ոչինչ չանել ու վերջին օրով պանիկայի մեջ ընկած կաշվիցս դուրս գալով, ինքս ինձ քֆրտելով գործը վերջացնել ու ափսոսալ, որ ավելի շուտ չէի սկսել: Ինչ անեմ, ես էլ տենց եմ ծնվել:

    Մենակ թե կյանքիս հետադարձ հայացք նետելով համոզվում եմ, որ պրոկրաստինացիան առանձնապես լուրջ հետևանքներ չի թողել, միշտ էլ վերջին պահին պակաս բաները կարողացել եմ ծերը ծերին հասցնել: Նույնիսկ կասեի, որ վերջին մի տարվա ընթացքում բավականին բարելավվել եմ ու սկսել եմ ավելի քիչ պրոկրաստինացիա անել:

    ...մենակ թե էս վերջին մի ամիսը զգում եմ, որ պրոկրաստինացիա կոչվող ախտը էլի կպել է ինձ: Ընդ որում մի էնպիսի ժամանակ, երբ որ որևէ բան հետաձգելու իրավունք պարզապես չունեմ: Մի երկու շաբաթ ա պրոկրաստինացիան հաղթահարելու մասին նյութեր եմ կարդում, փորձում եմ աշխատել ինքս ինձ վրա, որ նստեմ գործ անեմ, բայց դե չի ստացվում:

    Օրինակ հիմա փոխանակ էս դեբիլ գրառումը գրեի կարայի ավելի լուրջ ու կարևոր բանով զբաղվեի, բայց չեմ անում, որովհետև գործից հոգնած տուն եմ եկել, ուզում եմ մի քիչ հանգստանամ, ցրվեմ, ոչ մի բան անելու հավես չկա... Վաղն էլ գործ չունեմ, առավոտ կարթնանամ թարմ ուղեղով գործերիս կնայեմ (հույս եմ տալիս ինձ էլի), ու էստեղ ձախ ուսիս նստած սատանան խորամանկ ժպտում ա:

    Պրոկրաստինատորների 12 տիպ կա, ես էդ 12 տիպին էլ համապատասխանում եմ Հեսա մի քիչ Ակումբում կբզբզամ, որ տեսնեմ քանի հոգի էս գրառմանս շնորհակալություն կդնի, մի քիչ սրա նրա հետ չաթ կանեմ, հաց կուտեմ, սենյակս կհավաքեմ, վաղվա օրս կպլանավորեմ, հետո էլ ամբողջ գիշերը չեմ քնի, որ էլի գյոզալ օրս վարի տվեցի

    Յախք © Արամ



    #procrastination #howtobeatprocrastinationbyprocrastinating
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.11.2013, 23:25:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.11.2013), enna (27.11.2013), erexa (28.11.2013), ivy (18.12.2013), Lílium (28.11.2013), One_Way_Ticket (28.11.2013), Ruby Rue (03.12.2013), Smokie (28.11.2013), Անվերնագիր (28.11.2013), Արամ (27.11.2013), Արևհատիկ (29.11.2013), Ձայնալար (28.11.2013), Մ Մ (12.05.2014), Նաիրուհի (27.11.2013), Շինարար (27.11.2013), Ուլուանա (28.11.2013)

  15. #53
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուրսումս վրացի ամուսիններ կային։ Ամուսինը հասակակիցս է, կինը՝ Սալոմեն, 25 տարեկան, իրենց 5 տարեկան դստերը Վրաստանում թողել եկել էին Իտալիա սովորելու։ Սալոմեի պես աշխատասեր ու ամբիցիոզ մարդ ես չէի տեսել, ինքն եկել էր Իտալիա միայն մեկ նպատակով՝ Գուչչի ընդունվել ու ձեռից եկած հնարավորն ու անհնարինն անում էր Գուչչիում գործի անցնելու համար։ Ու ոչ ոք չզարմացավ, երբ Սալոմեն ամռանը Գուչչիում internship ստացավ։ Երեք ամսվա ստաժից հետո Գուչչին Սալոմեին աշխատանք առաջարկեց Մոսկվայում։ Իր վիզայի հարցը ընկերությունը կլուծեր, բայց ամուսնու ու դստեր հարցում ոչ մի բանով չէին օգնի։ Մի նժարին իր երազած կարիերան էր իր երազած ֆիրմայում բայց թշնամի երկրում, իսկ մյուսում՝ ընտանիքը։ Բնականաբար ընտրեց երկրորդը ու չնայած հիմա թե ինքը, թե ամուսինը գործազուրկ են, բայց ես ուրախ եմ իրենց համար համար, որովհետև իրենք կգտնեն էն, ինչին արժանի են։

    Ասածս ինչ ա, ստրուկ մի եղեք։

    #putingohome #putinnaxuy #wedontwannaputin
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.12.2013), boooooooom (04.12.2013), Chilly (03.12.2013), E-la Via (31.12.2013), enna (03.12.2013), ivy (18.12.2013), Mephistopheles (05.12.2013), Smokie (03.12.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (03.12.2013), Արամ (03.12.2013), Արևհատիկ (03.12.2013), Ձայնալար (10.12.2013), Նաիրուհի (03.12.2013), Ներսես_AM (03.12.2013), Ուլուանա (04.12.2013), տեսիլք (07.01.2014)

  17. #54
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու շաբաթ առաջ ճաշարանում տարօրինակ ճաշատեսակ տեսա: Խոհարարին հարցեցի, ասեց tripa է: Անգլերեն tripe-ին նմանեցրի ու միանգամից հասկացա, թե ինչ էր՝ հայկական ավանդական խաշի իմ ամենասիրած բաղադրիչը՝ փորոք: Ասի դրանից եմ ուզում, սկսեց համոզել, թե ուրիշ բան վերցրու, շատ սպեցիֆիկ համ ունի ու ոչ բոլորին է դուր գալիս: Ասի, ես գիտեմ սա ինչ է ու շատ եմ սիրում: Դե բնականաբար խաշի համ ընդհանրապես չէր գալիս, բայց շատ համով էր ստացվել տոմատի, զեյթունի ու քացախի սոուսով:

    Էսօր ճաշարանում ուրիշ նորույթ կար՝ ոչ ավել ոչ պակաս տավարի ոտքեր (լեննագանի բարբառով ասած տոտոխ) տոմատի ու բանջարեղենային սոուսով: Առանց երկմտելու վերցրեցի, բայց ոչ էի վերցրել, նույնիսկ իտալական ռեցեպտով դրանք ուտելու բան չեն:

    Հիմա մի բան չեմ հասկանում, տնաշեններ: Փորոքն ունեք, տոտոխն ունեք, մի հատ տնական խաշն ի՞նչ ա, որ չեք դնում, մարդավարի ուտենք:

    #xashikarotsmaylik #xashemuzum
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.12.2013), ivy (18.12.2013), Smokie (18.12.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (18.12.2013), Արամ (18.12.2013), Արէա (18.12.2013)

  19. #55
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու-երեք տարի առաջ կատարեցի ամենահիմար սխալներից մեկը՝ որոշեցի քաշել ու դիտել երբևէ նկարահանված բոլոր լավագույն ֆիլմերը: Ինտերնետում սկսեցի Top լիստեր փնտրել, համեմատել, կինոքննադատների կարծիքները կարդալ ու մի քանի ամսվա մեջ քաշեցի մոտ 800GB ծավալի տարբեր ժամանակների, տարբեր երկրների ու տարբեր ժանրերի ֆիլմեր ու չտեսավարի սկսեցի նայել: Բնականաբար սկսեցի նայել ամենանոր ֆիլմերը, ժամանակ առ ժամանակ անդրադառնալով նաև 70-ական, 80-ական ու 90-ական թվականների դասականներին: Բայց վատը գիտե՞ք որն էր, իրար հետևից գլուխգործոցներ նայելուց հետո արդեն միջին որակի ֆիլմերը չես կարողանում նայել, կեսից նյարդայնանում ես, որ սյուժեն թույլ է, դերսանական խաղը տպավորիչ չէ, ռեժիսուրան անկապ է, ու ափսոսում ես , որ էդ ֆիլմը նայելու փոխարեն թանկարժեք ժամանակդ կարող էիր օգտագործել ավելի լավ ֆիլմ նայելու համար:

    Մոտ մի տարի առաջ նոր պրոբլեմի առաջ կանգնեցի, դե բնականաբար լավ ֆիլմերն էլ են սահմանափակ քանակով ու պարզեցի, որ վերջին 30-40 տարիների գրեթե բոլոր լավագույն ֆիլմերը արդեն նայել եմ: Սկսեցի ֆիլմադարանս քրքրել ու պարզեցի, որ լիքը 30-60-ական թվերի դեռևս չդիտված ֆիլմեր ունեմ, գրողը տանի նույնիսկ մի քանի հատ 20-ականների ֆիլմեր ունեմ:

    Դասական ֆիլմեր սիրում եմ նայել, բայց ամենադժվարը տրամադրվելն ա, որ պիտի նախնադարյան ֆիլմ նայես, որոնք չգիտեն HD-ն ու 3D-ն ինչ են, հատուկ էֆեկտները հիմա ամենաքիչը ծիծաղելի են թվում, ձայնը մոնո ա, գույներն էլ լավագույն դեպքում սև ու սպիտակ: Ու ահագին ինքս ինձ համոզելուց հետո անցա 50-60-ական թվականների ֆիլմերին: Մեջները մեծ թվով ֆիլմեր կային, որոնք ավելի լավ է մնային պատմության գրկում՝ առանց վրայի փոշին մաքրելու, ֆիլմեր կային որոնք արժի դիտել զուտ նրա համար, որ նորարական բաներ են մտցրել կինեմատոգրաֆի մեջ, բայց գրողը տանի մեկ մեկ էնպիսի հանճարեղ ֆիլմեր են հանդիպում, որ ծալած ունեն ժամանակակից ցանկացած ֆիլմի: Մանավանդ, որ էն թվերին ֆիլմի հաջողությունը ամբողջովին կախված էր դերասանական խաղից ու գրավիչ սյուժեից, այլ ոչ թե հատուկ էֆեկտներից:

    Մի քանի հատն ասեմ, անպայման նայեք:

    Sunset Boulevard
    North by Northwest
    Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb
    The Judgment at Nuremberg
    Citizen Kane
    The Bridge over the River Kwai
    Ladykillers (հինը, այլ ոչ թե ռիմեյքը)
    The Good, the Bad and the Ugly
    12 Angry Men

    Բնականաբար ցուցակը սրանով չի սահմանափակվում, լիքը ուրիշ ընտիր ֆիլմեր կան ու շատերը դեռ ինքս էլ չեմ տեսել: Ու բարեբախտաբար էս թվերի ֆիլմերի ահագին մեծ պաշար ունեմ ու ստիպված չեմ լինի մոտ ժամանակներս անցնել 20-30-ական թվերի համր ֆիլմերին
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.12.2013), ivy (18.12.2013), Smokie (18.12.2013), Ամպ (26.12.2013), Արամ (18.12.2013), Ուլուանա (18.12.2013)

  21. #56
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին քաղաքի ծուռտիկ ու նեղ փողոցները էլ ավելի խորհրդավոր են դառնում գիշերը, երբ թանձր մառախուղը ծածկում է ամեն ինչ: Փողոցները ամայի էին, մեկ ու մեջ հնդիկ, չինացի կամ արաբ է հանդիպում, մի խոսքով մարդիկ, ովքեր իմ նման թքած ունեին այսօրվա խորհրդի վրա: Քայլեցի իմ սիրած վայրերով, որոնց հետ էնքան հիշողություններ կան կապված, դատարկ փաբերից ու կաֆեներից ամանօրյա երգեր էին հնչում, բայց մարդ չկար: Ընկերներս վաղուց կողքիս չեն, դեռ ամառվանից մարդիկ հերթով վերադառնում էին իրենց երկրներ կամ տեղափոխվում ուրիշ քաղաքներ, ու ես այդպես էլ չնկատեցի, թե ինչպես ընկերներիս քանակը արագորեն նվազեց, ավելի ճիշտ չուզեցի նկատել, ոչ էլ ուզեցի նոր ընկերական շրջապատ ձեռք բերեցի: Հիմա իրար հետ ֆեյսբուքի լայքերով ու քոմենթներով ենք շփվում, մեկ մեկ Սկայպով կամ Hangouts-ով, որոնք գնալով ավելի հազվադեպ են դառնում: Գիտես, որ շատերին միգուցե կյանքում այլևս չես տեսնի: Հիմա 78 հոգուց մնացել ենք հինգս, մի քանի օրից մեկը նույնպես կլքի Իտալիան ու կմնանք չորսով՝ ամեն մեկս մեր գործերով ու հոգսերով:

    Ցուրտ էր, ձեռքերս գրպաններիցս հանեցի ու փչեցի, որ վերջնականապես չսառցակալեն: Ոտքերս ինքնաբերաբար ինձ տարան իմ ամենասիրած վայրը՝ ջրանցքի վրա բացվող պատուհանի մոտ: Լապտերի աղոտ լույսի տակ մի կերպ կարոտս խեղդեցի, որովհետև տուն եմ ուզում:

    #latsakumatssmaylik #barevsirelioragir
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.12.2013), enna (31.12.2013), Freeman (25.12.2013), ivy (25.12.2013), Lílium (31.12.2013), Peace (27.12.2013), Ruby Rue (26.12.2013), Skeptic (31.12.2013), Vardik! (03.01.2014), Անվերնագիր (30.12.2013), Արամ (25.12.2013), Նաիրուհի (26.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.12.2013)

  23. #57
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի բան հաստատ գիտեմ, էն օրը երբ Եվրամիության ու Հայաստանի միջև վիզային ռեժիմը հանեն, ամբողջ հայ ջահելությունը մի մարդու պես կլցվի Եվրոպա՝ ավելի լավ կյանքի ակնկալիքներով: Մենակ թե իրենց ոչ ոք չի ասի, որ Եվրոպայում կյանքը ավելի դժվար է ու հուսահատեցնող, քան Հայաստանում ու չնայած ոմանք իրոք կգտնեն իրենց տեղը կյանքում, բայց մեծամասնությանը այստեղ պոռնկությունից, ստրիպտիզ ակումբներից, գողությունից ու համբալությունից բացի ուրիշ բան չի սպասվում: Ու հիմա լրիվ էդ օրին բուլղարացի, ռումինացի, մոլդովացի ու ուկրաինացի ջահելներն են:

    Մի ամիս առաջ էր, կանգառում ավտոբուսին էի սպասում, դեռ 20 րոպե կար: Օդանավակայանից եկող ավտոբուսից մի աղջիկ իջավ, հետևից ծանր ճամպրուկը քաշ տալով: Կանգառում փակցրած ժամատախտակները ուսումնասիրեց ու ոչ մի բան չհասկացավ: Հետո հեռախոսը գրպանից հանեց, սկսեց քչփորել, ընթացքում բարձրաձայն ռուսերեն հայհոյելով: Վերջում տեսավ, որ զանգել չի ստացվում, մոտեցավ ինձ ու խեղճացած կոտրատված իտալերենով "non posso telefonare, mama, mama, aiuta": Դիմացի ատամները չկային ու գրոտեսկային թլիկություն ուներ: Հետը զրուցելու հավես չունեի, բայց մեղքս էլ տվեց, հեռախոսս հանեցի ու իտալերեն ասեցի, որ համարն թելադրի: Զանգեց մորը (էդ ինչ մեր է, որ աղջկան չի գալիս դիմավորելու).
    - Мама, я только что приехала... Я в остоновке... Да не знаю где я... Телефон у мальчика взяла... (Էդ էլ ես եմ էլի) Мне куда, Порта Сан Феличе? Мама, я не понимаю, какой автобус, где, куда? Ты мне навстречу?

    Մի խոսքով հինգ րոպե մոր հետ խոսելուց հետո հեռախոսը հետ տվեց, առանց հասկանալու, թե ոնց պիտի գնար ու ուր իջներ: Մեղքս տվեց, ռուսերեն ասեցի, եթե Պորտա Սան Ֆելիչե ես գնում, հետս արի, ես էլ եմ էդտեղով անցնում: Հենց իմացավ ռուսերեն եմ խոսում, ուրախացավ, հազիվ իրեն հասկացող մարդ էր ճարել: Ասեց, անունը Օլգա է, Դոնեցկից է եկել Իտալիա մոր մոտ՝ աշխատանք ճարելու հույսով: Բայց հետո տեսավ, որ առանձնապես շփվելու ցանկություն չունեմ ու հանգիստ թողեց ինձ: Հասանք իր կանգառ, ասեցի որ իջնի, բայց կանգառում էլ իրեն ոչ ոք չէր սպասում:

    Մի երկու օր առաջ գիշերով տուն էի գալիս: Մեր կողքի փողոցը Բոլոնյայի Ծերեթելին է, ժամը 21:00-ից հետո յուրաքանչյուր ծառի տակ մի մի հատ արևելաեվրոպական ծագման մարմնավաճառ է կանգնում: Պուտտանաներից մեկը կոտրատված ու թլիկ իտալերենով ինձանից սիգարետ ուզեց, ասեցի չեմ ծխում ու արագ առաջ անցա: Ինքն ինձ չճանաչեց, մթության մեջ ես էլ իր դեմքը չտեսա, բայց թլիկությունից Օլգային ճանաչեցի:
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.01.2014), E-la Via (31.12.2013), enna (31.12.2013), erexa (02.01.2014), Freeman (04.01.2014), ivy (01.01.2014), Lílium (15.01.2014), One_Way_Ticket (01.01.2014), Peace (01.01.2014), Ruby Rue (31.12.2013), Skeptic (31.12.2013), Smokie (10.01.2014), Vardik! (03.01.2014), Անվերնագիր (31.12.2013), Արամ (31.12.2013), Արևհատիկ (01.01.2014), Գյուլխ (31.12.2013), Նաիրուհի (31.12.2013), Ուլուանա (02.01.2014), Վոլտերա (31.12.2013), տեսիլք (07.01.2014)

  25. #58
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալերեն լեզվի պատմությունը բավականին հետաքրքիր է: Գրական իտալերենի հիմքում ընկած է Տոսկանայի բարբառը հատկապես Վերածննդի Ֆլորենցիայի լեզուն, որով գրել են Դանթեն, Պետրարքան ու Բոկաչչիոն: Մինչդեռ Իտալիայի գրեթե բոլոր ռեգիոններում խոսում են (ավելի ճիշտ խոսում էին) շատ տարբեր բարբառներով, որոնք գրական իտալերենի հետ գրեթե կապ չունեն, իսկ որոշները դասակարգվում են որպես առանձին լեզուներ օրինակ սիցիլերենը, նապոլիտաներենը, վենետերենն ու սարդիներենը: Տարբերություններն այս լեզուների մեջ այնքան մեծ են, որ շատ հաճախ իտալերեն խոսացողը ոչ մի բան չի հասկանում սիցիլիացու կամ վենետիկցու խոսացածից: Օրինակ հյուսիսային Իտալիայի բարբառները ավելի շատ նման են հարավային Ֆրանսիայի բարբառներին, հարավային Իտալիայի բարբառները կատալաներենին, իսկ վենետերենը լրիվ ուրիշ պատմություն է: 19-րդ դարի կեսերին Իտալիայի վերամիավորումից հետո Իտալիայի բնակչության ընդամենը 4% էր տիրապետում գրական իտալերենին, 20-րդ դարի սկզբին 20% ու միայն հեռուստատեսության ու ռադիոյի տարածումից հետո գրական իտալերենը վերջապես դարձավ Իտալիայի ամենատարածված լեզուն: Հիմա միայն Սիցիլիայում, Նեապոլում ու Վենետիկում են բարբառները օգտագործվում, մնացած բոլոր ռեգիոններում բարբառները կանգնած են ոչնչացման եզրին ու օգտագորվում են միայն տարիքով մարդկանց կողմից ընտանեկան նեղ միջավայրում:

    Սակայն հիմա էլ Իտալիայի տարբեր ռեգիոնների բնակիչներ գրական իտալերենը շատ տարբեր ակցենտներով են խոսում, որոնք երբեմն բավականին տարօրինակ ու զվարճալի են հնչում:

    Եթե մի տեսակ հայավարի են խոսում, ուրեմն Սիցիլիայից են:

    Եթե էն տպավորությունն է, որ ամերիկացի է ու փորձում է իտալերեն խոսել պ, տ, կ-ն փ, թ, ք արտասանելով ու ռ-երը ամերիկյան ր դարձնելով, ուրեմն Կալաբրիայից են:

    Եթե կալաբրացու նման են խոսում, բայց շեշտը դնում են առաջին վանկի վրա ու կուլ են տալիս բոլոր վերջին ձայնավորները, ուրեմն Պուլիայից են:

    Եթե երգելով են խոսում, բառերը հաճախ երկու անգամ են ասում, ձայնավորների կեսը ը են արտասանում ու քեզ թվում է, թե ամեն երկրորդ բառը քֆուր է, ուրեմն Նեապոլից են:

    Եթե լ-ի փոխարեն ռ են ասում, զ-ի փոխարեն էլ ս, ուրեմն Հռոմից են:

    Եթե հռոմեացիների պես են խոսում ինտոնացիոն վայրիվերումներով, ուրեմն Աբրուցցոյից են:

    Եթե կ-ն հ են արտասանում, գ-ն ղ, չ-ն շ, իսկ ջ-ն ժ ու էն տպավորությունն է, որ խախոլները փորձում են իտալերեն խոսել, ուրեմն Ֆլորենցիայից են: Եթե պլյուս դրան երգում են ու շեշտերը դնում առաջին վանկի վրա, ուրեմն Սիենայից են:

    Եթե ս-երին շ են ասում, ձ-երը դարձնում են զ, իսկ ց-երը ս ու յուրաքանչյուր վանկը հատուկ շեշտում են, ուրեմն Բոլոնյայից են:

    Եթե խոսում են վերին աստիճանի կանացի, չ-երը արտասանելով ց ու առանց այդ էլ փափուկ բաղաձայնները էլ ավելի փափկացնելով, ուրեմն Վենետիկից են:

    Եթե յոդել են երգում, ուրեմն Տրենտոյից են: Եթե յոդել են երգում ու լեզուն գերմաներենի ու իտալերենի միքս է հիշեցնում ուրեմն Ալտո-Ադիջե/ՍուդՏիրոլից են:

    Եթե ատամները սեղմած են խոսում ու միանգամից մեծամտության հոտ է փչում, ուրեմն Միլանից են:

    Եթե քեզ սկզբում թվում է, թե լսածդ պորտուգալերեն է ու շատ ուշադիր լսելուց հետո հասկանում են, որ չէ, իտալերեն է պորտուգալական ակցենտով, ուրեմն Ճենովայից են:

    Եթե ֆրանսերենի ու իտալերենի միքս է, ուրեմն Թուրինից են:

    Եթե բան չես հասկանում ու գաղափար չունես, թե սա ինչ լեզու է, ուրեմն հաստատ Սարդինիայից են:

    #parap #keyboardivrabutychemgtnumnerogheghek #arantsbutgrarum
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 14.01.2014, 14:26:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.01.2014), CactuSoul (21.01.2014), ivy (14.01.2014), Skeptic (15.01.2014), Vardik! (14.01.2014), Անվերնագիր (14.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Շինարար (14.01.2014)

  27. #59
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ զվարճալի դեպք հիշեցի

    Էս վերջին անգամ, երբ որ Ֆլորենցիայում էի, մի քանի գիշեր հոստելում մնացի: Դե գնացի սենյակ, դուռը բացեցի ու շոկ, պարզվեց յունիսեքս սենյակներ են ու ամերիկացի զույգից ու կորեացուց բացի նույն սենյակում մեր հետ երկու զառամյալ բուլղարացի տատիներ էին մնում: Բայց շոկը շուտով անցավ, վերջիվերջո տատիներն էլ են մարդ, իրենք էլ են ուզում մինչև էն աշխարհ գնալը աշխարհ տեսնել, ես էլ սարսափելի հոգնած էի, մտա տեղս փորձեցի քնել, ամբողջ գիշեր էս տատիներն էդ ի՜նչ խռռցնել էին խռռցնում, քիչ էր մնում շենքը փլվեր Երկու գիշեր սրանց խռռոցները մի կերպ հանդուրժելուց հետո սրանք վեշերը հավաքեցին, գնացին ու իրենց տեղը նոր կենվորներ եկան: Նստած խոսում էինք նորեկների հետ, մեկ էլ սկսեցինք նախորդ կենվորներից բամբասվել, հետս մնացող ամերիկացին նորեկներին ասում ա.
    - Բա գիտեք, ձեզանից առաջ երկու ծեր կին էին մնում: Մեկը շատ ծեր էր, (really really old), իրոք շատ ծեր էր, երևի մի 70 տարեկան կլիներ: Իսկ մյուս կինը դրանից էլ ավելի ծեր էր, երևի մի 90 տարեկան ու դրա մերն էր:
    Ու մեզ երկուսիս էդտեղ մի այլ կարգի բացեց, որովհետև իրոք մեր ու աղջիկ էին
    I may be paranoid but no android!

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (15.01.2014), One_Way_Ticket (15.01.2014), Ruby Rue (15.01.2014), Skeptic (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Վոլտերա (15.01.2014), տեսիլք (15.01.2014)

  29. #60
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ խոսքը բամբասվելուց գնաց, սպասեք էս էլ պատմեմ, մեջս տարի ու կես կուտակվել է: Ուրեմն մի քանի անգամ ասել եմ, որ նույն տանը հետս 2 իտալացի ուսանողներ են ապրում. Ֆուլվիոն ու Վինչենցոն, երկուսն էլ Սիցիլիայից: Ֆուլվիոն անգլերեն ոչ մի բառ չգիտի, մի քիչ բառադի տիպ ա, բայց անմիջական ու հենց սկզբից չնայած լեզվական պատնեշին իրար հետ լավ լեզու էինք գտնում: Բայց այ Վինչենցոյի հետ շփման եզրեր էդպես էլ չկարողացա գտնել, չնայած շատ լավ անգլերեն ա խոսում: Սկզբում ընկերանալու փորձեր արեցի, բայց տեսա, որ ինքը բացարձակ թքած ունի դրա վրա ու էդպես էլ մեկ ու կես տարվա մեջ մեր մեջ եղած ամենաերկար խոսակցությունը եղել ա Hello, how are you?-ն: Հա, ավելի երկար խոսակցություն էլ ենք մի անգամ ունեցել, անցած տարի Ֆուլվիոն ինձ իր ծնունդին էր հրավիրել, գնացի, հետո Վինչենցոյի հետ գիշերով իրար հետ տուն եկանք: Դե լուռ իրար հետ քայլում ենք, ոչ մի բառ չենք փոխանակում, մեկ էլ Վինչենցոն ուժերը հավաքեց ու.
    - Haykըըը, I want to askըըը you somethingըըը (Հայկ, մի բան եմ ուզում հարցնել: Հա, իտալացիները բոլոր բաղաձայնով վերջացող բառերից հետո ը են ավելացնում)
    Օհ, աստվածներ, մի՞թե ամիսներ տևած լռությունից հետո նա վերջապես ցանկություն է հայտնում խոսել իմ հետ, մի կերպ հուզմունքս զսպելով ասում եմ.
    - Yes?
    - The otherըըը day I wasըըը lookingըըը for the panըըը, I couldn't find itըըը. Have you seen it? (Էն օրը թավան էի փնտրում, բայց չկարողացա գտնել, գիտե՞ս որտեղ է
    Վայ ես քո էշ գլուխը թաղեմ, դու էլ, քո գրողի տարած թավան էլ:

    Հա, բայց պատմությունս սրա մասին չէր Ուրեմն, Վինչենցոյի հեռախոսի մեսիջի ձայնը հավի ծղրտոց ա, մի հատ ինձ բացատրեք, էլի, ո՞ր մի նորմալ մարդը ռինգտոնը ծղրտոց կդնի: Անտեր շունն էլ օրը մի հիսուն հատ սմս ա ստանում ու ամեն անգամ էդ ծղրտոցը լսելուց պատկերացնում եմ, որ էդ ձենը Վինչենցոն է հանում: Բայց սա դեռ ամենը չէ, Վինչենցոյի ընկերուհու ձենն էլ ոնց որ շան ձեն լինի ու էդ աղջիկն էնքան անդուր ու գռեհիկ է խոսում, ոնց որ շունը հաչա: Ու երբ որ մեկ մեկ գալիս է մեր տուն ու կողքի սենյակում սկսում ա բարձրաձայն խոսել, անկախ ինձանից իրեն հավասար մտքիս մեջ հաչում եմ. հաֆ-հաֆ, հաֆ, հաֆ-հաֆ-հաֆ: (Ընթացքում էլ Վինչենցոյին մեսիջ է մեկ մեկ գալիս)

    Բայց ամեն դեպքում, ինչ սիրուն բան է կյանքը, ոնց էլ իրար գտել են, մեկը հավ, մյուսը շուն: Սերն աթարին էլ է կպնում, դեռ մի բան էլ ավել

    #kyankygeghetsike #lavitaèbella #bambasank
    I may be paranoid but no android!

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.01.2014), Lílium (15.01.2014), Ruby Rue (16.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Արևհատիկ (16.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Շինարար (15.01.2014), Ուլուանա (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •