User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: v2.0 #ladolcevita

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերենս էլի սկսել եմ մոռանալ... Եթե Ակումբը չլիներ, վիճակս ավելի ավելի վատ կլիներ: Գրառում եմ անում, մեջս հա կասկած ա ընկնում, էս բառը ճի՞շտ եմ գրել, էս նախադասությունը հայերե՞ն ա, թե բառացի անգլերենից եմ թարգմանել: Էն օրն էլ ինքս ինձ բռնացրեցի, որ անգլերեն երազումս իտալերեն եմ քֆրտում:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (22.06.2013), Jarre (28.05.2013), Smokie (29.05.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (28.05.2013), Vardik! (04.01.2014), Նաիրուհի (28.05.2013), Ներսես_AM (28.05.2013), Շինարար (28.05.2013), Ուլուանա (28.05.2013)

  3. #17
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ ակումբցիներից մեկը ինձ ռասիզմի մեջ մեղադրեց: Ես ռասիստ չեմ, ու մինչև հոգուս խորքը վիրավորվեցի էդ խոսքերից: Բայց հիմա ոնց գցում բռնում եմ, ես ռասիստ եմ, բայց ոչ թե սևերին չեմ սիրում, այլ որոշ տեսակի աֆրիկացիների: Բայց ինձ սխալ մի հասկացեք, ոչ բոլոր աֆրիկացիներն են վատը, օրինակ մեր կուրսի եթովպացիները խառնվածքով ոնց որ հայ լինեն, ջիգյարով հավես տպեր են, իսկ մադագասկարցին նույնիսկ արտաքինով աֆրիկացու չի հիշեցնում, ավելի շուտ հնդիկի ու սևի խառնուրդ է: Մյուս աֆրիկացիների մեջ էլ են լավերը հանդիպում, բայց հիմնական մասսան անդուր արարածներ են: Իրենք լինում են երկու տեսակի՝ մեկը մեծամիտ, ինքնահավան, գոռոզ տպեր են, ովքեր առիթը բաց չեն թողնում, որ ցույց տան, որ քեզանից շատ բան գիտեն, բայց իրականում բան չգիտեն, իսկ մյուս տեսակը կլյաուզնիկներն են, ովքեր չգիտես ոնց են եկել հասել էստեղ, ոչ դասի են գալիս, ոչ սովորում են, ոչ պրոյեկտներին են contribute անում, ամեն ինչ copy paste են անում, վերջում էլ երբ որ ցածր գնահատական են ստանում նենց մի հատ վայնասուն են դնում, ոնց որ թե ամբողջ տարին ճռռացել են սովորելով, վերջում ռասիստ դասախոսը ցածր ա նշանակել: Ու ամենացավալին էն ա, որ ես պետք ա հետո 10 տարի վարկ փակեմ, իսկ իրենք սովորելու համար ոչ մի կոպեկ չեն վճարում:

    Էս վերջերս երկրորդ տիպի ոմնը ինձ հարցնում էր, թե MBA-ից հետո դոկտորական պաշտպանելու եմ, թե չէ: Ասի, չէ, ես դրա համար համբերություն ու ներվ չունեմ, ավելի լավ ա աշխատանք գտնեմ, աշխատեմ, բա դու՞: Ասում ա, հա Գերմանիա մի քանի տեղ եմ դիմել, քանի որ աֆրիկացիներին հատուկ կրթաթոշակ են տալիս, գնալու եմ PHD պաշտպանելու: Ողբամ քո նման դոկտորներին...
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), CactuSoul (28.05.2013), erexa (28.05.2013), Freeman (28.05.2013), Smokie (02.06.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (28.05.2013), Valentina (28.05.2013), Vardik! (04.01.2014), Հարդ (31.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ուլուանա (28.05.2013)

  5. #18
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի սիրտս բացել եմ, մի երկու բան էլ ասեմ, դրանց հասցեին:

    Միգուցե ես եմ աննորմալ, բայց Իտալիա գալը իմ համար երազանք էր, էս անտեր երկիրն էնքան սիրուն ա, էնքան տեսնելու բան կա, որ մարդ գործ չունենա ու լիքը փող ունենա, գնա ինչքան տեսնելու բան կա, տեսնի: Բայց էս աֆրիկացիների մեծ մասին դա բնավ չի հետաքրքրում: Մի երկու ամիս առաջ գնացել էինք Պադուա ցուցահանդեսի, ես նախօրոք պլանավորել էի, որ ցուցահանդեսից հետո պիտի գնայի քաղաքը տեսնելու, նույնիսկ իմ համար տուր էի կազմել, թե ինչ պետք ա տեսնեի: Անկապ ցուցահանդես էր, մի ժամում վերջացրեցինք, գնացքի տոմսերն էլ 6 ժամից էր, առաջարկեցի միասին գնանք քաղաքը տեսնելու: Մի երկու հոգի հրաժարվեցին, գնացին կայարան տոմսը փոխելու, մյուսներն էլ, թե հա, Պադուայում Սան Անտոնիոյի եկեղեցին կա, անպայման ուզում ենք էդ եկեղեցին տեսնենք: Գնացինք եկեղեցին տեսանք, շատ հզոր կառույց էր, առաջարկեցի մյուս հայտնի եկեղեցին էլ տեսնել, սրանք սկսեցին չեմուչում անել, բայց երկար համոզելուց հետո, եկան: Հետո պարզեցի, որ աֆրիկացիները բողոքական են ու իրենք կաթոլիկ եկեղեցիներ չեն գնում, իսկ Պադուայի Սան Անտոնիոյի եկեղեցին աշխարհի 8 եկեղեցիներից մեկն ա, որը համարվում է բոլոր դավանանքների եկեղեցի, դրա համար էին ուզում էդտեղ գնալ: Մյուս եկեղեցուց հետո առաջարկեցի գնալ Պադուայի բուսաբանական այգի, որը աշխարհի ամենահին բուսաբանական այգին ա ու Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ա: Սրանք որ իմացան, մուտքը փողով ա (ընդամենը 2 եվրո), մի հատ նենց լացուկոց դրեցին, ոնց որ միլիոն էի ուզում, բայց եկան: Բուսաբանականից հետո էլ ձեռքս չդիմացան, հետ գնացին կայարան:

    Մի ամիս առաջ էլ Մոնտեզարքիո էինք գնացել, գիշերը էնտեղ էինք մնալու: Մոնտեզարքիոն փոքր քաղաք էր, միակ հետաքրքիր վայրը բլրի գլխի ամրոցն էր, որոշեցինք իրիկունը բարձրանալ: Աֆրիկացիները չեկան, մնացին հյուրանոցում, հարբեցին, ուռեցին, երբ որ հետ եկանք, սկսեցին մեր աղջիկներին ձեռք գցել ու անկապ դուրս տալ: Ահավոր կատաղել էինք, բոլորին տարանք սենյակներում փակեցինք, որ համը չհանեին:

    Մեկ էլ սրանք մոլեռանդ հավատացյալներ են, ՖԲ-ում բոլորից unsubscribe եմ եղել, որովհետև վայրյանը մեկ «Հիսուսը սիրում է քեզ, լայքիր, շեյր արա էս նկարը ու քոմենթիր «ամեն»» կարգի ստատուսներ ու նկարներ էին շեյր անում: Մեր խմբում մի հատ սիրիացի կա (մուսուլման), շատ լուրջ ու խելացի մարդ ա, պատերազմի պատճառով ընտանիքով եկել ա Իտալիա: Ինքը իմ ամենամոտ ընկերներիցս մեկն ա: Ուգանդացին կոնֆլիկտ ուներ սիրիացու հետ, պրոյեկտներից մեկի ժամանակ երկուսին նույն թիմ գցեցին ու պատերազմ սկսվեց… Ուգանդացին ամեն օր դասի ժամանակ դիսկուսիաներին պիտի հիշեցներ, որ ինքը քրիստոնյա է, որ ինքը արդար ու ազնիվ մարդ է (մյուսներն էլ թութակի պես նույն բանն էին կրկնում), բայց հենց իր թիմի հետ էր լինում, քիչ էր մնում խեղճ սիրիացուն տռաս հաներ: Էս կոնֆլիկտը էնքան խորացավ, որ սիրացին քիչ էր մնում գնար ռեկտորին բողոքեր, վերջում դասախոսներից մեկը երկուսին կանչեց, իրավիճակը հարթեց:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.05.2013), CactuSoul (29.05.2013), Freeman (28.05.2013), Jarre (28.05.2013), One_Way_Ticket (28.05.2013), Peace (28.05.2013), Smokie (02.06.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (28.05.2013), Valentina (28.05.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (28.05.2013), Դատարկություն (29.05.2013), Հարդ (31.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ուլուանա (28.05.2013)

  7. #19
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Note to self: Այլևս չխմել լիտվացիների, լատվիացիների, ռուսների ու ավստրիացիների հետ, իրենք հաստատ մայրական կաթի փոխարեն սպիրտ են խմել: 6 հոգով մի գիշերվա մեջ դատարկեցինք 6 շիշ սպիտակ գինի, 5 շիշ կարմիր գինի, 3 շիշ շատ հին ավստրիական գինիներ, մի շիշ օղի, մի շիշ տեկիլա, մի շիշ լատվիական բալզամ՝ 45 տոկոս թնդության: Չգիտեմ հետո ոնց եմ գիշերվա հինգին հասել տուն, 3 ժամ քնել ու առավոտյան գնացել ինտերվյուի: Ու զարմանալիորեն ես դեռ կենդանի եմ:

    New Highscore
    3 new achievements unlocked
    New achievement: Chronic Alcoholic
    New achievement: One step closer to death
    New achievement: Gigantic hangover

    Press here to challenge your friends
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), boooooooom (30.05.2013), CactuSoul (30.05.2013), Chilly (30.05.2013), enna (22.06.2013), Freeman (31.05.2013), impression (12.06.2013), One_Way_Ticket (30.05.2013), Ruby Rue (29.05.2013), Sagittarius (31.05.2013), Vardik! (04.01.2014), Հայկօ (30.05.2013), Մինա (31.05.2013), Ռեդ (29.05.2013)

  9. #20
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակասությունների երկիր ա Իտալիան, տղերքն ունքերն են պոկում ու տուշ քսում, իսկ աղջիկները փռչոտ ունքերով առանց մակիյաժ ման են գալիս: Երեկ սխալմամբ բաղնիքի դուռը բացեցի, տեսնեմ flatmate-ս հավեսով ունքերն ա պռճոկում, էդ տեսարանն էնքան անսպասելի էր, որ իրար խառնվեցի, հայերեն «կներես» ասեցի, ափալ-թափալ դուռը փակեցի:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 31.05.2013, 01:04:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2013), CactuSoul (31.05.2013), einnA (31.05.2013), Enigmatic (09.06.2013), enna (22.06.2013), erexa (31.05.2013), impression (06.06.2013), One_Way_Ticket (31.05.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (31.05.2013), Vardik! (04.01.2014), Դավիթ (31.05.2013), Հարդ (31.05.2013), Ձայնալար (31.05.2013), Մինա (31.05.2013), Նաիրուհի (31.05.2013), Շինարար (31.05.2013), Ուլուանա (31.05.2013)

  11. #21
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալացիների մոտ հետաքրքիր լեզվաբանական երևույթ եմ նկատել: Իտալերենում «հ» հնչյուն ընդհանրապես չկա, գրավոր խոսքում եթե բառի մեջ h կա, չի արտասանվում, բայց երբ սրանք սկսում են անգլերեն խոսել, բոլոր ձայնավորով սկսվող բառերից առաջ պարտադիր «հ» են ավելացնում: Էսօր իտալացի ծանոթներիցս մեկից անհասկանալի մեսիջ եմ ստանում մեջն էլ heartquake բառ կար: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ա ասում, սիրային պրոբլեմնե՞ր ունի, որ սիրտը ցնցել են: Դու մի ասա ինքը ոնց earthquake-ը արտասանում ա, տենց էլ գրում ա:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.05.2013), Enigmatic (09.06.2013), enna (22.06.2013), impression (06.06.2013), Ruby Rue (31.05.2013), Smokie (02.06.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (31.05.2013), Vardik! (04.01.2014), Հարդ (31.05.2013), Ձայնալար (31.05.2013), Մինա (31.05.2013), Նաիրուհի (31.05.2013), Շինարար (31.05.2013), Ուլուանա (31.05.2013)

  13. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիպստերական գունավոր շալվարներից խոսք գնաց, մի բան պատմեմ:

    Էս վերջերս զգացի, որ գարդերոբիս պարունակությունը բնավ չի համապատասխանում ստեղի մոդային, որոշեցի գնալ խանութ մի նոր բան առնելու: Մտա H&M, մտածեցի կարելի ա նոր ջինս առնել (չնայած ունեցածս ջինսերի կեսը երևի մի անգամ եմ հագել), պարզվեց ջինսերը խցկել են խանութի մի անփառունակ անկյուն, որովհետև հիմիկվա մոդան նեղ գունավոր շալվարներն ու շորթերն են, ընդ որում ինչքան գույնը վառվռուն՝ էդքան ավելի մոդայիկ: Բան ու գործս ինչ, որոշեցի դրանցից փորձել, միգուցե դուրս գա, առնեմ: Շոր առնելն էլ ինձ համար տանջանք ա, եթե ընտրությունս մեկից ավելի ա, ոչ մի կերպ չեմ կարողանում կողմնորոշվեմ, թե որն ա ավելի շատ դուրս գալիս: Որոշեցի երկու չեզոք գույն փորձել, մուգ կապույտն ու մոխրագույնը վերցրեցի, մտա հանդերձարան, փորձեցի, երկուսն էլ դուրս եկան: Որոշեցի էլ ավելի համարձակ գույներ փորձել, շագանակագույնը, կանաչն ու մանուշակագույնը փորձեցի, ավելի շատ դուրս եկան: Մի 10 րոպե կանգնել եմ շալվարների դեմը չեմ կարողանում կողմնորոշվել, թե որ գույնն ա ավելի լավը, խանութի աշխատողն էլ արդեն թարս էր վրես նայում, թե առնում ես, առ, թե չէ ռադդ քաշի: Ստիպված աչքերս փակեցի, ու մատս դրեցի առաջին պատահական շալվարի վրա: Պայծառ դեղին գույն էր, առանց փորձելու իմ չափսը գտա, վճարեցի ու եկա տուն:

    Տանը դեղին շալվարս փորձեցի ու... լավ, ինչո՞վս էի մտածում, որ էս անկապ գույնը առա, ոչ սազում ա, ոչ համապատասխան կոշիկ ունեմ հետը հագնելու, ոչ մայկա, ոչ էլ վերնաշապիկ: Էդ անտեր շալվարը երկու շաբաթ պահարանում կախված մնաց, մինչև հետ տարա խանութ, բորդոյի հետ փոխանակեցի:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.05.2013), Enigmatic (09.06.2013), enna (22.06.2013), erexa (01.06.2013), StrangeLittleGirl (31.05.2013), Valentina (31.05.2013), Vardik! (04.01.2014), Դատարկություն (31.05.2013), Հարդ (31.05.2013), Մինա (31.05.2013)

  15. #23
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ ինչքան նագլի պիտի լինի, որ համալսարանում հրաժեշտի քեֆի ժամանակ պլան ծխի ու առաջարկի կողքը կանգնած դասախոսին մուխ քաշել Դասախոսն էլ հրաժարվի, թե ես շատ ծեր եմ ըտենց բաների համար
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.06.2013), enna (22.06.2013), impression (06.06.2013), Smokie (06.06.2013), StrangeLittleGirl (06.06.2013), Մինա (25.07.2013)

  17. #24
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուպերմարկետում արդեն 2 շաբաթ ա ծիրան են ծախում, մանր, հազիվ մի քիչ դեղնած, էն որ Հայաստանում դրանցից սեզոնին կիլոն 50 դրամից էլ էժան կարաս առնես: Սկզբում մի կիլոն 8 եվրո էր, հետո քիչ քիչ իջեցրեցին, էսօր տեսա 99 ցենտ էր: Իսկ ես ամեն անգամ կողքով արհարմարհական անցնում եմ, թե դուք ինչ գիտեք ծիրանն ինչ ա: Մեռնեմ 1 եվրո չեմ տա ձեր խոտ ծիրաններին:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2013), CactuSoul (07.06.2013), enna (22.06.2013), Smokie (06.06.2013), Srtik (06.06.2013), Valentina (06.06.2013), Vardik! (04.01.2014), Հարդ (06.06.2013), Մինա (25.07.2013), Վոլտերա (06.06.2013)

  19. #25
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին օրվանից սենյակս դուրս եկավ, անմիջապես զգացի, որ իմն էր: Նախ շատ մեծ ա ու լուսավոր, տան ամենամեծ ննջասենյակն է, ու հետո իմացա, որ մյուս տնվորների հետ համեմատ իմ սենյակի վարձը բավականին թանկ է: Ու շատ հարմարավետ է, ինչքան փորձում եմ թափթփել, «տնավարի» ապրել, միևնույնն է տարօրինակորեն մաքուր ու լենուբոլ է մնում: Գարնանը եղբայրս եկավ մոտս 2 ամիս ապրելու, սենյակումս մի հատ էլ մահճակալ դրեցինք ու սենյակս դարձավ դժոխք: Բացարձակապես հնարավոր չէր լինում դաս անել, պարապել ու աշխատել, անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն էր, առավոտ 7-ին արթնանում էի, որ տնից փախնեի, դրսում մի տեղ նստեի, կարողանայի մի բան անել: Եղբորս գնալուց հետո սենյակս էլի իմ տիրույթը դարձավ, աշխատունակությունս բարձրացավ, տրամադրությունս էլ հետը: Մի քանի օր է՝ ընկերներիցս մեկը մի քանի օրով մոտս է տեղափոխվել, մինչև Միլանում տուն ճարի: Լավ տղա է, համ էլ հոյակապ խոհարար է, էս օրերին ինչքան հայկական ճաշատեսակ վերջին 9 ամիսների ընթացքում չէի կերել, կերա: Բայց սենյակս էլի սկսել ա ճնշել ինձ, թարսի պես էլ ամբողջ օրը գործ չունեմ անելու, որ տնից փախնեմ:

    Ամբողջ օրը մի բան եմ մտածում, թե երբ ա վերջապես գնալու, իմ թագավորությունն էլի մենակ իմը դառնա: Էգոիստ մեռնում եմ:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.06.2013), enna (22.06.2013), erexa (07.06.2013), impression (12.06.2013), ivy (07.06.2013), One_Way_Ticket (07.06.2013), Smokie (07.06.2013), Srtik (07.06.2013), StrangeLittleGirl (07.06.2013), Valentina (07.06.2013), Vardik! (04.01.2014), Մինա (25.07.2013), Վոլտերա (07.06.2013)

  21. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալիա գալուցս առաջ մի հատ checklist էի պատրաստել, թե ուր պիտի պարտադիր այցելեի: Որոտ ու կայծակ, հուր ու սառույց, գահերի խաղ, ուզում էր աշխարհը շուռ գար, պիտի անպայման գնայի Ֆլորենցիա, Վենետիկ, Հռոմ ու Սիենա: Ու էս չորս քաղաքից հետո նոր կորոշեի, թե էլ ուր կարելի է այցելել: Դե պլանավորելու վատն էն ա, որ վերջում մեկ ա պլաններդ ձախողվում են: Էդ չորս քաղաքից մենակ Ֆլորենցիան տեսա (ու սիրահարվեցի) ու Վենետիկը, որը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով գրեթե չտեսնելու հաշիվ էր: Մեկ էլ Հռոմի օդանավակայանն ու կայարանը Փոխարենը ուրիշ հետաքրքիր քաղաքներ գնացի, որոնք անսպասելիորեն շատ ավելի լավը դուրս եկան, քան պատկերացնում էի, օրինակ՝ Նեապոլը, որտեղ դեմ չէի լինի նույնիսկ ապրել:

    Ու էս տարվա ընթացքում փողերս ալկոհոլի, դիսկոների ու այլ պիղծ ու զազրելի բաների վրա ծախսեցի ու հիմա, երբ որ ունեմ լիքը ազատ ժամանակ, բայց համեստ ֆինանսական միջոցներ, սրտիս իրոք դարդ եղավ, որ պլանս չեմ կարողանա կատարել, կամ պիտի մենակ Սիենան տեսնեմ, կամ էլ Հռոմը: Քանի որ Հռոմ հասնելն ավելի հեշտ ա, քան Սիենա, որի համար պիտի 3 գնացք փոխեմ, սրտի կսկիծով որոշեցի Հռոմ գնալ: Էս մի քանի օրը նստած Հռոմում հոստելներ էի ման գալիս, գնացքի էժան տոմսեր էի փնտրում, itinerary էի գծում, մեկ էլ ՖԲ-ում ընկերներիցս մեկից մեսիջ ստացա: Ինքն ինձ մի քանի ամիս առաջ էր Ֆեյսբուքում գտել, հայ ուսանող ա, Ֆլորենցիայում ա ապրում ու ռեստավրացիա է սովորում, ու ես հա խոստանում եմ գնալ Ֆլորենցիա իրեն տեսնելու, ինքն էլ խոստանում ա գալ Բոլոնյա ինձ տեսնելու, ու քանի որ երկուսս էլ խիստ զբաղված էինք, իրար էդպես էլ չկարողացանք տեսնել: Գրել ա, թե մի ամսից Հայաստան է վերադառնալու, վերջապես խոստումս չե՞մ ուզում կատարել: Ես էլ չեմուչում եմ անում, չեմ ուզում ասել, որ Հռոմ եմ պատրաստվում գնալ, մեկ էլ գրում ա, թե շաբաթ օրվա համար Սիենայի ավտոբուսի տոմս ունի, ինքն էլ ուրիշ քաղաք պիտի գնա, կարա էդ տոմսը ինձ կտրամադրի: Գիշերն էլ իր տանը կմնամ ու կիրակի օրը Ֆլորենցիան ցույց կտա: Գրողը տանի, առանց մի վայրկյան մտածելու մտա Հռոմի բոլոր booking-ներս cancel արեցի, ինչ Հռոմ, ինչ բան, Սիենան թողած ով ա գժվել Հռոմ գնալ

    Գժական ուիքենդ ա սպասվում, արվեստախառն ու միջնադարյան

    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (22.06.2013), Smokie (12.06.2013), Vardik! (04.01.2014), Անվերնագիր (12.06.2013)

  23. #27
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ գիժ իտալացիներին: Արեցցոյում ուզում էի նկարվել, մի տղամարդու խնդրեցի, որ այգու սիրուն ֆոնին ինձ նկարի: Կամերան վերցրեց մի քանի րոպե ֆոկուս էր բռնում, կադր էր հարմարացնում, վերջին պահին, երբ պիտի նկարեր, շուռ եկավ, կողքի նստարանին նստած երկու սիրուն աղջիկներին նկարեց ու կամերան հետ տվեց, թե «կներես, ես մենակ սիրուն բաներ եմ կարողանում նկարել»

    Լուկկայում երկու ժամով հեծանիվ էի ուզում վարձել, որ քաղաքի միջնադարյան պարսպի վրա քշեի: Աշխատողին հարցրեցի ժամը քանիսի՞ն պետք ա հետ բերեմ, ասում ա, դե մենք մինչև 6:30 աշխատում ենք, երբ ուզում ես, բեր: Ասեցի, դե որ էդպես է, երկու ժամի փոխարեն մի ժամ գրի: Ծիծաղեց, բայց ժամը չփոխեց: Երեք ժամից ավել քշելուց հետո հեծանիվը ետ բերեցի, աշխատողը փոխվել էր, ուրիշ տղա էր կանգնած, երկու ժամվա փող տվեցի, կեսը հետ տվեց, թե դու մի ժամ ես քշել: Ասում եմ, չէ, դեռ մի բան էլ մի ժամ ուշ եմ հետ բերել: Ասում ա, հեչ չես կանգնե՞լ, հանգստացել, ես գիտեմ, որ դու ընդամենը մի ժամ ես քշել, մի ժամվա փող պիտի տաս
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.06.2013), boooooooom (19.06.2013), enna (22.06.2013), Peace (20.06.2013), Ripsim (19.06.2013), Smokie (19.06.2013), Vardik! (04.01.2014), ԱնԱիդա (07.07.2013), Արէա (20.06.2013), Մինա (25.07.2013), Վոլտերա (19.06.2013)

  25. #28
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [արվեստագետ mode on]

    Ես մանկուց Լեոնարդոյի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Դյուրերի հետ եմ մեծացել: Էն հին սովետական ալբոմ գրքերը հիշու՞մ եք, մեծ ու ծանր, հաստ ու փայլուն թերթերով: Դյուրերին պաշտում էի, Միքելանջելոյի գիրքն էնքան էի վերընթերցել, որ եթե գնամ Սիքստինյան կապելլա, առանց գիդի կասեմ, թե ով ով է ու ինչ է խորհրդանշում: Երբ հարցնում էին, թե ամենասիրածդ նկարիչն ով էր, առանց մտածելու ասում էի Ռաֆայելը: Բայց Բոտիչելլիին չէի սիրում, չէի հասկանում, թե Բոտիչելլիի հանճարը որն է: Իր նկարների փոքր ինչ ձգված դեմքերն ինձ մոտ ասոցիացվում էին միջակության հետ ու երբ Բոտիչելլիի նկարները համեմատում էի Ռաֆայելի, Լեոնարդոյի կամ Միքելանջելոյի կատարելության հետ չէի հասկանում, թե Բոտիչելլիի մեջ ինչ հանճարեղ բան էին գտնում: Դեբիլ երեխա էի մի խոսքով, արվեստից բան չէի հասկանում, չգիտեի Վերածննդի դարաշրջանների մասին, որ Բոտիչելլին վաղ վերածնունդ էր, իսկ մյուսները ուշ վերածնունդ, ու եթե ինքը չլիներ, մենք հիմա ոչ Ռաֆայել կունենայինք, ոչ Լեոնարդո, ոչ Միքելանջելո: Հետո երբ մեծացա, նոր հասկացա, թե ինչ մեծություն է ինքը:

    Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում 6 ժամից ավել անցկացրինք, ընկերոջս հետ էի գնացել: Ինքը արվեստագետ ա, ու Վերածննդի մեծ գիտակ: Ամեն կարևոր նկարի մոտ մի քանի րոպե կանգնում էինք ու ինքը էնպիսի բաներ էր պատմում էդ նկարների մասին, որ ոչ մի գրքում էդ տեղեկությունները չես գտնի: Վերջում երբ պետք է դուրս գայինք պատկերասրահից, Դավիթին ասեցի, որ հետ գնանք, ամբողջ շենքով մեկ հետ ենք վազել, ընթացքում Ռեմբրանդտի, Ռուբենսի, Բոսխի, Կարավաջջոյի, Տիցիանի, Լեոնարդոյի, Ռաֆայելի սրահների միջով էինք անցնում, ես նույնիսկ չուզեցի երկրորդ անգամ իրենց նկարներին նայել, որովհետև մենակ Բոտիչելլին էր ինձ հետ կանչում: Բոտտիչելլիի սրահում կես ժամ մնացինք, մի պատին Վեներայի ծնունդն էր կախած, մյուսին՝ Գարնան Ալեգորիան:

    Գարնան Ալեգորիայում ձախում Մերկուրին է, ով կադուցեյով հեռու է քշում ամպերը: Կողքին թափանցիկ զգեստներով երեք գրացիաներն են, ձեռք ձեռքի տված պարում են, իսկ վերևում կույր Ամուրը սիրո նետը ուղղել է նրանցից մեկի վրա: Կենտրոնում Վեներան է, կողքին՝ ծաղիկներով պատված Ֆլորան, ով գրկից վարդեր է թափում գետնին: Ֆլորայի կողքին Խլոյան է՝ բնության նիմֆը, ում բերանից ծաղիկները դուրս են գալիս ու պատում Ֆլորայի մարմինը: Ու վերջում կապույտ գույնի Զեֆիրոսն է, ով փորձում է առևանգել Խլոյային: Վերևում նարինջի ծառերն են, նարինջները Մեդիչիների խորհրդանիշն է: Իսկ ներքևում ֆիգուրների ոտքերի տակ ծաղիկներ են, ընդ որում պարզել են, որ Բոտիչելլին մոտ 500 տարբեր ծաղիկների ու բույսերի տեսակ է նկարել այս նկարում: Նկարում բոլոր կանայք հղի են, ասում են Բոտիչելլին նախընտրել է նկարել 3 ամսեկան հղիներին, որովհետև իրենց մաշկը սպիտակ է:

    Իմ համար սա աշխարհի ամենահանճարեղ նկարն է, իսկ Բոտիչելլին հենց Վերածնունդն է: Ու Բոտիչելլիից հետո նոր գալիս են մնացած բոլոր հանճարները:

    La Primavera/Գարնան ալեգորիա, Սանդրո Բոտիչելլի, 1482թ: (սեղմեք մեծացնելու համար)



    Հաջորդ օրը Դավիթն ինձ տարավ Ֆլորենցիայի Օնյիսանտի եկեղեցի, որտեղ Բոտիչելլիի գերեզմանն էր: Մարդիկ տարբեր լեզուներով փոքրիկ նամակներ էին թողել Մաեստրոյին, մի քանիսը կարդացի ու ուրախացա: Շնորհակալ եմ, Մաեստրո:

    Վեներայի ծնունդը, Սանդրո Բոտիչելլի, 1486թ: (սեղմեք մեծացնելու համար)



    [/արվեստագետ mode off]
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 19.06.2013, 18:11:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (22.06.2013), Ripsim (19.06.2013), Smokie (20.06.2013), Vardik! (04.01.2014), Շինարար (19.06.2013), Վոլտերա (30.06.2013)

  27. #29
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են, ամենադժվար բանը ինքդ քեզ ճանաչելն է ու մինչև մեկ ուրիշը քո էությունը չճանաչի, դու ինքդ քեզ երբեք չես կարողանա տեսնել: Ես ինձ ուրիշի աչքերով տեսա, հանգստացա ու հաշտվեցի ինքս ինձ հետ: Միգուցե պատճառն այն էր, որ մի քանի օր հինավուրց եկեղեցու խորանի վերևում գտնվող փոքրիկ սենյակում եմ քնել ու ինչ-որ միստիկ բան կար դրա:

    Հնարավոր է, որ ես սխալ եմ ու աստված իրոք կա ու իմ տեղը դժոխքում ապահովված է, բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, որովհետև գտել եմ ինքս ինձ ու սա կյանքը շարունակելու նոր ուժ է ինձ տալիս:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 19.06.2013, 19:47:
    I may be paranoid but no android!

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (22.06.2013), erexa (21.06.2013), Smokie (20.06.2013), Vardik! (04.01.2014), Մինա (25.07.2013)

  29. #30
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարորդս ասում ա Նեապոլում տաքսիստները սպիտակ մայկաների վրա սև գիծ են նկարում, որ ամրագոտի չգցեն ։D

    Sent from my Nexus S using Tapatalk 4 Beta
    I may be paranoid but no android!

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.06.2013), Stranger_Friend (23.06.2013), Vardik! (04.01.2014), Մինա (25.07.2013), Վոլտերա (30.06.2013)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •