Եթե ձեզ թվում է, որ իմ Բլրակը մշտական լռության մեջ է, ապա սխալվում եքՉհաշված անձրևի, ձյան, կարկուտի, երբեմն էլ կայծակի ձայները, ինչպես նաև Հնգյակիս ու իմ բախումներից առաջացած աղմուկը, գայլերի ոռնոցն ու կատուների մլավոցը, չղջիկների թևերի ձայներն ու բուերի կատակները, դե էլ չասեմ Վոլտերայի ճվճվոցները, իմ Բլրակում հնչում է երաժշտություն: Իսկական հրաշք երաժշտություն
Եթե Վոլտերայի ու բվերի աղմուկն ինձնից կախված չեն, ապա Բլրակիս երաժշտությունը միշտ ես եմ որոշում: Անգամ Վոլտերան իրավունք չունի իմ փոխարեն որոշելու դա: Ինքը միայն կարող է խորհուրդ տալ կամ լավագույն դեպքում իր կարծիքը հայտնել:
Այ իսկ մնացածն ինձնից ա կախված:
Բլրակիս երաժշտությունըըը
ԼակրիմոսաաԻսկական սեր: Վերջերս Բլրակում միայն դա ենք լսում: Լսում ենք ու իրար են սիրահարվում: Ես ու Բլրակը
Ինչ սիրուն զույգ կստացվեր մեզնից: Ափսոս, էդ զզվանք Վոլտերայինն ա հիմա Բլրակը
Բայց ոչինչ, հլը թող սպասի
![]()
Էջանիշներ