Սաղ լավ ես ասում, բայց ես չեմ համոզվում
Հոպար, էս BB-ն դուրս եկել ա, բայց մեկա հիացած չեմ։ Ու հեչ համեմատելու չի կողքի սերալների հետ։ Վիկինգն ու Վեսթվոռլդը լեգենդ ու ֆանտաստիկա են - ինչքան ուզում ես երևակայությանդ զոռ տուր, կարաս նույնիսկ աբսուրդի հասցնես։ Բայց էս կինոն լրիվ յանի իրական կյանքն ա էլի, ու ենթադրում եմ, որ պիտի իրականությանն ավելի մոտ լինի։ Ինձ մի ճնշեք, ես վատ բան իրա մասին չեմ ասում, ես ծերից ծեր նայել եմ, ու շատ արագ, բայց տենց հիացական հեյ-ջան չեմ կարա ասեմ։
BB-ն անգույն կինոյա, լրիվ մոխրագույն, կամ ավելի շուտ անապատի ավազի գույն։ Այսինքն, իրա նպատակը էն չի, որ քեզ հիացնի տեսարաններով, գմփունով, գրաֆիկայով։ Հետևապես ինքը պիտի ուրիշ բան տա - սուր սյուժե, որը պիտի բացերից գրեթե զուրկ լինի։
Իսկ կողքի սերիալը, քեզ, among other things, նաև առաջարկում ա տեսարաններ, սիրունություն, լիքը դեմքեր, խառը ռակուրսներ, ու ինքը կարա սյուժեում մի քիչ թերանա, մի քանի տեղ էլ լյապեր ունենա, ու մեկա մնա գրավիչ։
Կարճ կապեմ - BB-ն նայել եմ, բայց երկրորդ անգամ չեմ նայի։ Վիկինգն ու էս Վեսթվոռլդը կարող ա մի անգամ էլ նայեմ։ Իմ համար լավ կինոյի/սերիալի չափանիշներից մեկը, կասեի նույնիսկ գլխավորը, երկրորդ անգամ նայելու ցանկությունն ա։
Էջանիշներ