Breaking Bad-ն իմ նայած սերիալներից ամենասիրելին ա դեռ: Սա պատմություն է քիմիայի ուսուցչի մասին, ով համեստ եկամուտ ունի, տունը կրեդիտով են վերցրել, որդին հաշմանդամ է, իսկ կինը պատրաստվում է երկրորդ երեխան ունենալ: Այս ամենով հանդերձ գլխավոր հերոսը, նույն ինքը քիմիայի ուսուցիչը, նույն ինքը Ուոլթր Ուայթը մեկ էլ հանկարծ պարզում է, որ ինքը քաղցկեղ ունի, ու ամենայն հավանականությամբ շուտով մեռնելու է: Բուժումն էնքան թանկ է, որ անգամ երազել չի կարող դրա մասին: Սակայն Ուոլթը չի հանձնվում: Նա ոտով-գլխով մտնում է նարկոբիզնեսի մեջ: Հայտնագործում է մետամֆիտամին ստանալու նոր եղանակ, որով էլ դուրս է գալիս սև շուկա:
Ֆիլմն ահավոր հետաքրքիր ու դինամիկ է նկարված, ամենաշատը ինձ դուր են գալիս էն պահերը, երբ Ուոլթին արդեն բռնելու են, էլ արդեն անհնար է կասկածներն իր վրայից հանելը /մանավանդ որ թմրադեղերի դեմ պայքարի բաժնում աշխատում է Ուոլթի քենու ամուսինը ու հենց նա է ընկած Ուոլթի հետևից ողջ ֆիլմի ընթացքում/, բայց ամեն անգամ իր ճկուն խելքի ու խորամանկության շնորհիվ նա կարողանում է խուսափել թե բռնվելուց, թե մահից: Իհարկե, ոչ միշտ է հաջողվում բոլորին խաբել:
Շատ կլանող սյուժե ունի, շատ սիրուն ա նկարված. բա միջի սիրուն տղեն՝ Ջեսսի՜ն.... ախ Ջեսսի, Ջեսսի, իրականում քո խաթր եմ նայել սերիալը
Մի խոսքով, եթե նայել եք կամ որոշեք նայել, էկեք ստեղ կիսվենք տպավորություններով:
Մինչև հիմա եղած սեզոնների քանակը՝ 5, կարծում եմ, որ մնացել է ընդամենը ութ սերիա, որ ավարտվի ֆիլմը: Դա էլ կլինի այս օգոստոսին:
նկարահանումները սկսվել են 2008-ից:
IMDB վարկանիշը՝ 9,4
Էջանիշներ