15 Million Merits–ը թույն էր։
ՈՒ ամեաահավորը գիտե՞ք ինչն ա։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Որ էդ էպիզոդի մեջի սև տղեն, որ ապակին վզին պահած ազդեցիկ ելույթ ա ունենում համակարգի դեմ, էն մասին, որ բոլորը ուղեղները լվացած մաս–մեդիա/entertainment են կուլ տալիս ու ոչ մի բնական բան չկա շուրջ բոլորը, ու բոլորը ասում են դզեց, էս ինչ թույն բաներ ա ասում բան, ու էդ իրա խոսելը արդյունքում հերթական entertainment–ի ա վերածվում։
ՈՒ էդ սև տղեն հենց Black Mirror–ն էր։ Մենք բոլորս կլանված նայում ենք, ասում ենք․ «վերջն ա, էս ինչ թույն քննադատություն ա բան», բայց արդյունքում ոչինչ չենք փոխում մեր կյանքում, ու Black Mirror–ը ընդամենը բազմաթիվ սերիալների ու մեդիա entertainment–ի մաս ա, որի վրա մենք բոլորս ուղղեղներս անջատած նստած ենք։ Գնում ենք գործի պեդալ ենք պտտում, հետո գալիս ենք տուն պոռնո նայելու, մեկումեջ էլ Black Mirror ենք նայում մեզ շողոքորթելու համար, թե բարձր ինտելեկտուալ ենք ու ջոգում ենք սաղ։
Էջանիշներ