Առաջին սեզոնի առաջին երկու էպիզոդները նայեցի։
Առաջին էպիզոդը ահագին ազդեցիկ էր ու հասկանում եմ որ դրա գլխավոր մեսիջը ուրիշ էր, բայց չդզեց որտև հենց սկզբից էլ իմ համար ակնհայտ էր, որ խոզի հետ սեքս անել համաձայնվելը ամենասխալ բանն ա։
Նախ, որովհետև մարդու արժանապատվությունը շատ ավելի թանկ ա, քան որևէ մեկի կյանքը։ Հետո՞ ինչ որ «պրինցեսան» ա նժարին։ Էդ պրինցեսայի կյանքը ինչի՞ պիտի ավելի թանկ լինի, քան ցանկացած ուրիշի կյանքը։ Մի խոսքով էդ գնահատականը, որ կինոյում ներկայացվում էր որպես լրիվ բնական բան ու ոչ մեկ հարցականի տակ չի էլ դնում, արդեն զզվելի խոզություն էր‎։
Երկրորդն էլ, տեռորիստի պահանջը կատարելը ամենահիմար բանն ա, որ կարելի ա անել։ Զահլա չկա խորանալու, բայց էդ դասագրքային ճշմարտություն ա։