Էս սերիալի մասին մի շաբաթ առաջ իմացա, ընդամենը երկու սեզոն է, ամեն սեզոնում երեք սերիա: Սերիաները, դերասանները, իրադարձությունները մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն: Միակ ընդհանրությունը սերիալի ուղղվածությունն է՝ նորագույն տեխնոլոգիաներ, ցանկացած ինֆորմացիայի հասանելիություն, մասս մեդիա, ու էդ ամենի մեջ մարդու դերն ու նշանակությունը: Շատ հավես գործ են արել իմ կարծիքով, մի շնչով նայվում է, բայց հոգեբանորեն ահագին ծանր է ազդում: 2012-ին Էմմի մրցանակաբաշխությանը շահել է լավագույն մինի սերիալ անվանակարգում: IMDB վարկանիշը՝ 8,5:
Էջանիշներ