User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
27. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Վարունգներ»- Էրիկ Իսահակյան

    3 11.11%
  • 2–րդ տարբերակ. «Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)»- Արեն Մակարյան

    2 7.41%
  • 3–րդ տարբերակ. «ՎերաԴԱՐՁներ»- Ռուզան Ազիզյան

    11 40.74%
  • 4–րդ տարբերակ. «ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ»- Անուշ Մարգարյան

    2 7.41%
  • 5–րդ տարբերակ. « Դեպի լուսին»- Այբ

    4 14.81%
  • 6–րդ տարբերակ. «ԱՆՎԵՐՆԱԳԻՐ»- Տաթևիկ Մովսիսյան

    1 3.70%
  • 7–րդ տարբերակ. «Փրկության կործանում»- Աննա Գաբրիելյան

    3 11.11%
  • 8–րդ տարբերակ. « Մի փոքր երջանկություն»- Եվա Պողոսյան

    1 3.70%
  • 9–րդ տարբերակ. «Ամարիլիս»- Lisbeth

    9 33.33%
  • 10–րդ տարբերակ. «Ֆագո»- Ruby Rue

    9 33.33%
  • 11–րդ տարբերակ. «Անտառում»- Գալաթեա

    10 37.04%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 472 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 5. «Հոգեբանական թրիլլեր» (քվեարկություն և քննարկում)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավաքածու մրցույթ – 5. «Հոգեբանական թրիլլեր» (քվեարկություն և քննարկում)

    Քվեարկության պայմանները

    Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «N–րդ տարբերակ. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    Քվեարկությունը տևելու է 7 օր,
    Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու,
    Քվեարկության 7 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն: Ինքնաբացահայտվող հեղինակի ստեղծագործությունը չի հեռացվի մրցույթից, սակայն այդ ստեղծագործության օգտին տրված ձայների 50 տոկոսը կհամարվի չեղյալ:
    Քվեարկությունը բազմակի է. յուրաքանչյուրը կարող է ընտրել մեկից ավել տարբերակներ,
    Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    7 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:


    Ուշադրություն

    Այսուհետև ակումբում քվեարկել կարող են միայն այն մարդիկ, ովքեր
    ա) գրանցվել են քվեարկությունից առնվազն 10 օր առաջ
    բ) կատարել են 15–ից ոչ պակաս գրառում
    գ) ունեն 15–ից ոչ պակաս վարկանիշ։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (01.06.2013), Stranger_Friend (31.05.2013), Հայկօ (03.06.2013), Վոլտերա (31.05.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1-ին տարբերակ

    Վարունգներ



    Երկուսս էլ խոստովանեցինք, որ սիրում ենք իրար: Առաջինը ես խոսեցի: Հեռվից եկա: Երկար- բարակ ճառ կարդացի մարդկային անարդարությունների մասին, սկսեցի բողոքել ֆինանսական վիճակիցս, հետո պատմեցի տարիներ առաջ Նորվեգիա կատարած ճամփորդությանս մասին, կարդացի ֆիզիկայիս թեզը: Նա ինձ լսում էր: Սկզբից հետաքրքրությամբ, իսկ ավելի ուշ արդեն կարոտով սպասում էր, թե երբ եմ վերջացնելու: Ես տեքստս ամփոփեցի պրոտոնների մասին ձանձրալի մի հոդվածով ու ավարտեցի սրտաճմլիկ ելույթով, որի բովանդակաթյունն այն էր, որ ես նրան սիրում եմ, ու թեև մի քանի օր է ինչ իրար գիտենք, բայց նա հասցրել է գրավել երազներիս ասպետի դերը, ու որ պաշտում եմ իր ձայնն ու մաշկը: Հետո ավելացրեցի, որ գեղեցիկ մարմին ունի, չնայած նրան երբեք մերկ չէի տեսել: Վերջում էլ խոստացա, որ դա այդպես չի մնա և մենք մի օր անպայման կտրվենք իրար մոտակա հյուրանոցներից մեկում: Հանգիստ շունչ քաշեց: Կարմրեց-ամաչեց, բայց խոստովանեց, որ միշտ ցանկացել է ինձ ու որ խելագարվում է ինձ համար: Երկուսս էլ գոհ էինք: Այդ օրը թեթևակի համբուրվեցին ու ցրվեցինք տներով:

    ***


    Սիրում էինք իրար: Իրարից պոկ չէինք գալիս: Միասին գնում էինք դասի, հետո թափառում էինք մոտակա այգում: Մեզ խուլիգանների պես էինք պահում: Փողոցում գարեջուր էինք խմում, համբուրվում էինք, քարերով հարվածում էինք շենքի ապակիներին ու փախնում էինք: Ամբողջ փողոցով մեկ մեր ձայներն էին լսվում: Թքում էինք ու բարձր ծիծաղում: Քաշվում էինք մի անկյուն ու սկսում էինք իրար հոշոտել: Այնպես, որ մարդիկ վախենում էին այդ կողմ գալ: Երեկոյան բարձերով կռիվ-կռիվ էինք խաղում: Փչացնում էինք ու ջարդում, հետո բարձր ծիծաղում էինք, միացնում էինք բարձր երաժշտություն ու մթության մեջ պարում էինք: Թքած ունեինք հարևանների վրա, թքած ունեինք մարդկանց վրա… Հիշում եմ, ոնց էինք առանձնացրել Մարկեսի բոլոր բաց տեսարաններն ու քնելուց առաջ կարդում էինք դրանք: Հետո, մեր ուզածին հասնելով տրվում էինք իրար ու ամբողջ գիշեր մեր ձայները չէին կտրվում:
    Քնում էինք մթության մեջ: Ես հաճույքից փակում էի աչքերս: Ամբողջ մկաններս կծկվում էին, բայց ծպտուն չէի հանում: Իսկ իր նվնվոցն ուղեղս ցավեցնում էր: Իրեն խնդրում էի ձայն չհանել: Չէր ստացվում:
    Կարծես դերերով փոխված լինեինք. Ես տղայի դերում էի, նա՝ աղջկա:
    Սիրում էի իր կազմվածքը, նուրբ դիմագծերը: Հենց իրեն էի նայում, ինձ չէի կարողանում զսպել… Մի փոքր կաղալով էր քայլում: Բայց ես պաշտում էի իր այդ քայլվածքը:

    ***


    Մսակեր էի: Տանել չէի կարողանում բանջարեղեն: Հատկապես վարունգ: Իսկ ինքն ընդհակառակը՝ բանջարեղեին գիժ էր: Գիշերներն իրար հետ անցկացնելիս վարունգի հոտ էի առնում: Չէի հասկանում, թե որտեղից է: Ասես իր մաշկի մեջ ներծծված լիներ: Ասես վարունգներն էին ինձ հաճույք պատճառողը և ոչ թե ինքը:

    ***


    -Սիրու՞մ ես ինձ
    - Հա. Հա սիրում եմ
    - Չէ խաբում ես
    - Հա, խաբում եմ, զզվելիի մեկն ես: Ատում եմ նվնվոցներդ:
    - Էէէ, չեմ կարողանում
    - Դե գիտեք ինչ, ինքս էլ վունդերկինդ չեմ
    - Ախր զսպել էդ գործում՝ անիմաստ բան է
    - Վարունգներդ վկա
    - Սիրու՞մ ես ինձ
    - Մի գժվեցրու, ասացի սիրում եմ
    - Ուրեմն վարունգ կեր
    - Հեռու տար էդ անտերը, ասել եմ՝ տանել չեմ կարողանում բանջարեղենդ
    - Ես էլ քո կամակորությունը
    - Ինչ եք ասում
    - Գնա, ու էլ հետս չխոսես
    - Ինքդ գնա, թուլամորթ մամայի բալա, վարունգ ուտող կանաչ լպրծուն արարած, զզվում եմ քեզնից, գնա գրողի ծոցը
    - Չէ, գրողի ծոցը չեմ ուզում, քեզ եմ ուզում…




    Մի օր սենյակում նստած ֆիզիկայիս խնդիրներ էի լուծում: Գլուխս ուժեղ ցավում էր: Առավոտվանից էդ գործի վրա էի: Մյուս սենյակում էր: Բարձր երաժշտություն էր լսում: Գոռացի դրա ձայնը կտրիր, գործ եմ անում: Չլսեց: Հետո հայհոյեցի: Անթարթ նայում էի թվերին ու ոչինչ չէի հասկանում: Գլխովս հազար ու մի բան էր անցնում: Աչքիս առաջ էին գալիս մեր արարքները, ոստիկանների ձեռքն ընկնելը, ոնց էինք համբուրվում, մեր առաջին հանդիպումը, Մարկեսի փչացած տողերը, գիշերները: Գլուխս պտտվում էր: Աչքիս առաջ տեսնում էի, ոնց էինք անկողինը շարժում, մեր անիմաստ տնքոցները, մութը, վարունգների հոտը: Ինչի համար էր մթությունը: Ինչի համար էին վարունգները: Ուղեղս մթագնել էր: Ոչինչ չէի կարողանում հասկանալ: Ու մեկ էլ հանկարծակի այնպես ուժեղ…
    Ես վեր թռա: Կանչեցի իրեն: Եկավ: Ասեց ինչի ես ձենդ գլուխդ գցել: Հրամայեցի հանվել: Չհասկացավ: Նորից կրկնեցի ասածս: Գոտկատեղից վերև հանվեց: Պահանջեցի, որ ներքևն էլ հանի: Սկսեց լաց լինել: Ասեց, որ սիրում է ինձ: Հետո ներողություն խնդրեց, ասեց, որ ուրիշ ձև չէր կարող: Ես ոչինչ չէի ուզում լսել: Մի անգամ էլ գոռացի վրան: Ասեց մեկ է իրեն եմ պատկանում ու որ ոչինչ իրեն չի խանգարի: Կատաղած նայեցի վրան: Ասացի, որ եթե ինքը չանի, ես դա կանեմ: Հանեց շալվարը: Հետո վարտիքը: Սարսափած նայեցի գոտկատեղից ներքև: Կանացի օրգաններ էին: Գունատվեցի: Սրտումս ինչ-որ բան կոտրվեց: Հիշեցի վարունգները: Ամեն ինչ հասկացա: Լուռ գնացի խոհանոց: Վերցրեցի դանակներից մեկն ու խաբեբայի սիրտը խրեցի: Հասցրեց ասել, որ սիրում է ինձ: Հետո ընկավ հատակին: Աչքերս կարմրեցին: Մեկ անգամ էլ իրեն նայեցի: Ոչինչ չզգացի: Թքեցի վրան ու դուրս եկա սենյակից:

    ***

    Այդ օրվանից սկսած բուսակեր դարձա:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (01.06.2013), Sambitbaba (01.06.2013), Smokie (02.06.2013), StrangeLittleGirl (01.06.2013), Stranger_Friend (01.06.2013), Արևանուռ (31.05.2013), Վոլտերա (31.05.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2-րդ տարբերակ

    Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)


    - Մեկ, երկու, երեք.
    Լսվեց բացվող դռան ճռռոց.
    - Մեկ, երկու, երեք.
    Մի փարթամ մարմին իր վրա առավ լամպի աղոտ ճառագայթներն ու փոքր դռնից ներս խցկվելով ստվերապատեց ետևի պատի մեծ տարածություն:
    - Մե՜կ, երկո՜ւ, ե- րեք.
    - Բարև.
    - Հաղթեցի: Դուք ինձ պարտք եք ևս մի դիակ,- քմծիծաղեց գետնին հարմար տեղավորված պարոնը՝ ձեռքերը պոկելով հատակից.
    - Ուզում եմ թեթևացնել պարտքերս: Արի՛,- չկարողանալով բավական թթվածնով լցնել թոքերը, ցածր ձայնով արտաբերեց հյուրը:
    Մի քանի րոպե գետնից բարձրացած զայրույթախառն ծիծաղով աչքերը, որոնք ցնցվում էին նիհար մարմնի դողից և ամուր ոտքերին կանգնած, ձեռքերը կրծքին խաչած տղամարդու հպարտ հայացքն իրարից չէին կտրվում: Լուռ զրույցը, որն ուղեկցվում էր դեմքի արտահայտությունների երկկողմանի փոփոխություններով՝ ավարտվեց, երբ սպիտակ խալաթով հյուրը նախկին հպարտ դիրքով փնչացրեց ու միաժամանակ ժպտաց:
    - Մեկ երկու երեք.
    Սպիտակ խալաթավորը նորից ճռռացրերց դուռը՝ մարմինն ազատելով 10 քառ.մ. սենյակից:

    Լամպի լույսով սենյակը լրիվ խցի էր նման: Առաջային պատի ամենավերևում անցք էր բացած ու ծակից մի քիչ մեծ ապակի հարմարեցրած, որն էլ սենյակի փակ պատուհանն էր համարվում: Կողմնային պատին հին նկար էր՝ կիսապատռված, խոնավությունից ու արևից գունաթափված թղթի կտոր՝ մի կերպ կարելի էր հասկանալ, որ դա Բիթլզ խմբի պաստառն է: Գետնի անկյուններում տեղ տեղ հող կար, որից էլ խոնավության հոտ էր բուրում: Խորդուբորդ հատակին պահարանի տեղ ծառայող մեխված փայտեր էին, ներսում մի քանի տարա՝ լցված դեղին ու սպտակ հեղուկներով, որոնց այդտեղ գտնվելու ժամկետը գոյացած փոշու շերտով էլ էր պարզվում: Անկյունում նաև երկաթե ցանցի մահճակալներից էր դրված՝ փոս ընկած, ծածկված հին գունավոր ծածկոցով: Մահճակալը կարծես միակ օգտագործվող իրն էր սենյակում՝ միայն նրա փոշին էր քիչ թե շատ թափ տված և ծածկոցի ճմրթվածությունը երկար ժամկետ չուներ: Մնացած տեղերը դատարկ էին՝ փլված պատերին դժվար էլ ինչ որ բան պետք լիներ:
    Հատակի անկյունում պատին հենված էր սենյակի տերը՝ երկար ու նեղ գլխով, դեմքի համեմատ բավական խոշոր աչքերով՝ որոնք ծնկների արանքից սառել էին գետնի անցքերին, կմախքը մաշկի տակից պարզ ուրվագծվող քսանինամյա երիտասարդը ամբողջ մարմնով դողում էր ու պարբերաբար ձեռքերի նյարդային կծկումներ անում: Կողքին շպրտած գրքեր կային, բայց երկուսի վրա միայն մատնահետքերով մի քանի անցք էր բացվել փոշուց:

    - Մեկ, երկու, երեք- վերջին վանկի հետ վերացան դանդաղող ոտնաձայները :
    __________________
    Գարնանային անձրևի տակ Արզումանյան փողոցի 20 Ա շենքից բարձրացող ծուխը անցորդներին գրավում էր դեռ հեռվից, իսկ բակում շարված երեք ոստիկանական մեքենաները հուշում էին, որ արտասովոր դեպք է: Հետաքրքրվողներին բավական էր մի փոքր մոտենալ մուտքին և առանց ականջ դնելու կլսվեր երրորդ հարկում տեղի ունեցող իրարանցումը: Արդեն երեք օր էր բնակիչներն իրար տեսնելուց առաջինը նայում էին ծխացող լուսամուտներին և դեռ չբարևած փորձում փոխանցել ականջներին հասած չնչին տեղեկությունները: Բնակիչներն իրենց հավաստի աղբյուրներից իմացածներն իրար կպցնելով, բացահայտել էին ոստիկանների համար գլուխկոտրուկ դարձած հանցագործությունը:
    Բակը քննարկումներից դատարկվել էր, երբ ծանր քայլերով ծխի միջից երևաց քննիչ Ն.Լալայանը՝ ում հագուստի մուրը թաքնվել էր երեկոյի մթության մեջ: Մտախոհ հասավ ոստիկանական մեքենային, ձեռքի թղթապանական ու թերթը դրեց առաջամասում, հենվեց ապակուն ու գլուխը մտքերից թափ տալով վառեց ծխախոտը: Մեքենային անտեսորեն նետած ոստիկանական շաբաթաթերթը, որը դեռ վերջին հրատարակությունը լինելով հասցրել էր մաշվել, քրտնել ու կեղտոտվել հազար ձեռք անցած թղթադրամի պես, պարունակում էր քիչ պակաս տեղեկություն, որը կար տակի թղթապանակում և քննիչի խառը գլխում: Մեքենայի լույսից աղոտ երևում էր բացված երրորդ էջը՝ որտեղ այդ թաղամասի ամենահետաքրքրական լուրն էր.

    Դաժանություն երիտասարդ աղջկա հանդեպ.

    <<Երեկ՝ 17.05.2013 թվին Ամիրյան փողոցի 20 Ա շենքի իններորդ բնակարանից Զարուհի Ներսիսյանը առավոտյան ժամը 7:15ի սահմաններում ահազանգել է հրշեջ ծառայություն և հայտնել, որ նույն շենքի յոթերորդ բնակարանից ծուխ է դուրս գալիս: Զարուհու զանգին վայրկյանների տարբերությամբ հետևում էին բազմաթիվ զանգեր հրդեհի պատճառով: Դեպքի վայր ժամանած թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով հանգցրել է կրակը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել կնոջ դի՝ պարանոցը կտրած վիճակում: Փրկարաների կանչից դեպքի վայր մեկնած Մաշտոցի օպերատիվ քննչական խումբը ականատես է եղել դաժանաբար սպանության հետքերին՝ << երիտասարդ կնոջ դին անկողնում կիսապառկած վիճակում էր, ամբողջ արյունը դատարկվել էր մարմնից և թափվել անկողնուն, իսկ գլուխն առանձին դրված էր կողքի՝ բերանը բաց էր, իսկ աչքերը բաց սառել էին առաստաղին>> հայտնում է օպերներից մեկը: Պարզվել է կնոջ ինքնությունը՝ 1990 թվին ծնված Ռիտա Եղիշի Սիմոնյան, ով հանդիսանում էր յոթերորդ բնակարանի նոր վարձակալողը: Կրակների միջից հայտնաբերվել է ննջասենյակի հատակին ընկած խոհանոցային դանակ, ինչն էլ կասկածվում է հանցագործության գործիքը լինելու մեջ: Կասկածյալներ և ենթադրություններ չկան, կատրվում է հետաքննություն:>>
    _________________
    Ցերեկային լույսը թեև շքեղացնում էր 10 քառ.մ. սենյակը, բայց իր հետ բերում էր նաև մայիսյան սառը քամին՝ որն ագահորեն ներխուժում էր մերկ անցքից: Քամուց մի փոքր հեռու քաշված երիտասարդը՝ որի տակ տաք ծածկոց էր փռված, կծկվել էր, ոտքերը սեղմել նիհար կրծքին, կողքին թափված գրքերից մեկն առել ձեռքն ու անհագ թերթում: Չէր կարդում, բայց կլանում էր տառերը՝ ինչպես անտառաճանաչ երեխան կաներ դա առաջին անգամ գիրք տեսնելով: Դռան ետևից քայլեր լսելով մի պահ քարացավ նրա մարմինը: Սպիտակ, գունաթափ եղած փայտի կտորը, որը երկու երկաթե հարմարանքով կպած խցի դուռն էր ծառայում՝ ճռռաց մշտական ձայնով, և վերջին քայլով ներսում հայտնվեց սպիտակ խալաթով քառասունմեկ տարեկան, բայց բավական փարթամ, լավ վիճակում տղամարդ՝ միայն անմազ գլուխն ու ճակատի ակոսներն էին մատնում մեծ լինելը:
    Երիտասարդը չէր հասցրել աչքերը գրքից ուղղել հյուրին, երբ վերջինս շտապեց.
    - Բարև: Նախաճաշի ժամն է,- Թարմ օդը լցվեց հյուրի թոքերն ու ձայնը բավական պարզ հնչեց:
    Խալաթավորի ձեռքին անթափանց տոպրակ կար, որը սկզբից ուղիղ մեկնեց, բայց առջևում մարդ չկար ու ինքը ստիպված ալարկոտ քայլերով մոտեցավ, մեջքը ծռելով տոպրակը դրեց երիտասարդի կաղքին և ուզում էր ետ ուղղվել, երբ ակնթարթային շարժումով հատակին նստածը ափի մեջ առավ հյուրի դաստակը:
    - Բժի՛շկ.
    - Հանգիստ,Մարա՛տ, հանգիստ: Ամեն ինչ կարգին է,- մի փոքր մեղմացած տոնով խոսեց.
    Մարատն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց պահի տակ կարկամեց ու փակեց բերանը, բժիշկն էլ այդ ընթացքում հասցրեց տեղավորվել հատակին փռված ծածկոցին՝ ճնշելով հաստ ազդրերը:
    - Զրուցե՞նք: Պատմի՛ր, ի՞նչ նորություն քրոջիցդ.
    - Խոսել եմ հետը, ասում է լավ եմ, ամեն ինչ կարգին է,- բժշկի վերջին բառից բավական հանգստացավ ու կարողացավ սահուն խոսել.
    - Ես էլ զրուցեցի հետը, քեզ կարոտում է և ամենից շատ ուզում է մի օր առաջ իր մոտ տեղափոխվես: Իսկ դու արդեն գիտես, թե ինչ է պետք անել դրա համար, չէ՞
    - Անել այն ամենը, ինչ դուք եք ասում.
    - Ապրես, դե ուրեմն նախաճաշդ կեր: Շուտով քույրդ կգա,- Բժիշկը մեղմ ժպիտով, հանգստացնող ձայնով էր խոսում՝ այն տոնով, որ կիրառում են սթրեսի մեջ գտնվող մարդկանց մոտ:
    Մարատը սկզբից զզվանքով հայացքը թեքեց սև տոպրակը, զգուշորեն ձեռքը մոտեցրեց, նախ անցք բացեց՝ տեսնելու համար ինչ կա ներսում և հետո համարձակորեն ձեռքն առավ այն: Բժիշկը սկսել էր ոտքերն իրար հարվածել՝ չդիմանալով 1 րոպե/շարժում արագությամբ գործող հիվանդին, բայց հասցրեց ժպիտ ընդունել Մարատի կտրուկ հայացքի շեղումից՝ իրեն ուղղված:
    - Ես չսպանեցի նրան, ես դա չարեցի՜..
    - Վաղը կարևոր գործ ունենք, հանգստցիր,- առաջին հայացքից բժշկի դեմքը չփոխվեց:
    Երբ Մարատը սկսեց ուսումնասիրել տոպրակի պարունակությունը, բժիշկն իր մնալն անիմաստ համարելով կամաց վեր կացավ և որքան հնարարավոր էր աննկատ մոտեցավ դռանը: Մարատը ուշադրություն չդարձրեց բժշկի հեռանալուն՝ բացեց ուտելիքն ու տհաճությամբ լցրեց ստամոքսը:
    ___________________
    Քննիչի սենյակում վերջին օրերին ոչինչ իր տեղը չէր, նույնիսկ հենց ինքը՝ քննիչ Լալայանը չէր հասցնում մեջքը աթոռին հենել:
    Թափրտված գրասեղանին հարևանուհու վկայությունն էր տակերում թաքնվել:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.06.2013), Stranger_Friend (01.06.2013), Վոլտերա (31.05.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում.

    <<Ես՝ Զարուհի Աղասի Ներսիսյանս, վկայություն եմ տալիս այն մասին, որ մայիսի 17-ին գտնվելով իմ իններորդ բնակարանում, առավոտյան ժամը 7-ի սահմաններում վառածի հոտ եմ զգացել: Չորրորդ հարկի բնակչուհին, ով հենց յոթերորդ բնակրանի վերևի հարևանն է, ինձ զանգեց և ասեց, որ տակի բնակարանից ծուխ է դուրս գալիս, գնամ, տեսնեմ ինչ է եղել՝ ճաշն է գազօջախին մոռացել երևի: Դուռը թակեցի՝ բաց էր, ներս չմտա՝ մուտքից պարզ էր, որ հրդեհ է: Միանգամից տուն եկա և զանգահարեցի հրշեջ ծառայություն:
    Ձեր` <<Ռիտայի բնակարան դեպքի օրը նկատե՞լ եք այցելություն>> հարցին պատասխանում եմ, որ լինելով իր դիմացի հարևանը չեմ զգացել, որ մարդ գա-գնա` միշտ լուռ է եղել տունը: Դուռը, որ բացում են ինձ մոտ լսվում է: Զգացվում էր, որ ինքն է դուրս գալիս տանից, որովհետև դրսից բանալիով կողպելու ձայն էր գալիս: Մյուս հարևաններին էլ եմ հարցրել, ասում են ոչ ոքի չեն նկատել, որ Ռիտայի տուն մտնի, կամ տանից դուրս գա՝ ընդհանրապես նրան միշտ մենակ ենք տեսել:
    Նշեմ, որ Ռիտան հարևանների հետ գրեթե շփում չէի ունենում՝ խուսափում էր: Մի երկու անգամ եմ շեմքից ներս մտել՝ մի անգամ դիմավորելուց, որպես շենքի նոր բնակչուհի, մյուս անգամ էլ գումար հավաքելու կարիք կար՝ զարմանալիորեն հրավիրեց:
    Ձեր հարցին, թե հեռախոսային խոսակցություններում, մեր հետ շփումներում արդյոք լսել ենք որևէ մեկի անուն տա, պատասխանում եմ՝ ոչ: հարևանների հետ ընդհանրապես բարևից բացի ոչինչ չի փոխանակել, իսկ ինձ մոտ՝ իր տանը վերջին անգամ զրուցելու ժամանակ մեկը զանգեց, իմ մոտ անունը չտվեց՝ բժիշկ ներկայացրեց, բայց ոնց հասկացա անծանոթ բժիշկ չէր, ուղղակի չուզեց ինձ մոտ անուն տալ: Իսկ բժշկի հետ խոսելուց հարցրեց, թե եղբայրն ինչպես է՝ էլի անուն չտվեց, մնացած ժամանակ կամ ասում էր <<հա>>, կամ <<չէ>> կամ էլ <<հետո>> :
    << Վերջին անգամ երբ եք տեսել նրան>> հարցին պատասխանում եմ. երեկ երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում բարձրակրունկների ձայնն եմ լսել, որ բացել է դուռը, բայց ներսից կողպելու ձայն չի եկել: Այդ պահին միջանցքում մարդ չի եղել և ոչ ոք չի տեսել նրան:
    Ճիշտ է մեզ հետ չէր շփվում, բայց լավ տպավորություն ենք ստացել նրանից: Գաղափար չունեմ, թե ով կարող էր նրան այդպես դաժանաբար սպանել:
    Ցուցմունքը գրված է իմ կողմից, որի համար ստորագրում եմ՝ Զարուհի Սիմոնյան>>:

    Ցուցմունքի վերևում դրված էր դատաբժշկակն նախնակն փորձաքննությունը:

    Հատված.

    << Ռիտա Սիմոնյանի դիակի զննությունից պարզ է դարձել, որ սպանությունը կատարվել է հայտնաբերումից մոտ վեց ժամ առաջ՝ գիշերը 1:00-ի սահմաններում: Մատնահետքեր չկան, սակայն մազերը արյունոտ են, որն էլ վկայում է, որ սպանելուց հետո հանցագործը մազերից բռնել է և գլուխը տեղափոխել կողքի: Դեմքին արյան հետքեր չկան: Ննջասենյակի հատակին հայտնաբերված դանակի ծայրին կան արյան հետքեր, որոնք համապատասխանում են սպանվածի այրանը, սակայն կա նաև ուրիշ արյուն մի քանի կաթիլ, որը ենթադրվում է սպանվածի ազգակցի արյուն է՝ ելնելով խմբի համապատասխանությունից..>>

    Ամենաթարմ թղթերից քննիչի անձնական եզրակացությունն էր, որը նոր էր գրել՝ ինքն իր համար.

    Եզրակացություն.

    Մայիսի 17ին ստացված ահազանգից ժամանելով դեպքի վայր՝ ականատես եմ եղել հրդեհի հետևանքներին, որից ենթադրում եմ այն բռնկվել է ննջասենյակի պատի հակառակ կողմում գտնվող տանտիրոջ գրադարակից, նաև միտումնավոր կրակի է տրվել հյուրասենյակի մի պահարանում, որտեղ եղել են սպանվածի անձնական փաստաթղթերը: Ենթադրություն հետևյալն է.
    Անհայտ անձը, ով հավանաբար Ռիտա Սիմոնյանի եղբայրն է, սույն ամսի 16-ի երեկոյան տիկին Ռիտայի հետ մուտք է գործել վերջինիս բնակրան, որին գաղտնի մտցրել է հենց Ռիտա Սիմոնյանը: Գնացել են ննջասենյակ, զրուցել են՝ ձայն չեն բարձրացրել, որպեսզի կասկած չլինի հարևանների կողմից, անհայտ պատճառներով վիճաբանություն են ունենցել, որից հրահրված հանցագործը որևէ պատրվակով բացակայել է սենյակից, գնացել խոհանոց և վերցրել ամենամեծ դանակը, ( բոլոր դռները բաց են եղել, իսկ դանակները հատուկ հարմարանքով դրված են եղել սեղանի վրա, որը վերցնելիս անհրաժեշտություն չէ որևէ ուրիշ տեղ դիպչել, այդ պատճառով էլ մատնահետքեր չկան) նորից գնացել է ննջասենյակ: Ռիտա Սիմոնյանը ամենայն հավանականությամբ կասկած չի ունեցել և հանգիստ սպասել է ննջասենյակում: Եվս երկու բառ զրուցելուց անհայտ անձը ետևում պահած դանակը ակնթարթորեն հանել է և կտրել տիկին Ռիտայի պարանոցը: Այդ ընթացքում անզգուշորեն վնասել է մատը, որից մնացել են այրան հետքեր: Դանակի կոթը սրբել է թաշկինակով և այն նետել պահարանի ուղղությամբ: Անհասկանալի պատճառներով վերցրել է սպանվածի գլուխը, դրել կողքի: Հյուրասենյակի պահարանից մի քանի թուղթ է վերցրել, կամ առանց ձեռք տալու վառվող լուցկի նետել ներսը, այնուհետև ննջասենյակի մոտ գտնվող գրադարակը ևս այրել՝ սպանության հետքերը թաքցնելու համար: Վերջում զգուշությամբ, առանց որևէ իրի ձեռք տալու բացել դուռը, որը Ռիտան կողպած չի եղել՝ մտածելով շուտով հյուրը գնալու է ՝ ավելորդ աղմուկ չլինի, մաքրել մատնահետքերը բռնակից և թաքուն հեռացել:
    Առայժմ միակ կասկածյալ՝ Ռիտա Սիմոնյանի եղբայրն է հանդիսանում Մարատ Եղիշի Սիմոնյանը, ով որևէ գրանցում չունի, չի ներկայացել ոստիկանություն: Կատարվում են որոնողական աշխատանքներ Մարատին գտնելու համար>>:
    _________
    - Մեկ, երկու, երեք.
    Մոտեցող ոտնաձայները հասան վերջնակետին, կամաց դուռը բացվեց.
    - Մեկ, երկու, ե.
    - Բարև,- Ձայնը պարզ ու հստակ լսվեց, թեև այն համատեղվեց դռան փակվելու պրոցեսին:
    - Ես, ես կսպանեմ Ձեզ, բժի՛շկ: Կսպանե՜մ.
    - Չեմ էլ կասկածում, Մանվե՛լ: Բայց միայն երեկվա գործն ավարտելուց հետո: Նախաճաշ եմ բերել:
    Բժիշկը ձեռքի սև տոպրակն առաջ պարզեց, բայց ստիպված էր նորից ինքը հասցնել հիվանդի մոտ: Միտք ուներ տոպրակը մերկ գետնին թողնելով հեռանալ, բայց նոր էր այն հենել հատակին, երբ դաստակը ճզմվեց Մանվելի ափի մեջ:
    - Ես հիշում եմ, բժի՜շկ, հիշում եմ,- դողացող ձեռքը թուլացավ:
    - Ի՞նչ ես հիշում, -ներսից վախեցավ, բայց փորձեց առավելագույնս պահել ժպիտը.
    - Ես եմ սպանել նրան, դուք ինձ ասեցիք, որ սպանեմ: Ախր ինչի՞ համար, հը՞ն, ինչի՞.
    - Հանգստացիր, Մանվե՛լ, դու անգիտակից ես, չես հասկանում ինչ ես ասում: Քույրդ քեզ շատ է սիրում, դու էլ իրեն, ինչո՞ւ պետք է նրան սպանեիր,- Բժիշկը ծնկեց խոսակցի առաջ,- Հանգստացիր, հետո կխոսենք.
    - Այս անգամ ինձ չեք խաբի, լսո՞մ ես: Ես հիշում եմ՝ հաստատ, ես հիշում եմ, թե ոնց ինձ ստիպեցիք, որ սպանեմ, ես չեմ լռի:
    - Ինչե՞ր ես խոսում, Մանվե՛լ: Ուղղակի երազ ես տեսել, ոչինչ, հանգստացիր,- չնայած անհանգստությանը բժիշկը շարունակում էր պահպանել մեղմ դեմքը:
    - Դուք նայեցիք աչքերիս մեջ և անընդհատ կրկնում էինք, որ սպանեմ նրան, որ եթե ես չսպանեմ, ինքն ինձ կսպանի: Ախր ինչի՞, բժի՛շկ, ինչի՞,- վերջին բառի հետ հատակի անցքերից հայացքն ուղղեց բժշկին:
    Վերջ ի վերջո բժիշկն ափերից դուրս եկավ.
    - Հա, ես եմ ասել, որ սպանես: Քույրդ խելագար է, իսկական խելագար: Նա ինձ կսպաներ, նա սպանելու մոլուցք ունի, նրան վերացնել էր պետք,- չդիմանալով ծնկած վիճակին կանգնեց և բորբոքված աջ ու ձախ էր գնում,- դու բարի գործ ես արել.
    - Ես կսպանեմ Ձեզ:
    - Նախ նրան, ում պարտավոր ես: Արի՛:
    Մանվելը վեր կացավ սառը գետնից ու հետևեց բժշկին:

    Հեռվից մոտեցող ոտնաձայները ոչ մի փոփոխություն չառաջացրին խցի տիրոջ մոտ, թեև այս անգամ ամեն քայլը կրկնակի էր հնչում: Դուռը անտանելի ճռռաց և երբ խալաթավորից հետո ևս մի մարդ երևաց շեմքին, տերը հայացքը նրանց ուղղած՝ դանդաղ ոտքի կանգնեց:
    - Բարև,- այս անգամ բժշկի բարևը խորամանկ, առեղծվածային էր:
    Մյուս երկուսը շփոթված իրար էին նայում: Երկու սև աչքերը կորցրած բան էին փնտրում իրար մեջ, երկու նիհար մարմինները ցնցվելով չէին համարձակվում քայլ անել, երկու զույգ ձեռքերը բռունցք եղած սեղմվում էին՝ զսպելու իրար միջև գտնվող ձգողականությունը:
    Բժիշկը միանգամից հասկացավ, որ նրանց ներսում գտնվող բնազդին ճնշել է պետք.
    - Ահա՛ թե ով է մեղավորը:
    Բժիշկն արտասանեց կանգնած նրանց մեջտեղում՝ ցույց չտալով, թե խոսքերն ում էին ուղղված: Հավանաբար յուրաքանչյուրն իրեն վերագրեց որպես բժշկի խոսակից, մյուսին՝ մեղավոր ու երկուսի սև աչքերում վրեժի կայծեր ծագեցին:
    Նրանց արանքում կանգնածը չկարողացավ զսպել ժպիտը, զույգ ձեռքերը մտցրեց սպիտակ խալաթի համապատասխան գրպանները , համաչափ հանեց երկու ատրճանակ ու ամեն մեկն ուղղեց այդ կողմում գտնվող հիվանդի ուղղությամբ: Արդեն վրեժն արթնացրած զոմբիները վերցրին պարզված ատրճանակները, դանդաղ, համաչափ ուղղեցին դիմացինի վրա ու մի քանի վայրկյան քարացան.
    - Մեկ, երկու, երեք.
    *կրակոց.
    ________

    Խցի նմանվող սենյակը ոչ մի անցք չուներ ու ցերեկով ստիպված էր բավարարվել առաստաղից կախված լամպով: Լույսի ուղիղ ճառագայթներն ընկնում էին փայտե սեղանի վրա, ուր դատարկ մոխրաման էր և մի թերթ: Դեմ դիմաց դրված երկու աթոռները տեղից շարժված չէին, փոխարենը մութ անկյունում պատին հենված էր մի փարթամ տղամարդ: Արտաքինից երիտասարդ և կոպված էր, միայն մազաթափությունը և ճակատին առաջացած ծալքերը կանխել չէր հաջողվել: Հաստ ազդրերը մոտեցրել էր կրծքին, մի փոքր հեռացրել և անդադար զարկում էր իրար: Թեթև դողացնում էր ու պարբերաբար մկանները լարելով ափերը բռունցք անում:
    Ետևից մոտեցող ոտնաձայններ լսվեցին, այնուհետև դռան ճռռոց՝ որին հատակի տղամարդն արձագանքեց.
    - Մեկ, երկու, երեք:
    - Բարև,- ժպտալով ողջունեց հյուրն ու իր ետևից հրեց դուռը:
    Պատի տակ կծկված տղամարդը հայացքը պարզեց հյուրին ու զարմացած դեմք ստացավ:
    - Քննիչ Լալայան,- խորամանկ ժպիտով լույսի տակ պահեց ոստիկանական գրքույկը, մոտեցավ աթոռին, որ նստի,- դուք ճանաչո՞ւմ եք Ռիտա Սիմոնյանին.
    *Լռություն.
    - Լավ: Նա ձեր ի՞նչն էր,- վառեց գրպանից հանած ծխախոտը:
    - Ասում էր ինձ սիրում է, կամուսնանանք, անպայմա՜ն,- խոսում էր անգիտակից, դանդաղ, հայացքն անորոշ հառած առաստաղին:
    - Ձեր ինչի՞ն էր պետք նրա մահը, բժի՛շկ:
    - Ասում էր ինձ կսպանի: Հաստատ կսպանի, նա խելագար էր...
    - Մտածեցիք առաջինը Դո՞ւք սպանել.
    - Ասում էր կամուսնանաք, ինձ սիրում է: Ես էլ իրեն եմ սիրում, կամուսնանա՜նք..
    - Դուք էլ որոշեցիք նրան իր եղբոր ձեռքով սպանել, որովհետև կռված էին իրար հետ, մեղադրանքն էլ ամբողջովին նրա վրա կընկներ,- քննիչը բավական համարձակ էր խոսում.
    - Կամուսնանա՜նք.
    - Բայց Մարատ Սիմոնյանը չի համաձայնվել, որքան էլ փորձել եք նրան հիպնոզի միջոցով ձեզ ենթարկացնել:
    - Չսպանեց, բայց հավատաց: (Ռեպրեսիա)
    - Այդ պատճառով էլ օգտագործեցիք նրա երկվորյակ եղբորը, ով ձեր ձեռքի տակ էր: Նա ավելի շատ խանգարումներ ուներ և համաձայնվեց, ենթարկվեց Ձեզ.
    - Նա մոռացել էր, որ սպանել է: Նրանք մոռացել էին մինչև վերջին օրը:
    - Եվ ի՞նչ որոշեցիք անել..
    - Մենք կամուսնանաք, կամուսնանա՜ք, խոստացել ես.
    - Բժի՞շկ.
    - Մեկ, եր- կու, ե-րե՜ք...
    _______________
    Քննիչի առջև դրված թերթի առաջին էջին սպանված կնոջ նկար էր, տակը՝ հակիրճ բնութագիր հոդվածի մասին.
    <<Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, սպանված Ռիտա Սիմոնյանը ունեցել է հոգեկան բավականին լուրջ շեղումներ: Այսօր (22.05.2013) կլրանար նրա 23 ամյակը..>>

    Եվս մի հոդված ներքևում՝

    Այսօր երեկոյան ժամը 18:00ի սահմաններում Ավանի հոգեբուժարանի բժիշկներից Վահան Ավագի Ասրյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նկուղային սենյակներից մեկում երկու դիակ կա: Սենյակում, որը խցի էր նման ոստիկանները տեսել են իրար առջև հայելային փռված երիտասարդների՝ մեկի գլխի կրակածը երևում էր, որ դիմացինի արածն է, իսկ մյուսի փամփուշտը գլխի մեջ էր մխրճվել կողքից՝ մեկ ուրիշի ձեռքով: Սպանվածներից Մանվել Եղիշի Սիմոնյանը ահազանգած բժշկի հիվանդներից էր: Հետաքննությունը շարունակվում է...
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.06.2013), Sambitbaba (07.06.2013), Stranger_Friend (01.06.2013), Արևանուռ (07.06.2013), Վոլտերա (31.05.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3-րդ տարբերակ

    ՎերաԴԱՐՁներ



    ԱՅԴ կնոջը հանդիպեցի կանանց գաղութում, ուր առաջին անգամ գնացել էի հետաքրքիր թեմա գտնելու ակնկալիքով: Խմբագիրը խոստացել էր աշխատանքի ընդունել նրան, ում կհաջողվի գտնել հոդվածի ամենահետաքրքիր թեման:
    Հետաքրքիր թեմաների պակաս կա միշտ: Ու գնալով` ավելի շատ: Թեմա գտնելը ամենադժվար բանն է բոլոր ժամանակների գրողների ու լրագրողների համար: Բոլորը թեմա են փնտրում: Իսկ ես պե’տք է աշխատանքի ընդունվեի: Դա ինձ ուղղակի անհրաժեշտ էր, այլապես ստիպված կլինեի հետ վերադառնալ գյուղ. չէի կարող վճարել վարձածս բնակարանի համար:
    Մոտ 50 տարեկան կապույտ աչքերով կին էր: Ասես երեխա լիներ, չնայած դեմքի կնճիռներին: Ինձ միշտ թվացել է, որ այդպիսի մեծ, բաց կապույտ աչքեր ունեցող մարդիկ հանցագործության ընդունակ չեն: Գիտեի, իհարկե, որ այդպես չէ, բայց ուզում էի դրան հավատալ: Մինչեւ ընկերուհիս ուղղակի աչքս մտցրեց Անդրեյ Չիկատիլոյի նկարը` բաց կապույտ, բարի աչքերով:
    Գաղութում ինձ ուղեկցող ոստիկանը պատմեց, որ կինը դատապարտված է 12 տարվա ազատազրկման:
    Հիմա շարադրում եմ այն պատմությունը, որ լսել եմ իմ կապույտ աչքերով հանցագործից, այնպես, ինչպես լսել եմ, առաջին դեմքով: Պատմությունը, որը խմբագիրս համարեց բացառիկ հետաքրքիր, ինձ ընդունեց աշխատանքի, իսկ այն արդյունքում այդպես էլ երբեք չտպագրեց:

    «....... ԱՄՈՒՍՆԱՑԱ շատ շուտ: Դպրոցս ավարտեցի ու ամուսնացա: 18 տարեկան չկայի: Կարդալ շատ էի սիրում, կարող էի շարունակել ուսումս, բայց մի տեսակ չստացվեց: Ծնողներս հավանեցին հարևան շենքում ապրող նիհար, համեստ տղային, որը մի քանի անգամ ուշադիր նայեց իմ ուղղությամբ, ու ես էլ իր ուղղությամբ ուշադիր նայեցի: Ավարտել էր անասնաբուժական կուրսերը ու արդեն մի քանի տարի աշխատում էր կենդանիների պարագաներ վաճառող խանութում:
    Սկզբում նորմալ ապրում էինք: Ոչ երջանիկ էինք, ոչ էլ շատ դժբախտ, երեխաներ ունեցանք, ես զբաղվում էի կենցաղով, ինքը կենդանիներ էր բուժում: Հետո սկսվեց պատերազմը, Հայաստանի կապն աշխարհի հետ կտրվեց, մարդիկ արդեն սեփական երեխաների համար դժվարանում էին ինչ-որ բան գնել, ուր մնաց` կենդանիների: Խանութը հնարավորինս կրճատեց իր աշխատակիցների թիվը ու ինքն էլ շուտով փակվեց: Ամուսինս դարձավ գործազուրկ:
    Ամիսներ անց մի երեկո տուն եկավ և ասաց, որ աշխատանք է գտել, այսուհետև պիտի դիահերձարանում օգնի բժշկին`գործիքներ տա, աղբը թափի: Սկզբում ահավոր մեծ երախտագիտության զգացում ծնվեց մեջս` մտածում էի` մեզ համար ինչերի է պատրաստ, ու մի պահ նույնիսկ թվաց, թե սիրում եմ նրան: Հետո աստիճանաբար սկսեցի խղճալ, երբ ցերեկները տանը չէր լինում, պատկերացնում էի, թե ոնց է այդ պահին ծեր տատիկի փորոտիքը դատարկում ու խղճում էի նրան: Իսկ խղճահարությունից մինչեւ զզվանք մի քայլ է ընդամենը:
    Երեկոյան տուն էր գալիս հոգնած ու սկսում էր պատմել այդ օրը կատարվածը: Նկարագրում էր, թե քանի մեռել բերեցին, քանիսն էին ջահել, քանիսը`ծեր, քանիսը` միջին տարիքի: Պատմում էր մանրամասն, կարծես լիցքաթափվում էր դրանով: Հատկապես երեխաներին հերձելն էր վրան շատ ազդում. նրանց մասին պատմում էր ավելի մանրամասն, շատախոս էր դառնում:
    Դիահերձարանում աշխատանքի անցնելուց հետո ինձ սկսեց թվալ, որ ինքը ամեն երեկո մի քանի կիլոգրամ նիհարած է տուն գալիս, մաշկը աստիճանաբար դեղնում էր, վրայից սկսում էի մեռելի հոտ առնել: Հնարավոր է, որ դա ընդամենը ֆորմալինի ծանր հոտն էր, որ մտնում էր մաշկի տակ, մազերի մեջ, կամ գուցե, հորինում էի չեղած բաներ, բայց իմ հորինածն ինձ օրեցօր ավելի իրական էր թվում: Երեկոյան, երբ հարևանուհիներս սկսում էին անհամբեր սպասել իրենց ամուսիններին, ես էլ ձեւացնում էի, թե պատուհանից նայում եմ, թե երբ է գալու, այնինչ ահավոր չէի ուզում, որ գար: Պատկերացնում էի, թե ինչ լավ կլիներ, եթե իրեն բերող երթուղայինը վթարի ենթարկվեր, կամ փողոցն անցնելիս ընկներ մեքենայի տակ: Բայց ինքը ամեն օր գալիս էր: Պարտաճանաչ, ժամը 7-ից 7-ն անց կես:
    Դիահերձարանում աշխատանքի անցնելուց մի չորս տարի հետո, երբ արդեն լրիվ «տիրապետել էր մասնագիտության նրբություններին», բժիշկը, որին օգնում էր, մահացավ, ու, քանի որ այլ աշխատող չգտան, ինքը մնաց մենակ: Դա մի կողմից լավ էր, ինքը սկսեց երբեմն ուշանալ մինչև 8-ը, բայց մյուս կողմից` հիմա մենակ էր ու բոլորին ինքն էր հերձում: Ավելի մանրամասնորեն էր պատմում, թե ինչ երկարություն ունեին շիկահեր աղջկա մազերը, թե 50-ամյա տղամարդու դաստակին ինչ տառեր էին դաջած ու ինչ կեղտոտ էին միայնակ պապիկի ոտնաթաթերը: Սովորեցի, երբ այլեւս անտանելի էր դառնում, չլսել` թե ինչ է պատմում. ջանասիրաբար գլխով էի անում, ու ինքը պատմում էր, մտածելով, թե ինձ շատ հետաքրքիր է, բայց եթե այդ պահին հանկարծ ինչ-որ բան հարցներ, կհասկանար, որ իր խոսքերը թռչում են ականջներիս կողքով ու չեն մտնում ներս: Էսպես տարիներ անցան:
    Որդիս զինվորական դարձավ ու մեկնեց հեռավոր մարզ: Աղջիկս շուտ ամուսնացավ ու մենք մնացինք երկուսով: Հիմա համարյա ատում էի նրան: Ու ամենասարսափելին այն էր, որ նա ոչ մի բան չէր անում, որ կարողանայի ըստ արժանվույն ատել: Ամեն ինչով դրական էր, ամեն ինչ ճիշտ էր անում ու այդ ճշտությունից ուղղակի խառնում էր սիրտս: Իմ ատելությանը նաեւ մեղքի զգացողությունն էր ավելանում ու, քանի որ այդ մեղքի զգացողությունը իր ճշտությունից էր գալիս, ավելի շատ էի նրան ատում:
    Երբեմն, երբ շատ հոգնած քնում էի, սարսափելի երազներ էին այցելում: Ինձ սկսում էր թվալ, որ ես եմ ընդունվել դիահերձարանում աշխատելու, որ ինքը ինձ չի լսում, երբ պատմում եմ մեռելների մասին: Կողքից տեսնում էի, թե ինչպես եմ մոտենում սեղանին` ձեռքիս ժանգոտ մկրատ ու սկսում եմ հերձել սեղանին պառկած դիակը: Ու այդ դիակը ես եմ: Բացում եմ որովայնս ու զարմանքից «Վայ» եմ գոռում, բայց չեմ տեսնում, թե ինչ կա մարմնիս մեջ, որ այդքան ցնցում է ինձ:
    Ուրիշները նման դեպքերում բաժանվում են, բայց մեր դեպքում բաժանվելու մասին խոսք լինել չէր կարող: Դրսի մարդկանց համար մենք օրինակելի ընտանիք էինք, այնպիսին, որի մասին ասում են` սիրեցին իրար մինչև մահ գերեզման, մի բարձի ծերացան, մեռան նույն օրը ու թաղվեցին մի գերեզմանում: Երբեմն քունս չէր տանում ու ես աչքերս բաց պառկում էի մինչև առավոտ: Ինքը շատ էր հոգնում, քնում էր մեռելի պես, բայց մեռելներից տարբերվում էր նրանով, որ ահավոր խռմփացնում էր:
    Աչքերս բաց պառկած պատկերացնում էի, որ մենք պատերազմ ենք սկսել: Ինքը անհամբեր սպասում է իմ մեռնելուն: Պատկերացնում էի, թե ինչպես է իր կեղտոտ աշխատասենյակում, իր նիհար ու դեղին մատներով կտրտում որովայնս ու ինձ նույնիսկ թվում էր, թե այդ ընթացքում հանդարտ ժպտում է իր կայուն, անսասան ժպիտով, պատերազմում հաղթածի ժպիտով: Ֆիզիկապես զգում էի այդ ժպիտի ծանրությունը դեմքիս, թարթիչներիս, պարանոցիս վրա: Ժպիտը խեղդում էր պարանոցս:Մեկ-մեկ նույնիսկ մտածում էի, որ սպասում է իմ մեռնելուն, որ ավարտի այն գործը, որը սկսել է: Ատում էի նրա դեմքը, ականջները, մուգ խալերը` մի այտին, ու հատկապես մատները` բարակ, երկար, դեղին:
    Ընկերուհիս, որին մի անգամ կեսբերան պատմեցի, թե ինչ եմ զգում, ծիծաղեց ու ասաց, որ իր մոտ էլ գրեթե նույնն է, որ իր մայրն էլ է այդպես ապրել, իմ մայրն էլ ու որ առհասարակ սերը վաղեմության ժամկետ ունի, յոթ տարի հետո անցնում է հիվանդության պես, վերածվում է ատելության, լավագույն դեպքում` անտարբերության: Բայց ես համոզված էի, որ իմ դեպքը ուրիշ է: Ինձ թվում էր, որ նրա հերձած բոլոր մեռելներն են մեզանից վրեժ լուծում: Այլեւս ոչ մեկի հետ չխոսեցի այդ մասին: Բայց այդպես ավելի դժվար էր ու երբեմն թվում էր, թե պատրաստ եմ պատուհանից նետվելու: Սակայն մենք երեւի ավելի ուժեղ ենք, քան ինքներս պատկերացնում ենք եւ ես ընտրեցի այլ տարբերակ:

    Այդ երեկո սուրճի մեջ ձիու դոզայով քնաբեր լցրեցի, այնքան որ նույնիսկ տարօրինակ համ զգաց, բայց իրեն հանգստացրի, թե տուփով սուրճ եմ գնել, աստված գիտի` մեջը ինչ են լցրել: Խմեց, գրեթե անմիջապես քնեց ու սկսեց կատաղի խռմփացնել: Բարձը դրեցի բերանին ու սեղմեցի: Մի պահ ինձ թվաց, թե արթնացել է քնից, մի ճիգով կարող է ինձ մի կողմ հրել, ազատվել, բայց չի անում, որովհետեւ իրեն էլ է հոգնեցրել այդ հավերժական անիմաստ պատերազմը:
    Որոշ ժամանակ անց խռռոցը կտրվեց: Նստեցի: Մի պահ ինձ այնքան թեթև ու երջանիկ զգացի. ասես հաղթել էի պատերազմում: Ինքը էլ չի կարող իր դեղին մատներով բացել որովայնս, չի տեսնի, թե ինչ չափ ունի սիրտս, կա՞, թե՞ չկա: Նստեցի այդպես մի կես ժամ, լիակատար լռության մեջ, ինձ թվաց նույնիսկ, որ քնել եմ 20 տարի չքնած մարդու քնով: Հետո լվացվեցի, զանգեցի ոստիկանություն, ասացի, որ գան, ասացի, որ պատերազմում ե’ս եմ հաղթել: Շատ արագ եկան.......»

    Խմբագիրս երկար նստեց պատմվածքս կարդալուց հետո: Ոչինչ չէր խոսում, ինձ նույնիսկ թվաց, թե ինչ-որ բան է մտածում, սեփական պատերազմներն է վերհիշում: Ասաց, որ կարող եմ վաղվանից աշխատանքի գալ, բայց պատմությունը, ինչպես արդեն ասացի, չտպագրեց երբեք:


    ԴՐԱ մասին մտաբերեցի մի քանի օր առաջ, երբ փողոցում դեմ հանդիման դուրս եկա բաց կապույտ աչքերով ծանոթ մի դեմքի, որը գրեթե հարազատ թվաց, համարյա իմ արտացոլանքը հայելում: Փնտրեցի գրածս առաջին հոդվածը, չգտա, հնարավոր է` դեն էի նետել այլ անպետք իրերի` հին բարձերի, դանակների ու քննաբերի սրվակների հետ, երբ բանտից դուրս գալուց հետո վերանորոգում էի բնակարանս: Սկսեցի հիշել պատմության մանրամասները ու գրի առնել: Հետո հասկացա, որ պատմությունը տարիների հետ թռել է գլխիցս, խառնվել իմ խցակիցների պատմածներին, հագեցել նոր մանրամասներով, սեփական կյանքիս պատկերներով, պատուհանի մոտ կանգնած պահերիս երեւակայածներով, սպասման երկար ժամերին երազածներով: Գուցե ընդհանրապես չի եղել իմ կապույտ աչքերով հանցագործը, գուցե երազ եմ տեսել, որը տարիների հետ սկսել է իրական թվալ: Հնարավոր է նաեւ, որ կինը եղել է, սպանությունը եղել է, բայց հիմա այնտեղ ավելացել են իմ սեփական ապրումներն ու թաքուն ցանկությունները:

    Այսօրվա դրությամբ նույնիսկ լրիվ անհավանական չեմ կարող համարել այն, որ հայելուն նայելով հանկարծ կնկատեմ, որ սեւ աչքերս բանտ նստելու երկար տարիների ընթացքում ինչ-որ բաց կապտավուն երանգ են ձեռք բերել:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.06.2013), CactuSoul (01.06.2013), enna (02.06.2013), ivy (01.06.2013), Sambitbaba (07.06.2013), Smokie (07.06.2013), Stranger_Friend (01.06.2013), Վոլտերա (31.05.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4-րդ տարբերակ

    ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ



    Ամպը եռաց, փրփրեց ու լցվեց բաժակիս մեջ: Ցրտեց: Արև հորինեցի: Արևը քամվեց ու արնահոսեց իմ մի բաժակ սպիտակ ամպի մեջ: Թոքախտավոր ամպը արյուն թքեց: Դրանից օդը թունավորվեց: Թթվածին էր պետք աշխարհին: Բայց ի՞նչ աներ խեղճ ծառը` բռնաբարված վերջին էգը, որ մեռած սաղմ էր վիժում …
    Որդուս լացից երազս մոխրացավ: Ջարդված պլաստմասե մարմինս հավաքում եմ հանրակացարանի խոնավ սենյակից, որ նորից մայրիկ խաղամ: Հա՛, խաղամ, որովհետև բնավորությամբ մայր չեմ ծնվել:
    Նորից լաց: Մայրանում եմ: Ոդիս նորից ծնվեց, որովհետև լացով ծնվեց: Լացը դառնում է բողոք, հետո թշնամի ու կռվում է մեռած կրծքիս հետ: Բայց ես էլ կաթ չունե՛մ: Կաթս արցունքիս հետ չորացավ հենց այն օրը, երբ ինձ լքեցին: Ամուսնական երեք տարի: Երեք աքլորականչ: Հուդան ինձ դավաճանեց: Հուդան ինձ կենդանի-կենդանի դագաղը դրեց: Հուդան լրբի հետ փախավ Ռուսաստան: Իգական նվվոցս դարձավ ոռնոց: Հուդան շան տեղ չդրեց: Ես տանուլ տվեցի ամենալուրջ տունտունիկը, մնացի պոկված գլխով պլաստմասե մայրիկ, որ ամեն անգամ հիվանդ ժպիտ է ածում, երբ հոնորարը ուշացնում են:
    Հացի փռից էլի գունավոր հույսի հոտ է գալիս: Էլի՛ հիվանդ ժպիտ եմ ածում, բայց դժվար եմ ածում, որովհետև ածելը վիժելու հոմանիշն է: Լաուրա տոտան էլի՛ փնթփնթում ու մի տողով էլի՛ սևացնում է կենսագրությունս նիսյայի տետրում: Ես էլի փոքրանում եմ, խխունջվում հագուստիս մեջ ու կարմիր ամոթ ածում: Մի օր ամոթի փոխարեն փշեր կածեմ ու կխրեմ Լաուրա տոտայի կոկորդը, որ անբարոյական լեզուն պապանձվի: Պղտոր արյունը կվարարի ու կխորտակի նիսյայի տետրը: Անունս կամա՜ց-կամա՜ց կզուլալվի: Բարոյական պարտքս կդառնա անպիակ մարդու վերածնունդը: Անդրշիրիմյան աշխարհից ես դարձի կգամ: Ներսս նորից կկահավորվի … ՍԻՐՈ՜վ …. Հացի փռից ես փողով վստահության սերմեր կգնեմ ու մանրը հետ չեմ վերցնի: Ու բոլորը կհարգեն ինձ, էլ չեն ծաղրածուի: Ես կդառնամ լիազորված հրեշտակային էգ:
    Մի օր մարմնապաշտ որձերը վրաերթի ենթարկեցին ներսիս հրեշտակին: Վստահությունս դագաղվեց: Հում միս սիրող մի խումբ շակալներ մի օր բարձրացրին դագաղս: Գիտե՜մ, նրանք ինձանից մատղաշի հոտ էին առնում, մատղաշ էգի հոտ: Իսկ ես լավ գիտեմ, որ սիրուն, մատղաշ էգ եմ, որովհետև Հուդայի կանանց մեջ լավագույն տասնյակում էի: Բայց նրանք ինձ չհոշոտեցին: Այդ ես սպանեցի նրանց մսահոտ ախորժակը: Դարձա մետաղե ջարդոն, իսկ գյադաները երկաթ չեն սիրում, նրանք մսակեր են:
    Որդուս վիրահատված մանկասայլակն այլևս գործածելի չէ: Ինձ պես գործազուրկ է ու ինձ պես հոգեպես հաշմանդամ: Ի՞նչ արած: Ես դարձա նրա չորքոտանի մանկասայլակը: Ժանգոտված մետաղե ջարդոնս հանձնեցին ձուլարան: Բժշկված, կոփված դուրս եկա ձուլարանից իբրև պիտանի իր, իբրև մայր, իբրև տուն, իբրև…
    - Եթե գերհոգնածություն զգաք,կզբոսնեք,- հանձնարարեց ձուլարանի բժիշկը:
    Ես չեմ դիմանում, պոռթկում եմ.
    - Գրպան չունեմ, որ զբոսնեմ:
    Իսկ ես վաղուց չեմ զբոսնում, բոլոր գրպաններս կարել եմ, որովհետև
    Հուդան ինձ դավաճանեց: Հուդան ինձ կենդանի-կենդանի դագաղը դրեց: Հուդան լրբի հետ փախավ Ռուսաստան: Իգական նվվոցս դարձավ ոռնոց: Հուդան շան տեղ չդրեց: Ռմբակոծվեց մի նոր Հերոսիմա: Իմ մեջ ապրող միլիոնավոր մարդիկ մահացան, նրանք տարբեր գույն ունեին, տարբեր հոտ, նրնացից յուրաքանչյուրի համար մի օր մայր էի դառնալու: Ռմբակոծությունից մեր տան սյուները ցնցվեցին, առաստաղը իջավ մինչև գոտկատեղս: Բայց չմեռա: Դարձա չորքոտանի արիստոկրատ, որ նախ մայր է: Բայց ինձ ոչ ոք չծափահարեց: Իմ տունտունիկում ես մնացի միայնակ տիկնիկուհի, որ ամեն անգամ հիվանդ հույս է ածում, երբ որդին կռվում է մեռած կրծքի հետ:
    Մի օր արգանդիս ցավը կդառնա թույն ու կլցվի կուրծքս: Ես կուշտ կկերակրեմ որդուս ու կսպանեմ Հուդայի վկային: Մեռելաբույրը կտարածվի ամբողջ սենյակով, կներծծվի թոքերս ու կհասնի մինչև հոգուս հատակը: Ցավը կմարմնավորվի, կհագնի սև շորեր ու կգնա կախվելու: Պարանը կդառնա փրկություն ցավին: Ցավը կկապտի ու կպայթեցնի ուղեղի արգանդը: Չծնված երազանքները գունավոր տունտունիկ կնկարեն պատին: Խցանված կյանքը կհոսի ու կդառնա հրեշտակային:
    Տիկնիկուհին կժպտա: Կչորացնի Հուդայի պիղծ հիշատակը ու կպահի սուրբ-սուրբ …
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.06.2013), Sambitbaba (07.06.2013), Stranger_Friend (01.06.2013), Վոլտերա (31.05.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5-րդ տարբերակ

    Դեպի լուսին



    Դրսում արդեն մութ էր, երբ Էմման հագավ սպիտակ խալաթը և անցավ իր պարտականությունները կատարելուն: Հիսուն տարեկան կին է Էմման և արդեն քսան տարի է, ինչ աշխատում է հոգեբուժարանում: Միայնակ ապրող Էմմային տանը ոչ ոք չի սպասում. ամուսինը վաղուց մահացել է, իսկ մինուճար աղջիկը ամուսնացել և մեկնել է արտասահման:
    Հոգեբուժարանը Էմման «անտեսվածների աշխարհ» է անվանում: «Աշխարհ», ուր բնակություն են հաստատել տարբեր մասնագիտությունների, տարբեր նախասիրությունների տեր մարդիկ: Եվ բոլորը այստեղ հավասար են: Կարևոր չէ, որ ոմանք եղել են բժիշկ, լավ մարզիկ, համալսարանի դասախոս, կամ էլ պարզապես հասարակ բանվոր. հոգեկան հիվանդ լինելը այժմ բոլորին նույնացրել է իրար: Իսկ շատերին այստեղ նույնիսկ չեն հիշում. հազվադեպ է լինում, որ որևէ հիվանդի տեսության են գալիս:
    Հերթապահության օրերից է: Էմման սովորականի նման ստուգում է հիվանդներին: Հիվանդասենյակներից մեկում սովորական աշխուժություն է տիրում: Երկու հիվանդներից մեկը՝ Սահակը, հիվանդասենյակի մյուս հիվանդին՝ Սաքոյին, ոգևորված ինչ-որ պատմություն է պատմում: Սահակի շատախոսությունը բոլորը գիտեն: Նա իր խախտված հոգեկան աշխարհով միշտ անսպառ պատմություններ է հորնում ու պատմում: Եվ նրան նույնիսկ չի հետաքրքրում, թե լսում են իրեն: Սահակը սիրում է խոսել և միշտ խոսում է: Դրա հետ միաժամանակ շատ անհանգիստ հիվանդ է և հաճախ է իր հիվանդասենյակից դուրս գալիս և սողոսկում հոգեբուժարանի մյուս սենյակները: Իսկ Սաքոն նրա հակապատկերն է՝ հոգեկան հիվանդի համար չափից դուրս հանգիստ ու նույնիսկ լսող: Միայն մեկ-մեկ է կատաղում, երբ չեն թողնում պատուհանից դուրս նայել:
    Երբ Էմման մտավ հիվանդասենյակ, Սահակը իր պատմությամբ ոգևորված չնկատեց նրան: Իսկ Էմման սարսափեց, երբ Սահակի ձեռքին դանակ տեսավ: «Որտեղի՞ց է վերցրել: Երևի էլի հարմարացրել ու մտել է քույրերի սենյակ: Հաստատ նորեկ քույրն է դուռը բաց թողել»,- մտածեց Էմման և կամաց մոտեցավ Սահակին: «Խոհեմությամբ պետք է վերցնեմ դանակը, որ գժի նոպան հանկարծ չսկսվի»,-որոշեց նա:
    _Շա՜տ մութ էր: Լուսինը հազիվ լուսավորում էր: Ինքն էլ ձիու նման վազում էր...Հի՛, հի՛, հի՛...Գիտե՞ս չէ, որ ես վազքի չեմպիոն եմ,- Սաքոյին պարծենկոտությամբ պատմում է Սահակը,-մեդալս էլ բարձիս տակն ա: Ցույց չեմ տա, որ չվերցնես... Ձիու պես վազեց ու հոգնեց...
    Սաքոն անտարբեր նայում է առաստաղին, իսկ Էմման՝ աչքը դանակին, սպասում է հարմար պահի, որ վերցնի դանակը: Բայց հարմար պահը Սահակը ինքը ստեղծեց, երբ դանակը դրեց դարակի վրա: Էմման էլ շտապեց դանակը արագ վերցնել և դնել գրպանը: Սակայն Սահակը դա նկատեց և հարձակվեց Էմմայի վրա: Երկուսի միջև դանակի համար պայքար սկսվեց: Էմման ամեն գնով աշխատում է դանակը չտալ, իսկ Սահակը, որը ավելի ուժեղ է, պինդ բռնեց նրա կոկորդից և դեմ տվեց պատին: Այդ պահին նրա դեմքին փայլեց ցինիկ ու լկտի ժպիտը: Եվ Էմման զգաց իր անզօրությունը: Նա զգում է Սահակի տհաճ շնչառությունը և նրան թվաց, թե տեսավ մահվան դեմքը՝ չար ու սև աչքերով, մեծ քթով, ծուռ բերանով, սպիավոր ու մազակալած դեմքով:
    Ամուր ձեռքերի մեջ հայտնված կոկորդի ցավից, օդի պակասությունից Էմմայի աչքերը մթագնեցին: Սահակն էլ հանկարծ սկսեց բարձր ձայնով ծիծաղել: Նա իր ձեռքերի մեջ զգում է իր զոհի տառապանքները, և դա նրան դուր է գալիս: Ավելին, նրան հաճույք է պատճառում իր վրա միշտ խոսող քույրի գունատ դեմքը, վախեցած և ակնապիշ նայող աչքերը...
    _Գի՛ժ, դու ես գիժը: Ես գիժ չեմ,-Էմմային իր ձեռքերի մեջ ավելի ամուր սեղմելով հաղթականորեն գոռաց Սահակը:
    Հոգեկան հիվանդը՝ լքված հարազատներից, կտրված մարդկությունից, մոռացված աշխարհից՝ իր ներքին աշխարհում կուտակված մաղձն է թափում մի քույրի վրա, ով առիթ տվեց ըմբոստանալու իրեն: Եվ ընդամենը մի քանի վայրկյան , և Էմման կդադարի շնչել:
    Էմման զգաց պահի ճակատագրական լինելը և դանակը, որը շտապել էր դնել գրպանի մեջ, հանեց և մխրճեց Սահակի մարմնի մեջ: Վերջինս ցավից անբնական ճչաց և բաց թողեց Էմմային...
    Սաքոն անտարբեր հայացքով միայն նայում է, թե ինչ է տեղի ունենում: Վաղուց բթացած նրա ուղեղը ոչ մի արձագանք չի տալիս:
    Սահակը ընկել է գետնին ու ցավից գալարվում է, իսկ բաց վերքից արյունը առատորեն հոսում է: Էմման սարսափած կանգնել է և տեղից չի շարժվում...
    Հարվածը մահացու եղավ, իսկ նրա մահվան համար Էմման մեղադրեց Սաքոյին.
    _Երբ մտա հիվանդասենյակ, Սահակը գետնին ընկած արյունաքամ էր լինում, իսկ Սաքոն հանգիստ նստած էր: Դե ինքը միշտ նոպայից հետո հանգստանում է և ապուշ հայացքով նայում առաստաղին: Միանգամից հասկացա կատարվածը և շտապեցի գետնից վերցնել դանակը, որ Սաքոն հանկարծ նորից չհարձակվի: Իսկ երբ մոտեցա, որ օգնեմ, Սահակը արդեն մեռած էր:
    Էմմայի վկայությունը համոզիչ թվաց ոստիկաններին և սպանության համար Սաքոն մեղավոր ճանաչվեց:
    Ոստիկաններին Էմման կարողացավ համոզել, բայց իրեն չի ստացվում. իր կատարած սպանությունը դաջվել է ուղեղի մեջ և ամեն վայրկյան՝ խիղճ կոչվող դահիճը նրան հիշեցնում է. «Դու մարդասպան ես»: Իսկ նա ամեն գնով փորձում է բթացնել իր մեջ խոսող խղճի ձայնը. «Եթե ես չհարվածեի, ինքը ինձ կսպաներ: Ես ուղղակի իմ կյանքն եմ փրկել: Հետո էլ ինքը գիժ էր, խելառ, որը ոչ մեկին պետք չէր: Ու՞մ էր պետք նրա կյանքը, եթե մեկին հետաքրքրեր, գոնե մեկը մի անգամ տեսության կգար այս տասնհինգ տարիների ընթացքում...Լա՛վ արեցի...Ինձ եմ փրկել: Ո՞նց կլիներ: Մի գիժ էլ աշխարհի երեսից պակասեց: Իսկ Սաքո՞ն: Ի՞նչ Սաքոն: Գժին դատ չկա: Պետք է մոռանամ»:
    Շուտով Էմման թողեց աշխատանքը: Այլևս չի կարող գնալ հոգեբուժարան. այնտեղ ամեն ինչ կատարվածն է հիշեցնում: Սակայն հիշողությունից չես փախչի: Նա շարունակում է իր ձեռքի մեջ զգալ դանակի սառը հպումը, հիշել Սահակի աչքերի արտահայտությունը այն պահին, երբ դանակը մխրճեց նրա մարմնի մեջ:
    Ցավից գալարվող Սահակը, առատորեն հոսող արյունը և արյան տհաճ հոտը դարձան Էմմայի կյանքի անբաժան մասնիկը: Իսկ ամեն անգամ, երբ Էմման իր ձեռքերին է նայում, նրան թվում է, թե ձեռքերը շարունակ արյունոտ են: Եվ Էմման ատեց կարմիր գույնը:
    Շրջապատի մարդիկ դարձան անտանելի, և նա դադարեց մարդկանց հետ շփվել: Շուտով էլ, տանջող հիշողություններին զուգահեռ, Էմմային թվաց, թե Սահակի ուրվականը իր տանն է ապրում: Եվ այս մտքից նա հավաքեց տան բոլոր դանակները. «Եթե Սահակի ուրվականը որոշի վրեժ լուծել, դանակները չեմ թողնի, որ գտնի»,- մտածեց Էմման, բայց հետո վախեցավ, երբ հիշեց, որ ուրվականները ամեն ինչ տեսնում են: Ու սկսեց պատկերացնել, թե Սահակի ուրվականը, ինչպես է իրենից վրեժ լուծելու. «Հաստատ խեղդելու է: Չէ՛, դժվար: Այս անգամ վրեժի դրդմամբ ինձ հետ շատ դաժան կվարվի: Մի բան պետք է մտածեմ, որ ինձ պաշտպանեմ: Իսկ կարո՞ղ է այս անգամ մարմինս դանակով մասերի բաժանի... »: Էմման այս մտքից որոշեց այլևս չքնել: Վախեցավ, որ եթե քնի, Սահակի ուրվականը կհարձակվի իր վրա: Իսկ հետո մտածեց, որ եթե նա որոշի հարձակվել, ապա իր քնել-չքնելուն չի նայի. «Երևի ուզում է, որ սպանվելուց առաջ մի լավ հոգեբանորեն տանջվեմ: Հաստա՛տ»:
    Օրերը անցնում են, իսկ ուրվականը այդպես էլ չի հարձակվում, բայց Էմման գնալով ավելի է զգում նրա մոտ լինելը:
    Լիալուսին է: Էմման նստել է պատուհանի մոտ և նայում է լուսնին: Լուսինը նրան երբեք այդքան գեղեցիկ չէր թվացել:
    _Սահակ, մի՞թե լուսինը գեղեցիկ ու խորհրդավոր չէ,-հանկարծ ասաց Էմման և ձայնը ավելի բարձրացնելով շարունակեց,-գիտեմ, որ այն օրից հետո իմ տանն ես ապրում: Մի՛ թաքնվիր: Զգում եմ, որ իմ տանն ես:
    Էմման լարում է լսողությունը, բայց Սահակի ուրվականը շարունակում է լռել: Էմմային էլ հենց նրա լռությունն է կատաղեցնում: Այդ պահին որոշեց փնտրել նրան, բայց հետո, երբ նորից նայեց լուսնին, նրան թվաց, թե լուսինը աչքեր ունի և իր մեծ աչքերով կանչում է իրեն:
    Էմման դուրս եկավ սենյակից, անցավ միջանցքի միջով, բացեց դեպի դուրս տանող դուռը և հայտնվեց դրսում...
    Լուսնին նայելով նա քայլում է: Քայլում է, և անսովոր թեթևություն զգալով Էմման նույնիսկ ժպտում է: Նրան թվաց, որ ինքը հիմա շատ թեթև է դարձել և կարող է աննշան քամու հպումից թռչել ու երկինք բարձրանալ, հասնել լուսնին...
    Մի քանի քայլ ևս, և Էմման զգաց, թե ինչպես քամին մտավ թևերի տակ, ամուր փաթաթվեց իրեն, հաճելի շնչառությամբ ողողեց դեմքը և իր գիրկն առնելով սլացավ վերև՝ դեպի լուսին...
    Սակայն թռիչքը տարավ դեպի անդունդ: Անդունդ, որտեղից վերադարձ չկա...
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.06.2013), Sambitbaba (07.06.2013), Smokie (03.06.2013), Stranger_Friend (01.06.2013), Արևանուռ (07.06.2013), Վոլտերա (31.05.2013)

  15. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    4-րդ տարբերակ

    ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ



    Ամպը եռաց, փրփրեց ու լցվեց բաժակիս մեջ: Ցրտեց: Արև հորինեցի: Արևը քամվեց ու արնահոսեց իմ մի բաժակ սպիտակ ամպի մեջ: Թոքախտավոր ամպը արյուն թքեց: Դրանից օդը թունավորվեց: Թթվածին էր պետք աշխարհին: Բայց ի՞նչ աներ խեղճ ծառը` բռնաբարված վերջին էգը, որ մեռած սաղմ էր վիժում …
    Որ շատ պարապ լինեմ մի օր, կարող ա նյարդերս կոփելու համար փորձ անեմ շարունակությունը կարդալու
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. #9
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    3-րդ տարբերակ

    ՎերաԴԱՐՁներ
    Այս մեկը դուրս եկավ, լավ էր գրված:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. #10
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1–ին տարբերակ. «Վարունգներ»

    լավը չէր. դեռ ավելին՝ ահավոր էր: Հոգեբանական թրիլլեր չէր, դա մի կողմ. «սև հումո՞ր», ուրեմն հումորն անհաջող էր: Ինչ ասեմ է, տուֆտություն էր, հեղինակը ի սրտե կայֆավատ ա եղել ընթերցողի վրա, լավ չի:

    3–րդ տարբերակ. «ՎերաԴԱՐՁներ»

    իմ անփորձ աչքը հուշում ա, որ լավ էր շարադրված, հեղինակը գրելու փորձ ունի: Բայց դե ես «սիրողական» ընթերցող եմ, մեյնսթրիմ սպառող եմ, ինձ շատ չի հետաքրքրում շարադրանքի որակը: Ուզում եմ, որ ստեղծագործությունը կլանի. բայց չկար, սենց սիրուն ոճով ախորժակ բացեց մոտս, բայց չկշտացրեց: Կարթալու ընացքում՝ կեսին հասնելուց հետո, մտածում էի՝ խի եմ ես սա կարդում, բացի նրանից, որ սա Հավաքածու մրցույթի տարբերակ ա ու քվեարկելուց պետք է բոլոր տարբերակներին ծանոթ լինեմ:

    8–րդ տարբերակ. « Մի փոքր երջանկություն»

    Էս ստեղծագործությունը փայտե նստարանի մասի՞ն էր, եթե հա, ուրեմն կստիպեմ ինձ ու մինչև վերջ կկարդամ: Առաջին 6-7 տողից հետո կարդալու ցանկություն չկա:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.06.2013)

  19. #11
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    2-րդ տարբերակ

    Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)
    Խառն էր:
    Մարիի ձեռագիրն է
    Անհարթ մասերը բավականին շատ էին, չնայած կատարված աշխատանքն ահագին էր:
    Մի տեսակ էլի չհասավ ինձ, երևի իրականությունն էր քիչ, թե ինչ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. #12
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    1-ին տարբերակ

    Վարունգներ
    Կներեք, բայց լավը չէր
    Չկպավ, չտարավ հետը: Կարծում եմ՝ մեջը ապրված զգացում ընդհանրապես չկար:
    Էլ չեմ ասում, որ հեչ թրիլլեր չէր (կամ էլ հնարավոր ա՝ ես ժանրերից գլուխ չեմ հանում):
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  21. #13
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1–ին տարբերակ. «Վարունգներ»
    Շատ կեղծ էր, հեչ չհամոզեց, ընդհանրապես: Հումոր էլ չտեսա: Ու ընդհանրապես անլուրջ (էն ինչ լուրջ չի` դեռ հումոր չի) մոտեցում կար գրողի կողմից, չհավանեց շեֆը մի խոսքով
    2–րդ տարբերակ. «Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)»
    Ներքոհիշյալը, ինչպես վերջում պարզվեց, ընդամենը վրիպում էր... ափսոս... հիմա որ փորձում եմ հիշել պատմվածքը` առաջինը էդ ա մտքիս գալիս ու էլ բան չեմ հիշում, որտև ամբողջ ընթացքում փորձում էի էդ «առեղծվածը» պարզել
    Արզումանյան փողոցի 20 Ա շենքից բարձրացող ծուխը...
    Ամիրյան փողոցի 20 Ա շենքի իններորդ բնակարանից

  22. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3–րդ տարբերակ. «ՎերաԴԱՐՁներ»
    անկեղծ ասեմ. չեմ հիշում, թե ինչու որոշեցի էս տարբերակի օգտին քվեարկել, բայց մի տեսակ կարդացվում էր ինչ-որ

    4-րդ տարբերակ ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ
    կարճ արտահայտվեմ. չհավանեցի

    5-րդ տարբերակ Դեպի լուսին
    նենց ոչինչ էլիՃՃ

    հ.գ.
    5րդը կարդալու ընթացքում արդեն սաղ խառնվեց իրար, որտև ինչ-որ սաղ բժիշկ-քննիչ-հոգեբուժարան...

  23. #15
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6-րդ տարբերակ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

    բառակույտերը տանել չեմ կարողանում, էն որ էնքան են խտացնում, սաղ իրար մեջ սերտաճում են ու ահավոր ծանր է դառնում կարդալը, էլ չեմ ասում ընկալելը

    7-րդ տարբերակ Փրկության կործանում.
    գոնե իրար հետ «վարունգ-վարունգ» խաղային, հետո պարզվեր, որ Կրիսը Կակտուսի անթիվ-անհամար եղբայրներից է՝ ահագին շանսեր կլիներ հաղթելուՃՃՃ ես էլ կքվեարկեի
    վերջին նախադասությունը ոնց որ աղանդավորական շարժման դեվիզ լինի՝
    ԴԱ Է ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ...
    հ.գ.
    էլ չասեմ էդ վերջին նախադասության ու վերնագրի հակասությունը Ժ վերնագրի էժանագին լինելը
    հ.հ.գ.
    աղջիկ ջան, շատ մի նեղվի կարծիքիցս օ՞կ
    Վերջին խմբագրող՝ John: 01.06.2013, 16:58:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •