1–ին տարբերակ. «Վարունգներ»- Էրիկ Իսահակյան
2–րդ տարբերակ. «Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)»- Արեն Մակարյան
3–րդ տարբերակ. «ՎերաԴԱՐՁներ»- Ռուզան Ազիզյան
4–րդ տարբերակ. «ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ»- Անուշ Մարգարյան
5–րդ տարբերակ. « Դեպի լուսին»- Այբ
6–րդ տարբերակ. «ԱՆՎԵՐՆԱԳԻՐ»- Տաթևիկ Մովսիսյան
7–րդ տարբերակ. «Փրկության կործանում»- Աննա Գաբրիելյան
8–րդ տարբերակ. « Մի փոքր երջանկություն»- Եվա Պողոսյան
9–րդ տարբերակ. «Ամարիլիս»- Lisbeth
10–րդ տարբերակ. «Ֆագո»- Ruby Rue
11–րդ տարբերակ. «Անտառում»- Գալաթեա
Մեֆիստոֆելիս դու կարդացե՞լ ես։ Վերջերս քեզ խիստ համեստ ես պահում, մրցույթի շրջանակներում։
Հ.Գ. կարելի ա քեզ կրճատ դիմել։
SWTS
Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք) - էսօր մի հատ քոմենթ եմ կարդացել էս թեմայում: Մոտավորապես ասում էր եթե թեմային չեք տիրապետում, մի գրեք: Սա էդ դեպքն էր: Ակնհայտորեն երևում է, որ հեղինակը գաղափար չունի հոգեկան հիվանդներից ու հոգեբուժարանի նիստուկացից: Դեռ հերիք չէ, ալարել էր մի անգամ գրելուց հետո կարդալ: Անկապ գործ էր: Չեմ քվեարկի:
Mari ջան, քանի որ քո գրառման մեջ Այվին կոնկրետ բառ էր ընդգծել՝ հանճարեղ, ենթադրում եմ, որ հարցը էդքան հավանել-չհավանելը չի: Ես հասկանում եմ բացարձակելու պատանեկան ձգտումը, բայց ախր հանճարե՞ղ: Մարի ջան, հանճարեղ Պիկասոյի նկարներն են, Ռախմանինովի երաժշտությունն ա, Չարլի Չապլինն ա հանճարեղ, Էյնշետեյնը, Կոմիտասը, Արթուր Ռեմբոն, Չարենցն ու Վարուժանը, հասկանում ես, չէ՞ ինչ բառ ա հանճարեղը, դա ինչ-որ անբացատրելի, ըստ էության կոնկրետ որոշակի իմաստ չունեցող բառ ա, որով իրենց բնագավառում կատարյալին ամենամոտեցած մարդկանց ենք բնորոշում: Ով իմանա, գուցե մի օր հենց ակումբում նման մի գործ հայտնվի, գուցե արդեն կա, ինչ իմանաս (չնայած ինքս հակված եմ, որ չկա ու դժվար էլ հենց ակումբում առաջինը հայտնվի, բայց դա շատ վիճելի ա), բայց նույնիսկ էդ դեպքում մենք չենք, որ էսօր իրավունքն ունենք էդ բնորոշումը տալուԷդպիսի մակդիրները նույնիսկ լրացուցիչ բացասական մթնոլորտ են ստեղծում որոշ ինձ նման կաղապարված ընթերցողների մոտ, օրինակ մի օր մրցույթներից մեկում Մաթևոսյանի ոճ էր իմ շատ սիրելի Արեան գործերից մեկում նկատել, էդքան նեղվել էի մեկ էլ, որ Լիոնը Մայ Վորլդ Մայ Սփեյսի մասին ասաց, որ ահա մեր կողքին Հրանտներ կան, ինչ-որ տենց բան: Չնայած կարող ա ես սխալ եմ, կարող ա՝ ուղղակի չուզող եմ
![]()
CactuSoul (02.06.2013), ivy (01.06.2013), Sambitbaba (07.06.2013), Stranger_Friend (01.06.2013), Վոլտերա (01.06.2013)
էս «Փրկության կործանում» պատմվածքով մեկը փորձել է ուշադրությունը շեղել մեր Կակտուսի վրա։ Ոչ միայն նրա մականունն է օգտագործված, այլև՝ երկար մազերով տղաների և կապույտ մազերի հանդեպ սերըԱնիին ճանաչող մարդ է գրել ։Դ
Բայց Անին չէ գրողը, համոզված եմ։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Չեմ ուզում կարծիքս գրեմ մնացածի վերաբերյալ, սպասեմ թեման թեժանա մի քիչ։ Էս ինչ պասիվ, տխուր վիճակ ա, համ տարբերակների հարցում, համ քննարկումների։
SWTS
LisBeth (01.06.2013)
Alphaone (02.06.2013)
Alphaone (02.06.2013)
LisBeth (01.06.2013)
Հայկօն ուր ա չկա գոնե մի քիչ հետաքրքիր վերլուծաբանություն կարդանք։ Հաշվի չառնելով, որ ստեղ մեծամասամբ վերլուծելու բան էլ չկա։
SWTS
Alphaone (02.06.2013), Sambitbaba (07.06.2013)
«Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)» - այնքան էլ դուր չեկավ, թեև ահագին սահուն էր գրված, կարծում եմ, որ պատճառն իմ մեջ է, այս պատմությունը, որը հիմնված էր իրական դեպքերի վրա, շատ ցավոտ եմ տանում, որովհետև Արզումայնյան փողոցում կատարված այդ սպանությունը տեղի է ունեցել հենց այն բնակարանում, որը ես մոտ մի տարի վարձակալել էի... բա, այ սենց հոգեբանական թրիլլեր ձեզ:
«ՎերաԴԱՐՁներ» - շատ սիրուն էր գրված, էս պահի դրությամբ ֆավորիտ ա, թեև կանխատեսելի էր ավարտը: չնայած կարող ա ես եմ էնքան մանյակ, որ արդեն հասկանում եմ ինչ ա լինելու: մի խոսքով, բոլորը կարդամ, կարող ա քվեարկեմ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (02.06.2013), Sambitbaba (07.06.2013)
Շինարար (01.06.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ