User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
27. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Վարունգներ»- Էրիկ Իսահակյան

    3 11.11%
  • 2–րդ տարբերակ. «Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)»- Արեն Մակարյան

    2 7.41%
  • 3–րդ տարբերակ. «ՎերաԴԱՐՁներ»- Ռուզան Ազիզյան

    11 40.74%
  • 4–րդ տարբերակ. «ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ»- Անուշ Մարգարյան

    2 7.41%
  • 5–րդ տարբերակ. « Դեպի լուսին»- Այբ

    4 14.81%
  • 6–րդ տարբերակ. «ԱՆՎԵՐՆԱԳԻՐ»- Տաթևիկ Մովսիսյան

    1 3.70%
  • 7–րդ տարբերակ. «Փրկության կործանում»- Աննա Գաբրիելյան

    3 11.11%
  • 8–րդ տարբերակ. « Մի փոքր երջանկություն»- Եվա Պողոսյան

    1 3.70%
  • 9–րդ տարբերակ. «Ամարիլիս»- Lisbeth

    9 33.33%
  • 10–րդ տարբերակ. «Ֆագո»- Ruby Rue

    9 33.33%
  • 11–րդ տարբերակ. «Անտառում»- Գալաթեա

    10 37.04%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 32-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 472 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 5. «Հոգեբանական թրիլլեր» (քվեարկություն և քննարկում)

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի: Էս անգամ ոնց որ թե քիչ են ակումբցիները. ես ծանոթ ձեռագիր համարյա թե չգտա:
    Ընդհանուր առմամբ, տեքստերն ահագին անմշակ էին. շատերի մեջ լիքը վրիպակներ ու սխալներ կային:
    Մեկ էլ որոշ գործեր կարդալիս մոտս թեթևակի դեժավյու առաջացավ. նախկին Հավաքածուների ուրիշ գործերից ինչ-որ դրվագներ հայտնվեցին:
    Ինչևէ:

    1–ին տարբերակ. «Վարունգներ»
    Ջահել ճուտ է գրողը, համենայնդեպս ինձ էդպես թվաց: Սիրային թեմայի մեջ ինչ-որ անհանգիստ ու լարված նոտաներ է փորձել մտցնել, վերջում էլ արդեն լրիվ ոգևորվել է, ես կասեի նույնիսկ՝ չափազանց շատ:
    Վարունգի թեման, չգիտեմ, հատուկ էր էդպես արված, թե չէ, բայց ինձ մի քիչ վուլգար թվաց. կամ էլ ես եմ չափազանց «փչացած»:
    Օրիգինալություն խաղալու փոխարեն էլ կարելի էր մի քիչ էնպես զարգացնել նյութը, որ իսկապես ասելու բան լիներ մեջը:
    Բայց դե էս ամեն ինչն էլ ներելի է և արժանի չի խիստ դատի, եթե գրողը սկսնակ է և հետն էլ՝ թինեյջեր:

    2-րդ տարբերակ. «Դանդաղ, խորը, մահացու (մեկ, երկու, երեք)»
    Էդ սպանությունն իսկապես վերջերս կատարվել էր Երևանում: Կարդացել էի հոդվածը ինտերնետում, թե ոնց էին երիտասարդ աղջկա վիզը կտրել ու դրանից հետո իր վարձու բնակարանը հրդեհել:
    Հետաքրքիր գաղափար էր վերցնել իրական դեպքն ու փորձել դրա հիման վրա ստեղծագործություն գրել՝ կատարվածին տալով սեփական մեկնաբանությունը:
    Բայց դե իրականացումն ահագին թույլ էր: Սյուժեն լավ զարգացած չէր, կերպարներն էլ «բացված» չէին: Դրա արդյունքում ամեն ինչ ահագին անհավանական էր թվում:
    Ու մեկ էլ շարադրանքի մեջ սխալներն էին շատ. լավ կլինի գրողը մի անգամ էլ անցնի վրայով՝ ուշադրություն դարձնելով հատկապես կետադրությանը:

    3–րդ տարբերակ. «ՎերաԴԱՐՁներ»
    Ինձ դուր եկավ: Լավն էր թե սյուժեն, թե շարադրանքը:
    Հավատացի գրածին: Ապրումները շատ կենդանի էին, նկարագրությունները՝ դիպուկ: Հայտնվեցի իրավիճակի մեջ, զգացի հերոսի զգացածը. իսկ դա ինձ համար շատ կարևոր է ստեղծագործություն ընթերցելիս, որ բառակույտից էն կողմ պատկեր է ստեղծվում, որը հավատ է ներշնչում, ապրումակից դարձնում:
    Վերջն էլ շատ հավեսն էր:

    4–րդ տարբերակ. «ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ»
    Էլի էդ Ռուսաստան գնացած ամուսինների պատմությունը...
    Արդեն հաշտվել եմ էն մտքի հետ, որ ամեն մրցույթին պիտի էս սյուժետային գծից մի հատ լինի:
    Տուն քանդող խոպանը, դժբախտ կանայք ու վիզները ծուռ երեխաները:
    Բայց դա դեռ ոչինչ, հասկացանք, իրական կյանքից է վերցրած: Բայց ախր ինչի՞ էր պետք էսքան արհեստական շարադրել: Էսքան փոխաբերություններ, պլպլան բառեր ու էլ եսիմ ինչեր: Մեջը մի «հանգիստ» նախադասություն չկար:
    Չեմ սիրում էս կարգի տեքստեր:
    Համ էլ դեռ հոգեբականը հասկացանք, բա թրիլլերը ո՞րն էր: Նիսյայի գիրքը՞:

    5–րդ տարբերակ. «Դեպի լուսին»
    Էս պատմվածքի վերջը երևի թե կարելի էր ավելի հաջող գրել. ընթացքն ահագին հետաքրքիր էր: Ընդհանուր, ոչինչ, վատը չէր. ասելիքը տեղն էր, ժանրին էլ համապատասխան էր:

    6–րդ տարբերակ. «ԱՆՎԵՐՆԱԳԻՐ»
    Խե՜նթ :harakiri

    7–րդ տարբերակ. «Փրկության կործանում»
    Ինչ կլինի, էսպիսի հակադիր բառերով արտահայտություններից հեռու մնացեք՝ «փրկության կործանում», «դժբախտ երջանկություն», «ատելի սեր» և այլն. շատ պրիմիտիվ են հնչում, իզուր փչացնում են առաջին տպավորությունը:
    Էս էլ մի պստո կլինի գրած. շատ թինեյջերական էր: Ահագին պոտենցիալ ունի գրողը, որ զարգացնի, հաստատ հետագայում ավելի հավես բաներ կկարողանա գրել:

    8–րդ տարբերակ. « Մի փոքր երջանկություն»
    Եթե գրողը սա համարում է «հոգեբանական թրիլլեր» ու հավատացած է, որ մրցունակ գործ է ուղարկել, ուրեմն էլ բան չունեմ ասելու:

    9–րդ տարբերակ. «Ամարիլիս»
    Ըհն, հասանք: Գրողը հավանաբար տղա է, չէ, տղամարդ: Էս էն տեսակի գործերից է, որ լիքը մարդ միանգամից ասում է՝ «ուժեղ», անցնում կողքի: Հա, մեջը թունդ բառեր կար, կոպիտ տեսարաններ, շատ իրական «կեղտ»: Չգիտեմ, մի տեսակ իմը չի էս կարգի շարադրանքը:
    Սյուժեն ահագին հետաքրքիր էր, բայց մեկ ու մեջ ստիպված էի լինում նորից հետ գնալ ու կարդալ պարբերությունը՝ հասկանալու համար, թե ով, ում, ինչ և ինչու: Վերջն էլ դե էն էր, ինչ պիտի լիներ: Բայց դե լրիվ նոր բան մոգոնելն էլ հեշտ չի: Ինչ էլ կարդում ես կամ գրում, զգում ես, որ դա արդեն ինչ-որ մի տեղ, թեկուզ և ուրիշ ձևով, բայց ասվել է կամ ցուցադրվել:

    10–րդ տարբերակ. «Ֆագո»
    Էս Ֆագոյից ես բան չհասկացա: Ինչի՞ մասին էր էս գործը: Պապ, թոռ, Ֆագո, իսկ ապա նաև՝ Ֆագոներ: Ե՞վ:
    Ինչ էլ մի անուն էր...

    11–րդ տարբերակ. «Անտառում»
    Վատը չէր, բայց ընդհանուր մի քիչ թույլոտ էր, թափ չուներ, թե ինչ:
    Հավես էր, որ «ինտերակտիվ» էր գրված. գրողը խոսում էր ընթերցողի հետ, բայց դա երևի թե կարելի էր ավելի հաջող մատուցել, որ կամ իսկապես վախ ներշնչեր, կամ մի ուրիշ ուժեղ զգացմունք առաջացներ: Իսկ էսպես էդ էֆեկտը չկար:
    Վերջին խմբագրող՝ ivy: 01.06.2013, 02:15:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.06.2013), Arpine (02.06.2013), CactuSoul (02.06.2013), Sambitbaba (07.06.2013), Վոլտերա (01.06.2013)

  3. #17
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպես ուրեմն.

    Իմ կյանքի ընթացքում աշխատելով ուրիշների հետ շփվելուց որևէ նոր բան քաղել ինձ համար, անշեղորեն հետևում եմ մի կանոնի՝ զրուցակցիս հետ խոսել այնպիսի հարցերի շուրջ, որոնցից նա քաջատեղյակ է: Երբ նկատում եմ, որ որպես այդպիսին չկա այնպիսի մի բան, որից քաջատեղյակ է, փորձում եմ հաշվի առնելով մասնագիտությունը առավելապես ուշադրություն դարձնել նրա խոսեցածի այն հատվածներին, որոնցում կա իր մասնագիտությունը: Եթե բժիշկ է, հաճույքով լսում եմ այն հատվածները, որտեղ նա խոսում է դրսի ջերմաստիճանից, եթե օթերևույթաբան է՝ առողջության, վերքերի ու հիվանդությունների մասին, եթե իրավաբան է՝ եկեղեցական գործերի, ապաշխարանքի, ամուսնությունների թույլատրություների, եթե աստվածաբան է՝ իրավունքի հարցերի, օրենքների, պետական հիմնարկությունների և նման այլ հարցերի մասին:

    Լավ, ինչ-որ տեղ հասկանալի է, որ քաջատեղյակներ չկաին, բայց գոնե հետաքրքիր հատվածներ էլ չլինեի՞ն...

    Ի՞նչ ասեմ: Քվերակեցի 4-ին ու 11-ին:

    4-ի դեպքում սաղմն անհետաքրքիր էր, բայց նախադասությունների զգալի հատվածը ծորուն կառուցվածք ունեին ու պատկերավոր էին:

    11-ի գաղափարը լավն էր, մատուցումն ու զարգացումը՝ ոչինչ:

    Վարունգները տեղ-տեղ զվարճալի էին:

    7-ի գաղափարը շատ լավն էր, իրականացումը՝ չէ: Էն ինչը որ գրել էիր ու անունը փիլիսոփայություն դրել, ո՞նց ասեմ, դա մի հատ շրխկոցով ապտակ էր նախկին ու ներկա փիլիսոփաներին ու նրանց թողած ժառանգությանը:

    Դիցուք, այս պահին ուզում եմ մի նրբաճաշակ ու սուր միտք ասել (շատ լավ հասկանում եմ, որ այն ինչ ինձ համար լավն է, ուրիշի համար կարող է վատը լինել) և հանկարծ մտքումս եղածն այնպես է գլխիցս թռչում, որ այլևս չգիտեմ, թե ինչ էի ուզում ասել:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  4. #18
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տսնմեկը շատ ա, էլի

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (02.06.2013)

  6. #19
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Է դու էլ կրճատի: Էնտեղ մի երկու գործ կա, կարող ես ընթերցումը հետաձգել, մի օր հավես ունենաս «02» շաբաթաթերթ կկարդաս տեղը կհանես:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (02.06.2013)

  8. #20
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանիսը խառ մառ կարդացել եմ, թրիլի սանդղակը դեռ 0–ի վրայա։ Վարունգները ահագին ուրախացրեց, չնայած հենց խոսքը դրանց մասին գնաց կարելի էր գուշակել։ Մի երկուսը ծիծաղի սանդղակը մի 50–ի հանեցին։ Հավանել եմ դեռ մենակ վերադարձը, որպես լավ գործ, բայց մեջը լարվածություն չկար, նկարագրություններն շատ լավն էին, կերպարները կենդանի։
    Խորը, մեկ երկու երեքը դժվար էր կարդացվում, շարադրանքից էր երևի, բայց հետաքրքիր էր։ Երկվորյակ եղբայրներ նոր բան չէր, դե լրիվ նոր բան մոգոնելն էլ հեշտ չի (с) Ivy։
    Մնացածը հետո։
    SWTS

  9. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    )Ըհը, սուրճս սարքեցի, նախաճաշս էլ հետը, ոտս ոտիս գցած կարդում եմ

    Վարունգներ - լավն էր նենց նուրբ հումորով, համով-հոտով գրած էր: Մենակ մի պրոբլեմ ուներ. հոգեբանական թրիլլեր չէր: Տեսնենք մյուսներն ինչ են, երևի կքվեարկեմ էս մեկի օգտին: Ի դեպ, հեղինակին էլ ոնց որ գիտեմ

  10. #22
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս անգամ դաժան եմ լինելու Գնաաաաաաաացցցց
    Blessed the poison which brings the end

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (02.06.2013)

  12. #23
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չասեք, թե ոնց ա սենց արագ կարդում, որովհետև երեկ մինչև հինգը կարդացել եմ:
    1. վարունգիկները- Հղո ջան, ես ինչ սիրուն ու միաժամանակ փչացած երևակայություն դու ունես: Մտքիդ թռիչքը հավեսն ա, բայց որ ավելի ճիշտ տեղերում դա օգտագործես, ավելի հավես կլինի: Հա հումորով էր բան չունեմ ասելու, պրինցիպի որ շաատ ուզենք ժանրը մեջը կտեսնենք: Ասենք հոգեբանական էն առումով, որ ինքը ամենավերջում պարզում ա, որ էսքան ժամանակ աղջկա հետ ա եղել Էն վերջին՝ բուսակեր դառնալու պահը չհասկացա հեչ: Բայց էս գործը վերջն էր լուրջ եմ ասում: Հետն էլ զգացմունքային էր Հեղինակն էլ հաստատ աղջիկ ա ու փչացած երևակայության տեր աղջիկ: Հղո ջան, չնեղանաս ինձնից, բայց որ պարզեմ դու ես գրել....
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 01.06.2013, 14:54:
    Blessed the poison which brings the end

  13. #24
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Դանդաաղ, խորըը, մահացուււ- Ահա թե ինչ ա լինում էս գործը կարդացողների հետ...մեկ-երկու-երեք ու ուզում ես կոմպդ տալ ջարդել: Այ հեղինակ ջան, սենց երկար ու ջանջալ որ գրում էիր, բա հեչ մեր մասին չէիր մտածում: Գրողը պիտի ընթերցողի մասին մտածի, որ ընթերցողն էլ գնահատի գրողի գրածը: Նախխ. ավելի ուրիշ բան էի սպասում էդ սպանության հետ կապված, ավելի հետաքրքիր, ավելի անսպասելի, բայց դուրս եկավ լրիվ սերիալային զրոերկուսոտ ինչ- որ բան, հետն էլ ահավոր դժվար ու ծանր կարդացվող: մեկ երկու երեք. նեղանալ չլինի
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.06.2013), Նաիրուհի (01.06.2013)

  15. #25
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. ՎերաԴԱՐՁներ- Չհասկացա, թե սրա ինչն էին հավանել: Ինձ համար ահավոր անզգացմունքային, տեղ տեղ ձանձրացնող գործ էր: Շարադրանքն էլ լավը չէր, պարզ ու վանող: Վերջում հեղինակն ուզել ա ինչ-որ հետաքրքիր բան մտցնել, բայց էդ էլ չի ստացվել: Օրինակ ես վերջին նամյոկը հեչ չհասկացա: Պետք ա ամբողջ պատմվածքը հետաքրքիր լինի, ոչ թե վերջին երկու տողը: Չեմ սիրում որ գրողը փորձում ա խաբել ինձ: Էլի ներող, բայց էս մեկն էլ չեմ հավանել
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.06.2013), Ripsim (07.06.2013)

  17. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երևի հումորի զգացումը լրիվ կորցրել եմ. «Վարունգների» մեջ ի՞նչ հումոր, վուլգար ու անկապ գործ էր, որի արդարացումը մենակ էն կլինի, եթե հեղինակը թինեյջեր է:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.06.2013), Arpine (01.06.2013), CactuSoul (02.06.2013), Sambitbaba (07.06.2013), Stranger_Friend (01.06.2013), Արէա (03.06.2013), Շինարար (01.06.2013)

  19. #27
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երևի հումորի զգացումը լրիվ կորցրել եմ. «Վարունգների» մեջ ի՞նչ հումոր, վուլգար ու անկապ գործ էր, որի արդարացումը մենակ էն կլինի, եթե հեղինակը թինեյջեր է:
    Դե որ տեսել են, ուրեմն մի բան կա
    Blessed the poison which brings the end

  20. #28
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ- Հանճարեղ գործ էր: Էն աստիճանի, որ գիշերվա կեսին մի հատ էլ կարդացի: Չգիտեմ, ինձ ուղղակի տարավ: Ահավոր լավն էր ու սիրուն: Ժանրը մեջը կար: Ես որ տեսա: Մի շնչով գրված բան էր ու մի շնչով էլ կարդացվում էր: Քիչ էր բայց լիքն էր, ասելիք կար, լիքը թաքնված ու հավես բաներ կային մեջը: Հեղինակին լիքըը պաչիկներ: Արդեն հույսս կտրել էի, որ մի նորմալ բան կկարդամ: Հաստատ քվեարկելու եմ:
    Blessed the poison which brings the end

  21. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը
    3. ՎերաԴԱՐՁներ- Չհասկացա, թե սրա ինչն էին հավանել: Ինձ համար ահավոր անզգացմունքային, տեղ տեղ ձանձրացնող գործ էր: Շարադրանքն էլ լավը չէր, պարզ ու վանող: Վերջում հեղինակն ուզել ա ինչ-որ հետաքրքիր բան մտցնել, բայց էդ էլ չի ստացվել: Օրինակ ես վերջին նամյոկը հեչ չհասկացա: Պետք ա ամբողջ պատմվածքը հետաքրքիր լինի, ոչ թե վերջին երկու տողը: Չեմ սիրում որ գրողը փորձում ա խաբել ինձ: Էլի ներող, բայց էս մեկն էլ չեմ հավանել
    Հա դե, դու թինեյջեր ես, հազիվ էլ Վարունգները հավանես

  22. #30
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը
    4.ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ-
    Հանճարեղ գործ էր: Էն աստիճանի, որ գիշերվա կեսին մի հատ էլ կարդացի: Չգիտեմ, ինձ ուղղակի տարավ: Ահավոր լավն էր ու սիրուն: Ժանրը մեջը կար: Ես որ տեսա: Մի շնչով գրված բան էր ու մի շնչով էլ կարդացվում էր: Քիչ էր բայց լիքն էր, ասելիք կար, լիքը թաքնված ու հավես բաներ կային մեջը: Հեղինակին լիքըը պաչիկներ: Արդեն հույսս կտրել էի, որ մի նորմալ բան կկարդամ: Հաստատ քվեարկելու եմ:
    Հը՞ն

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.06.2013), CactuSoul (02.06.2013), Sambitbaba (07.06.2013), Արէա (03.06.2013), Շինարար (01.06.2013)

Էջ 2 32-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •