User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կգնեի՞ք էլեկտրական ավտոմեքենա (անհրաժեշտ ինֆրաստրուկտուրայի առկայութան դեպքում)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, եթե նույնիսկ գինը ՆԱՇ ավտոմեքենաներից բարձր լիներ

    6 54.55%
  • Այո, եթե գինը ՆԱՇ ավտոմեքենաներից ցածր լիներ

    4 36.36%
  • Ոչ մի դեպքում

    1 9.09%
  • Չգիտեմ էլեկտրական ավտոմեքենան ինչ է

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Էլեկտրական ավտոմեքենաներ / Electric Vehicles (EV)

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էլեկտրական ավտոմեքենաներ / Electric Vehicles (EV)

    Միգուցե Հայաստանում դեռևս այդքան էլ չէ, բայց զարգացած երկրներում շատ ակտուալ է էլեկտրական ավտոմեքենաների հարցը: Նախքան մանրամասներին անցնելու կուզենայի իմանայի, թե ի՞նչ գիտեք էլեկտրական ավտոմեքենաների մասին ու արդյո՞ք կնախընտրեիք էլէեկտրական շարժիչով ավտոմեքենա, թե՞ ներքին այրման շարժիչով ավտոմեքենա:
    I may be paranoid but no android!

  2. #2
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,042
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօրվա եղած վիճակով հաստատ չեմ ուզի, որովհետև ավելի շատ ես իրեն պիտի հետևեմ, քան ինքը ինձ սպասարկի։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (28.05.2013)

  4. #3
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,163
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ տեղեկացված չեմ, բայց եթե չեմ սխալվում ավելի տարածված են հիբրիդ մեքենաները: Օրինակ՝ Քյոլնում գործում են հիդրոգենի վրա աշխատող հիբրիդ ավտոբուսներ:

  5. #4
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,163
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա, հարցման վերաբերյալ էլ՝ կարծում եմ առավելագույն արագությունը, մեկ էլ «վառելիքի» գինը նույնպես կարևոր են:

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին հայացքից կարող է թվալ, թե էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները նորություն են, այնինչ նրանք գոյություն միշտ էլ գոյություն են ունեցել ու 20-րդ դարի սկզբին էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները մրցակցում էին ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների հետ: Այն ժամանակ էլեկտրական ավտոմեքենաները ավելի շատ համարվել են «կանացի» ավտոմեքնենաներ, որովհետև աշխատում էին անաղմուկ ու մաքուր, իսկ ՆԱՇ ավտոմեքենաները ավելի «տղամարդկային» էին շարժիչի աղմուկի պատճառով: 1911թ-ին Նյու Յորք Թայմսը գրել էր, որ էլեկտրական ավտոմեքենաները իդեալական են, որովհետև ավելի մաքուր են, անաղմուկ են և խնայողական, քան բենզինով աշխատողները:

    Միգուցե պատմությունը այլ կերպ ընթանար, եթե 1908թ-ին Հենրի Ֆորդը չսկսեր Ֆորդ Մոդել T-ի արտադրությունը: Հենրի Ֆորդը Մոդել T-ի համար ընտրեց ներքին այրման շարժիչը, մոդել T-ն դարձավ իսկական հիթ ու հետագա տարիների ընթացքում ներքին այրման շարժիչը դարձավ ստանդարտ ավտոմեքենաների համար: Էլեկտրական ավտոմեքենաները դուրս մղվեցին պատմությունից ու 60-ականների ու 90-ականների նրանց շուկա հետ բերելու փորձերը ձախողվեցին: Անցած 100 տարիների ընթացքում ներքին այրման շարժիչով ավտոմեքենաները տեխնոլոգիական լուրջ նորարություններ տեսան, մինչդեռ էլեկտրական շարժիչների դեպքում որևէ առաջընթաց չգրանցվեց: Սակայն հիմա նավթի կրիզիսների ու գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքով նորից փորձեր են արվում էլեկտրական ավտոմեքենաները վերակենդանացնել ու դարձնել ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների մրցակիցներ:
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (28.05.2013)

  8. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոյություն ունեն էլեկտրական ավտոմեքնենաների 3 տեսակներ.

    1. Էլեկտրական ավտոմեքնենաներ, որոնք աշխատում են միայն էլեկտրականությամբ:
    2. Հիբրիդներ, որոնք աշխատում են համ բենզինով, համ էլեկտրականությամբ
    3. Hydrogen Fuel Cell (ջրածնային վառելիքի բջիջով) ավտոմեքենաներ, որոնք շարժիչի այրման ընթացքում արտադրում են մաքուր ջուր: 2000-ականների սկզբին Ջորջ Բուշը փորձում էր աջակցել ջրածնային ավտոմեքենաների տարածմանը, սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով ջրածնային վառելիքը ամենաթանկ ու ոչ էֆեկտիվ վառելիքներից մեկն է:
    I may be paranoid but no android!

  9. #7
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,660
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Hydrogen Fuel Cell (ջրածնային վառելիքի բջիջով) ավտոմեքենաներ, որոնք շարժիչի այրման ընթացքում արտադրում են մաքուր ջուր: 2000-ականների սկզբին Ջորջ Բուշը փորձում էր աջակցել ջրածնային ավտոմեքենաների տարածմանը, սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով ջրածնային վառելիքը ամենաթանկ ու ոչ էֆեկտիվ վառելիքներից մեկն է:
    Իսկ իրանք պայթյունավտանգ չե՞ն

    Էս մեկից ես կքշեի՝ անհրաժեշտության դեպքում կարելի ա էդ արտանետված ջրից հարևանի էլեկտրականությամբ ջրածին սարքել
    Ճիշտ ա, լևի գծով ստատիկ էլեկտրականություն ստանալը դժվար ա, բայց եթե վառելիքը ձրի ա դառնում, արժի չարչարվել
    I drink and I know things.

  10. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իրանք պայթյունավտանգ չե՞ն

    Էս մեկից ես կքշեի՝ անհրաժեշտության դեպքում կարելի ա էդ արտանետված ջրից հարևանի էլեկտրականությամբ ջրածին սարքել
    Ճիշտ ա, լևի գծով ստատիկ էլեկտրականություն ստանալը դժվար ա, բայց եթե վառելիքը ձրի ա դառնում, արժի չարչարվել
    Անվտանգ են, բայց տուֆտա տեխնոլոգիա է:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.05.2013)

  12. #9
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերացնում եմ, գնում ես հյուր ու առաջին խոսքդ բարևից հետո. "կարելի ա? մեքենաս ձեր մոտ զարյադկի դնեմ, որ տուն հասնեմ"

    Ես արագության սիրահար եմ, մանեվրների, թեկուզ քաղաքում, ինձ նման մեքենաները չեն ձգում, չնայած, վստահ եմ, որ կգա մի պահ, որ այլընտրանք չենք էլ ունենա, քանզի բենզինը ջրից թանկ ա վաճառվելու, երբ ջրի պակասն ու բենզինի պակասը մի հարթության վրա լինեն

    Հարցմանը կպատասխանեմ ոչ մի դեպքում, եթե այլընտրանք ունենամ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hda (28.05.2013)

  14. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հիբրիդային շարժիչով մեքենաներին շատ կողմ եմ, քանի որ դրանք քիչ են այրում բենզին, որոնք, այսպես կոչված, բյուջետային ավտոմեքենաներ են:

    Բայց: Մի հատ կարևոր բայց կա ստեղ: Հիբրիդային ավտոմեքենաները ԱՆԻՄԱՍՏ թանկ են: Օրինակ` Toyota Prius ավտոմեքենան, որը հիբրիդային շարժիչ ունի, արժե 35,000 դոլար: Ոնց կարելիա էսպիսի ավտոմեքենային տալ 35,000 փող: 35,000-ով էնքան Premium դասի լավ ավտոներ կառնես` թեկուզև մի քանի տարի օգտագործված:
    Եթե Prius-ը չլիներ հիբիդային, ապա այն կարժենար հավանաբար մաքսիմում 25,000 դոլար: Այսինքն, ստացվումա, որ հիբրիդային շարժիչով ավտոմեքենա գնելիս գնորդը բիրիքով գլխանց տալիսա իր մի քանի տարվա բենզինի փողը:

    Փաստացի ստացվումա, որ հիբրիդային ավտոն քիչա բենզին ծախսում, բայց այդ ավտոնա թանկ ու այդ թանկությունը կոմպեսնսացվումա ոչհիբրիդային շարժիչնեի շատ ծախսվող բենզինով:

    Եթե հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաները լինեն նույն գնի, կամ գոնե չնչին թանկ, ապա իմաստ կա գնել այն:
    Բարև Ձեզ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (28.05.2013), Freeman (28.05.2013)

  16. #11
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսոր առավոտը անկախ ամեն ինչից ու չգիտեմ ինչի մտածում էի. Տեսնես որ էլեկտրական մեքենաներ էստեղ լինեն, նույն ձիաուժով բենզինով աշխատող և էլեկրական մատորով աշխատող մեքենանաների տեխասմոտրի գինը նույնը կլնի՞ ու երբվանից դրանք լիովին կշահագործվեն: Մեկել տեսնեմ ակումբում "Էլեկտրական ավտոմեքենաներ" թեմա է բացվել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի Էլեկտրական Ցանցեր
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 82
    Վերջինը: 13.04.2016, 21:44
  2. Առք և Վաճառք: Ավտոմեքենաներ
    Հեղինակ՝ autopark.am, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 88
    Վերջինը: 18.09.2014, 14:00
  3. Ածելի, թե՞ էլեկտրական սափրիչ
    Հեղինակ՝ insider, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 21.07.2014, 20:35
  4. Ավտոմեքենաներ
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 149
    Վերջինը: 18.02.2013, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •