Sagittarius-ի խոսքերից
melancholia ջան, ծննդատունը հյուրանոց չէ, այն չի լինում երեք աստղանի, հինգ աստղանի: Այն լինում ա, կամ չի լինում: Եթե այն ծննդաբերելու բավարար պայմաններ չի տրամադրում, ապա այն չի կարող ծնունդ ընդունել ու դրա համար պատասխանատու ա առողջապահության նախարարությունը: Ու բացարձակ նշանակություն չունի թե էտ մարզում քսան հատ գերազանց պայմաններով ծննդատու կան. էտ մեկ ոչ բավարար պայմաններով նախարարության կողմից «արտոնագրված» ծննդատունը ծնունդ ընդունելու ռիսկ ունի:
Իսկ հիմա բացատրեմ, թե ինչու ա ավելի լավ ընդհանրապես ծննդատուն չունենալ, քան ոչ բավարար պայմաններով: Իմ օրինակով բերեմ, ասենք ես մի օր ամուսնանում եմ, կնոջս հետ տեղափոխվում եմ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը ու պատրաստվում ենք երեխա ունենալ: Մենք նորեկ ենք, սաղ օր գործի ենք, առանձնապես մարդ չենք ճանաչում գյուղում, խորհորդ տվող չունենք: Օնլյան ծննդատների մասին շատ ինֆորմացի չկա, միայն գտնում եմ, որ մոտակա ավանում ծննդատուն կա, դե հիմա, եթե առողջապահության նախարարությունը թույլ է տալիս, որ աշխատեն, ուրեմն գինեկոլոգներ են աշխատում, ոչ թե կոշկակարներ:
Օրը գալիս ա, կոշկակարը մի բան սխալ ա կտրում, ու ուպս...պրեդստավլյաե՞շ, ես էլ գնում եմ, առողջապահության նախարարությանը դատի եմ տալիս, որ այդ ծննդատանը ու կոշկակարին ծնունդ ընդունել են թողել: Իրանք էլ ինձ ասում են՝ «Արա այ հոգնած, չգիտես, որ տեղ կոշկարներ են գինեկոլոգ, մենք ռայոնում հինգ հատ այլ գերազանց ծննդատուն ունենք»: Կապիտո՞...
Էջանիշներ