User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Առաջին քայլեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու Ադրաստեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2013
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջին քայլեր

    Անմոռաց հիշողություն

    Այնքան մռայլ օր է՝ այն օրվա պես: Աշունը թափանցել էր մեր փոքրիկ խրճիթ: Այդ օրը անձրևը կարծես խեղտում էր ինձ: Անկողնուդ մեջ սովորականի նման պառկած էիր, կոտրված երթիկից նայում էիր հեռու ճանապարհներին, աչքերդ մի նոր փայլ էին ստացել՝ այն փայլը, որը տեսնում էի, երբ գրկում էիր ինձ՝ պոկում գետնից ու ինչքան հնարավոր է վեր բարձրացնելով անդադար պտտում: Դու ինձ կտրում էիր իրականությունից, ես կարծես ճախրում էի երկնքում:
    Հայրի՛կ... Քո գրկում ես մոռանում էի անգամ մայրիկի բացակայությունը: Դու էիր այն մարդը, ով կապում էր ինձ աշխարհ հետ, այս դառնացած աշխարհի հետ:
    Ամեն անգամ, երբ հիշում եմ այդ տարիները, մարմնովս քաղցր սարսուռ է անցնում:
    Իմ ընկեր, իմ հարազատ, իմ բարեկամ, կյանքիս միակ լուսավոր կետ: Ինչո՞ւ մենակ թողեցիր ինձ, գնացիր և քեզ հետ տարար իմ ողջ ունեցվածքը, իմ հոգին...

    Այդ օրը ցանկացար սովորականից երկար կողքիդ նստեմ: Վերադարձել էր ժպիտդ, բայց դա վախեցնում էր ինձ: Սարսափում էի, հիշելով քո հին խոսքերը՝ <<Հիվանդ մարդիկ զգում են իրենց վերջին ժամերը և ժպտում կարոտով, ապրելու անհագ ցանկությամբ>>..
    Իմ առջև էր այդ ժպիտը, մենք հիշում էինք մանուկ տարիները: Իմ լիաթոք երջանկությունը ավարտվեց, երբ այդ տարիները հիշողություն դարձան, երբ ես բավական ծանր դարձա քո ձեռքերում սավառնելու համար:
    Ամուր բռնել էիր ինձ., ոչ մի պատրվակով չէիր թողնում հեռանամ: Իսկ ես ուզում էի փախչել, հեկեկալու անզուսպ ցանկությունը վանում էր ինձ:
    Մի պահ չկարողացա տիրապետել ինձ և թուլացած ընկա տանջված մարմնիդ: Քայքայված ձեռքերով շոյում էիր վարսերս, հանգստացնում ինձ:
    Ա՜խ հայրիկ... ես, որ տեսել էի քո անքուն գիշերները, լսել լուռ արցունքներիդ ճիչը, զգացել ամեն գնով պահված հոգուդ ցավը: Ինչպե՞ս կարող էի հանգստանալ` հասկանալով նաև ինձ ջերմացնող ծիծաղիդ ավարտը....

    - Աղջի՛կս, կյանքը շարունակվում է, դու կամուսնանաս, ընտանիք կկազմես, երեխաներ կունենաս...
    <<Ոչ, հայրի՛կ:Իմ միակ կյանքը դու ես, իմ ընտանիքը դու էիր>>
    - Ինչո՞ւ է այսքան անարդար, հայրի՛կ:
    - անարդար չէ, զավա՛կս: Դու շատ տանջանք տեսար, սիրտդ ժամանակից շուտ լցվեց ցավով, բայց պետք չէ կորցնել հավատը: Ամեն վերջ, նորի սկիզբ է, կյանքը տառապանք չէ:
    - Շնորհակալ եմ քեզ, դու ինձ մոռացնել ես տվել ամեն մի ցավ: Քո կյանքը զոհաբերել ես իմը հեշտացնելու համար: Իմ ցավը մայրս չէ, ոչ էլ այս խղճուկ տունը: Դու ես իմ աշխարհը, ես քո գրկում եմ ապրել:Ո՞վ է ինձ ասելու՝ <<ամեն ինչ առջևում է>>, երբ սիրտս մղկտա դառն արցունքներից, ո՞ւմ գրկում եմ լցնելու այս դատարկությունը...
    - Հասկանում եմ քեզ, բայց ապագան լուսավոր է: Դու շատ երիտասարդ ես, գեղեցիկ:
    - Ինձ ոչ ոք հարկավոր չէ, ես միայն քեզ եմ ուզում գրկել:
    - Աղջի՛կս, սա էլ կանցնի, այս աղքատությունն էլ կանցնի, քո ապագան էլ կգա, հավատա և սպասիր...
    -Հայրի՜կ... մի՛ լքիր ինձ..

    Դու չկատարեցիր իմ երազանքը, այս կեղծավոր աշխարհում անզոր թողեցիր և հեռացար, ամբողջովին թևաթափ արեցիր ինձ:

    Ախր ինչի՞ հավատամ, ինչի՞ն հավատամ իմ Սո՛ւրբ հայրիկ: Այս դատարկ պատերի՞ն, որը ինձ այդպես էլ անծանոթ մնաց: Այս խրճիթը երբեք չի ջերմացրել ինձ, իմ տունը սա չէ: Քո գնալուց հետո միևնույնն է ինձ հեռվից կանչող այս ճրագը՝ քեզ հետ այս տունն էլ մահացավ, որը դու շատ սիրեցիր անկախ սառնությունից, ջերմացրեցիր այն: Ես անտուն թափառական եմ դարձել, թեև գիշերելու տեղ ունեմ: Ես մոլորվել եմ այս անծանոթ աշխարհում:
    Բայց ես չեմ հանձնվի, Հայրի՛կ: Կկատարեմ քո վերջին կամքն ու իմ պարտքը՝ կպայքարեմ կեղծիքի դեմ, կպայքարեմ չարիքի դեմ, կպայքարեմ կյանքի դեմ...
    Տեսնո՞ւմ ես հայրի՜կ, աղջիկդ քեզ նման ուժեղ է..

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԱնԱիդա (26.05.2013), Արևանուռ (26.05.2013), Լեդի Վարդ (24.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ քայլեր կձեռնարկեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 10.12.2012, 19:09
  2. Արձակ. Քայլեր ավազի վրայով (հատվածներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.12.2010, 20:26
  3. Շախմատային քայլեր կյանքում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 13.05.2010, 13:01
  4. Գրառումներ: 37
    Վերջինը: 16.05.2009, 22:43
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 10.09.2008, 22:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •