Ես կյանքից ձեռ չեմ քաշել: Ինձ սպանեն, փողոցով հեծանիվ չեմ քշի, էն էլ Երևանում, էն էէէ՜լ էդ հատվածում >_<
Ես կյանքից ձեռ չեմ քաշել: Ինձ սպանեն, փողոցով հեծանիվ չեմ քշի, էն էլ Երևանում, էն էէէ՜լ էդ հատվածում >_<
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
boooooooom (28.05.2013)
Մարդի՛կ, որտե՞ղից կարող եմ օգտագործած ու հնարավորինս էժան հեծանիվ գնել՝ մի 2 ամիս օգտագործելու համար: Պիտի նոր քշել սովորեմ, 2 ամսից կարա հոգին էլ ավանդի, կարևորը մեկի վրա սովորեմ, որ հետո նորմալն առնեմ:
Ի՞նչ ու որտե՞ղից կարելի ա առնել:
Էս մասի հետ էնքան էլ չէի համաձայնի: Չգիտեմ ինչու, Հայաստանում բոլորը համոզված են, որ փողոցում պետք ա քշել: Դա տարբեր ա երկրից երկիր. Հոլանդիայում մայթին չի կարելի, պետք ա փողոցով գնալ, նույնիսկ եթե հեծանվուղի չկա, Գերմանիայում կարելի ա, եթե հեծանվուղի չկա, Ֆինլանդիայում նույնիսկ նախընտրելի ա մայթով. փողոցում հեծանիվ չես էլ տեսնի: Իսկ քանի որ Հայաստանում ոչ օրենք կա, ոչ հեծանվուղի, կարծում եմ՝ ավելի ապահով ա մայթով. անակնկալի եկած հետիոտնից խուսափելն ավելի հեշտ ա, քան անակնկալի եկած մեքենայից:
Վիշապ (05.06.2013)
Հայաստանում մայթով քշելն անհնար ա՝ թեքահարթակ չկա։
boooooooom (05.06.2013), Rammstein (05.06.2013)
Դե իջնելը նորմալ ա, բայց բարձրանալը հըը ։Ճ
Ռուսաստանում մայթով քշել չի կարելի: Ինչից ամենայն հավանականությամբ հետևում է, որ Հայաստանում նույնպես
Բայց Երևանի փողոցներով ես էլ հեծանիվ չէի քշի, չնայած նորեկ չեմ: Մելբուրնում որ վարորդները ավելի համեմատաբար կարգապահ են ու ավելի սովոր են հեծանվորդներին, էլի տեղ-տեղ նյարդային է, երբ տրաֆիկը աշխույժ է, ու ճանապարհիդ հաճախակի կայանված մեքենաներ են հանդիպում, որոնց պետք է շրջանցել: Մի անգամ արդեն ինձ խփել է մեքենան. կայանատեղից էր դուրս գալիս ու պարտավոր էր զիջել ճանապարհը, երևի ինձ չէր նկատել:
StrangeLittleGirl (20.08.2013), Վիշապ (05.06.2013)
Կանոնների մեջ մենակ էսքանը գտա`
2.5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիները քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին: Հեծանվորդների, լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում` 10-ական հեծանվորդ, բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ էլ հնգական լծասայլ (լծասահնակ): Խմբերը վազանցելը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80 - 100մ:
Ծանոթագրություն. մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ (լծասայլակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել 14 տարին լրացած անձանց:Հայաստանում ճանապարհների վրա հեծանվորդների համար առանձին գոտի գրեթե չի նախատեսված և առհասարակ հեծանվորդների անվտանգության համար որևէ ԲԱՆ չկա նախատեսված։ Հետևաբար պետք է թքել կարգի վրա ու հնարավորինս քշել ճանապարհներից ու կատաղած վարորդներից հեռու։2.8. Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է`
- երթևեկել առանց ղեկը բռնելու.
- փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).
- փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարել ալն կամ եթե բեռը ավելի քան 0,5մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը երկարությամբ կամ լայնությամբ.
- հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել ճանապարհով.
- կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին:
Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:
Հեծանվավազքը քչից շատից անվտանգ կլինի միայն ուղեկցող մեքենաներով` դիմացից ու հետևից։
Մայթերով հեծանիվ քշելու համար հազիվ թե տուգանեն, բայց դե հետիոտների վրաերթ չանելու համար պիտի ծայրահեղ զգուշ քշես։ Մի խոսքով ճանապարհային հեծանվի կայֆը ստանալը զոռ ա։
Մի հատ լավ տարբերակ կա` քշել կիրակի առավոտ շուտ (ասենք 7:00-ից) երբ բոլորը քնած են։ Երկու ժամում մի 40–50 կմ կարելի է հանգիստ տժժացնել, համ էլ շոգ չի։
Ստեղ (Կալիֆոռնիայում) ես տենց էլ անում եմ, չնայած լիքը հեծանվային գոտիներ կան, բայց մեկ է, պիկ ժամերին վախենալու է քշելը։ Կիրակի օրերին ոստիկանությունը որոշ փողոցներ մեքենաների համար փակում է, որ էնտեղ հեծանիվ քշեն։
Si vis pacem, para bellum
boooooooom (05.06.2013), Rammstein (05.06.2013), StrangeLittleGirl (05.06.2013)
Նաիրուհի (05.06.2013)
Փաստորեն մայթին քշելն արգելված չիՄերսի շատ: Սրանից հետո արդարացում կունենամ մայթով քշելու: Բայց նայի, ձեզ մոտ հեծանիվը տրանսպորտի միջոց չի, չէ՞: Թե չէ կիրակի առավոտ գիշերով քշելու իմաստը ո՞րն ա: Այ իմ անհանգստությունն էդ ա, որ մոտակա ժամանակներս Երևանում հեծանիվը չի կարա տրանսպորտի միջոց դառնա, որովհետև կախված ենք լինելու փողոցների դատարկությունից ու մի շարք հանգամանքներից:
Վայ, ես նույնիսկ ստեղ փողոցով քշելիս լեղաճաք եմ լինում: Շատ էլ որ վարորդներն իրենք էլ հեծանվորդներ են, բոլոր օրենքներն էլ հեծանվորդների կողմից են, հետևաբար ամեն մետր առաջ գնալուց ուշադիր շուրջն են նայում: Մեկ ա, վախենալու ա: Երևանում ավելի սարսափելի կլինի:
Ի դեպ, երբ նոր էի քշել սովորում, լիքը գրականություն եմ քանդել փողոցով հեծանիվ քշելու անվտանգության մասին: Դե բացի նրանից, որ խորհուրդ ա տրվում օրը ցերեկով լույսերը վառ պահել, վառ գույնի հագուստ հագնել, գիշերն էլ լույսերից բացի ռեֆլեկտորներ կրել, մի հատ շատ հետաքրքիր բանի էլ եմ հանդիպել: Ասում ա՝ ամեն դեպքում վարորդները տեսնում են հեծանվորդներին, դրա համար ավարիայից հեշտ ա խուսափելը: Ավելի վտանգավոր ա, երբ մայթին կանգնած մեքենայի դեպի փողոց դուռը բացվում ա ու էդ պահին հեծանվորդ ա անցնում, որովհետև էդ պահը շատ անկանխատեսելի ա: Ու իրոք, Երևանում տենց դեպքերի մասին լսել եմ, որ դուռը բացել են, հեծանվորդը զմփացել ա, ընկել ա: Ավարիաների մասին չեմ լսել (թութութու):
boooooooom (05.06.2013)
Էս կետը լավ չհասկացա: Այսինքն` ձախ շրջադարձ ընդհանրապես չի՞ թույլատրվում:2.8. Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է`
- կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին:
Ես որ երբեմն գործի հեծանիվով եմ գնում, պիտի Կոմիտասից մտնեմ Բաղրամյան: Դա անելու համար երկու տարբերակ ունեմ, առաջինը` Կասյանից մտնել 2-րդ գիծ, էստակադայի վրայով անցնել, երկրորդը` մտնել Քոչար, Բարեկամության մոտ անցնել ամենաձախ շարք, սպասել կանաչ լույսին ու էստակադայի տակով թեքվել ձախ: Առաջին տարբերակը չգիտեմ` ինչքանով ա թույլատրելի, բայց ավելի վտանգավոր ա, քանի որ պիտի ուշադիր լինեմ, որ դեպի Կիեւյան գնացողների դիմացը չհայտնվեմ: Էստակադայի վերջում էլ պիտի կանգնեմ սպասեմ, որ աջից եկողներն անցնեն: Իսկ երկրորդ տարբերակը, ինչպես էսօր քշել եմ, փաստորեն չի՞ թույլատրվում:
Մենակ չասեք` պետք ա հեծանիվս գետնանցումով անցկացնեմ:
boooooooom (05.06.2013), John (05.06.2013), StrangeLittleGirl (05.06.2013)
Ժող, մի հատ կասե՞ք հեծանիվի gear-ը ոնց են փոխում: Էսօր պապս նստել, սաղ քաքմեջ ա արել, պետք ա բերել հին վիճակին, չեմ կարողանում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ