Նայեցի: Նույն պրինցիպն ա Ուղղակի էն տարբերությամբ, որ ստեղ սկսելը, արգելակելն ու թեքվելը ցույց չեն տալիս, բայց հավատա, դրանք ավելի կարևոր են հենց թեկուզ անվտանգության տեսանկյունից, քան հավասարակշռություն պահելը: Մոռացա ասել: Կողքից նաև մարդ ա պետք, որ տեսնի՝ ճիշտ ես նստում, թե չէ: Հաճախ լինում ա, որ ժամերով փորձում ես, հավասարակշռությունը մեկ ա չի դզվում, ու պարզվում ա՝ սխալ դիրքով ես: Ասենք՝ շատ ես առաջ թեքվել, ծանրության կենտրոնը փոխվել ա կամ մի կողմի վրա թեքված ես: