keyboard (22.05.2013)
Ես որ նոր էլ սկսել քշելը, խնդիրներ ունեի բարձր նստատեղի հետ: Դե ես էլ եմ փոքրիկ-մոքրիկ, մի կերպ թռնում էի նստում, բայց երբ կամիր լույսի տակ կանգնելու անհրաժեշտություն էր լինում, իջնում էի հեծոյից ու հետո նորից նստելը մի պատմություն էր դառնում:Սկզբի համար խորհուրդ կտամ նստատեղը մի քիչ իջացնես, որ փողոցում քեզ վստահ զգաս, հետո ժամանակի հետ կսովորես: Չափերը շատ կարևոր ա, բայց ամենալավ տարբերակը մի հատ փորձելն ա,եթե զգում ես, որ հարմարավետ ա ուրեմն ինքնա:
Լեռնային հեծանիվով ես ինձ ավելի անվտանգ եմ զգում: Իմ հեծանիվը հազիվ 5 փոխանցում ունի, ու եթե Կիևյանի նման փողոց ա լինում, կամ մի կերպ եմ բարձրանում, կամ էլ ես չեմ կարողանում: Լավ փոխանցման համակարգ ունենալը լավ բան ա: Եթե միշտ հետդ պայուսակ կամ այլ իրեր ես ունենալու մի հատ հեծոյի զամբյուղ էլ գնի, շատ հարմարավետ ա դրանով: Ու կողպեքն ա կարևոր, որ չգողանան, իսկ ավելի ճիշտ՝ գողանալը դժվար լինի:
Լավ հեծանիվ քշողին յուբկան չի խանգարում, մենակ սիրունացնում ա
Մեկ էլ մի հարց. Երևանում օգտագործված հեծանիվներ չե՞ն վաճառում: Սկզբի համար կարելի ա էժան գնով մեկը գնել ու դրանով սովորել:
Մենակ ե՞ս եմ, որ լեռնային հեծանիվով ինձ իմ գլխի տերը չեմ զգում![]()
Բյուր եթե փոխանցումներ ունի քաղաքային կարող ես քշել, ուղղակի պիտի միշտ ուշադրությունդ ճանապարհին լինի, փոսերին ու քարերին պիտի զգույշ լինես։
Արգելակները
Արգելակները լինում են երկու տեսակի կոճղակներով (հայերեն՝ կալոդկեքով) կամ սկավառակային (հայերեն՝ դիսկվի)։
Կոճղակներով
Առավելությունները՝
Թեթև են
Շահագործումը հեշտ է, սեփական ուժերով կարելի ա կարգավորել։
Անիվի ծռության նկատմամբ համարյա թե անտարբեր են։ Կարելի է հանգիստ շարունակել ճանապարհը մինչև վերանորոգման համար հարմար վայր լինի։
Էժան են։
Թերությունները՝
Շուտ են մաշվում, պետք է անընդհատ հետևել, նորը գնել ու փոխել։ Այլապես անվահեծը այնպես կքերի որ ստիպված ամբողջ անիվը պիտի փոխեք։
Թաց պայմաններում պիտք է զգույշ լինեք, հնարավոր է արգելակման կտրուկ վատացում։ Ընթացքում պարբերաբար սեղմեք արգելակները կարճ ժամանակով, որպեսզի չորանան։
Սկավառակային
Առավելությունները՝
Շատ ավելի կտրուկ են արգելակում համեմատած կոճղակային արգելակների հետ։
Եղանակային պայմանների նկատմամբ անտարբեր են։
Բավականին ուշ են մաշվում
Թերությունները՝
Հեծանիվի ընդհանուր քաշը մոտ 600-900 գրամ ավելանում է։
Ինքնուրույն կարգավորելը, մանավանդ եթե հիդրավլիկ են, հեշտ չէ։
Անիվի ծռվելու դեպքում հնարավոր է, որ ճանապարհը շարունակելը անհնարին լինի։
Հ․Գ․
Կոճղակային արգելակների դեպքում խորհուրդ կտամ գնել փափուկներից։ Ճիշտ է շուտ են մաշվում, բայց համեմատաբար ավելի լավ են արգելակում, ինչպես նաև անվահեծը չեն տաշում։
Երեխեք, սաղ ասացիք, բայց էն «որտեղի՞ց գնելը» չասացիք: Երևանում ի՞նչ խանութներ կան կամ, եսիմ, մարդիկ, որ զբաղվում են էդ գործով, իրենց մոտ շատ հեծանիվներ կան ծախու, կարելի ա գնալ, նայել, համեմատել:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
StrangeLittleGirl (25.05.2013)
Այ դա բարդ հարց ա, ես Հայաստնում չեմ շատ բաներ չգիտեմ ճիշտն ասած։ Արշակի հետ եթե ՖԲներում կապ ունես իրենցի կարող ես հարցնես, ինքը ոնց որ ահագին տեղյակ ա։ Ասում էր, որ էս վերջերս հայտնի Specialized ֆիրմայի ներկայացուցչություն է բացվել Հայաստանում։ Գները ոնց որ մարդավարի գներ են, նույն գները ինչ ԱՄՆում, բայց տեսականին քիչ է։ Չնայած երևի հնարավոր կլինի ուզածդ հեծանիվը պատվիրես բերեն։ Կայքը՝ www.dlb.am
Ներս, իսկ տեղյա՞կ ես, Երևանում օգտագործած հեծանիվներ ծախու՞մ են:
Անի, որ առնես, անպայման էս թեմայում գրի էլի: Մի քանի ամսից ինձ էլ ա նույն կոշմարը սպասվում: Մեկ մտածում եմ ստեղից առնեմ, ուղարկեմ, բայց մաքսայինի հետ գործ ունենալու զահլա չկա:
Չէ չգիտեմ, Պոետն ու Արշակը կիմանան, իրենք էն «Գիշերային հեծանվարշավը» որ կազմակերպում են, ահագին տեղյակ են հեծանիվների հայաստանյան շուկայից։
Եթե կոնկրետ գիտես ինչ հեծանիվ ես պատրաստվում քշել, կարող ես առնես տանես հետդ։ Եթե ուղեբեռ չես ունենում մեկ մեկ հնարավոր ա լինում համոզել հեծանիվ տանել փոխարենը։ Իսկ վճարելով կարծեմ ութսուն եվրոին մոտ գին ա լինում։
Օգտագործած խորհուրդ չեմ տա, որովհետև Երևանում օգտագործած լավ հեծանիվները թանկ են վաճառում: Թիֆլիսից վերջերս օգտագործած նորմալ հեծանիվ գնեցի , որն ինձ վրա արժեցավ 130000 դրամ, բայց մինչև գտա ամբողջ քաղաքը տակնուվրա արեցի: Իսկ եթե նորը, ապա միանշանակ Specialized /Հերացի 16 հասցեից/ : Սա միակ խանութն է Երևանում, որ գները համապատասղանում են որակին: 2 օր առաջ ինձ ծանոթ մի աղջիկ գնել է ՄԻԿԱ 26 մոդելը 205200 դրամով: Դեռ չեմ տեսել, բայց տվյալները նայելով, համոզված եմ, որ լավն է: Salkano խորհուրդ չեմ տա. արտադրվում է թուրքիայում, որակն էլ քխա: Trek -ը, scott-ը լավն են, բայց Հայաստանյան գները դեռ թանկ են: Ideal հեծանիվներն էլ վատը չեն, գներն ել լավն են ` www.bike.am
AniwaR (25.05.2013), CactuSoul (26.05.2013), StrangeLittleGirl (25.05.2013), Անվերնագիր (26.05.2013), Ներսես_AM (25.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ