Արգելակները
Արգելակները լինում են երկու տեսակի կոճղակներով (հայերեն՝ կալոդկեքով) կամ սկավառակային (հայերեն՝ դիսկվի)։
Կոճղակներով
Առավելությունները՝
Թեթև են
Շահագործումը հեշտ է, սեփական ուժերով կարելի ա կարգավորել։
Անիվի ծռության նկատմամբ համարյա թե անտարբեր են։ Կարելի է հանգիստ շարունակել ճանապարհը մինչև վերանորոգման համար հարմար վայր լինի։
Էժան են։
Թերությունները՝
Շուտ են մաշվում, պետք է անընդհատ հետևել, նորը գնել ու փոխել։ Այլապես անվահեծը այնպես կքերի որ ստիպված ամբողջ անիվը պիտի փոխեք։
Թաց պայմաններում պիտք է զգույշ լինեք, հնարավոր է արգելակման կտրուկ վատացում։ Ընթացքում պարբերաբար սեղմեք արգելակները կարճ ժամանակով, որպեսզի չորանան։
Սկավառակային
Առավելությունները՝
Շատ ավելի կտրուկ են արգելակում համեմատած կոճղակային արգելակների հետ։
Եղանակային պայմանների նկատմամբ անտարբեր են։
Բավականին ուշ են մաշվում
Թերությունները՝
Հեծանիվի ընդհանուր քաշը մոտ 600-900 գրամ ավելանում է։
Ինքնուրույն կարգավորելը, մանավանդ եթե հիդրավլիկ են, հեշտ չէ։
Անիվի ծռվելու դեպքում հնարավոր է, որ ճանապարհը շարունակելը անհնարին լինի։
Հ․Գ․
Կոճղակային արգելակների դեպքում խորհուրդ կտամ գնել փափուկներից։ Ճիշտ է շուտ են մաշվում, բայց համեմատաբար ավելի լավ են արգելակում, ինչպես նաև անվահեծը չեն տաշում։
Էջանիշներ