Չեմ հասկանում` էս ի՞նչ հանելուկ ա: Ցույց ա տալիս, որ Մեֆն էս թեմայում գրել ա, մտնում եմ, չկա գրառումը:
Բյուր, փոխանցումները նախատեսված են որ դու դրանք կարողանաս ընթացքի ժամանակ փոխել, թե չէ էդ մեխանիզմի իմաստը ո՞րն է, եթե մենակ մի փոխանցումով պիտի քշես: Բոլոր փոխանցումներով էլ կարելի է քշել, ուղղակի կախված տեղանքից (դիք ես բարձրանում, կամ անհարթ ճանապարհ է, կամ շատ լավ ու ազատ ճանապարհ է) ու քեզ համար ցանկալի արագությունից պիտի որոշես քեզ ու մասնավորապես ոտքերիդ մկաններին ամենահարմար փոխանցումը: Հիմա քեզ մոտ ամենամեծ (դժվար) փոխանցումն է դրած, որ պեդալները նույն արագությամբ պտտելու դեպքում հեծանիվը ամենաարագն է գնում, բայց դե ոտքերիդ մկաններն էլ տառապում են։ Փոխանցումները դու կարող ես փոխել կանգնած ժամանակ էլ, բայց դրանք «ուժի մեջ կմտնեն», այսինքն իրականում կփոխվեն միայն պեդալները պտտելիս։ Պեդալները պտտելու երկու տարբերակ կա` կամ նստում ես հեծանվի վրա ու քշում ես, կամ հեծանվի հետևի անիվը մի ձեռքով բարձրացնում ես ասենք բռնելով նստատեղից այնպես, որ հեծանիվը շուռ չգա, մյուս ձեռքով պտտում ես պեդալները մինչև փոխանցումները փոխվեն քո դրածին համապատասխան։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 06.10.2013, 22:45:
Si vis pacem, para bellum
Հա, ես հասկանում եմ, թե ինչի համար են փոխանցումները (չհասկանայի էլ, կգուշակեի. հարթ ու տափակ Հոլանդիայում դրանցով հեծանիվներ չկային): Բայց նայի ինչն ա խնդիրը. ես լսել եմ, որ էն համակցությունը, որի վրա դրված ա հիմա, ուղղակի չի կարելի (դիմացինն էլ, հետևինն էլ ամենափոքր): Հիմա փորձում եմ փոխել, չի լինում: Էդ հետևի անիվը պտտելու վարիանտն արել եմ: Հիմա չգիտեմ` փոխվել ա, թե չի փոխվել, բայց փաստն էն ա, որ երբ սեղմում եմ, ուրիշ թվերի վրա չեն տեղափոխվում: Ու ես անհանգստանում եմ. կարելի՞ ա էս ծայրահեղ համակցությամբ քշել:
Լավ, արդեն էղավ: Փաստորեն, առանձին փոքրացնելու ու առանձին մեծացնելու չրթիկ ուներ, չէի նկատել:
boooooooom (07.10.2013)
Բյուր ժպտացրեցիր վերջին գրառումովդ (ոնց կարելի է հեծանիվ քշել առանց էդ "չռթիկներն" օգտագործելու)։ Իրականում դու ճիշտ գիտես. 1/7 չի՛ կարելի քշել, որովհետև էդ վիճակում հեծանիվի շղթան անկյան տակ է "նստում" աստղիկների վրա և ավելի շատ է մաշվում քան ուղիղ վիճակում։ Երբ դիմացի աստղիկների թիվը բազմապատկում են հետևինով և ասում են, որ հեծանիվն ունի ասենք 21 արագություն ՝ դա սխալ է, որովհետև աստղիկներ կան, որ դրանց համակցությունը սխալ է։ Էլ չասեմ, որ հնարավոր չէ հեծանիվի փոխանցիչները այնպես կարգավորել, որ բոլոր աստղիկնորն էլ իրար հետ նորմալ աշխատեն։ Դրա համար, դիմացի փոքրի՝ 1-ի, հետ խորհուրդ է տրվում օգտագործել հետևի ամենամեծը՝ 1-ը, և դրանից հետո հաջորդող երկու աստղիկները՝ 2-ը և 3-ը։ Դիմացի երկրորդի ( մեջտեղինի) հետ կարելի է օգտագործել հետևի բոլոր աստղիկները ( չնայած վատ չի լինի, որ երկու եզրայինները՝ 1-ը և 7-ը, չօգտագործվի)։ Իսկ դիմացի ամենամեծի՝ 3-ի, հետ համապատասխանաբար հետևի 5-ը, 6-ը և ամենափոքրը՝ 7-ը (եթե իհարկե հետևում 7 աստղիկ է)։ Նենց որ 21 հնարավոր փոխանցումներից իրականում 13 -ն են խորհուրդ տրվում օգտագործել![]()
Վերջին խմբագրող՝ boooooooom: 07.10.2013, 09:34:
StrangeLittleGirl (07.10.2013), Աթեիստ (07.10.2013), Ներսես_AM (07.10.2013), Ռուֆուս (07.10.2013)
Մերսի շատ
Բում ջան, դե ինչ ասեմ, մինչև հիմա ես սաղ կյանքս հիմնականում տափակ տեղերում եմ քշել, հեծանիվներս էլ կամ առանց փոխանցիչների են եղել, կամ էլ եթե ունեցել են փոխանցիչ, կարիքը չի եղել: Երբ մեկին ռեալ կյանքում խնդրեցի բացատրել ոնց են դրանք օգտագործում, իրան թվաց ձեռ եմ առնում, չբացատրեց:
Ինչևէ, շատ մերսի, արդեն ձևը գտել եմ, կդզեմ էսօր![]()
boooooooom (07.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ