User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»


    ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ


    Դենիել Քիզ



    հաշվետվուցյուն 1 - մարտի 5, 1965

    Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի գրեմ ինչեմ մտածում ու ամեն ինչ որ ինձ հետ լինում է սրանից հետո: Ես չգիտեմ ինչու բայց ինքն ասում է որ էդ շատ կարեվոր է որ իրենք հասկանան ինձ օգտագործելու են թե ոչ: Ես հույս ունեմ որ ինձ կոգտագործեն: Միսս Կինիանն ասում է որ նրանք երեվի կկարողանան ինձ խելացի դարցնել: Ես ուզումեմ խելացի լինել: Իմ անունը Չարլի Գորդոն է: Ես 37 տարեկանեմ ու 2 շափաթ առաջ իմ ծնունդն էր: Հիմա ես էլ գրելու բան չունեմ դրա համար էլ էսոր վերջացնումեմ գրելը:


    հաշվետվուցյուն 2 - մարտի 6

    Ես էսոր տեստ արեցի: Ինձ թվում է կտրվելեմ: Ու ինձ թվում է որ հիմա իրենք ինձ հազիվ թե օգտագործեն: Տեստը էն էր որ մի բարի ջահել մարթ կար սենիակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ ու վրաները լրիվ թանաք էր թափված: Ինձ ասաց Չարլի ինչես տեսնում քարտերի վրա: Ես ահավոր վախեցած էի չնայած նապաստակի ոտքս գրպանումս էր որովհետեվ երբ փոքր էի դպրոցում միշտ կտրվում էի տեստերից ու եսել էի թանաք թափում:

    Ես ասացի որ թանաքի բիծեմ տեսնում: Ինքը ասաց այո ու ես ինձ լավ զգացի: Ինձ թվաց որ վերջ բայց հենց վերկացա որ գնամ ինքը ինձ կանգնեցրեց: Ասաց մի քիչ էլ նստիր Չարլի մենք դեռ չենք վերչացրել: Հետո արդեն այդքան էլ լավ չեմ հիշում բայց ինքը ուզում էր որ ասեմ ինչ կա թանաքի մեչ: Ես ոչ մի բան չտեսա թանաքի մեչ բայց ինքը ասաց որ նկարներ կան ու ուրիշ մարդիկ ինչոր նկարներ են տեսնում: Ես ոչ մի նկար չկարողացա տեսնել: Բայց իսկականից շատ փորցեցի: Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ: Հետո ասացի որ եթե ակնոցս դրած լինեի երեվի ավելի լավ կտեսնեի ես ակնոց սովորաբար մենակ կինո կամ հեռուստացույց նայելիսեմ դնում բայց հետո ասացի որ միջանցքում պահարանի մեչ է: Ակնոցս բերեցին: Հետո ես ասացի դե տուր նորից նայեմ էդ քարտտ ու էս անքամ հաստատ կգտնեմ թանաքի մեչ ինչ կա:

    Ես շատ փորցեցի բայց մեկ է չկարողացա նկարները գտնել ու մենակ թանաք էի տեսնում: Ասացի նրան որ երեվի ինձ նոր ակնոց է պետք: Ինքը թղթի վրա ինչոր բան գրեց ու ես վախեցա որ տեստից կտրվելեմ: Ասացի որ էդ շատ սիրուն թանաքի բիծ էր ու եզրերի չորսկոմը լիքը փոքրիկ կետիկներ կաին: Ինքը շատ տխուր տեսք ուներ ուրեմն ես սխալ էի ասել: Ասացի խնդրումեմ թողեք մի անքամ էլ փորցեմ: Մի քանի րոպե որ թողնեք կկարողանամ նկարը գտնել որովհետեվ մեկմեկ ես մի քիչ դանդաղեմ մտածում: Ես համել դանդաղեմ կարդում միսս Կինիանի դասարանում հետամնաց չափահասների համար բայց ես շատեմ աշխատում իմ վրա ու ուզումեմ արագ կարթալ:

    Ինքը ինձ թողեց որ մի ուրիշ քարտի էլ նայեմ որի վրա երկու տեսակ թանաք էր թափված կարմիր ու կապույտ:

    Ինքը շատ բարի էր ու հետս դանդաղ էր խոսում ոնց որ միսս Կինիանը ու բացատրեց որ դա ռեխ շատ տեստ է: Ասաց մարդիկ թանաքի մեչ բաներ են տեսնում: Ես ասացի ցույց տուր որտեղ: Ինքը ասաց մտածիր: Ես ասացի որ թանաքի բիծ եմ մտածում բայց երեվի դա էլ ճիշտ չէր: Ինքը ասաց իսկ դա քեզ ինչ է հիշեցնում մի բան պատկերացրու: Ես աչքերս երկար փակած պահեցի որ պատկերացնեմ: Ասացի որ պատկերացնումեմ փչացած գրիչ ու սփռոցի վրա թափված թանաք: Դրանից հետո նա վերկացավ ու դուրս գնաց:

    Ինձ թվում է ես ռեխ շատ տեստից կտրվելեմ:


    հաշվետվուցյուն 3 - մարտի 7

    Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ասում են որ թանաքի բծերը կարեվոր չեն: Ես ասացի որ քարտերի վրա ես չէի թանաքը թափել ու որ թանաքի մեչ ոչմի բան չկարողացա տեսնել: Իրենք ասացին որ երեվի դեռ կոգտագործեն ինձ: Ես ասացի որ միսս Կինիանը ինձ երբեք այդպիսի տեստեր չեր տալիս մենակ ուղղագրուցյուն ու ընթերցանուցյուն էր ստուգում: Իրենք ասացին որ միսս Կինիանը պատմել է որ ես իր ամենալավ աշակերտն եմ հետամնաց չափահասների գիշերոտիկ դպրոցում որովհետեվ ես ամենաշատն եմ աշխատում ու իսկականից ուզումեմ սովորել: Հետո ասացին Չարլի բա ոնց եղավ որ դու ինքնուրույն գնացիր չափահասների գիշերոտիկ դպրոց: Ոնց գտար: Ես ասացի որ հարցրեցի մարդկանց ու մեկը բացատրեց ես ուր գնամ որ լավ կարդալ ու գրել սովորեմ: Իրենք ասացին իսկ ինչու էիր ուզում դպրոց գնալ: Ես ասացի որ ամբողչ կյանքումս ուզելեմ խելացի լինել ոչ թե հիմար: Բայց խելացի լինելը շատ դժվար բան է: Իրենք ասացին գիտես չէ որ դա երեվի ժամանակավոր է լինելու: Ես ասացի այո: Միսս Կինիանը ինձ արդեն ասել է: Ոչինչ թող մի քիչ էլ ցավա ես չեմ վախենում:

    Հետո էսոր էլի ուրիշ խառը տեստեր էլ ունեցա: Տեստը մի հաճելի կին էր անցկացնում ու ինձ ասաց դրա անունը ու ես հարցրեցի թե ոնց է գրվում որ կարողանամ իմ հաշվետվուցյան մեչ գրեմ: ԹԵՄԱՏԻԿ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԵՍՏ: Ես առաչին երկու բառերը չեմ հասկանում բայց գիտեմ տեստը ինչ է նշանակում: Տեստը այն է որ կամ անցնումես կամ էլ վատ գնահատականներ ես ստանում: Այս մի տեստը սկզբում ավելի հեշտ թվաց որովհետեվ ես նկարները տեսնում էի: Բայց այս անքամ ինքը չեր ուզում որ ես ասեմ ինչ նկար եմ տեսնում: Ես շփոթվեցի: Ասացի որ երեկվա մարդը ասում էր որ պետք է ասեմ ինչեմ տեսնում թանաքի մեչ իսկ կինը ասաց որ դա կապ չունի: Ասաց պատմիր նկարների միջի մարդկանց մասին:

    Ես ասացի ոնց կարողեմ պատմել այն մարդկանց մասին ում կյանքում չեմ տեսել: Ասացի ինչու պիտի ստեր հորինեմ: Ես էլ երբեք սուտ չեմ խոսում որովհետեվ ամեն անքամ բռնվումեմ:

    Ինքը ասաց այս տեստն ու մյուսը ռեխ-շատը անձայն հատկանիշները պարզելու համար են: Ես քիչ էր մնում ծիծաղից մեռնեի: Ասացի ոնց կարող եք թանաքի բծերից ու նկարներից այդպիսի բան պարզել: Ինքը տխրեց ու նկարները պահեց: Ինձ մեկ է: Այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Ինձ թվում է ես այդ մի տեստից էլ եմ կտրվել:

    Հետո սպիտակ խալաթներով մարթիկ ինձ տարան հիվանդանոցում մի ուրիշ տեղ ու խաղ տվեցին որ խաղամ: Խաղը մի տեսակ մրցուցյուն էր սպիտակ մկնիկի հետ: Մկնիկի անունը Էլջերնոն է: Էլջերնոնը մի արկղի մեչ էր որտեղ լիքը ծուռումուռ ճամփաներ ու պտույտներ կաին ոնց որ ասենք շատ խառը պատեր ու ինձ էլ մատիտ տվեցին ու թուղթ որի վրա լիքը գծեր ու քառակուսիներ կաին: Մի կողմում գրված էր ՍԿԻԶԲ մյուս կողմում ՎԵՐՋ: Ինձ ասացին որ դա լաբինթոս է ու որ իմ ու Էլջերնոնի լաբինթոսները նույնն են: Ես չհասկացա ոնց կարող են մեր լաբինթոսները նույնը լինել եթե Էլջերնոնինը արկղ է իսկ իմը թուղթ բայց ոչմի բան չասացի: Մեկ է ժամանակ չկար որովհետեվ մրցուցյունը արդեն սկսվել էր:

    Մարդկանցից մեկը ժամացույց ուներ ու փորցում էր պահել որ ես չտեսնեմ դրա համար էլ ես աշխատում էի այդ կողմ չնայել ու դրա պատճառով անընդհատ նյարդայնանում էի:

    Ես այդ տեստից ավելի շատ նեղվեցի քան մնացած բոլորից որովհետեվ իրենք դա անցկացրեցին տասը անքամ ամեն անքամ ուրիշ լաբինթոսով ու բոլոր անքամները Էլջերնոնը հաղթեց: Ես չգիտեի որ մկները այդքան խելացի են: Երեվի Էլջերնոնը սպիտակ մկնիկ է դրանից է: Երեվի սպիտակ մկները ավելի խելացի են քան մյուսները:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.05.2013), Arpine (20.05.2013), boooooooom (28.05.2013), CactuSoul (19.05.2013), Chilly (09.06.2013), E-la Via (05.08.2013), enna (25.05.2013), GriFFin (21.06.2015), impression (19.05.2013), ivy (19.05.2013), Jarre (25.05.2013), Peace (20.05.2013), Ruby Rue (19.05.2013), Sagittarius (19.05.2013), Sambitbaba (18.02.2017), StrangeLittleGirl (19.05.2013), Stranger_Friend (25.05.2013), Vardik! (30.09.2013), Ամպ (12.06.2013), Անվերնագիր (19.05.2013), Արէա (21.05.2013), Դատարկություն (20.05.2013), Լուսաբեր (24.05.2013), մարիօ (19.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (19.05.2013), Նիկեա (21.06.2015), Շինարար (19.05.2013), Ուլուանա (23.05.2013), Ռուֆուս (19.05.2013), Վոլտերա (05.06.2013)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, նոր եմ թարգմանում, օրական երևի մի երկու գրքային էջ կավելացնեմ էս թեմայում, ընդհանուր մի 35-40 էջ կլինի հայերեն, ինձ թվում ա: Քննարկումները, բնականաբար, շատ ցանկալի են: Հետո երևի մոդերատորին կխնդրեմ պատմվածքով գրառումները տեղափոխել առանձին թեմա, որ իրար հետևից լինեն: Էհ, սկսեցինք :
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.05.2013), enna (19.05.2013), impression (19.05.2013), ivy (19.05.2013), Sagittarius (19.05.2013), StrangeLittleGirl (19.05.2013), Մուշու (21.06.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլօր, աչքի տակով նայեցի, շատ կայֆ ես արել մենակ էնտեղ «հաղթեց» բառը տեսա: Ավելի լավ չէ՞ր լինի հախթեց լիներ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անվերնագիր (19.05.2013), Հայկօ (21.05.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ակումբցիների շնորհիվ կարդացած գրքերի թեմայում էի գրում, լույսերը տարան, գրածս կորավ: Ստեղծագործությամբ հիացած չեմ, բայց սենց փոքր դոզաներով կարդացվում ա, գուցե վերջում փոշմանեմ,որ հիացած չեմ: Այսինքն` էդ մտածելու ահավոր պրիմիտիվիզմից, որը հասկանում եմ` հատուկ ա արված, ուղեղս կախում ա, մի քանի անգամ փորձել եմ կարդալ, չեմ ձգել: Քանի որ թարգմանողը դու ես, կարդում եմ` ինձ ևս մի անգամ հնարավորություն տալով հիանալ քո բացառիկ գրագիտությամբ, գրավոր խոսքի արտակարգ բարձր մշակույթով: Դու կեցցես, Հայկ ջան:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.05.2013), CactuSoul (19.05.2013), Jarre (25.05.2013), Progart (18.12.2018), StrangeLittleGirl (19.05.2013), Լուսաբեր (24.05.2013), Հայկօ (19.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (19.05.2013), Ուլուանա (26.05.2013)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կլօր, աչքի տակով նայեցի, շատ կայֆ ես արել մենակ էնտեղ «հաղթեց» բառը տեսա: Ավելի լավ չէ՞ր լինի հախթեց լիներ:
    Ինձ թվում ա՝ ինքը մեկ-մեկ կարող ա ճիշտ գրել: Իսկ ավելի ճիշտ՝ ահագին հաճախ ահագին կոպիտ տառասխալներ ա անում, բայց ոչ միշտ: Հաշվի երկրորդ դասարանցի երեխա, էլի:
    DIXI
    carpe noctem

  10. #6
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    անմահական բան ա ժողովուրդ, կարդացեք, : Հայկօ ախպեր իսկ էս վեպից ես թարգմանում, թե՞ պատմվածքից
    A long time ago, in a galaxy far, far away...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.05.2013), enna (20.05.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ ինքը մեկ-մեկ կարող ա ճիշտ գրել: Իսկ ավելի ճիշտ՝ ահագին հաճախ ահագին կոպիտ տառասխալներ ա անում, բայց ոչ միշտ: Հաշվի երկրորդ դասարանցի երեխա, էլի:
    Սաղ հարցն էն ա, որ էդ գործը կարդալիս շատ ավելի բարդ բառեր, որ ավելի հավանական ա սխալ գրել, ինքը ճիշտ էր գրում, բայց նենց ապուշ բաներ, որ երկրորդ դասարանցին ճիշտ կգրեր, սխալ էր անում: Բայց ամեն դեպքում համոզեցիր, թող հաղթեցը ճիշտ լինի

  13. #8
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա շատ հավանեցի,իրոք արժե թարգմանել:
    Միայն էդ <ԹԵՄԱՏԻԿ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԵՍՏ>-ը կարելի է <ԹԵՄԱՏԻԿ ԱՊԵՐՑԵՊՏԻՎ ԹԵՍՏ> էլ գրել որտև որպես տերմին էդպես է՝ ԹԱԹ
    "Non est ad astra mollis e terris via."

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (19.05.2013)

  15. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    անմահական բան ա ժողովուրդ, կարդացեք, : Հայկօ ախպեր իսկ էս վեպից ես թարգմանում, թե՞ պատմվածքից
    Չէ, պատմվածքն ա:
    DIXI
    carpe noctem

  16. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    հաշվետվուցյուն 4 - մարտի 8


    Ինձ օգտագործելու՜ են: Էնքան վոգեվորվածեմ որ հազիվեմ կարողանում գրել: Դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկզբում այդ մասին մի քիչ վիճեցին իրար հետ: Դոկտոր Նեմուրը այնքան էլ չեր ուզում ինձ օգտագործել բայց դոկտոր Շտրաուսը ասաց որ միսս Կինիանը խորուրդ է տվել ինձ վերցնել ու որ ես իր աշակերտներից ամենալավն եմ: Միսս Կինիանը ինձ դուրէ գալիս որովհետեվ ինքը շատ խելացի ուսուցչուի է: Ու նա ինձ ասաց Չարլի դու երկրորդ շանս կունենաս: Եթե կամաոր համաձայնես այս գիտափորցին մասնակցել հնարաոր է որ խելացի դառնաս: Իրենք դեռ չգիտեն դա մշտական կլինի թե ոչ բայց շանս կա: Դրա համար էլ ես ասացի համաձայն եմ չնայած շատ էի վախեցած որովհետեվ միսս Կինիանը ասաց որ ինձ վիրահատուցյուն են անելու: Հետո ինքը ասաց մի վախեցիր Չարլի դու այդքան քիչ բան ունենալով այնքան շատ բանես կարողացել անել որ ինձ թվում է դու ամենաշատն ես դրան արժանի:

    Դրա համար էլ վախեցա երբ դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկսեցին կռվել: Դոկտոր Շտրաուսն ասաց որ իմ մեչ ինչոր մի շատ լավ բան կա: Ասաց որ ես լավ մոտիկացիա ունեմ: Ես կյանքում չգիտեի որ այդպիսի բան ունեմ: Ես ինձ հպարտ զգացի երբ ասաց որ 68 վայքու ունեցող ամեն մեկը չի որ կարող է դա ունենալ: Ես չգիտեմ թե դա ինչ է կամ որտեղիցեմ գտել բայց ինքը ասաց որ Էլջերնոնն էլ ունի դրանից: Էլջերնոնի մոտիկացիան իր արկղի մեչ դրված պանիրն է: Բայց իմը հաստատ ուրիշ բան է որովհետեվ ես էս շափաթ պանիր ընդհանրապես չեմ կերել:

    Հետո ինքը ինչոր բան ասաց դոկտոր Նեմուրին որ ես չհասկացա դրա համար էլ մինչեվ իրենք խոսում էին ես մի քանի բառ գրեցի որ հիշեմ:

    Ասաց դոկտոր Նեմուր ես գիտեմ որ Չարլին հաստատ այն չի ինչպիսին պատկերացնում էիք որ կլինի ձեր առաջին իմտելեկ*** (չկարողացա գրել) սուպերմենը: Բայց նրա նման ցածր բանակա*** ունեցող մարդկանց մեծ մասը թշնա*** են տրամադրված լինում ու չեն համագործ*** նրանք սովորաբար համառեն ու ապաթ*** ու նրանց հետ շատ դժվար է աշխատելը: Իսկ ինքը լավ բնավորուցյուն ունի հետարքրված է ու պատրաստակամ:

    Դոկտոր Նեմուրը ասաց հիշեք որ ինքը առաջին մարդկայն արարածն է լինելու ում իմտելեկտը վիրահատական միջամտուցյան արձյունքում եռապատկվելու է:

    Դոկտոր Նեմուրը ասաց ճիշտ է: Տեսեք թե ինքը իր ցածր մտաոր տարիքի համար ինչքան լավ է կարթալ ու գրել սովորել դա նույնքան լուրջ ձեռքբեր*** է ինչքան եթե ես ու դուք առանց որեվե օգնուցյան սովորեինք էնշտեյնի ***կանուցյան տեսուցյունը: Դա հենց շատ մեծ մոտիկացիայի նշան է: Ինքը ահռե*** մեծ կամք ու ցանկուցյուն ունի ու ես համոզված եմ որ պետք է օգտագործենք Չարլիին:

    Ես լիքը բառեր չէի հասկանում ու համել իրենք շատ արագ էին խոսում բայց ոնց որ թե դոկտոր Շտրաուսը իմ կողմից էր իսկ մյուսը չէ:

    Հետո դոկտոր Նեմուրը գլխով արեց ու ասաց լավ գուցե դուք ճիշտեք: Արի օգտագործենք Չարլիին: Երբ այդպես ասաց ես այնքան շատ ուրախացա որ տեղիցս վեր թռա ու ձեռքը սեղմեցի որ իմ հանդեպ այդքան բարի է: Ասացի շնորհակալուցյուն բժիշկ դուք չեք փոշմանի որ ինձ երկրորդ շանս եք տալիս: Ու ես անկեղծ համոզվածեմ որ չեն փոշմանի: Վիրահատուցյունից հետո ես փորցելու եմ խելացի լինել: Փորցելու եմ ինչքան ուժ ունեմ:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.05.2013), CactuSoul (20.05.2013), Chilly (09.06.2013), E-la Via (05.08.2013), enna (25.05.2013), GriFFin (21.06.2015), ivy (20.05.2013), Peace (21.05.2013), Ruby Rue (23.05.2013), Srtik (21.05.2013), Stranger_Friend (28.05.2013), Vardik! (30.09.2013), Ամպ (04.08.2013), Դատարկություն (22.05.2013), Լուսաբեր (24.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (20.05.2013), Նիկեա (21.06.2015), Շինարար (20.05.2013), Ուլուանա (26.05.2013), Վոլտերա (05.06.2013)

  18. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հաշվետվուցյուն 5 - մարտի 10

    Ես վախենումեմ: Այստեղ աշխատող լիքը մարդիկ բուշքույրերն էլ ու ինձ տեստ տվողներն էլ եկան ու ինձ շոկոլադ բերեցին ու հաջողուցյուն մախթեցին: Ես հույս ունեմ որ բախտս կբերի ու հաջողուցյուն կունենամ: Նապաստակի ոտքը մոտս է բախտավոր պեննին էլ ու համել պայտս: Մենակ թե երբ հիվանդանոց էի գալիս դիմացովս մի սեվ կատու անցավ: Դոկտոր Շտրաուսն ասում է Չարլի սնավատ մի եղիր սա գիտուցյուն է: Բայց ես ամեն դեպքում նապաստակի ոտքս պահումեմ մոտս:

    Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի իսկ վիրահատուցյունից հետո Էլջերնոնին կհաղթե՞մ ու ինքը ասաց երեվի: Եթե վիրահատուցյունը ստացվի ես էդ մկնիկին ցույց կտամ որ կարողեմ այնքան խելացի լինել ինչքան ինքը: Երեվի նույնիսկ ավելի խելացի: Ու հետո ես կկարողանամ ավելի լավ կարդալ ճիշտ գրել լիքը բան իմանալ ու մյուս մարդկանց նման լինել: Ես ուզումեմ մյուս մարդկաց նման խելացի լինել: Եթե պարզվի որ մշտական է իրենք ուզումեն ամբողչ աշխարհում բոլորին խելացի դարցնել:

    Այս առավոտ ինձ ուտելու ոչմի բան չտվեցին: Ես չեմ հասկանում ուտելը ինչ կապ ունի խելացի դառնալու հետ: Ես շատ սովածեմ ու դոկտոր Նեմուրն էլ տարավ իմ շոկոլադները: Այդ դոկտոր Նեմուրը լրիվ խոզ է: Դոկտոր Շտրաուսն ասում է որ վիրահատուցյունից հետո շոկոլադներս կվերադարցնեն: Վիրահատուցյունից առաջ ուտել չի կարելի:


    Հաշվետվություն 6 - մարտի 15

    Վիրահատուցյունը հեչ չցավաց: Ես այդ ժամանակ քնած էի: Այսոր աչքերիս ու գլխիս վիրակապները հանեցին ու ես արդեն կարողեմ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ գրել: Դոկտոր Նեմուրը նայել էր իմ հին գրածները ու ասում է որ ես ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ բառը սխալեմ գրում ու բացատրեց թե ոնց են ճիշտ գրում: Ուզումեմ փորցեմ հիշել:

    Ես ուղագրուցյունը շատ վատեմ հիշում: Դոկտոր Շտրաուսն ասում է որ լավ է որ գրումեմ ինձ հետ եղած ամեն ինչի մասին բայց պիտի ավելի շատ պատմեմ թե ինչեմ զգում ու ինչեմ մտածում: Երբ ասացի որ չգիտեմ ոնց են մտածում ինքը ասաց ոչինչ փորցիր: Երբ վիրակապները աչքերիս վրա էին ես անընթատ փորցում էի մտածել: Ոչ մի բան չստացվեց: Ես չգիտեմ թե ինչի մասին մտածեմ: Երեվի եթե իրեն հարցնեմ ինքը կասի թե ոնց մտածեմ: Հիմա պիտի որ արդեն կամաց կամաց սկսեմ խելացի դառնալ: Հետարքրիր է ինչ են մտածում խելացի մարդիկ: Ինձ թվում է շատ սիրուն բաներ: Ես էլ կուզենայի սիրուն բաներ իմանալ:


    Հաշվետվություն 7 - մարտի 19

    Ոչմի բան չի փոխվել: Ես էլի լիքը տարբեր տեստեր արեցի ու լիքը մրցեցի Էլջերնոնի հետ: Ես ատումեմ այդ մկնիկին: Ամեն անքամ հաղթում է ինձ: Դոկոր Շտրաուսն ասում է որ այդ խաղերը խաղալը կարեվոր է: Ու համել ասում է որ պիտի պարբենաբար նորից հանձնեմ նույն տեստերը: Թանաքի բծերը ապուշուցյուն են: Նկարներն էլ են ապուշուցյուն: Ես սիրումեմ մարդ ու կին նկարել բայց ոչմի դեպքում ստեր չեմ հորինի մարդկանց մասին:

    Այնքան շատեմ փորցում մտածել որ գլուխս ցավում է: Ինձ թվում էր որ դոկտոր Շտրաուսը իմ ընկերն է բայց ինքը ինձ չի օքնում: Չի ասում ինչ մտածեմ կամ երբ խելացի կդառնամ: Միսս Կինիանն էլ չի գալիս ինձ տեսնելու: Ինձ թվում է այս հաշվետվություններն էլ են ապուշուցյուն:


    Հաշվետվություն 8 - մարտի 23

    Ես հետ եմ գնում գործարան աշխատելու: Ինձ ասացին որ ավելի լավ կլինի եթե նորից գնամ գործի բայց ոչմեկի չի կարելի ասել թե վիրահատուցյունը ինչի համար էր ու համել ամեն օր գործից հետո պիտի մի ժամով գամ հիվանդանոց: Իրենք ինձ ամեն ամիս փող են տալու որ ես սովորեմ խելացի լինել:

    Ես ուրախեմ որ նորից գործի եմ գնում որովհետեվ շատեմ կարոտել իմ աշխատանքը ու իմ բոլոր ընկերներին ու թե ինչքան լավ ենք ուրախանում մենք իրար հետ:

    Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի շարունակեմ գրել բայց արդեն ամեն օր պետք չի մենակ երբ ինչոր բան եմ մտածում կամ ինչոր կարեվոր բան է պատահում: Ինձ ասում է մի հուսատվիր որովհետեվ դրա համար ժամանակ է պետք ու դա դանդաղ է լինում: Ասաց որ Էլջերնոնն էլ շատ ուշ դարցավ երեք անքամ ավելի խելացի քան առաչ էր: Ուրեմն Էլջերնոնը ինձ միշտ հաղթում է որովհետեվ իրեն էլ են նույն վիրահատուցյունից արել: Ես հիմա ինձ միքիչ ավելի լավ եմ զգում: Ինձ թվում է որ եթե սովորական մուկ լիներ ես կկարողանայ այդ լաբինթոսը իրենից արագ անցնել: Կարող է նույնիսկ մի օր հաղթեմ Էլջերնոնին: Երեվի ուրախուցյունից կգժվեմ: Մինչեվ հիմա ամեն ինչ ցույց է տալիս որ Էլջերնոնը ոնցոր թե մշտական խելացի է մնալու:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 22.05.2013, 02:17:

  19. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.05.2013), CactuSoul (22.05.2013), Chilly (09.06.2013), E-la Via (05.08.2013), enna (25.05.2013), GriFFin (21.06.2015), ivy (22.05.2013), Jarre (01.10.2013), Peace (22.05.2013), Stranger_Friend (28.05.2013), Vardik! (30.09.2013), Ամպ (04.08.2013), Արէա (22.05.2013), Դատարկություն (22.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Շինարար (22.05.2013), Ուլուանա (26.05.2013)

  20. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարտի 25 - (Հիմա արդեն պետք չի վերեվում անընթատ գրել ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ուղակի շափաթը մի անքամ երբ բոլորը միանքամից հանձնումեմ դոկտոր Նեմուրին: Ուղակի պիտի ամսաթիվ գրեմ: Լավ է ժամանակեմ խնայում):

    Այսոր գործարանում կարքին ուրախացանք: Ջո Կարպը ասաց հլը նայեք Չարլիի ինչն են վիրահատել Չարլի բա ինչ են արել չլնի մի քիչ ուղեղ են ավելացրել գլխիտ մեչ: Արդեն քիչ էր մնում ասեյ բայց հետո հիշեցի որ դոկտոր Շտրաուսը ասել էր որ չի կարելի: Հետո Ֆրենկ Ռեֆլին ասաց հաստատ բանալիներտ մոռացել էիր մի տեղ ու ստիպված դուռը էտ հաստ գլխովտ ես բացել: Ես շատ ծիծաղեցի: Իրենք իմ իսկական ընկերներն են ու սիրում են ինձ:

    Մեկմեկ ինչոր մեկը ասում է հլը նաիր Ջոն կամ Ֆրենկը կամ Ջորջը իրեն լրիվ Չարլի Գորդոնի տեղն է դրել: Ես չգիտեմ թե ինչու են այդպես ասում բայց հետո միշտ ծիծաղում են: Այս առավոտ Ամոս Բորգը որ Դոնեգանսի գործարանում չորորդ մարդն է գոռում էր առաքիչ Էռնիի վրա ու իմ անունն էր տալիս: Էռնին փաթեթ էր կորցրել: Ասում էր գրողը քեզ տանի Էռնի կարող է գիտես Չարլի Գորդոն ես: Ես չհասկացա թե ինչու այդպես ասաց: Ես երբեք ոչմի փաթեթ չեմ կորցրել:


    Մարտի 28 – Այսոր դոկտոր Շտրաուսը եկավ իմ սենյակ որ տեսնի թե ինչու գործից հետո իր մոտ չեմ գնացել: Ես ասացի որ էլ չեմ ուզում Էլջերնոնի հետ մրցել: Ինքը ասաց որ միվորոշ ժամանակ դեռ կարող եմ չմրցել բայց ամեն դեպքում պիտի գնամ: Ու համել ինձ նվեր էր բերել բայց ոչթե իսկական նվեր այլ ուղակի թողնում էր որ մնա մոտս: Սկզբում ինձ թվաց փոքրիկ հեռուստացույց է բայց չէ ուրիշ բան էր: Ասաց որ երբ պարկում եմ քնելու պիտի միացնեմ: Ես ասացի ձեռ եք առնում ինչու պիտի միացնեմ եթե պարկում եմ քնելու: Ով է այդպիսի բան լսել: Բայց ինքը ասաց որ եթե ուզումեմ խելացի դառնալ պիտի անեմ ինչ ասում է: Ես ասացի որ չեմ կարծում որ ես խելացի կդառնամ ու ինքը ձեռքը դրեց ուսիս ու ասաց Չարլի դու դեռ չգիտես բայց դու հիմա ամեն վարկյան ավելի ու ավելի խելացի ես դառնում: Միվորոշ ժամանակ դու դա դեռ չես նկատի: Ինձ թվում է ինքը ուղակի ուզում էր ինձ հանգստացնել որովհետեվ ես ինձ հեչ խելացի չեմ զգում:

    Հա քիչ էր մնում մոռանայ: Ես հարցրեցի թե երբ կկարողանամ հետ գնալ միսս Կինիանի դասարան: Ինքը ասաց որ էլ չեմ գնալու դպրոց: Ասաց որ շուտով միսս Կինիանը ինքը կսկսի գալ հիվանդանոց ու ինձ առանձին դաս կտա: Ես միսս Կինիանի վրա շատ էի ջղաինացած որ չեկավ ինձ տեսնի վիրահատուցյունից հետո բայց ես նրան շատեմ սիրում ու ուզումեմ էլի ընկերանանք:


    Մարտի 29 - Այդ ապուշ հեռուստացույցը ամբողչ գիշեր չթողեց քնեմ: Ոնց կարողեմ քնել երբ ամբողչ գիշեր ականջիս մեչ ապուշ բաներ են գոռում: Բա խելառ նկարները: Ուֆ: Ես նույնիսկ արթուն ժամանակ բան չեմ հասկանում ուր մնաց թե քնած ժամանակ հասկանամ։

    Դոկտոր Շտրաուսը ասում է որ ամեն ինչ լավ է: Ասում է որ ուղեղս շարունակում է սովորել երբ ես քնածեմ ու դա ինձ շատ կոքնի երբ միսս Կինիանը սկսի հիվանդանոցում ինձ դաս տալ (մենակ թե ես պարզել եմ որ դա ոչթե հիվանդանոց է այլ լաբատորիա): Ինձ թվում է այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Եթե կարողես քնած ժամանակ խելոքանալ ուրեմն էլ ինչու են մարդիկ դպրոց գնում: Ես չեմ կարծում որ մի բան կստացվի: Առաչ ես միշտ նայում էի ուշ երեկոի ու գիշերվա բոլոր շոուները բայց դրանից ոչմի կաթիլ ավելի խելացի չեմ դարցել: Երեվի պիտի նայելու ժամանակ քնած լինես:
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.05.2013), CactuSoul (22.05.2013), Chilly (09.06.2013), enna (25.05.2013), GriFFin (21.06.2015), ivy (22.05.2013), Peace (23.05.2013), Stranger_Friend (28.05.2013), Vardik! (30.09.2013), Ամպ (04.08.2013), Արէա (23.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Շինարար (22.05.2013), Ուլուանա (26.05.2013)

  22. #13
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինձ չգիտես խի թվում ա, որ Չարլին ««այսոր»»-ը հենց ճիշտ/այսօր/ ձևով էլ կգրեր, ու ընդհանրապես բոլոր ««ո»»-երը ««օ»»-ով գրեր /օր՝ օվ, օվքեր/
    A long time ago, in a galaxy far, far away...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (23.05.2013)

  24. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհամբերությամբ սպասում եմ «անցումին»՝ կերպարանափոխմանը. ուզում եմ տեսնել հայերեն ոնց կլինի:
    Քիչ մնաց

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.05.2013), Հայկօ (23.05.2013)

  26. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամբերությամբ սպասում եմ «անցումին»՝ կերպարանափոխմանը. ուզում եմ տեսնել հայերեն ոնց կլինի:
    Քիչ մնաց
    Զգո՞ւմ ես Հայկն ինչ կենդանի հայերենով ա պատմում, էս գործը մի կողմ, զուտ դրա համար մեծ հաճույքով կարդում եմ: Ոչ միայն թարգմանական, այլ ընդհանրապես մեր գրական լեզվում շատ հաճախ ա էդ կենդանությունը պակասում, օրինակ` ֆիլմերում:
    Էնքան վոգեվորվածեմ որ հազիվեմ կարողանում գրել:
    Մի հատ փորձեք էս նախադասությունը բարձրաձայն ասել: Ախր էնքան բնական ա, էս նախադասությունից հետո մանավանդ էնքան ոգևորված եմ կարդում, չեք պատկերացնի
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.05.2013, 00:22:

  27. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (23.05.2013), boooooooom (28.05.2013), CactuSoul (23.05.2013), impression (23.05.2013), ivy (23.05.2013), Jarre (25.05.2013), Progart (18.12.2018), Ամպ (04.08.2013), Անվերնագիր (23.05.2013), Արէա (23.05.2013), Հայկօ (23.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (23.05.2013), Նիկեա (30.07.2016), Ուլուանա (26.05.2013), Ռուֆուս (23.05.2013), Վոլտերա (23.05.2013)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծաղիկներ...
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 135
    Վերջինը: 12.09.2017, 18:27
  2. Սեսիլյա Վեբեր (Cecelia Webber). Մարդ–ծաղիկներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.10.2012, 21:06
  3. Սառնարաններ տան համար
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2011, 16:15
  4. Արձակ. Կրակե ծաղիկներ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.11.2011, 14:23
  5. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •