User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրիլի 27 - Այսօր ամբողջ քաջությունս հավաքեցի ու միսս Կինիանին հրավիրեցի վաղը երեկոյան ընթրելու ու բոնուսս նշելու:

    Սկզբում ինքն այնքան էլ համոզված չէր, որ ճիշտ բան ենք անում, բայց հետո հարցրեցի դոկտոր Շտրաուսին ու նա ասաց, որ կարելի է: Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ոնց որ թե այնքան էլ լեզու չեն գտնում իրար հետ: Անընդհատ վիճում են: Երբ այս երեկո գնում էի դոկտոր Շտրաուսից հարցնելու ընթրիքի մասին, լսեցի, թե ոնց են իրար վրա գոռում: Դոկտոր Նեմուրը պնդում էր, որ սա իր գիտափորձն է ու իր ուսումնասիրությունը, իսկ դոկտոր Շտրաուսը հակաճառում էր, որ ինքն էլ պակաս գործ չի արել, որովհետև ինքն է միսս Կինիանի միջոցով ինձ գտել ու ինքն էլ ինձ վիրահատել է: Դոկտոր Շտրաուսն ասաց, որ մի օր ամբողջ աշխարհում հազարավոր նյարդավիրաբույժներ հենց իր տեխնիկան են օգտագործելու:

    Դոկտոր Նեմուրն ուզում է ամսվա վերջում արդեն հրապարակել գիտափորձի արդյունքները: Դոկտոր Շտրաուսը կարծում է, որ դեռ մի քիչ էլ է պետք սպասել: Նա հայտարարեց, որ դոկտոր Նեմուրին Պրինսթոնի հոգեբանության ամբիոնն ավելի շատ է հետաքրքրում, քան հենց բուն գիտափորձը: Իսկ դոկտոր Նեմուրն ասաց, որ դոկտոր Շտրաուսը սովորական պատեհապաշտի մեկն է, ով փորձում է իր վզին նստած փառքի հասնել:

    Երբ դուրս եկա, զգացի, որ դողում եմ: Հիմա հաստատ չեմ կարող ասել՝ ինչու, բայց երևի զգում էի, որ կյանքում առաջին անգամ կարողացել էի երկուսին էլ պարզ տեսնել: Հիշում եմ, թե ոնց էր Բարտն ասում, որ դոկտոր Նեմուրի կինն իսկական ջադու է ու ամուսնուն անընդհատ խեղդում է, որ ինչ-որ բան հրապարակի ու հայտնի դառնա։ Բարտն ասաց, որ նա ամբողջ կյանքում երազել է հռչակավոր ամուսին ունենալու մասին:

    Մի՞թե դոկտոր Շտրաուսն իրոք ուզում է ուրիշի վզին նստած փառքի հասնել:


    Ապրիլի 28 - Չեմ հասկանում՝ ինչպես մինչև հիմա չէի նկատել, թե ինչքա՜ն գեղեցիկ է միսս Կինիանը: Նա շագանակագույն աչքեր ու փափուկ, շագանակագույն մազեր ունի: Ու ընդամենը երեսունչորս տարեկան է: Հիմա նոր եմ գլխի ընկնում, որ ամենասկզբում ինձ թվում էր, թե նա ինչ-որ անհասանելի հանճար է ու որ, մանավանդ, շատ, շատ, շա՜տ ծեր է: Իսկ հիմա ամեն տեսնելուցս կարծես ավելի ու ավելի է ջահելանում ու սիրունանում:

    Մենք ընթրեցինք ու երկար խոսեցինք: Երբ ասաց, որ այնքան արագ եմ առաջ գնում, որ շուտով իրեն էլ կանցնեմ, ծիծաղեցի:

    «Ճիշտ եմ ասում, Չարլի: Դու արդեն ինձնից լավ ես կարդում: Մի հայացքով ամբողջ էջը կարդում ես, իսկ ես այդ ընթացքում կարողանում եմ ընդամենը մի երկու տող ընկալել: Ու ծայրից ծայր հիշում ես կարդացածդ ամեն ինչ: Ես, լավագույն դեպքում, հազիվ հիմնական մտքերն ու ընդհանուր իմաստն եմ հիշում»:

    «Բայց ես ինձ խելացի չեմ զգում: Դեռ լիքը բաներ կան, որ չեմ հասկանում»:

    Միսս Կինիանը ծխախոտ հանեց, ես վառեցի: «Պիտի ուղղակի մի քիչ էլ համբերես: Դու հիմա մի երկու օրում կամ մի երկու շաբաթում այնքան բանի ես կարողանում հասնել, ինչքան սովորական մարդիկ իրենց կյանքի կեսում էլ չեն հասցնում: Հենց դա է ամենաապշեցուցիչը: Դու հսկայական սպունգի նման ներծծում ես ամեն ինչ. փաստեր, թվեր, ընդհանուր տեղեկություններ... Ու շուտով նաև սկսելու ես դրանք համադրել: Տեսնելու ես, թե գիտելիքների տարբեր բնագավառներն ինչպես են իրար հետ կապված: Աստիճանները շատ են, Չարլի, ու ամեն հաջորդ աստիճանը քեզ ասես ավելի ու ավելի վերև է բարձրացնելու, ու դու ավելի ու ավելի խորն ես տեսնելու քեզ շրջապատող աշխարհը: Ես հիմա ի վիճակի եմ դրա ընդամենը մի փոքրիկ կտորը տեսնելու, ու վախենամ՝ էլ շատ չեմ բարձրանա, բայց դու շարունակելու ես մագլցել վերև ու վերև, ու ամեն մի քայլդ քեզ համար մի նոր աշխարհ է բացելու, որի գոյության մասին դու նույնիսկ չէիր էլ կասկածում»: Նա մռայլվեց: «Ու Աստված տա... Աստված տա, որ...»

    «Ի՞նչ»:

    «Ոչինչ, Չարլի: Ուղղակի Աստված տա՝ սխալված չլինեմ, որ քեզ խորհուրդ տվեցի մասնակցել այս ամեն ինչին»:

    Ես ծիծաղեցի: «Ո՞նց կարող եք սխալված լինել: Ախր ամեն ինչ ստացվեց, չէ՞: Նույնիսկ Էլջերնոնն է դեռ խելացի»:

    Մի որոշ ժամանակ մենք լուռ նստած էինք: Միսս Կինիանը նայում էր, թե ինչպես եմ խաղում նապաստակի ոտքիս ու բանալիներիս կապոցի հետ, ու ես գիտեի, թե նա ինչ է մտածում: Ես չէի ուզում մտածել այդ տարբերակի մասին, ինչպես ծեր մարդը չէր ուզի մահվան մասին մտածել: Ես գիտեի, որ սա դեռ սկիզբն է: Ես գիտեի, թե նա ինչ նկատի ուներ, երբ խոսում էր աստիճանների մասին, որովհետև արդեն տեսել էի դրանցից մի քանիսը: Ու նրան իմ հետևում թողնելու միտքը սարսափելի տխրեցնում էր ինձ:

    Ես սիրահարված եմ միսս Կինիանին:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.06.2013), CactuSoul (08.06.2013), E-la Via (05.08.2013), enna (08.06.2013), Freeman (08.06.2013), GriFFin (21.06.2015), impression (11.06.2013), ivy (09.06.2013), Jarre (01.10.2013), Vardik! (30.09.2013), Արէա (10.06.2013), Նաիրուհի (08.06.2013), Շինարար (08.06.2013), Ուլուանա (09.06.2013), Վոլտերա (11.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծաղիկներ...
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 135
    Վերջինը: 12.09.2017, 18:27
  2. Սեսիլյա Վեբեր (Cecelia Webber). Մարդ–ծաղիկներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.10.2012, 21:06
  3. Սառնարաններ տան համար
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2011, 16:15
  4. Արձակ. Կրակե ծաղիկներ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.11.2011, 14:23
  5. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •