User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

  1. #46
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե տես, հա, սպասում ենք: Արդեն մտածում էի՝ էնքան ես ուշացրել, Էլջերնոնն արդեն սատկել է, դու էլ անհարմար ես զգում մեզ էդ մասին ասել, դրա համար չես գրում… ))
    ՄԻ ասա «սատկել» Կակտուսիկ
    "Non est ad astra mollis e terris via."

  2. #47
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԻ ասա «սատկել» Կակտուսիկ
    «զոհվել է գիտափորձի արդյունքում»
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.06.2013), ivy (11.06.2013), Progart (18.12.2018), Աթեիստ (04.08.2013), Շինարար (11.06.2013)

  4. #48
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվետվություն 12

    Ապրիլի 30 - Գործից դուրս եկա. այլևս չեմ աշխատում Դոնեգանի պլաստմասսայե տուփերի գործարանում: Միստր Դոնեգանն ասաց, որ բոլորի համար էլ լավ կլինի, եթե ես գնամ:

    Ախր ի՞նչ եմ արել, ինչու՞ են բոլորն ինձ այսքան ատում։

    Այդ մասին առաջին անգամ իմացա, երբ միստր Դոնեգանն ինձ ցույց տվեց խնդրագիրը: Ութ հարյուր քառասուն անուն: Ստորագրել էին գործարանի բոլոր աշխատողները՝ բացի Ֆաննի Գիրդենից: Ցուցակը կարդալը վայրկյանների հարց էր. միանգամից տեսա, որ միայն նրա անունն է պակաս: Մնացած բոլորը պահանջում էին, որ ինձ աշխատանքից ազատեն:

    Ջո Կարպն ու Ֆրենկ Ռեյլին չուզեցին հետս այդ մասին խոսել: Ոչ ոք չուզեց՝ բացի Ֆաննիից: Ֆաննին իմ իմացած այն հատուկենտ մարդկանցից է, ովքեր համոզմունքներ ունեն ու հավատում են դրանց՝ անկախ այն բանից, թե ամբողջ աշխարհն ինչ է ապացուցում, պնդում կամ անում: Ու նա չէր կարծում, թե ինձ պետք է աշխատանքից ազատել: Ֆաննին սկզբունքորեն դեմ էր կանգնել խնդրագրին ու չնայած բոլոր ճնշումերին ու սպառնալիքներին՝ ոչ մի քայլ չէր զիջել:

    «Բայց էս չի նշանակում», նկատեց նա, «որ ես չեմ տեսնում, որ քեզ հետ ինչ-որ ահավոր տարօրինակ բան է կատարվում, Չարլի: Էդ քո փոփոխությունների հետ եմ, էլի: Եսիմ, չգիտեմ: Դու մի ժամանակ բարի, վստահելի, հասարակ մարդ էիր. հա, երևի էնքան էլ խելացի չէիր, բայց գոնե ազնիվ էիր: Ով իմանա՝ հետդ ինչ ես արել, որ մեկ էլ հանկարծ էսքան խելոքացել ես: Մենակ ես չեմ, Չարլի, բոլորն են ասում. էստեղ ինչ-որ բան էն չի»:

    «Ի՞նչ ես խոսում, Ֆաննի: Ի՞նչը էն չի, երբ մարդ խելացի է դառնում կամ ուզում է հասկանալ ու ճանաչել իրեն շրջապատող աշխահը»:

    Ֆաննին առանց պատասխանելու նորից անցավ գործի: Շրջվեցի, որ դուրս գամ, երբ առանց ինձ նայելու ասաց. «Սխալ էր, երբ Եվան լսեց օձին ու կերավ իմաստության ծառի պտուղը: Սխալ էր, երբ տեսավ, որ մերկ է: Եթե էդ ամեն ինչը չլիներ, հիմա մենք ոչ կծերանայինք, ոչ կհիվանդանայինք, ոչ էլ կմեռնեինք»:

    Հիմա հերթական անգամ զգում եմ, թե ոնց եմ ամոթից վառվում: Իմ այս նոր խելացիությունը սեպ է խրել իմ ու այն բոլոր մարդկանց միջև, ում մի ժամանակ ճանաչում ու սիրում էի: Առաջ ծաղրում ու արհամարում էին ինձ, որովհետև հիմար ու բութ էի. հիմա ատում են, որովհետև խելացի եմ ու խորաթափանց: Աստված իմ, ախր ի՞նչ են ուզում ինձնից:

    Ինձ գործարանից դուրս շպրտեցին: Հիմա ավելի մենակ եմ, քան երբևէ:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.06.2013), CactuSoul (17.06.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (15.06.2013), GriFFin (21.06.2015), ivy (16.06.2013), Jarre (01.10.2013), Peace (16.06.2013), Stranger_Friend (15.06.2013), Vardik! (30.09.2013), Արէա (17.06.2013), Նաիրուհի (13.12.2016), Շինարար (15.06.2013), Ուլուանա (16.06.2013), Վոլտերա (16.06.2013)

  6. #49
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայիսի 15 - Դոկտոր Շտրաուսը շատ է բարկացել, որ երկու շաբաթ է՝ ոչ մի հաշվետվություն չեմ գրում: Ինչ-որ իմաստով նա ճիշտ է, որովհետև լաբորատորիան հիմա ինձ կանոնավոր աշխատավարձ է վճարում: Ասացի, որ շատ զբաղված էի՝ անընդհատ կարդում էի ու մտածում: Երբ նկատեցի, որ գրելն այնքան դանդաղ գործ է, որ նյարդայնանում եմ, խորհուրդ տվեց, որ սովորեմ գրամեքենայով տպել: Հիմա գրելն արդեն շատ ավելի հեշտ է, որովհետև կարողանում եմ րոպեում մոտ յոթանասունհինգ բառ արագությամբ տպել: Դոկտոր Շրաուսն անդադար հիշեցնում է, որ պարզ խոսեմ ու գրեմ, որպեսզի ուրիշները կարողանան ինձ հասկանալ:

    Փորձեմ շարադրել նախորդ երկու շաբաթում տեղի ունեցածը: Անցած երեքշաբթի ինձ ու Էլջերնոնին ներկայացրեցին Ամերիկայի հոգեբանների ասոցիացիայի ու Համաշարհային հոգեբանական ասոցիացիայի համատեղ նիստի ժամանակ: Մենք խոշոր սենսացիայի պատճառ դարձանք: Դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը շատ հպարտ էին:

    Կասկածում եմ, որ դոկտոր Նեմուրը, ով վաթսուն տարեկան է (տասը տարով ավելի մեծ, քան դոկտոր Շտրաուսը), ցանկանում է արդեն իսկ վայելել իր աշխատանքի պտուղները: Պատճառը, անկասկած, տիկին Նեմուրի կողմից ճնշումներն են:

    Հակառակ նախկինում ձևավորած տպավորությանս՝ հիմա հասկանում եմ, որ դոկտոր Նեմուրը բնավ էլ հանճար չէ: Նա հրաշալի ու սուր միտք ունի, սակայն սեփական ուժերի հանդեպ անվստահությունը թույլ չի տալիս, որ լիովին օգտագործի իր ընդունակությունները: Նա ուզում է, որ մարդիկ իրեն հանճար համարեն, և այդ պատճառով էլ նրա համար խիստ կարևոր է, որ աշխարհը ճանաչի և ընդունի իր աշխատանքը: Կարծում եմ՝ դոկտոր Նեմուրը վախենում էր արդյունքների հրապարակումը հետաձգելուց՝ անհանգստանալով, որ ուրիշ ինչ-որ մեկը կարող է նման հայտնագործություն անել ու զրկել իրեն այդ պատվից:

    Դոկտոր Շտրաուսին, ընդհակառակը, կարելի է հանճար համարել, չնայած զգում եմ, որ նրա գիտելիքների դաշտը խիստ սահմանափակ է: Նա սովորել է նեղ մասնագիտական կրթության ավանդույթներով՝ անհարկի անտեսելով առավել լայն գիտելիքների ասպեկտները: Իսկ դա աններելի է անգամ նյարդավիրաբույժի համար:

    Ապշեցի, երբ իմացա, որ բոլոր մեռած լեզուներից ընդամենը լատիներեն, հունարեն ու եբրայերեն է կարողանում կարդալ, ու որ գրեթե ոչ մի բան չի հասկանում մաթեմատիկայից, եթե բացառենք տարրական վարիատիվ հաշվարկները: Երբ խոստովանեց այդ մասին, հիասթափություն զգացի: Ասես մինչ այդ պահը գաղտնի պահած լիներ իր անհատականության այդ կողմը՝ ցանականալով մոլորեցնել ինձ և փորձելով ձևացնել, թե (ինչը, ինչպես նկատում եմ, շատերին է հատուկ) ինքն այն չէ, ինչ իրականում: Իմ ճանաչած մարդկանցից և ոչ ոք այն չէ, ինչ թվում է:

    Դոկտոր Նեմուրն իրեն ակնհայտորեն անհարմար է զգում իմ կողքին: Երբեմն, երբ փորձում եմ հետը խոսել, ուղղակի տարօրինակ հայացքով ինձ է նայում ու շրջվում է: Սկզբում շատ բարկացա, երբ դոկոր Շտրաուսն ասաց, որ իմ ներկայությունը դոկտոր Նեմուրի մեջ թերարժեքության բարդույթ է առաջացնում: Ինձ թվաց՝ ծաղրում է, իսկ ես չափազանց ծանր եմ տանում, երբ վրաս ծիծաղում են:

    Ինչպե՞ս կարող էի իմանալ, որ Նեմուրի նման պատվավոր հոգեբան-էքսպերիմենտատորը ո՛չ հնդկերեն գիտի, ո՛չ էլ չինարեն: Չէ՞ որ դա պարզապես անհեթեթություն է, մանավանդ եթե հաշվի առնենք, թե Հնդկաստանն ու Չինաստանն այսօր ինչ ահռելի աշխատանք են կատարում հենց իր բնագավառում:

    Հարցրեցի դոկտոր Շտրաուսին, թե ինչպե՞ս պիտի Նեմուրը պատասխանի իր մեթոդներն ու արդյունքները խստագույնս քննադատող Ռահաջամատիին, եթե անգամ դրանք կարդալ չի կարող: Դոկտոր Շտրաուսի դեմքին հայտնված տարօրինակ արտահայտությունը կարող էր միայն երկու բան նշանակել. կա՛մ նա ինքը չի ուզում Նեմուրին հայտնել, թե ինչ են ասում Հնդկաստանում, կա՛մ էլ (և դա ինձ ամենաշատն է անհանգստացնում) դոկտոր Շտրաուսը նույնպես ոչ մի բանից տեղյակ չէ: Հարկավոր է շատ զգույշ լինել: Թերևս ստիպված լինեմ պարզ գրել ու խոսել, որպեսզի մարդիկ չծիծաղեն վրաս:


    Մայիսի 18 - Խիստ անհանգստացած եմ: Անցած գիշեր շաբաթվա մեջ առաջին անգամ հանդիպեցի միսս Կինիանին: Եվ չնայած փորձում էի խուսափել ցանկացած ինտելեկտուալ քննարկումներից և աշխատում էի խոսակցությունը պահել առօրյա-հասարակ շրջանակներում, նա պարզապես շփոթված նայեց վրաս ու հարցրեց, թե ի՞նչ նկատի ունեմ, երբ հարցնում եմ Դորբերմաննի «Հինգերորդ կոնցերտի» մաթեմատիկական վարիատիվ համարժեքի մասին:

    Երբ փորձեցի բացատրել, ինձ ընդհատեց ու սկսեց ծիծաղել: Իհարկե՝ մի քիչ բարկացա, բայց ենթադրում եմ, որ պարզապես սխալ մակարդակի խոսակցություն էի սկսել: Անկախ այն բանից, թե ինչ եմ փորձում հետը քննարկել, մենք իրար չենք հասկանում: Ստիպված եմ ևս մեկ անգամ վերանայել սեմանտիկ պրոգրեսիայի մակարդակների մասին Վրոստադի հավասարումները: Նկատում եմ, որ այլևս գրեթե չեմ կարողնում հաղորդակցվել մարդկանց հետ: Փառք Աստծու, որ գոնե կան գրքերը, երաժշտությունն ու այն խնդիրները, որոնց մասին կարող եմ մտածել: Հիմա համարյա միշտ մենակ եմ միսս Ֆլիննի վարձու բնակարանում և հազարից մեկ եմ խոսում ինչ-որ մեկի հետ:

    Sent from my ASUS Transformer Pad TF300T
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.06.2013), boooooooom (18.06.2013), CactuSoul (17.06.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), GriFFin (21.06.2015), ivy (18.06.2013), Jarre (01.10.2013), Vardik! (30.09.2013), Արամ (02.10.2013), Արէա (18.06.2013), Դատարկություն (17.06.2013), Լուսաբեր (05.08.2013), Նաիրուհի (27.02.2021), Ներսես_AM (18.06.2013), Շինարար (18.06.2013), Ուլուանա (17.06.2013), Վոլտերա (19.06.2013)

  8. #50
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայիսի 20 - Եթե փողոցի անկյունի բիստրոյում, որտեղ սովորաբար ընթրում եմ, սպասքը չկոտրվեր, գուցե երբեք էլ չնկատեի նոր աման լվացողին՝ մոտ տասնվեց տարեկան մի տղայի:

    Ափսեները շրխկացին հատակին ու փշուր-փշուր եղան՝ ճենապակու բեկորներ շաղ տալով սեղանների տակ: Տղան, շփոթված ու վախեցած, մնաց տեղում քարացած՝ դատարկ սկուտեղը ձեռքին: Հաճախորդների սուլեցներն ու ծաղրը («էս ի՜նչ թքել թքիր», «աչքդ լու՜յս» ու «դու էլ մնացիր առանց գործ, էլի». գոռոցներ, որ անխուսափելիորեն ուղեկցում են հասարակական վայրերում ջարդվող ցանկացած բաժակի ու ափսեի) ասես էլ ավելի շփոթեցրին նրան:

    Երբ բիստրոյի տերը եկավ տեսնելու, թե ինչ աղմուկ է, տղան ամբողջ մարմնով կծկվեց՝ ասես սպասում էր, որ իրեն պիտի խփեն, ու բարձրացրեց ձեռքերը՝ փորձելով պաշտպանվել հարվածից:

    «Հա լա՜վ: Հա լա՜վ, հաստագլուխի մեկը», գոռաց տերը, «Գնա ավելը բեր ու էս զիբիլը մաքրիր: Ավե՛լը: Ասում եմ՝ ավե՛լը բեր, ապու՛շ կենդանի, խոհանոցի՛ց: Ոչ մի հատիկ չմնա»:

    Տղան հասկացավ, որ իրեն չեն պատժելու: Վախի արտահայտությունը չքացավ դեմքից, ու երբ ավելը ձեռքին վերադարձավ՝ արդեն ժպտում էր ու քթի տակ ինչ-որ բան էր երգում: Մարդիկ լռեցին, բայց հաճախորդներից մի քանիսը շարունակում էին ծիծաղել ու ծաղրել նրան.

    «Հետևդ նայիր, ջահել ջան, ա՜յ էնտեղ էլ ես մի հատ ընտիր կտոր թողել»:

    «Ապրե՜ս, դե մի հատ է՜լ, ավելի՜ աշխույժ»:

    «Դե լավ, էդքան էլ բութ չի: Ջարդելը հաստատ ավելի հեշտ է, քան լվալը»:

    Տղայի դատարկ հայացքը սահում էր մի զվարճացող հանդիսատեսից մյուսի վրա, դեմքին աստիճանաբար արտացոլվում էին մարդկանց քմծիծաղները, և ի վերջո՝ խեղճ-խեղճ ժպտաց մի կատակի վրա, որ ամենայն հավանականությամբ՝ նույնիսկ չէր էլ հասկացել:

    Տեսնելով այդ բութ, ոչինչ չարտահայտող ժպիտն ու մանկական լայն բացված աչքերը, որտեղ անվստահությունը միախառնված էր հաճոյանալու պատրաստակամության հետ, կրծքումս հանկարծ ինչ-որ այրող ցավ զգացի: Մարդիկ ծիծաղում էին տղայի վրա, որովհետև նա մտավոր հետամնաց էր:

    Ու ես էլ էի ծիծաղում նրանց հետ:

    Ներսումս հանկարծ մի կատաղի զայրույթ բռնկվեց իմ ու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ծաղրում էին տղային: Ես վեր թռա ու գոռացի. «Ձայններդ կտրե՛ք: Հանգի՛ստ թողեք տղային: Ինքը մեղավոր չէ՛, որ ոչինչ չի հասկանում: Ինքը չի՛ կարող փոխվել: Բայց Աստծու սիրուն, ախր ինքն է՛լ է մարդ»:

    Սրահում լռություն տիրեց: Ես մտքումս անիծեցի ինձ՝ ինքնատիրապետումս կորցնելու ու տեսարան սարքելու համար: Աշխատելով չնայել տղային՝ փակեցի հաշիվն ու առանց ընթիքիս դիպչելու՝ դուրս եկա: Ես ամաչում էի երկուսիս համար էլ:

    Ինչու՞ են այն ազնիվ ու զգայուն մարդիկ, ովքեր երբեք չեն նեղացնի առանց ձեռքերի, ոտքերի կամ աչքերի ծնված հաշմանդամին... Ինչու՞ են այդ նույն մարդիկ առանց մտածելու նեղացնում թույլ մտավոր ունակություններով ծնվածին: Ինձ կատաղության էր հասցնում այն միտքը, որ ոչ այնքան վաղուց ես էլ էի այդ տղայի նման առանց հասկանալու դառնում ամբոխի ծաղրածուն:

    Իսկ ես գրեթե մոռացել էի այդ մասին:

    Ես թաքցրել էի հին Չարլի Գորդոնի պատկերն ինքս ինձնից: Ինձ թվում էր, թե խելացի դառնալով՝ պիտի կարողանամ մտքիցս ջնջել անցյալը: Բայց այսօր, նայելով այդ տղային, առաջին անգամ տեսա, թե ով էի ես իրականում: Ես լրիվ նույնն էի:

    Այնքան քիչ ժամանակ է անցել այն օրից, երբ հասկացա, որ մարդիկ ծաղրում էին ինձ: Իսկ հիմա տեսնում եմ, որ անգիտակցաբար ես էլ եմ արդեն կանգնած նրանց կողքին ու ծիծաղում եմ ինքս ինձ վրա: Ու հենց դա է ամենացավոտը։

    Հիմա հաճախ եմ վերընթերցում հին հաշվետվություններս ու տեսնում եմ անգրագիտությունս, մանկական պարզամտությունս, թույլ, ընկճված միտքս, որ ասես մութ սենյակում փակված՝ բանալու անցքից կարոտով նայում է դրսում շողացող կուրացուցիչ լույսին: Տեսնում եմ, որ այդքան թանձրամիտ լինելով հանդերձ՝ գիտակցում էի սեփական անլիարժեքությունս, հասկանում էի, որ մյուսներն ինչ-որ բան ունեն, որից ես զուրկ եմ, որ անհասանելի է ինձ: Իմ մտավոր կուրության մեջ ես կարծում էի, թե դա ինչ-որ կերպ կապված է կարդալ ու գրել իմանալու հետ, և համոզված էի, որ եթե տիրապետեմ այդ ունակություններին, ինքստինքյան խելացի կդառնամ:

    Նույնիսկ թուլամիտն է ուզում մյուս մարդկանց նման լինել:

    Երեխան կարող է չիմանալ՝ ինչպես սնվել կամ ինչ ուտել, բայց նա գիտի, թե ինչ է քաղցը:

    Մինչ այժմ ես չգիտեի, թե իրականում ինչպիսին էի այն ժամանակ: Չգիտեի՝ չնայած ունեցածս ամբողջ խորաթափանցությանն ու տրամաբանությանը։

    Այս օրը շատ կարևոր էր ինձ համար: Ավելի հստակ տեսնելով անցյալը՝ ես վճռեցի իմ գիտելիքներն ու ունակությունները ծառայեցնել մարդկանց ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելու գործին: Ո՞վ է ավելի լավ պատրաստված այդ աշխատանքի համար: Ուրիշ ո՞վ է ապրել երկու աշխարհներում էլ: Ես ուղղակի պարտավոր եմ օգտագործել իմ շնորհն ու ինչ-որ բան անել բախտակիցներիս համար:

    Վաղն ևեթ դոկտոր Շտրաուսի հետ կքննարկեմ մեր համատեղ աշխատանքի հարցը: Գուցե կարողանանք միասին բացահայտել, թե ինչպես կարելի է լայնորեն կիրառել այն վիրահատությունը, որ առաջին անգամ փորձարկեցին ինձ վրա: Արդեն նույնիսկ որոշ լուծումներ գտել եմ:

    Ախր այնքա՜ն շատ բան է կարելի անել: Եթե ինձ կարողացան հանճար դարձնել, ապա ինչու՞ չի կարելի նույնն անել ինձ նման հազարավոր ուրիշներ հետ: Իսկ ի՜նչ ֆանտաստիկ մակարդակների կարելի է հասնել՝ վիրահատելով սովորական մարդկանց: Իսկ հանճարների՞ն:

    Դեռ ինչքա՜ն փակ դռներ կան: Անհամբերությունից վառվում եմ:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.06.2013), CactuSoul (17.06.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), GriFFin (21.06.2015), ivy (18.06.2013), Jarre (01.10.2013), Peace (18.06.2013), Vardik! (30.09.2013), Արէա (18.06.2013), Լուսաբեր (05.08.2013), Նաիրուհի (13.12.2016), Ներսես_AM (18.06.2013), Շինարար (18.06.2013), Ուլուանա (18.06.2013), Վոլտերա (19.06.2013)

  10. #51
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվետվություն 13

    Մայիսի 23 - Դա տեղի ունեցավ այսօր: Էլջերնոնը կծեց ինձ: Ես սովորականի նման գնացել էի լաբորատորիա՝ նրան այցելելու, ու երբ վանդակից հանեցի, ատամները խրեց ձեռքիս մեջ: Նորից հետ դրեցի Էլջերնոնին ու մի որոշ ժամանակ հետևում էի: Տարօրինակորեն անհանգիստ էր ու չարացած:


    Մայիսի 24 - Բարտը, որ նաև զբաղվում է լաբորատորիայի կենդանիներին խնամելով, ասաց, որ Էլջերնոնը փոխվում է: Ավելի ու ավելի անմարդամոտ է դառնում, հրաժարվում է լաբիրինթոսն անցնելուց, մոտիվացված չէ: Ու չի ուտում: Բոլորն անհանգիստ են, թե դա ինչ կարող է նշանակել:


    Մայիսի 25 - Էլջերնոնին արդեն կերակրում են, որովհետև հրաժարվում է փոխվող կողպեքի խնդիրը լուծելուց: Մարդիկ ինձ նույնացնում են Էլջերնոնի հետ: Ինչ-որ իմաստով մենք երկուսս էլ մեր տեսակի մեջ առաջինն ենք: Բոլորը ձևացնում են, թե պարտադիր չէ, որ էլջերնոնի վարքն ինձ հետ կապված ինչ-որ բան նշանակի: Սակայն դժվար է թաքցնել այն փաստը, որ գիտափորձի համար օգտագործված կենդանիների մի մասը նույնպես սկսել է իրեն տարօրինակ պահել:

    Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը խնդրեցին, որ այլևս լաբորատորիա չգնամ: Գիտեմ, թե ինչ են մտածում, բայց չեմ կարող համաձայնել: Ես դեռ չեմ հրաժարվել նրանց ուսումնասիրությունները շարունակելու մտադրությունիցս: Չնայած այդ երկու փայլուն գիտնականների հանդեպ տածած իմ խորին հարգանքին՝ ես, այնուամենայնիվ, շատ հստակ տեսնում եմ նրանց հնարավորությունների սահմանները: Եվ եթե գոյություն ունի ինչ-որ պատասխան, ես ինքս պիտի դա գտնեմ: Ժամանակն անսպասելիորեն խիստ կարևոր է դարձել ինձ համար:


    Մայիսի 29 - Ինձ տրամադրեցին իմ սեփական լաբորատորիան ու թույլ տվեցին շարունակել հետազոտություններս: Զգում եմ, որ մոտ եմ: Գիշեր-ցերեկ աշխատում եմ: Խնդրեցի, որ ծալովի մահճակալ բերեն լաբորատորիա: Գրելուն հատկացված ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ նշումներիս, որ պահում եմ առանձին թղթապանակում, սակայն հին սովորությանս համաձայն՝ ժամանակ առ ժամանակ մտածածս ու զգացածս թղթին հանձնելու կարիք եմ զգում:

    Զգում եմ, որ ինտելեկտի հաշվարկը խիստ գրավիչ ու հետաքրքիր բնագավառ է ուսումնասիրության համար: Սա հենց այն ոլորտն է, որտեղ հարկավոր է կիրառել ձեռք բերածս բոլոր գիտելիքները: Ինչ-որ իմաստով՝ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում շարունակ կանգնած եմ եղել այս խնդրի առաջ:


    Մայիսի 31 - Դոկտոր Շտրաուսը կարծում է, որ ես չափազանց շատ եմ աշխատում: Դոկտոր Նեմուրն ասում է, որ ես փորձում եմ մի երկու շաբաթվա մեջ տեղավորել այն բոլոր ուսումնասիրություններն ու մտքերը, որոնց համար մի ամբողջ կյանք է հարկավոր: Գիտեմ, որ հանգստի կարիք ունեմ, բայց ներսումս ինչ-որ բան առաջ է մղում ինձ ու թույլ չի տալիս կանգ առնել: Ես պարտավոր եմ գտնել Էլջերնոնի կտրուկ ռեգրեսիայի պատճառը: Ես պարտավոր եմ իմանալ՝ արդյո՞ք ինձ էլ նույն բանը չի սպառնում: Եվ եթե այո, ապա ե՞րբ:


    Հունիսի 4

    ՆԱՄԱԿ ԴՈԿՏՈՐ ՇՏՐԱՈՒՍԻՆ (պատճեն)

    Թանկագին դոկտոր Շտրաուս,

    Ներդիր ծրարով ուղարկում եմ ձեզ իմ հաշվետվության պատճենը, որ վերնագրել եմ «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը. արհեստականորեն բարձրացված ինտելեկտի կառուցվածքի և ֆունկցիաների ուսումնասիրություն»: Կցանկանայի, որպեսզի կարդայիք ու հրապարակեիք այն:

    Ինչպես տեսնում եք՝ իմ գիտափորձերն ավարտված են: Հաշվետվության մեջ ներառել եմ իմ բոլոր բանաձևերը, իսկ հավելվածում նաև ներկայացրել եմ մաթեմատիկական վերլուծություններս: Անկասկած՝ այդ ամենը ստուգման կարիք ունի:

    Գիտակցելով այս ամենի կարևորությունը Ձեր և դոկոր Նեմուրի համար (կարիք կա՞ արդյոք նշելու, որ ինձ համար նույնպես), ես ինքս տասնյակ անգամներ ստուգել և վերստուգել եմ իմ ուսումնասիրության արդյունքները՝ հուսալով ինչ-որ տեղ սխալ գտնել: Ցավում եմ, բայց արդյունքները ճիշտ են: Եվ այնուամենայնիվ, հաշվի առնելով գիտության շահը, ես շնորհակալ եմ, որ գոնե կարողացա ինչ-որ բան ավելացնել մարդու ուղեղի գործունեության և ինելեկտի արհեստական բարձրացումը կառավարող օրենքների մասին մինչ օրս եղած գիտելիքներին:

    Հիշում եմ, թե ինչպես էիք մի անգամ ինձ ասում, որ գիտափորձի ձախողումը կամ վարկածի հերքումը նույնքան կարևոր են գիտության զարգացման համար, որքան հաջողությունը: Հիմա արդեն հասկանում եմ, թե դուք որքան ճիշտ էիք: Եվ սակայն՝ խորապես ցավում եմ, որ այս բնագավառում իմ ունեցած ներդրումը պիտի հանգչի այն երկու մարդկանց աշխատանքի փլատակների վրա, ում ես այդքան բարձր եմ գնահատում:

    Անկեղծորեն Ձեր Չարլզ Գորդոն:

    կից՝ հաշվետվ.

    Sent from my ASUS Transformer Pad TF300T
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.06.2013), boooooooom (19.06.2013), CactuSoul (19.06.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), GriFFin (21.06.2015), ivy (19.06.2013), Jarre (01.10.2013), Peace (18.06.2013), Vardik! (30.09.2013), Արէա (19.06.2013), Լուսաբեր (05.08.2013), Ներսես_AM (19.06.2013), Շինարար (18.06.2013), Ուլուանա (19.06.2013), Վոլտերա (19.06.2013)

  12. #52
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հունիսի 5
    - Չպետք է թույլ տամ, որ զգացմունքներս մթագնեն գիտակցությունս: Գիտափորձիս արդյունքները կասկածի տեղիք չեն տալիս: Անգամ իմ սեփական կայծակնային զարգացումը չի կարող ստիպել անտեսել այն փաստը, որ դոկտոր Շրաուսի և դոկտոր Նեմուրի մշակած վիրահատական մեթոդով ինտելեկտի եռապակումն այսուհետ հարկ է դիտարկել որպես մի հայտնագործություն, որի լայն կիրառությունը (ներկայումս) գործնականորեն քիչ է հնարավոր կամ նույնիսկ անհնար է:

    Ուսումնասիրելով Էլջերնոնի մասին վերջին նյութերն ու տվյալները՝ տեսնում եմ, որ չնայած նա դեռ իր ֆիզիկական զարգացման առաջնային փուլում է, մտավոր ունակություններն արդեն ռեգրես են ապրում: Մկանային ակտիվությունը նվազել է, ներզատիչ գեղձերի գործունեությունը՝ թուլացել, նկատվում է շարժումների կոորդինացիայի աստիճանական կորուստ:

    Առկա են նաև զարգացող ամնեզիայի անհերքելի նշաններ:

    Ինչպես արդեն նշել եմ հաշվետվությանս մեջ՝ այդ ամենը, ինչպես նաև ֆիզիկական ու մտավոր դեգրադացիայի մի շարք այլ սինդրոմներ կարելի է զգալի վիճակագրական ճշգրտությամբ կանխատեսել՝ կիրառելով իմ բանաձևը:

    Վիրահատական միջամտությունը, որին մենք երկուսս էլ ենթարկվել ենք, ակտիվացրել ու արագացրել է մեր բոլոր մտավոր գործընթացները: Հաջորդող բոլոր չկանխատեսված զարգացումները, որոնք համարձակություն եմ ունեցել կոչելու «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտ», ինտելեկտի այս խթանման տրամաբանական շարունակությունն են: Այդտեղ ապացուցված հիպոթեզը կարելի է համառոտ ամփոփել հետևյալ կարճ նախադասությամբ. արհեստականորեն աճեցրած ինտելեկտն ի վերջո նվազում է այնպիսի արագությամբ, որն ուղիղ համեմատական է դրա աճի մակարդակին:

    Վստահ եմ, որ սա ինքնին արդեն իսկ կարևոր հայտնագործություն է:

    Քանի դեռ ընդունակ եմ գրելու՝ կշարունակեմ շարադրել այս հաշվետվություններս. սրանք ինձ հաճույք պատճառող սակավաթիվ բաներից մեկն են: Հարկ է նշել սակայն, որ ըստ ամենայնի՝ իմ սեփական մտավոր դեգրադացիան շատ արագ է լինելու:

    Արդեն սկսել եմ նկատել էմոցիոնալ անկայունության ու մոռացկոտության նշաններ՝ մոտալուտ անկմանս առաջին սիմպտոմները:


    Հունիսի 10 - Դեգրադացիան խորանում է: Ցրված եմ դարձել: Երկու օր առաջ Էլջերնոնը մեռավ: Հերձումը ցույց տվեց, որ իմ կանխատեսումները ճիշտ էին: Ուղեղի քաշը նվազել էր, ծալքերն ընդհանուր առմամբ բավականին հարթվել էին, ակոսներն, ընդհակառակը, խորացել ու լայնացել:

    Կարծում եմ, որ նույն բանը կատարվելու է կամ արդեն կատարվում է ինձ հետ: Այժմ, երբ ամեն ինչ արդեն հաստատ է, չեմ ուզում, որ դա տեղի ունենա:

    Էլջերնոնին դրեցի պանրի դատարկ տուփի մեջ ու թաղեցի պարտեզում: Լաց եղա:


    Հունիսի 15 - Դոկտոր Շտրաուսն էր նորից եկել: Դուռը չբացեցի ու ասացի, որ հեռանա: Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեն: Նեղացկոտ ու դյուրագրգիռ եմ դարձել: Զգում եմ, թե ինչպես է շուրջս թանձրանում խավարը: Չեմ կարողանում ինքնասպանության մասին մտքերը գլխիցս հանել: Ստիպված եմ անընդհատ ինքս ինձ հիշեցնել, թե հետո ինչքան մեծ գիտական կարևորություն է ունենալու իմ այս օրագիրը:

    Այնքան տարօրինակ է, երբ վերցնում ես ընդամենը մի երկու ամիս առաջ հաճույքով կարդացածդ գիրքն ու հասկանում, որ լրիվ մռացել ես: Հիշում եմ, թե մի ժամանակ ինչքան բարձր էի գնահատում Ջոն Միլտոնի ստեղծագործությունները, բայց երբ փորձեցի նորից կարդալ «Կորուսյալ դրախտը», բացարձակապես ոչ մի բան չհասկացա: Այնքան էի կատաղել, որ գիրքը շպրտեցի սենյակի մյուս ծայրը:

    Պիտի փորձեմ գոնե ինչ-որ բան պահել: Սովորածներիցս գոնե ինչ-որ բան: Աստված իմ, խնդրում եմ, մի՛ խլիր ամեն ինչ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 03.08.2013, 23:38:
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.08.2013), CactuSoul (04.08.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (04.08.2013), GriFFin (21.06.2015), ivy (04.08.2013), Jarre (01.10.2013), Peace (30.08.2013), Vardik! (30.09.2013), Անվերնագիր (04.08.2013), Արէա (04.08.2013), Լուսաբեր (05.08.2013), Նաիրուհի (14.12.2016), Շինարար (03.08.2013), Ուլուանա (09.08.2013)

  14. #53
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հունիսի 19
    - Երբեմն գիշերները դուրս եմ գալիս զբոսնելու: Անցած գիշեր չէի կարողանում տանս տեղը հիշել: Ինձ ոստիկանը տուն բերեց: Ինչ-որ տարօրինակ զգացում ունեմ, որ այս ամենն արդեն մի անգամ եղել է՝ շատ վաղուց: Շարունակում եմ ինքս ինձ համոզել, որ ես աշխարհում միակ մարդն եմ, ով կարող է նկարագրել, թե հետս ինչ է կատարվում:


    Հունիսի 21 - Ախր ինչու՞ չեմ կարողանում հիշել: Չի կարելի հանձնվել: Օրերով պառկած եմ մնում անկողնում ու չեմ հասկանում՝ ով եմ կամ որտեղ եմ: Հետո հանկարծ ամեն ինչ միանգամից հետ է գալիս: Ամնեզիան ավելի ու ավելի է խորանում: Ի հայտ են գալիս ծերունական սիմպտոմներ՝ երկրորդ մանկություն եմ ապրում: Ու գիտեմ, որ սա դեռ ամենը չէ: Ինչ-որ անողոք տրամաբանություն կա այս ամենի մեջ: Ես այնքան շատ բան սովորեցի՝ այնքան կարճ ժամանակում: Իսկ հիմա միտքս գլխապտույտ արագությամբ քայքայվում է: Ոչ մի դեպքում չի կարելի համակերպվել: Ես կպայքարե՛մ դրա դեմ: Անկախ ինձնից՝ անընդհատ աչքիս առաջ են գալիս այն բիստրոյի տղան, դեմքի դատարկ արտահայտությունը, բութ ժպիտը, վրան ծիծաղող մարդիկ: Ոչ, աղաչում եմ, միայն թե ոչ կրկին նույն բանը:


    Հունիսի 22 - Սկսել եմ մոռանալ ոչ այնքան վաղուց սովորածս բաները: Ամեն ինչ կարծես դասական եղանակով է զարգանում. առաջին հերթին մոռանում ես վերջին սովորածդ: Թե՞ դասականը ուրիշ էր... Չգիտեմ, մի անգամ էլ է պետք նայել:

    Նորից կարդացի «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտի» մասին հաշվետվությունս: Կարդալու ընթացքում ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե դա ինչ-որ ուրիշ մեկն է գրել: Որոշ հատվածներ նույնիսկ չէի էլ հասկանում:

    Շարժողական գործունեությունս խաթարված է: Անընդհատ սայթաքում եմ, ինչ-որ բաների եմ բախվում: Գրամեքենայով տպելը քանի գնում՝ ավելի է դժվարանում:


    Հունիսի 23 - Լրիվ հրաժարվեցի գրամեքենայից: Շարժումներիս կոորդինացիան շատ է թուլացել: Զգում եմ, որ ավելի ու ավելի դանդաղ եմ շարժվում: Այսօր մի սարսափելի ցնցում ապրեցի: Ուզում էի վերընթերցել ուսումնասիրությանս համար օգտագործված հոդվածներից մեկը՝ Կրյուգերի «Über psychische Ganzheit»-ը, հուսալով, որ դա կօգնի ինձ հասկանալ իմ կատարած աշխատանքը: Սկզբում ինձ թվաց, թե տեսողությանս հետ ինչ-որ բան այն չէ: Հետո հասկացա, որ այլևս չեմ կարողանում գերմաներեն կարդալ: Փորձեցի մյուս բոլոր լեզուները: Ամեն ինչ կորել է:


    Հունիսի 30 - Մի շաբաթ է՝ չէր համարձակվում ոչինչ գրել: Ամեն ինչ ավազի նման սահում է մատներիս արանքով ու անհետանում: Ունեցածս գրքերի մեծ մասը հիմա արդեն չափազանց բարդ է ինձ համար: Ու դա ինձ կատաղության է հասցնում, որովհետև գիտեմ, որ ընդամենը մի երկու շաբաթ առաջ կարողանում էի կարդալ ու հասկանալ դրանք:

    Անընդհատ ինքս ինձ համոզում եմ, որ պետք է շարունակեմ գրել այս հաշվետվությունները, որպեսզի գոնե ուրիշներն էլ իմանան, թե ինչ է կատարվում ինձ հետ: Բայց ճիշտ բառեր ընտրելն ու դրանց ուղղագրությունը հիշելը քանի գնում՝ ավելի դժվար է դառնում: Հիմա արդեն ստիպված եմ նույնիսկ ամենապարզ բառերը բառարանով ստուգել: Ջղայնանում եմ ինքս ինձ վրա:

    Դոկտոր Շտրաուսը համարյա ամեն օր գալիս է մոտս, բայց ես ասացի, որ ոչ ոքի չեմ ուզում տեսնել ու ոչ էլ ինչ-որ մեկի հետ խոսել: Ինքն իրեն մեղավոր է զգում: Բոլորն են իրենց մեղավոր զգում: Բայց ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ես գիտեի, թե ինչ կարող էր լինել: Բայց մեկ է՝ դրանից այս ամենը պակաս ցավոտ չի դառնում:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.08.2013), CactuSoul (04.08.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (04.08.2013), GriFFin (21.06.2015), ivy (04.08.2013), Jarre (01.10.2013), Peace (30.08.2013), Vardik! (30.09.2013), Անվերնագիր (04.08.2013), Արէա (04.08.2013), Լուսաբեր (05.08.2013), Նաիրուհի (14.12.2016), Շինարար (04.08.2013), Ուլուանա (09.08.2013)

  16. #54
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուլիսի 7
    - Չհասկացա ամբողջ շաբաթս ուր կորավ: Գիտեմ որ այսօր կիրակի է, որովհետեվ պատուհանից տեսնում եմ թե ինչպես են մարդիկ եկեղեցի գնում: Ինձ թվում է ամբողջ շաբաթ անկողնուցս դուրս չեմ եկել, միայն հիշում եմ թե ինչպես էր միսիս Ֆլինն ինձ մի երկու անգամ ուտելիք բերում: Անընդհատ ինքս ինձ կրկնում եմ որ պիտի ինչոր բան անեմ, բայց հետո մոռանում եմ կամ երեվի ավելի հեշտ է ուղակի չանել այն ինչ ասում եմ որ պիտի անեմ:

    Վերջերս շատ եմ մտածում հորս ու մորս մասին: Մի նկար գտա որտեղ մենք երեքով ծովափին ենք: Հայրս թեվի տակ մի մեծ գնդակ ունի, իսկ մայրս բռնել է ձեռքս: Ես չեմ հիշում որ նրանք այնպիսին լինեն ինչպիսին նկարի մեջ են: Միայն հիշում եմ թե ինչպես էր հայրս համարյա ամեն օր հարբում ու փողի համար կռվում մորս հետ:

    Ինքը հազարից մեկ էր սափրվում ու գրկելուց միշտ դեմքս քերծում էր: Մայրս ասում էր որ հայրս մահացել է, բայց իմ զարմիկ Միլտին մի անգամ ասաց որ ինքը լսել է թե ինչպես են իր ծնողները ասում որ իմ հայրը փախել է ուրիշ կնոջ հետ: Երբ մորս հարցրեցի այդ մասին ինձ ապտակեց ու գոռաց որ հայրս մեռած է: Ինձ թվում է ես երբեք էլ չեմ իմանա թե ճիշտը որն էր, բայց դե ինձ համար արդեն մեկ է: (Հայրս մի անգամ ասաց որ ինձ կտանի ֆերմա կովերին տեսնելու, բայց այդպես էլ չտարավ: Ինքը երբեք իր խոստումները չէր պահում):


    Հուլիսի 10 - Տանտիրուհիս միսիս Ֆլիննը ահավոր անհանգիստ է ինձ համար: Ասում է որ երբ տեսնում է թե ինչպես եմ օրերով պառկած մնում ու ոչմի բան չեմ անում միանգամից իր տղային է հիշում ու մեկ էլ թե ոնց դրան տնից շպրտեց դուրս: Ասաց որ թամբալներին տանել չի կարողանում: Ուրիշ բան եթե հիվանդ եմ բայց եթե թամբալ եմ էդ արդեն չեղավ ու ինքը էդ չի հանդուրժի: Ես ասացի որ ոնցոր թե գրիպ եմ:

    Ամեն օր փորցում եմ գոնե մի քիչ կարդալ հիմնականում պատմվածքներ բայց մեկմեկ ստիպված եմ լինում նույն բանը մի քանի անգամ կարդալ որովհետև կարդացածս չեմ հասկանում: Ու գրելն էլ է դժվարացել: Գիտեմ որ պիտի բոլոր բառերը բառարանում նայեմ բայց ախր շատ դժվար է ու ես էլ անընդհատ մի տեսակ հոգնած եմ:

    Հետո մտքովս անցավ որ երկար ու դժվար բառերի փոխարեն կարելի է մենակ հեշտ ու կարճ բառեր օգտագործել: Դա ժամանակ է խնայում: Մոտավորապես շաբաթը մի անգամ ծաղիկներ եմ դնում Էլջերնոնի գերեզմանին: Միսիս Ֆլիննը կարծում է որ ես գժվել եմ որ ծաղիկներ եմ դնում մկան գերեզմանին բայց ես ասացի որ Էլջերնոնը հատուկ մկնիկ էր:


    Հուլիսի 14 - Էլի կիրակի է: Ես ոչմի անելու բան չունեմ որովհետեվ հեռուստացույցս փչացել է իսկ ես փող չունեմ որ սարքել տամ: (Ոնց որ թե լաբատորիայի այս ամսվա չեկը կորցրելեմ: Չգիտեմ չեմ հիշում):

    Գլուխս անընթատ ահավոր ցավում է ու ասպերինն էլ համարյա չի օգնում: Միսիս Ֆլիննը տեսնում է որ ես լուրջ հիվանդեմ ու խղճում է ինձ: Ինքը շատ բարի կին է երբ ինչոր մեկը հիվանդ է:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.08.2013), CactuSoul (04.08.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (04.08.2013), GriFFin (21.06.2015), ivy (04.08.2013), Jarre (01.10.2013), Peace (30.08.2013), Vardik! (30.09.2013), Անվերնագիր (04.08.2013), Արէա (04.08.2013), Լուսաբեր (05.08.2013), Նաիրուհի (14.12.2016), Շինարար (04.08.2013)

  18. #55
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուլիսի 22
    - Միսիս Ֆլիննը ինչոր անծանոթ բժիշկ էր կանչել որ ինձ նայի: Վախենում էր որ կարող է հանկարծ մեռնեմ: Ես բժիշկին ասացի որ այնքան էլ հիվանդ չեմ ուղղակի մեկմեկ ամեն ինչ մոռանում եմ: Հարցեց ընկերներ կամ հարազատներ ունեմ ու ես ասացի չէ ոչ ընկերներ ունեմ ոչ էլ հարազատներ: Պատմեցի որ մենակ մի ժամանակ մի ընկեր ունեի ում անունը Էլջերնոն էր բայց ինքը մուկ էր ու մենք միշտ իրար հետ մրցում էինք: Ինքը մի տեսակ տարորինակ նայեց վրաս ու երեվի մտածեց գժվել եմ:

    Հետո երբ ասացի որ առաչ ես հանճար էի ժպտաց ու հետս սկսեց այնպես խոսել ոնցոր երեխա լինեի ու միսիս Ֆլիննին աչքով արեց: Ես կատաղեցի ու դրան վռնդեցի դուրս որովհետեվ ինքն էլ էր ինձ ձեռ առնում ոնցոր մի ժամանակ բոլորը:


    Հուլիսի 24 - Փողերս լրիվ պրծելեն ու միսիս Ֆլիննը ասում է որ ես պիտի գնամ մի տեղ աշխատեմ որ կարողանամ սենյակիս վարցը տամ թե չէ արթեն երկու ամիս է փող չեմ տվել: Ես ոչմի գործ անել չգիտեմ բացի այն գործից որ անում էի Դոննեգանի պլաստիկ տուփերի գործարանում: Ես չեմ ուզում հետ գնալ այնտեղ որովհետեվ իրենք բոլորը գիտեին ինձ երբ ես խելացի էի ու հիմա երեվի կսկսեն վրաս ծիծաղել: Բայց համել չգիտեմ ուրիշ ինչ անեմ որ փող ճարեմ:


    Հուլիսի 25 - Իմ առաչվա հաշվետվուցյուններն էի նայում ու շատ տարորինակ է բայց ես չեմ կարողանում կարթալ իմ գրածներս: Հազիվ կարողանումեմ մի քանի բառեր տարբերել բայց իմաստը չեմ հասկանում:

    Միսս Կինիանն էր եկել ու կանգնել դռան մոտ բայց ես ասացի գնացեք չեմ ուզում ձեզ տեսնել: Ինքը լաց եղավ ու ես էլ լաց եղա բայց ներս չթողեցի որովհետեվ չեմ ուզում որ ինքն էլ ծիծաղի իմ վրա: Ասացի որ ինքը էլ իմ դուրը չի գալիս: Ասացի որ էլ չեմ ուզում խելացի լինել: Բայց դա ճիշտ չի: Ես դեռ սիրումեմ իրեն ու դեռ ուզումեմ խելացի լինել բայց ստիպված պիտի այդպես ասեի որ գնար: Ինքը միսիս Ֆլիննին իմ սենյակի համար փող տվեց: Ինձ դա պետք չի: Ես պիտի գործ գտնեմ:

    Խնդրումեմ... Խնդրումեմ ինչ կլինի թող գոնե գրելն ու կարթալը չմոռանամ:


    Հուլիսի 27 - Միստր Դոննեգանը շատ բարի էր երբ հետ գնացի մոտը ու խնդրեցի որ թողնի նորից հավաքարար աշխատեմ: Սկզբից միտեսակ կասկածելով էր նայում բայց հետո երբ պատմեցի թե հետս ինչ է եղել ինքը շատ տխրեց ձեռքը դրեց ուսիս ու ասաց Չարլի Գորդոն դու իսկական տղամարդ ես:

    Բոլորը ինձ էին նայում երբ իջա ներքեվ ու սկսեցի առաչվա նման զուգարանը մաքրել: Ես ինձ ասացի Չարլի եթե հանկարծ էլի սկսեն քեզ ձեռ առնել բանի տեղ մի դիր որովհետեվ դու հիշումես որ իրենք այնքան էլ խելացի չեն ինչքան մի ժամանակ քեզ թվում էր: Ու համել իրենք մի ժամանակ քո ընկերներն էին ու եթե ծիծաղում էլ էին վրադ դա ոչմի կապ չունի որովհետեվ համել սիրում էին քեզ:

    Նոր աշխատողներից մեկը ով իմ գնալուց հետո էր եկել մի հատ չար կատակ արեց: Ասաց Չարլի լսել եմ դու ահավոր խելոք դեմք ես համարյա իսկական ակադեմքոս: Հլը մի հատ խելոք բան ասա: Ես ինձ վատ զգացի բայց Ջո Կարպն եկավ մոտիկ նրա օձիքից բռնեց ու ասաց Չարլիին հանգիստ թող հոտած ծաղրածուի մեկը թե չէ վիզդ կպոկեմ: Ես չեի սպասում որ Ջոն իմ կողմից կլինի դրա համար էլ կարծումեմ ինքը իմ իսկական ընկերն է:

    Ավելի ուշ Ֆրենկ Ռեյլին էլ եկավ մոտս ու ասաց Չարլի եթե ինչոր մեկը էլի քեզ կպնի կամ փորցի ճնշել ինձ կամ Ջոին ասա ու մենք դրանց հարցերը կլուծենք: Ես ասացի շնորհակալուցյուն Ֆրենկի ու հետո այնպես հուզվեցի որ ստիպված գնացի պահեստ որ հանկարծ չտեսնի թե ոնց եմ աչքերս լցրել: Ինչ լավ բան է ընկերներ ունենալը:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 04.08.2013, 00:07:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.08.2013), CactuSoul (04.08.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (04.08.2013), GriFFin (21.06.2015), ivy (04.08.2013), Jarre (01.10.2013), Peace (30.08.2013), Vardik! (30.09.2013), Անվերնագիր (04.08.2013), Արէա (04.08.2013), Լուսաբեր (05.08.2013), Նաիրուհի (14.12.2016), Շինարար (04.08.2013)

  20. #56
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուլիսի 28
    - Այսոր իսկական ապուշուցյուն արեցի որովհետեվ լրիվ մոռացել էի որ էլ չեմ գնում հետամնաց չափահասների համար միսս Կինիանի դասարան ոնցոր առաչ: Ես մտա ներս ու գնացի նստեցի սենյակի խորքի իմ հին տեղը ու ինքը մի տեսակ տարորինակ նայեց ինձ ու ասաց Չարլզ: Ես չեի հիշում որ ինքը ինձ կյանքում Չարլզ ասած լիներ առաչ միշտ Չարլի էր ասում ու ես ասացի բարեվ ձեզ միսս Կինիան ես իմ այսորվա բոլոր դասերս արել եմ ուղակի դասագիրքս եմ ինչոր տեղ կորցրել: Ինքը սկսեց լացել ու սենյակից դուրս վազեց ու բոլորը նայեցին ինձ ու ես տեսա որ իրենք լրիվ ուրիշ մարդիկ էին ոչթե իմ հին դասարանցիները:

    Հետո մեկել հանկարծ ինչոր բաներ հիշեցի վիրահատուցյանս մասին ու համել թե ոնց էի խելոքացել ու ասացի վայքու էս անքամ իսկականից ինձ լրիվ Չարլի Գորդոնի տեղը դրեցի: Հետո շուտ դուրս եկա քանի դեռ ինքը չեր վերադարցել դասարան:

    Դրա համար էլ որոշելեմ Նյու Յորքից ընդմիշտ հեռանալ: Չեմ ուզում որ հանկարծ մի անգամ էլ ինչոր նման բան լինի: Չեմ ուզում որ միսս Կինիանը խղճա ինձ: Գործարանում էլ են բոլորը ինձ խճում ու ես դա էլ չեմ ուզում ու դրա համար էլ մի այնպիսի տեղ եմ գնալու որտեղ ոչմեկ չգիտի որ Չարլի Գորդոնը մի ժամանակ հանճար է եղել իսկ հիմա նույնիսկ գիրք կարթալ կամ ճիշտ գրել չի կարողանում:

    Հետս մի երկու գիրք եմ վերցնում ու չնայած դրանք կարթալ չեմ կարող ես լիքը կպարապեմ ու երեվի ամեն ինչ չմոռանամ ինչ սովորել էի: Եթե շատ շատ աշխատեմ երեվի նույնիսկ մի քիչ ավելի խելացի կդառնամ քան վիրահատուցյունից առաջ էի: Նապաստակի ոտքը մոտս է ու բախտավոր պեննին էլ ու երեվի դրանք ինձ կօգնեն:

    Միսս Կինիան եթե հանկարծ մի օր կարթաք գրածս խնդրում եմ չխղճաք ինձ ես ուրախեմ որ խելացի լինելու երկրորդ շանս ունեցա որովհետեվ լիքը նոր բաներ սովորեցի որ առաչ նույնիսկ չգիտեի էլ որ աշխարում գոյուցյուն ունեն ու շատ շնորակալ եմ որ թեկուզ մի պահ կարողացա այդ ամենը տեսել: Չգիտեմ թե ինչու եմ էլի հիմար դարցել կամ թե ինչն եմ սխալ արել երեվի քիչ էի աշխատում իմ վրա դրանից է: Բայց եթե փորցեմ ավելի շատ աշխատել ու լիքը պարապեմ գուցե մի քիչ ավելի խելացի կդառնամ ու գոնե կհասկանամ թե բոլոր բառերը ինչ են նշանակում: Հիմա մի քիչ հիշումեմ թե ինձ ինչքան լավ էի զգում երբ կարթում էի ճղած անկյունով կապույտ գիրքը: Հենց դրա համար էլ անպայման շարունակելու եմ պարապել ու փորցելու եմ խելոքանալ որ կարողանամ ինձ էլի այդպես լավ զգալ: Շատ հաճելի է երբ լիքը բան գիտես ու խելացի ես: Այնքան կուզեի հենց հիմա խելացի լինեի եթե այդպես լիներ կնստեի ու անընթատ գիրք կկարդայի: Բայց դե ամեն դեպքում ես հաստատ գիտեմ որ աշխարում առաչին հիմար մարդն եմ ով ինչոր կարեվոր բան է արել գիտուցյան համար: Հիմա չեմ հիշում ինչ բայց հիշումեմ որ մի բան հաստատ արել եմ: Ու ինձ թվում է դա նույնն է ոնցոր եթե դա բոլոր ինձ նման հիմար մարդկանց անունից արած լինեմ:

    Մնաք բարով միսս Կինիան ու դոկտոր Շտրաուս ու մնացած բոլորդ: Ու Հ.Գ. խնդրում եմ ասեք դոկտոր Նեմուրին որ եթե ինքը այդքան շատ չջղայնանա երբ մարդիկ իր վրա ծիծաղում են ինքը ավելի շատ ընկերներ կունենա: Շատ հեշտ է ընկերներ ունենալը երբ թողնում ես որ մարդիկ քեզ վրա ծիծաղեն: Այնտեղ ուր գնում եմ ես լիքը ընկերներ եմ ունենալու:

    Հ.Հ.Գ. Խնդրում եմ եթե հարմար լինի մեկմեկ մի քիչ ծաղիկներ դրեք պարտեզում Էլջերնոնի գերեզմանին...
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 04.08.2013, 00:08:
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.10.2013), boooooooom (05.08.2013), CactuSoul (04.08.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (04.08.2013), GriFFin (21.06.2015), ivy (04.08.2013), Jarre (01.10.2013), Peace (30.08.2013), Vardik! (30.09.2013), Անվերնագիր (04.08.2013), Արէա (04.08.2013), Դատարկություն (04.08.2013), Լուսաբեր (05.08.2013), Նաիրուհի (14.12.2016), Շինարար (04.08.2013), Ուլուանա (09.08.2013)

  22. #57
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պըրծ : Հլը մնաց մի քիչ էլ խմբագրեմ-մմբագրեմ, բայց դե հլը որ՝ պըրծ :


    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.08.2013), CactuSoul (04.08.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (04.08.2013), ivy (04.08.2013), Jarre (01.10.2013), LisBeth (04.08.2013), matlev (05.08.2013), Peace (30.08.2013), Vardik! (30.09.2013), Աթեիստ (04.08.2013), Արէա (04.08.2013), Նաիրուհի (14.12.2016), Շինարար (04.08.2013)

  24. #58
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես մի ժամանակ չէի էլ ուզում սա կարդալ, հիմա շնորհակալ եմ, Հայկօ, որ «երկրորդ շանս ունեցա որովհետեվ լիքը նոր բաներ սովորեցի որ առաչ նույնիսկ չգիտեի էլ որ աշխարում գոյուցյուն ունեն ու շատ շնորակալ եմ որ թեկուզ մի պահ կարողացա այդ ամենը տեսել»:

    Ընտիր գործ ա, գնամ գուդրիդսում գնահատեմ ու ընտիր թարգմանություն ա: Ապրես, որ հավես արեցիր, թարգմանեցիր ու մեզ հետ կիսվեցիր:

  25. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.08.2013), CactuSoul (04.08.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (04.08.2013), ivy (05.08.2013), Jarre (01.10.2013), Աթեիստ (04.08.2013), Ամպ (04.08.2013), Արէա (04.08.2013), Լուսաբեր (05.08.2013), Հայկօ (05.08.2013), Նաիրուհի (14.12.2016), Ներսես_AM (04.08.2013), Ուլուանա (09.08.2013)

  26. #59
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ նման մտադրություն կա՞, թե՞ չէ, բայց ո՜նց կուզեի էս թարգմանությունը տպագրված տեսնել:
    Շատ շնորհակալ եմ, Հայկօ, մեծ հաճույքով եմ կարդացել:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  27. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.08.2013), CactuSoul (06.08.2013), Chilly (05.08.2013), enna (28.12.2013), Freeman (05.08.2013), ivy (05.08.2013), Jarre (01.10.2013), Արէա (05.08.2013), Հայկօ (05.08.2013), Նաիրուհի (14.12.2016), Շինարար (05.08.2013), Վոլտերա (05.08.2013)

  28. #60
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ նման մտադրություն կա՞, թե՞ չէ, բայց ո՜նց կուզեի էս թարգմանությունը տպագրված տեսնել:
    Շատ շնորհակալ եմ, Հայկօ, մեծ հաճույքով եմ կարդացել:
    Մտադրություն հաստատ կա : Մնում ա հասկանամ՝ ոնց, ով, երբ ու ինչ :
    DIXI
    carpe noctem

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.08.2013), Chilly (07.08.2013), E-la Via (15.08.2013), Շինարար (07.08.2013)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծաղիկներ...
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 135
    Վերջինը: 12.09.2017, 18:27
  2. Սեսիլյա Վեբեր (Cecelia Webber). Մարդ–ծաղիկներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.10.2012, 21:06
  3. Սառնարաններ տան համար
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2011, 16:15
  4. Արձակ. Կրակե ծաղիկներ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.11.2011, 14:23
  5. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •