User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Զգո՞ւմ ես Հայկն ինչ կենդանի հայերենով ա պատմում, էս գործը մի կողմ, զուտ դրա համար մեծ հաճույքով կարդում եմ:
    Հա, ընտիր ա գրում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.05.2013), Ամպ (04.08.2013), Արէա (23.05.2013), Հայկօ (23.05.2013), Շինարար (23.05.2013)

  3. #17
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամբերությամբ սպասում եմ «անցումին»՝ կերպարանափոխմանը. ուզում եմ տեսնել հայերեն ոնց կլինի:
    Քիչ մնաց
    Վայ նենց կայֆն ա: Շուտով, շուտով : Լուրջ՝ գերագույն հաճույք եմ ստանում թարգմանելուց ու ամեն անգամ իմ ուզած լուծումները գտնելուց, ոչ մի բանի հետ չի համեմատվի: Էսօր Չարլին արդեն կետադրություն էր սովորում, նենց եմ տժժացել գրելուց, որ էլ դու սուս :

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Զգո՞ւմ ես Հայկն ինչ կենդանի հայերենով ա պատմում, էս գործը մի կողմ, զուտ դրա համար մեծ հաճույքով կարդում եմ: Ոչ միայն թարգմանական, այլ ընդհանրապես մեր գրական լեզվում շատ հաճախ ա էդ կենդանությունը պակասում, օրինակ` ֆիլմերում:

    Մի հատ փորձեք էս նախադասությունը բարձրաձայն ասել: Ախր էնքան բնական ա, էս նախադասությունից հետո մանավանդ էնքան ոգևորված եմ կարդում, չեք պատկերացնի
    Այ հենց էդ սկզբունքով էլ փորձում եմ գրել: Որ բարձր կարդալուց նորմալ հայի հայերեն լինի: Միշտ չի ստացվում, բայց մեկ-մեկ ստացվում ա:

    Բայց էս Շինը ինձ շատ ա երես տալիս :
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.05.2013), ivy (23.05.2013), Jarre (25.05.2013), StrangeLittleGirl (23.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (23.05.2013)

  5. #18
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ չասեմ կմեռնեմ. բայց էդ լուծումները գտնելու պահը ի՜նչ կայֆն ա : Հլը նայեք .



    Joe Carp said hey look where Charlie had his operashun what did they do Charlie put some brains in.

    Ջո Կարպը ասաց հլը նայեք Չարլիի ինչն են վիրահատել Չարլի բա ինչ են արել չլնի մի քիչ ուղեղ են ավելացրել գլխիտ մեչ:


    Then Frank Reffly said what did you do Charlie forget your key and open your door the hard way.

    Հետո Ֆրենկ Ռեֆլին ասաց հաստատ բանալիներտ մոռացել էիր մի տեղ ու ստիպված դուռը էտ հաստ գլխովտ ես բացել:


    He said Ernie for godsake what are you trying to be a Charlie Gordon.

    Ասում էր գրողը քեզ տանի Էռնի կարող է գիտես Չարլի Գորդոն ես:


    Anyway I got a bad headache and Im sick and hurt all over. I dont think Ill drink anymore.

    Ինչոր է գլուխս ահավոր ցավում է ու ինձ վատեմ զգում ու ամբողչ մարմինս նվվում է: Էլ երփեք չեմ խմելու:


    Then the second time I lost because I got so exited I fell off the chair before I finished.

    Հետո երկրորդ անքամ պարտվեցի որովհետեվ այնքան էի ոքեվորվել որ կեսից աթոռից ընկա:



    Մեկ-մեկ մտածում եմ, որ շատ եմ հեռանում բնագրից, բայց հետո որ կարդում եմ, չէ, ոնց որ թե նորմալ ա:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (23.05.2013), CactuSoul (23.05.2013), enna (28.12.2013), ivy (23.05.2013), Jarre (25.05.2013), StrangeLittleGirl (23.05.2013), Ամպ (04.08.2013), Արէա (23.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (23.05.2013), Շինարար (23.05.2013), Վոլտերա (05.06.2013)

  7. #19
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ չասեմ կմեռնեմ. բայց էդ լուծումները գտնելու պահը ի՜նչ կայֆն ա : Հլը նայեք .



    Joe Carp said hey look where Charlie had his operashun what did they do Charlie put some brains in.

    Ջո Կարպը ասաց հլը նայեք Չարլիի ինչն են վիրահատել Չարլի բա ինչ են արել չլնի մի քիչ ուղեղ են ավելացրել գլխիտ մեչ:


    Then Frank Reffly said what did you do Charlie forget your key and open your door the hard way.

    Հետո Ֆրենկ Ռեֆլին ասաց հաստատ բանալիներտ մոռացել էիր մի տեղ ու ստիպված դուռը էտ հաստ գլխովտ ես բացել:


    He said Ernie for godsake what are you trying to be a Charlie Gordon.

    Ասում էր գրողը քեզ տանի Էռնի կարող է գիտես Չարլի Գորդոն ես:


    Anyway I got a bad headache and Im sick and hurt all over. I dont think Ill drink anymore.

    Ինչոր է գլուխս ահավոր ցավում է ու ինձ վատեմ զգում ու ամբողչ մարմինս նվվում է: Էլ երփեք չեմ խմելու:


    Then the second time I lost because I got so exited I fell off the chair before I finished.

    Հետո երկրորդ անքամ պարտվեցի որովհետեվ այնքան էի ոքեվորվել որ կեսից աթոռից ընկա:



    Մեկ-մեկ մտածում եմ, որ շատ եմ հեռանում բնագրից, բայց հետո որ կարդում եմ, չէ, ոնց որ թե նորմալ ա:
    Պրոցեսը լավն ա, Հայկ: Լուրջ ապրես:
    Ու էնքան ես հեռանում տեքստից, ինչքան պետք ա

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.05.2013), Արէա (23.05.2013), Հայկօ (23.05.2013), Շինարար (23.05.2013)

  9. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն մտածում եմ՝ ճիշտ կլիներ քո թարգմանությունը կարդալ, ոչ թե օրիգինալը

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.05.2013), Jarre (25.05.2013), Vardik! (30.09.2013), Արէա (23.05.2013), Հայկօ (23.05.2013)

  11. #21
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ-մեկ մտածում եմ, որ շատ եմ հեռանում բնագրից, բայց հետո որ կարդում եմ, չէ, ոնց որ թե նորմալ ա:
    Նորմալը ո՞րն ա, ընտիր ա: Թարգմանությունդ բնագիրց ավելի հավեսով եմ կարդում Ու ինչքան հիշում եմ՝ սա առաջին նման դեպքն է ողջ կյանքիս ընթացքում. միշտ բնագիրն եմ գերադասել, եթե իմ իմացած լեզուներից մեկով է գրված: Առաջին անգամ՝ անգլերեն կարդալիս, հավանել էի, բայց չէի հասկանում այն աղմուկն ու ոգևորությունը, որ կար այս ստեղծագործության շուրջ: Իսկ հիմա հասկանում եմ. մարդ կար՝ հենց քո ճանաչած Չարլիին էր ճանաչել, դրա համար էլ էդքան սիրել էր գործը: Իսկ իմ ճանաչած Չարլին էդքան չկար: Հիմա ես քո Չարլիին սիրում եմ, ու ինձ թվում ա, վերջում ստեղծագործությունն էլ սիրելի կդառնա: Հա, երևի կտոր-կտոր դնելն էլ ա դրական ազդում, թե չէ ես վրա-վրա էի արել անցած անգամը:
    Մի խոսքով՝ շնորհակալություն
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (23.05.2013), Արէա (23.05.2013), Հայկօ (23.05.2013)

  13. #22
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ «գրողը տանի»-ն ինձ դուր չեկավ: Խոսակցությունների մեջ ավելի շատ լսել եմ, որ ասեն «Ի սեր Աստծո», քան «գրողը տանի», այսինքն՝ «գրողը տանի» չեմ էլ լսել, բացի կինոներից, իսկ «Ի սեր Աստծոն» ահագին էլ տարածված ա, կամ «Աստվածդ սիրես», ասում են:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.05.2013, 09:12:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (23.05.2013)

  15. #23
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սաղ օրը ասում եմ ։ՃՃ
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.05.2013), Ներսես_AM (23.05.2013), Շինարար (23.05.2013)

  17. #24
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հաշվետվություն 9


    Ապրիլի 3 - Դոկտոր Շտրաուսը ինձ ցույց տվեց թե ոնց հեռուստացույցի ձայնը իչեցնեմ ու հիմա գոնե կարողանումեմ քնել: Արդեն ոչմի բան չեմ լսում: Բայց մեկ է չեմ հասկանում ինչ է ասում: Մեկմեկ առավոտն էլ եմ միացնում որ իմանամ քնած ժամանակ ինչեմ սովորել ու ինձ թվում է որ ոչմի բան էլ չեմ սովորել: Միսս Կինիանն ասում է որ կարող է դա ինչոր ուրիշ լեզու է կամ ուրիշ եսիմինչ: Բայց հիմնականում ոնցոր ամերիկերեն լինի: Այնքան արագ է խոսում որ էլ չասած նույնիսկ ավելի արագ քան միսս Գոլդը: Ինքը իմ վեցերորդ դասարանի ուսուցչուին էր ու այնքան արագ էր խոսում որ բան չէի հասկանում:

    Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի ում է պետք քնի մեջ խելացի դառնալը: Ես արթուն ժամանակ եմ ուզում խելացի լինեմ: Ինքը ասաց որ դրանք նույն բանն են ու որ ես երկու խելք ունեմ ենթագիտակցություն ու գիտակցություն (այսպես են ճիշտ գրվում): Ու մեկը մյուսին չի ասում թե ինքը ինչ է անում: Նույնիսկ չեն էլ խոսում իրար հետ: Դրա համար էլ երազներ եմ տեսնում: Ու էս վերչերս ինչ գիշերը հեռուստացույցը միացրած եմ թողնում ահավոր խառը երազներ եմ սկսել տեսնել: Հաստատ էդ ուշ ուշ ուշ ուշ ուշ գիշերվա շոուներից է:

    Մոռացա հարցնեմ մենակ ես եմ թե բոլորն էլ երկու խելք ունեն:

    (Միքիչ առաչ նայեցի դոկտոր Շտրաուսի տված բառարանում Ենթագիտակցություն, գ. Աղոտ՝ ոչ լիովին գիտակցված պատկերացումների՝ տրամադրությունների՝ զգացմունքների ևն տիրույթը: ) Էլի կա գրած բայց մեկ է չեմ հասկանում թե դա ինչ է նշանակում: Սա ինձ նման հիմար մարդկանց համար այնքան էլ լավ բառարան չէ:

    Գլուխս երեկվանից հետո դեռ ցավում է: Գործարանի ընկերներս Ջո Կարպն ու Ֆրենք Ռեյլին ինձ հրավիրեցին Մագսիի սալուն իրար հետ խմելու: Ես խմել չեմ սիրում բայց իրենք ասացին արի արի տես ոնց ենք ուրախանալու: Ես լավ ժամանակ անցկացրեցի:

    Ջո Կարպը ասաց որ ես պետք է ախչկերքին ցույց տամ թե ոնց եմ գործարանում զուքարան լվանում ու ինձ հատակի շոր տվեց: Ես ցույց տվեցի ու բոլորը շատ ծիծաղեցին երբ ասացի որ միստր Դոնեգանը ասում է որ ես իր ունեցած ամենալավ հավաքարարնեմ որովհետեվ սիրումեմ իմ գործը լավեմ աշխատում ու երբեք չեմ ուշանում կամ օր չեմ բացթողնում բացի վիրահատուցյանս օրից:

    Ես ասացի որ միսս Կինիանը միշտ ասում է Չարլի հպարտ եղիր քո աշխատանքով որովհետեվ դու լավես աշխատում:

    Բոլորը ծիծաղեցին ու մենք կարքին ուրախացանք ու հետո իրենք ինձ լիքը խմելու բան տվեցին ու Ջոն ասաց Չարլին էս ինչ դեմք է ճաքած ժամանակ: Ես չգիտեմ դա ինչ է նշանակում բայց բոլորը ինձ սիրում էին ու մենք ուրախ էինք: Արդեն չեմ համփերում ուզումեմ Չարլի Կարպի ու Ֆրենկ Ռեյլիի նման խելացի դառնալ: Իրենք իմ ամենալավ ընկերներն են:

    Լավ չեմ հիշում երեկոն ոնց վերչացավ բայց ոնցոր թե ես դուրս եկա որ Ջոի ու Ֆրենկի համար սուրճ ու թերթ առնեմ ու երբ հետ եկա արդեն բոլորը գնացել էին: Ես մինչև ուշ գիշեր ամեն տեղ նրանց էի ման գալիս: Հետո արդեն համայրա բան չեմ հիշում բայց ինձ թվում է մի տեսակ քունս տարավ կամ հիվանդացա: Ինչոր բարի ոստիկան ինձ տուն բերեց: Տանտիրուհիս միսիս Ֆլինն էր այսոր պատմում:

    Բայց մեկ է գլուխս ուժեղ ցավում է ու վրան մեծ ուռած տեղ կա ու դեմքս լրիվ սեվ ու կապույտ է: Ինձ թվում է ընկելեմ բայց Ջո Կարպն ասում է որ ոստիկանի արածը կլինի դրանք մեկմեկ հարփեցողներին ծեծում են: Ես այդպես չեմ կարծում: Միսս Կինիանը ասում է որ ոստիկանները մարդկանց օքնելու համար են: Ինչոր է գլուխս ահավոր ցավում է ու ինձ վատեմ զգում ու ամբողչ մարմինս նվվում է: Էլ երփեք չեմ խմելու:
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.05.2013), boooooooom (28.05.2013), CactuSoul (24.05.2013), Chilly (09.06.2013), E-la Via (05.08.2013), enna (25.05.2013), GriFFin (21.06.2015), impression (23.05.2013), ivy (23.05.2013), Jarre (01.10.2013), Peace (24.05.2013), Stranger_Friend (28.05.2013), Vardik! (30.09.2013), Արէա (25.05.2013), Դատարկություն (24.05.2013), Լուսաբեր (24.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (24.05.2013), Շինարար (23.05.2013), Վոլտերա (05.06.2013)

  19. #25
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրիլի 6 - Ես Էլջերնոնին հաղթեցի՜: Նույնիսկ չգիտեի էլ որ հաղթելեմ մինչև տեստը անցկացնող Բարտը ինձ չասաց: Հետո երկրորդ անքամ պարտվեցի որովհետեվ այնքան էի ոքեվորվել որ կեսից աթոռից ընկա: Բայց դրանից հետո էլի ութ անքամ իրեն հաղթեցի: Ես երեվի խելոքանումեմ եթե կարողանումեմ Էլջերնոնի նման խելացի մկնիկին հաղթել: Բայց ես ինձ խելացի չեմ զգում:

    Ես ուզում էի մի քիչ էլ մրցել Էլջերնոնի հետ բայց Բարտը ասաց որ մի օրվա համար հերիք է: Հետո թողեցին որ մի քիչ իրեն բռնեմ: Ինքը այնքան էլ վատը չէր: Ոնց որ բամբակի գունդ լիներ այնքան փափուկ էր: Անընթատ թարթում էր ու երբ աչքերը բացում էր սեվ էին ու եզրերը վարթագույն:

    Ես հարցրեցի կարողեմ իրեն կերակրել որովհետեվ ինձ վատ էի զգում որ հաղթելեմ ու ուզում էի լավը լինել ու հետը ընկերանալ: Բարտը ասաց ոչ Էլջերնոնը շատ յուրատուկ մկնիկ է իրեն էլ են իմ վիրահատուցյունից արել ու ինքը բոլոր կենդանիներից առաչինն է ով այսքան երկար խելացի է մնացել: Ասաց որ Էլջերնոնն այնքան խելացի է որ ամեն օր պետք է տեստ լուծի որ ուտելիք ստանա: Էդ ոնցոր մի տեսակ կոխպեք լինի ուտելիքի դռան վրա ու ամեն անքամ երբ Էլջերնոնը մտնում է այդտեղ կոխպեքը փոխած են լինում այսինքն ինքը ուտելու համար պիտի ամեն անքամ նոր բան սովորի: Ես դրանից տխրեցի որովհետեվ եթե չկարողանա սովորել սոված կմնա:

    Ինձ թվում է չի կարելի ինչոր մեկին ստիպել որ ուտելու համար տեստ անցնի: Դոկտոր Նեմուրի դուրը չէր գա չէ եթե ամեն անքամ երբ ուտել ուզենար տեստ անցներ: Ինձ թվում է ես ու Էլջերնոնը ընկերներ կդառնանք:

    Ապրիլի 9 - Այսոր գործից հետո միսս Կինիանը եկել էր լաբորատորիա: Նա ոնց որ թե ուրախ էր ինձ տեսնելու համար բայց մի տեսակ վախեցած էր: Ես ասացի մի վախեցեք միսս Կինիան ես դեռ խելացի չեմ ու ինքը ծիծաղեց: Հետո ասաց Չարլի ես հավատում եմ որ դու կկարողանաս ոնց էիր ամբողչ ուժով փորցում մնացած բոլորից լավ կարթալ ու գրել: Վատագույն դեքում գոնե մի որոշ ժամանակով կփոխվես ու նաև կօգնես գիտությանը:

    Հիմա մի շատ դժվար գիրք ենք կարթում: Ես կյանքում այսքան դժվար գիրք չեմ կարթացել: Անունը Ռոբինզոն Կրուզո է ու մի մարդու մասին է ով ընկնում է անմարդաբնակ կղզի: Ինքը խելացի է ու հազարումի բաներ է հորինում որ տուն ու ուտելիք ունենա ու համ էլ լավ լողորդ է: Ուղակի մի տեսակ մեխքս գալիս է որովհետև լրիվ մենակ է ու ոչ մի ընկեր չունի: Բայց ինձ թվում է որ կղզու վրա էլի ինչոր մեկը կա որովհետև մի նկար կա որտեղ ինքը իր ծիծաղելի հովանոցը բռնած նայում է ինչոր ոտնահետքի: Ես հույս ունեմ որ ինքը ընկեր կճարի ու մենակ չի մնա:

    Ապրիլի 10 - Միսս Կինիանը ինձ ուղագրություն է սովորեցնում: Ասում է նայիր բառին աչքերդ փակիր ու այնքան կրկնիր մինչև հիշես: Ահավոր դժվար էր պառկելը որ պարկել ես ասում ու կրծելը որ կռծել ես ասում: Ես ոնց լսում էի այդպես էլ գրում էի քանի դեռ չեի սկսել խելոքանալ: Հիմա մի քիչ շփոթվածեմ բայց միսս Կինիանը ասում է որ վախենալու բան չկա ուղակի պետք է հիշել:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.05.2013), CactuSoul (25.05.2013), enna (25.05.2013), GriFFin (21.06.2015), impression (25.05.2013), ivy (25.05.2013), Jarre (01.10.2013), Peace (25.05.2013), Արէա (25.05.2013), Լուսաբեր (25.05.2013), Շինարար (25.05.2013)

  21. #26
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր դժվար էր պառկելը որ պարկել ես ասում ու կրծելը որ կռծել ես ասում:
    Էս կտորը պիտի փոխվի: Պիտի հլը մտածեմ:
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (25.05.2013)

  23. #27
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդալուց հիշում եմ Ֆորեստ Գամփին,որ երկուսն էլ խոստովանում են իրենց հիմար լինելը:Ինչպես Ֆորեստ Գամփում ,այստեղ նույնպես,կա թե՛ ուրախություն,թե՛ դժբախտություն.մի կողմից լավ է,որ նա հույսը չի կորցնում և այսպես ասած պայքարում է հիմարության դեմ,իսկ մյուս խղճահարության զգացում կա:
    Շնորհակալություն Հայկօին հետաքրքիր թագմանության համար:
    Հ.Գ.Մասերով տեղադրելը մի մեծ + ունի,մի քանի գիրք միասին կարող եմ կարդալ
    Վերջին խմբագրող՝ enna: 25.05.2013, 13:07:

  24. #28
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվետվություն 10

    Ապրիլի 14 - Վերջացրեցի Ռոբինզոն Կրուզոն: Ուզումեմ իմանալ թե հետո ինչ է լինում իր հետ բայց միսս Կինիանն ասում է որ վերջ այդքանն է: Ինչու:

    Ապրիլի 15 - Միսս Կինիանն ասում է որ ես արագեմ սովորում: Ինքը կարդաց իմ նախորդ հաշվետվություններից մի քանիսն ու մի տեսակ տարորինակ նայեց ինձ: Ասաց որ ես լավ մարդ եմ ու դեռ դրանց բոլորին ցույց կտամ: Ես հարցրեցի ինչու: Ինքն ասաց կարևոր չէ բայց չպետք է ինձ վատ զգամ եթե հասկանամ որ բոլորը այնքան բարի չեն ինչքան ինձ է թվում: Հետո ասաց աստված քեզ այդքան քիչ բան է տվել բայց դու ավելի շատ բանի ես հասել քան լիքը ուրիշ մարդիկ ովքեր չեն էլ փորցում իրենց ունեցած ուղեղները օգտագործել: Ես ասացի որ իմ բոլոր ընկերները խելացի են բայց լավն են: Նրանք ինձ սիրում են ու երբեք չեն նեղացնում: Հետո նրա աչքի մեջ ինչոր բան ընկավ ու նա վազեց դուրս լվացվելու:

    Ապրիլի 16 - Ես այսօր, սովորեցի, ստորակետը, սա ստորակետ է (,) պոչիկով, կետիկ, միսս Կինիանը, ասում է որ, ստորակետը կարևոր է, որովհետև, ավելի ճիշտ, է, դարցնում, գրածը, ասում է, որ ինչոր, մեկը, կարող է լիքը, փող կորցնել, եթե, ստորակետը, ճիշտ, տեղում, չլինի, ես փող, ընդհանրապես չունեմ, ու չեմ հասկանում, ոնց պիտի, ստորակետը, չթողնի որ փողերտ, կորցնես:

    Բայց ինքն, ասում է որ, բոլորն էլ, ստորակետներ, դնում են, ուրեմն, ես էլ, կդնեմ:

    Ապրիլի 17 - Ես ստորակետը սխալ էի օգտագործում: Դա կոչվում է կետադրություն: Միսս Կինիանը ասաց որ երկար բառերը բառարանով նայեմ որ սովորեմ դրանք ճիշտ գրել: Ես ասացի ինչ օգուտ եթե պիտի նայելով գրեմ: Ինքն ասաց ոչինչ դա քո կրթության մի մասն է ու դրա համար էլ հիմա բոլոր այն բառերը որ հաստատ չգիտեմ ոնց են գրվում բառարանով նայում եմ: Այդպես շատ դանդաղ եմ գրում բայց ինձ թվում է որ հետո հիշում եմ: Ընդամենը մի անգամ նայում եմ ու դրանից հետո արդեն միշտ ճիշտ եմ գրում: Դրա համար էլ կետադրություն բառը ճիշտ եմ գրել (բառարանում այդպես է գրված): Միսս Կինիանը ասում է որ վերջակետն էլ է կետադրություն ու դեռ լիքը ուրիշ սովորելու կետադրություններ կան:

    Պետք է բոլոր նշաններն էլ օգտագործել ինքը. ինձ՛ ձևը, ցույց՞ տվեց» ու հիմա՛: գրելիս( կարողա՜նում... եմ ինչ տեսակ« կետադրու՝թյուն ասե՛ս. օգտագոր՞ծել. Դեռ՞ լիքը՛ «օրենքներ, կան՜ որ) չգի-տեմ... բայց ես ամեն ինչ՝ շատ արագ-եմ սովորում:

    Ամենաշատը՜ սիր՞ում եմ, որ ինչ էլ հարցնեմ» Հարգելի միսս Կինիանին (գործնական նամակներում այդպես է պետք գրել եթե հանկարծ մի օր գործնական դառնամ) ինքը միշտ՝ ամեն ինչ բացատրում... է: Նա հանճա՛ր է: Ես երազու՛մ եմ որ իր» նմա՜ն խելացի, լինեմ:

    (Ինչ, հավե՜ս բան է՝ կետադրությունը»):
    DIXI
    carpe noctem

  25. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.05.2013), Chilly (09.06.2013), enna (28.05.2013), GriFFin (21.06.2015), impression (25.05.2013), ivy (25.05.2013), Jarre (01.10.2013), Peace (25.05.2013), Sagittarius (27.05.2013), Stranger_Friend (28.05.2013), Vardik! (30.09.2013), Արէա (27.05.2013), Դատարկություն (26.05.2013), Լուսաբեր (26.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ներսես_AM (25.05.2013), Շինարար (25.05.2013)

  26. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վույ, էս հատվածն ինչ լավն էր, բնօրինակից ավելի շատ հավանեցի

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.10.2013), Արէա (27.05.2013), Հայկօ (25.05.2013), Նաիրուհի (28.05.2013)

  28. #30
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրիլի 18 - Բայց ի՜նչ բութ եմ ես: Փաստորեն՝ նույնիսկ չէի էլ հասկանում, թե միսս Կինիանը ինչ էր ասում: Անցած գիշեր քերականության դասագիրքը լրիվ կարդացի, ու այնտեղ ամեն ինչ շատ լավ բացատրած էր: Հետո հանկարծ տեսա, որ լրիվ նույն բանն էր, ինչ ինքն էր փորձում ինձ հասկացնել, բայց իմ գլուխը չէր մտնում: Գիշերվա կեսին վեր կացա, ու գլխիս մեջ ամեն ինչ իր տեղն ընկավ:

    Միսս Կինիանն ասում է, որ այդ ամենը քնածս ժամանակ աշխատող հեռուստացույցի շնորիվ է: Ասում է, որ պլատոյի եմ հասել: Պլատոն նույն բանն է, ինչ բլրի հարթ գագաթը:

    Կետադրությունը հասկանալուց հետո նստեցի ու իմ բոլոր հին հաշվետվությունները սկզբից մինչև վերջ նորից կարդացի: Ո՞նց կարող էի այդքան ահավոր սխալներ անել մի ժամանակ, չեմ պատկերացնում: Միսս Կինիանին ասացի, որ ուզում եմ մի հատ նորից անցնել հին գրածներիս վրայով ու բոլոր սխալներս ուղղել, բայց ինքն ասաց. «Չէ, Չարլի, դոկտոր Նեմուրն ուզում է, որ ոնց կան, այդպես էլ մնան: Գիտե՞ս ինչու է պատճենելուց հետո բնորինակները վերադարձնում քեզ: Որ դու ինքդ տեսնես, թե ինչքան ես աճել: Դու շատ արագ փոխվում ես, Չարլի»:

    Ես ինձ լավ զգացի: Դասից հետո իջա ներքև ու մի քիչ խաղացի Էլջերնոնի հետ: Մենք այլևս չենք մրցում:


    Ապրիլի 20 - Ինձ ահավոր վատ եմ զգում: Ոչ թե վատ եմ զգում ու բժիշկ է պետք, այլ ոնց որ կրծքիս մեջ դատարկություն լինի, ու ինչ-որ բան ներսումս անընդհատ կծկվի ու վառվի:

    Չէի ուզում այս մասին գրել, բայց կարծում եմ՝ գրել ամեն դեպքում պետք է, որովհետև սա կարևոր է: Այսօր առաջին անգամն էր, որ մնացի տանն ու գործի չգնացի:

    Անցած գիշեր Ջո Կարպն ու Ֆրենկ Ռեյլին ինձ էլի հրավիրել էին մի տեղ: Այնտեղ լիքը աղջիկներ կային ու մեր գործարանից էլի մի քանի հոգի: Ես հիշեցի, թե անցած անգամ շատ խմելուց ոնց էի վատացել, ու Ջոյին ասացի, որ խմել չեմ ուզում: Ինքը փոխարենը ինձ սովորական կոլա տվեց: Զգացի, որ մի տեսակ տարօրինակ համ ունի, բայց ինձ թվաց՝ ուղղակի բերանիս մեջ է դառնությունը:

    Սկզբում լավ ուրախանում էինք: Ջոն ասաց, որ ես պիտի պարեմ Էլենի հետ, ու որ Էլենն ինձ ձևերը ցույց կտա: Ես մի քանի անգամ ընկա ու չհասկացա, թե ինչու, որովհետև ինձնից ու Էլենից բացի ուրիշ ոչ ոք չէր պարում: Ու ամեն քայլի սայթաքում էի, որովհետև ինչ-որ մեկն անընդհատ ոտքը դեմ էր տալիս:

    Հետո հատակից վեր կենալիս հանկարծ տեսա Ջոի դեմքի արտահայտությունն ու ներսումս ինչ-որ տարօրինակ բան զգացի: «Էս ինչ բոց էր», ասաց աղջիկներից մեկը: Ու բոլորը ծիծաղում էին:

    «Վերջին անգամ էսքան շատ երևի Մագսիի մոտ էի ծիծաղել, երբ սրան գիշերվա կեսին ուղարկեցինք թերթ առնելու ու մենք թռանք», ասաց Ֆրենկը:

    «Հլը դրա դեմքին նայեք: Ոնց որ բազուկ լինի»:

    «Չէ հա՜, կարմրե՜լ է: Չարլին կարմրե՜լ է»:

    «Էլեն, էդ ի՞նչ ես արել մեր Չարլիին: Առաջին անգամ եմ տեսնում, որ կարմրի»:

    Ես չգիտեի՝ ինչ անեմ, ուր կորչեմ: Բոլորն ինձ էին նայում ու ծիծաղում էին, ու ես ինձ մերկ էի զգում: Սիրտս խառնում էր: Ուզում էի թաքնվել ինչ-որ տեղ: Դուրս վազեցի փողոց, այնտեղ չդիմացա ու հետ տվեցի: Հետո քայլեցի տուն: Ինչպե՞ս մինչև հիմա չէի նկատել, որ Ջոն, Ֆրենկն ու մյուսները սիրում էին ինձ իրենց հետ քարշ տալ, որովհետև ծիծաղում էին վրաս:

    Հիմա արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում «իրեն Չարլի Գորդոնի տեղը դնել»:

    Ամաչում եմ:
    DIXI
    carpe noctem

  29. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.05.2013), CactuSoul (28.05.2013), Chilly (09.06.2013), E-la Via (05.08.2013), enna (28.05.2013), GriFFin (21.06.2015), impression (26.05.2013), ivy (26.05.2013), Jarre (01.10.2013), Peace (27.05.2013), Sagittarius (27.05.2013), Stranger_Friend (28.05.2013), Vardik! (30.09.2013), Արէա (27.05.2013), Լուսաբեր (26.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Շինարար (27.05.2013), Ուլուանա (26.05.2013), Վոլտերա (05.06.2013)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծաղիկներ...
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 135
    Վերջինը: 12.09.2017, 18:27
  2. Սեսիլյա Վեբեր (Cecelia Webber). Մարդ–ծաղիկներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.10.2012, 21:06
  3. Սառնարաններ տան համար
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2011, 16:15
  4. Արձակ. Կրակե ծաղիկներ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.11.2011, 14:23
  5. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •