Ես էլ եմ սկսել կարդալ։ Հայկին արդեն էնքան եք գովել, որ մարդ չգիտի՝ ուրիշ ինչ ավելացնի։ Ուղղակի ասեմ, որ կարդալիս չեմ զգում, որ թարգմանություն եմ կարդում
։
Անհամբեր սպասում եմ շարունակությանը։
Ես էլ եմ սկսել կարդալ։ Հայկին արդեն էնքան եք գովել, որ մարդ չգիտի՝ ուրիշ ինչ ավելացնի։ Ուղղակի ասեմ, որ կարդալիս չեմ զգում, որ թարգմանություն եմ կարդում
։
Անհամբեր սպասում եմ շարունակությանը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հաշվետվություն 11
Ապրիլի 21- Այսօր էլ գործարան չգնացի: Խնդրեցի, որ տանտիրուհիս՝ միսիս Ֆլիննը, զանգի միստր Դոնեգանին ու ասի, որ հիվանդ եմ: Միսիս Ֆլիննը վերջերս ինչ-որ շատ տարօրինակ է ինձ նայում, կարծես մի տեսակ վախենում է ինձնից:
Ինձ թվում է՝ լավ էր, որ իմացա, թե ինչպես էին բոլորը վրաս ծիծաղում: Հիմա անընդհատ այդ մասին եմ մտածում: Պատճառն այն է, որ ես այնքան հիմար եմ, որ նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչ հիմարություններ եմ անում: Մարդիկ կարծում են, որ շատ ծիծաղելի է, երբ հիմարը չի կարողանում նույն բաներն իրենց պես անել:
Ամեն դեպքում՝ հիմա հաստատ գիտեմ, որ օր օրի ավելի եմ խելոքանում: Արդեն կետադական սխալներ չեմ անում ու կարողանում եմ ճիշտ գրել: Ինձ դուր է գալիս բարդ բառերը բառարանում նայելն ու հիշելը: Հիմա շատ եմ կարդում, ու միսս Կինիանն ասում է, որ շատ արագ եմ կարդում: Երբեմն նույնիսկ հասկանում եմ, թե ինչ եմ կարդում, ու մտապահում եմ ամեն ինչ: Պատահում է, որ աչքերս փակում եմ ու մտածում եմ ինչ-որ էջի մասին, ու դա նկարի նման հայտնվում է աչքիս առաջ:
Միսիս Կինիանն ասում է, որ բացի պատմությունից, աշխարհագրությունից ու հանրահաշվից՝ ես պիտի սկսեմ օտար լեզուներ էլ սովորել: Դոկտոր Շտրաուսը մի երկու նոր ձայներիզ է տվել, որ քնած ժամանակ միացնեմ: Մինչև հիմա դեռ չեմ հասկանում, թե գիտակցությունն ու ենթագիտակցությունը ոնց են աշխատում, բայց դոկտոր Շտրաուսն ասում է, որ անհանգստանալու կարիք չկա: Ինձ խնդրեց, որ երբ մյուս շաբաթ սկսեմ քոլեջի դասընթացով անցնել, հոգեբանության մասին ոչ մի գիրք չկարդամ (քանի դեռ ինքը թույլ չի տվել):
Այսօր ինձ արդեն ահագին ավելի լավ եմ զգում, բայց կարծում եմ՝ դեռ մի քիչ ջղայնացած եմ, որ մարդիկ ինձ անընդհատ ձեռ էին առնում, որովհետև այնքան էլ խելացի չէի: Երբ դոկտոր Շտրաուսի ասածի չափ խելոքանամ, ու իմ IQ 68-ը երեք անգամ ավելանա, ո՞վ գիտի, գուցե կդառնամ բոլորի նման, ու մարդիկ ինձ կսիրեն ու հետս կընկերանան:
Ափսոս՝ հաստատ չգիտեմ՝ IQ-ն ինչ է: Դոկտոր Նեմուրն ասաց, որ դրանով չափում են քո մտավոր ունակությունների մակարդակը, ոնց որ, օրինակ, դեղատանը կշեռքով դեղ են կշռում: Բայց դոկտոր Շտրաուսը շատ կոպիտ հակաճառեց ու ասաց, որ IQ-ն հեչ էլ խելացիությունը չափելու համար չէ: Ասաց, որ IQ-ն ցույց է տալիս, թե դու ինչքան խելացի կարող ես դառնալ, ոնց որ չափող բաժակի վրայի գծերն ու թվերը: Բաժակը դեռ լցնել է պետք:
Հետո, երբ հարցրեցի Բարտին (ինքն ինձ խելացիության տեստեր է տալիս ու աշխատում է Էլջերնոնի հետ), Բարտն ասաց, որ նրանք երկուսն էլ սխալ են (ուղղակի խնդրեց խոստանալ, որ իրենց չեմ պատմի, թե ինքն ինչ է ասել): Բարտն ասաց, որ IQ-ն հազար ու մի տարբեր բաներ է չափում՝ ներառյալ արդեն սովորածդ բաների մի մասը, ու որ, մեր մեջ ասած, էդ IQ-ն ընդհանրապես ոչ մի բանի պետք չէ:
Մի խոսքով՝ ես դեռ չգիտեմ, թե IQ-ն ինչ է, բացի նրանից, որ իմը շուտով 200-ից բարձր է լինելու: Չեմ ուզում ոչ մի բան ասել, բայց ամեն դեպքում՝ չեմ հասկանում. ո՞նց պիտի իմանան, թե ես դրանից ինչքան ունեմ, երբ նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է կամ որտեղ է:
Դոկտոր Նեմուրն ասում է, որ վաղը պիտի Ռորշախի տեստ անցնեմ: Հետաքրքիր է՝ դա ի՞նչ է:
DIXIcarpe noctem
Alphaone (01.10.2013), CactuSoul (28.05.2013), E-la Via (05.08.2013), enna (28.12.2013), GriFFin (21.06.2015), impression (28.05.2013), ivy (29.05.2013), Jarre (01.10.2013), Peace (28.05.2013), Ruby Rue (27.05.2013), Vardik! (30.09.2013), Արէա (29.05.2013), Լուսաբեր (29.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ներսես_AM (27.05.2013), Շինարար (27.05.2013), Ուլուանա (28.05.2013), Վոլտերա (05.06.2013)
Էս գիրքը ակումբի շնորհիվ եմ ընթերցել առաջին անգամ...շատ եմ սիրել ու հիմաել հաճույքով հայերենն եմ կարդում...Հայկ ջան ապրես շատ թարգմանության համար...ինչքանել օտար լեզուներ իմանաս բայց մեկա քո մայր լեզվով ընթերցելը միշտել ավելի տպավորիչա
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Հայկօ (27.05.2013)
Քննադատությու՞ն: Դարուփոս նախադասություննե՞ր: Ժող, համ էլ օգնեք խմբագրեմ, էլի:
DIXIcarpe noctem
Հայկ, հլը որ մի հատ վրիպակ ասեմ էս վերջին հատվածի մեջ նկատած. չորրորդ պարբերության հենց սկզբում միսս Կինիանի փոխարեն միսիս ես գրել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայկօ (28.05.2013)
Իյա, բայց ես գրելուցս անմիջապես առաջ էի տեսել։ Աչքիս միաժամանակ ենք տեսել ուրեմն։
Լսի, մեկ էլ սենց մի հարց. իսկ պետք չի՞, որ ինքը մեկ–մեկ էլ ինչ–որ տառեր բաց թողնի գրելիս՝ հաշվի առնելով, որ նույնիսկ գրագետ ու ոչ մտավոր հետամնաց մարդիկ են գոնե երբեմն վրիպակներ ունենում, թե՞ անգրագիտության հետ արդեն չափից դուրս կլինի։ Ուղղակի մի տեղ մի բառի մեջ տառ էր բաց թողնված, դրանից մտքովս անցավ։ Ենթադրում եմ, որ վրիպակ էր, քանի որ ուրիշ տեղեր չկային։ #25 գրառման հինգերորդ պարբերության վերջին տողում «դեպքում»–ի պ–ն բաց ա թողնված։ Ի դեպ, «վատագույն դեպքում» արտահայտությունը կարդալիս էլ նոր մտքովս մի բան էլ անցավ. իսկ Չարլիի պես մարդը «վատագույն դեպքում» արտահայտությունը կօգտագործե՞ր որ։ Չգիտեմ՝ օրիգինալում ոնց ա, բայց ինձ թվում ա՝ ինքը ավելի պրիմիտիվ ձևով կարտահայտեր էդ միտքը, օրինակ՝ շատ–շատ։ Թե՞ որ միսս Կինիանի բառերն ա ուղղակի հիշելով ասում, կարելի ա նորմալ համարել։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.05.2013, 05:42:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայկօ (28.05.2013)
Ապրիլի 22 - Պարզեցի, թե Ռորշախն ինչ է: Փաստորեն՝ նույն տեստն էր, որ վիրահատությունից առաջ էի անցել՝ քարտերն ու թանաքի բծերը: Տեստ տվողն էլ էր նույն մարդը:
Ես ահավոր վախեցած էի այդ թանաքաբծերից: Արդեն գիտեի, որ ինձ էլի ասելու է՝ նկարներ գտնեմ, ու նաև գիտեի, որ չեմ կարողանալու: Անընդհատ մտածում էի, թե ինչ լավ կլիներ, եթե ինչ-որ կերպ իմանայի՝ գոնե ինչ տեսակ նկարներ են այդտեղ թաքցրած: Իսկ գուցե ոչ մի նկար էլ չկա՞: Գուցե ուղղակի խաբու՞մ են ինձ, որ ստուգեն՝ արդյո՞ք ես իսկականից այնքան բութ եմ, որ չեղած բաներ եմ փնտրում: Հենց միայն այդ միտքը հերիք էր, որ սկսեի վրան ջղայնանալ:
«Դե լավ, Չարլի», ասաց նա, «հիշում ես, չէ՞. առաջ էլ ես այս քարտերը տեսել»:
«Իհարկե հիշում եմ»:
Ինքն իմ ասելու ձևից հասկացավ, որ բարկացած եմ, ու ոնց որ թե զարմացավ: «Այո, իհարկե: Հիմա նայիր այս մեկին: Քո կարծիքով՝ սա ի՞նչ կարող է լինել: Ի՞նչ ես տեսնում քարտի վրա: Մարդիկ այս թանաքաբծերի մեջ ամենատարբեր բաներ են տեսնում: Ասա, թե քեզ համար սա ինչի է նման կամ ինչի մասին է ստիպում մտածել»:
Ես շշմեցի: Սպասում էի, որ լրիվ ուրիշ բան պիտի ասեր: «Ուզում եք ասել, որ այս թանաքաբծերի մեջ թաքնված նկարներ չկա՞ն»:
Ինքը հոնքերը կիտեց ու ակնոցը հանեց. «Ի՞նչ»:
«Նկարներ: Թանաքաբծերի մեջ թաքնված նկարներ: Անցած անգամ ասացիք, որ բոլորը կարողանում են դրանք տեսնել, ու ուզում էիք, որ ես էլ գտեմ»:
Ինքն ինձ բացատրեց, որ անցած անգամ բառացիորեն համարյա նույն բանն է ասել, ինչ հիմա: Չհավատացի, ու մինչև հիմա էլ կասկածում եմ, որ այն անգամ ուղղակի դիտմամբ խաբել է ինձ, որ վրաս ծիծաղի: Չնայած... Արդեն վստահ չեմ: Մի՞թե իրոք այդքան հիմար եմ եղել:
Մենք առանց շտապելու նայեցինք բոլոր քարտերը: Մեկը ոնց որ իրարից ինչ-որ բան խլող չղջիկներ լիներ: Մյուսը նման էր սուսերամարտող տղամարդկանց: Ինչ ասես, որ չպատկերացրեցի. երևի մի քիչ շատ էի տարվել: Բայց մեկ է՝ իրեն չէի վստահում, ու անընդհատ շրջում էի քարտերն ու նույնիսկ հետևներն էի նայում, որ տեսնեմ՝ ինչ-որ բան բա՞ց եմ թողել, թե՞ ոչ: Երբ իր ծոցատետրում նշումներ էր անում, մի պահ աչքի պոչով նայեցի, ուզում էի կարդալ: Բայց բան չհասկացա. երևի ծածկագրով էր գրում.
WF+A DdF-Ad orig. WF-A SF+obj
Ինչ որ է՝ տեստի իմաստը դեռ չեմ հասկանում: Ինձ թվում է, որ բոլորն էլ կարող են իրականում իրենց չտեսած բաների մասին ստեր հորինել: Ի՞նչ գիտեր, որ հենց իրեն հիմարի տեղ չէի դնում՝ այնպիսի բաներ ասելով, որ իրականում չէի պատկերացնում: Գուցե մի քիչ ավելի շատ բան հասկանամ, երբ դոկտոր Շտրաուսն ինձ թույլ տա հոգեբանության մասին գրքեր կարդալ:
Ապրիլի 25 - Գործարանում հաստոցները շարելու նոր ձև եմ մտածել: Միստր Դոնեգանն ասաց, որ ինքն այդպես տարեկան տասը հազար դոլար կխնայի ու ավելի շատ արտադրանք կտա, ու ինձ քսանհինգ դոլար նվիրեց:
Ուզում էի նշելու համար Ջո Կարպին ու Ֆրենկ Ռեյլիին ճաշի հրավիրել, բայց Ջոն ասաց, որ պիտի կնոջ համար ինչ-որ բան առնի, իսկ Ֆրենկը՝ որ արդեն քեռու աղջկա հետ է պայմանավորված: Կարծում եմ՝ դեռ մի քիչ էլ է ժամանակ պետք, որ վարժվեն իմ փոփոխություններին: Բոլորը ոնց որ ինձնից վախեցած լինեն: Երբ մոտեցա Ամոս Բորգին ու ձեռքս ուսին դրեցի, բառացիորեն օդ թռավ:
Մարդիկ հետս էլ համարյա չեն խոսում կամ նույնիսկ չեն էլ կատակում, ոնց որ առաջ: Ինձ մի տեսակ մենակ եմ զգում գործի տեղը:
DIXIcarpe noctem
boooooooom (29.05.2013), CactuSoul (29.05.2013), Chilly (09.06.2013), E-la Via (05.08.2013), enna (28.05.2013), Freeman (05.06.2013), GriFFin (21.06.2015), impression (28.05.2013), ivy (29.05.2013), Jarre (01.10.2013), Peace (29.05.2013), Stranger_Friend (28.05.2013), Vardik! (30.09.2013), Արէա (29.05.2013), Լուսաբեր (29.05.2013), Նաիրուհի (06.06.2013), Շինարար (28.05.2013), Ուլուանա (28.05.2013), Վոլտերա (05.06.2013)
Էլի եմ ուզում սրանից![]()
Blessed the poison which brings the end
Ես էլ արդեն քանի օր ա՝ ուզում եմ հարցնել. Հայկ, ի՞նչ ա եղել. ինչի՞ էլ չես դնում թարգմանություններդ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (06.06.2013)
Ապրիլի 27 - Այսօր ամբողջ քաջությունս հավաքեցի ու միսս Կինիանին հրավիրեցի վաղը երեկոյան ընթրելու ու բոնուսս նշելու:
Սկզբում ինքն այնքան էլ համոզված չէր, որ ճիշտ բան ենք անում, բայց հետո հարցրեցի դոկտոր Շտրաուսին ու նա ասաց, որ կարելի է: Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ոնց որ թե այնքան էլ լեզու չեն գտնում իրար հետ: Անընդհատ վիճում են: Երբ այս երեկո գնում էի դոկտոր Շտրաուսից հարցնելու ընթրիքի մասին, լսեցի, թե ոնց են իրար վրա գոռում: Դոկտոր Նեմուրը պնդում էր, որ սա իր գիտափորձն է ու իր ուսումնասիրությունը, իսկ դոկտոր Շտրաուսը հակաճառում էր, որ ինքն էլ պակաս գործ չի արել, որովհետև ինքն է միսս Կինիանի միջոցով ինձ գտել ու ինքն էլ ինձ վիրահատել է: Դոկտոր Շտրաուսն ասաց, որ մի օր ամբողջ աշխարհում հազարավոր նյարդավիրաբույժներ հենց իր տեխնիկան են օգտագործելու:
Դոկտոր Նեմուրն ուզում է ամսվա վերջում արդեն հրապարակել գիտափորձի արդյունքները: Դոկտոր Շտրաուսը կարծում է, որ դեռ մի քիչ էլ է պետք սպասել: Նա հայտարարեց, որ դոկտոր Նեմուրին Պրինսթոնի հոգեբանության ամբիոնն ավելի շատ է հետաքրքրում, քան հենց բուն գիտափորձը: Իսկ դոկտոր Նեմուրն ասաց, որ դոկտոր Շտրաուսը սովորական պատեհապաշտի մեկն է, ով փորձում է իր վզին նստած փառքի հասնել:
Երբ դուրս եկա, զգացի, որ դողում եմ: Հիմա հաստատ չեմ կարող ասել՝ ինչու, բայց երևի զգում էի, որ կյանքում առաջին անգամ կարողացել էի երկուսին էլ պարզ տեսնել: Հիշում եմ, թե ոնց էր Բարտն ասում, որ դոկտոր Նեմուրի կինն իսկական ջադու է ու ամուսնուն անընդհատ խեղդում է, որ ինչ-որ բան հրապարակի ու հայտնի դառնա։ Բարտն ասաց, որ նա ամբողջ կյանքում երազել է հռչակավոր ամուսին ունենալու մասին:
Մի՞թե դոկտոր Շտրաուսն իրոք ուզում է ուրիշի վզին նստած փառքի հասնել:
Ապրիլի 28 - Չեմ հասկանում՝ ինչպես մինչև հիմա չէի նկատել, թե ինչքա՜ն գեղեցիկ է միսս Կինիանը: Նա շագանակագույն աչքեր ու փափուկ, շագանակագույն մազեր ունի: Ու ընդամենը երեսունչորս տարեկան է: Հիմա նոր եմ գլխի ընկնում, որ ամենասկզբում ինձ թվում էր, թե նա ինչ-որ անհասանելի հանճար է ու որ, մանավանդ, շատ, շատ, շա՜տ ծեր է: Իսկ հիմա ամեն տեսնելուցս կարծես ավելի ու ավելի է ջահելանում ու սիրունանում:
Մենք ընթրեցինք ու երկար խոսեցինք: Երբ ասաց, որ այնքան արագ եմ առաջ գնում, որ շուտով իրեն էլ կանցնեմ, ծիծաղեցի:
«Ճիշտ եմ ասում, Չարլի: Դու արդեն ինձնից լավ ես կարդում: Մի հայացքով ամբողջ էջը կարդում ես, իսկ ես այդ ընթացքում կարողանում եմ ընդամենը մի երկու տող ընկալել: Ու ծայրից ծայր հիշում ես կարդացածդ ամեն ինչ: Ես, լավագույն դեպքում, հազիվ հիմնական մտքերն ու ընդհանուր իմաստն եմ հիշում»:
«Բայց ես ինձ խելացի չեմ զգում: Դեռ լիքը բաներ կան, որ չեմ հասկանում»:
Միսս Կինիանը ծխախոտ հանեց, ես վառեցի: «Պիտի ուղղակի մի քիչ էլ համբերես: Դու հիմա մի երկու օրում կամ մի երկու շաբաթում այնքան բանի ես կարողանում հասնել, ինչքան սովորական մարդիկ իրենց կյանքի կեսում էլ չեն հասցնում: Հենց դա է ամենաապշեցուցիչը: Դու հսկայական սպունգի նման ներծծում ես ամեն ինչ. փաստեր, թվեր, ընդհանուր տեղեկություններ... Ու շուտով նաև սկսելու ես դրանք համադրել: Տեսնելու ես, թե գիտելիքների տարբեր բնագավառներն ինչպես են իրար հետ կապված: Աստիճանները շատ են, Չարլի, ու ամեն հաջորդ աստիճանը քեզ ասես ավելի ու ավելի վերև է բարձրացնելու, ու դու ավելի ու ավելի խորն ես տեսնելու քեզ շրջապատող աշխարհը: Ես հիմա ի վիճակի եմ դրա ընդամենը մի փոքրիկ կտորը տեսնելու, ու վախենամ՝ էլ շատ չեմ բարձրանա, բայց դու շարունակելու ես մագլցել վերև ու վերև, ու ամեն մի քայլդ քեզ համար մի նոր աշխարհ է բացելու, որի գոյության մասին դու նույնիսկ չէիր էլ կասկածում»: Նա մռայլվեց: «Ու Աստված տա... Աստված տա, որ...»
«Ի՞նչ»:
«Ոչինչ, Չարլի: Ուղղակի Աստված տա՝ սխալված չլինեմ, որ քեզ խորհուրդ տվեցի մասնակցել այս ամեն ինչին»:
Ես ծիծաղեցի: «Ո՞նց կարող եք սխալված լինել: Ախր ամեն ինչ ստացվեց, չէ՞: Նույնիսկ Էլջերնոնն է դեռ խելացի»:
Մի որոշ ժամանակ մենք լուռ նստած էինք: Միսս Կինիանը նայում էր, թե ինչպես եմ խաղում նապաստակի ոտքիս ու բանալիներիս կապոցի հետ, ու ես գիտեի, թե նա ինչ է մտածում: Ես չէի ուզում մտածել այդ տարբերակի մասին, ինչպես ծեր մարդը չէր ուզի մահվան մասին մտածել: Ես գիտեի, որ սա դեռ սկիզբն է: Ես գիտեի, թե նա ինչ նկատի ուներ, երբ խոսում էր աստիճանների մասին, որովհետև արդեն տեսել էի դրանցից մի քանիսը: Ու նրան իմ հետևում թողնելու միտքը սարսափելի տխրեցնում էր ինձ:
Ես սիրահարված եմ միսս Կինիանին:
DIXIcarpe noctem
boooooooom (11.06.2013), CactuSoul (08.06.2013), E-la Via (05.08.2013), enna (08.06.2013), Freeman (08.06.2013), GriFFin (21.06.2015), impression (11.06.2013), ivy (09.06.2013), Jarre (01.10.2013), Vardik! (30.09.2013), Արէա (10.06.2013), Նաիրուհի (08.06.2013), Շինարար (08.06.2013), Ուլուանա (09.06.2013), Վոլտերա (11.06.2013)
Progart (18.12.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ