Տրիբուն ձյա, արի քննարկման ուղղություն քեզ առաջարկեմ:
Ուրեմն էս նախախորհրդարանի կազմում լիքը հետաքրքիր դեմքեր են մտնում:
Էլ «դուխով տղերքի» համբավ ունեցող (ըստ արժանվույն ունեցող) Ժիրայր Սեֆիլյան ու Ալեք Ենիքգոմեշյան: Էլ մտավորական ու համարձակ մարդկանց համբավ ունեցող Հրանուշ Խառատյան, Գարեգին Չուգասզյան ու Տիգրան Խզմալյան: Էլ բնապահպանական ու այլ քաղաքացիական պայքարներում անուն ձեռք բերած Եղիա Ներսիսյան: Ու էլի լիքը հետաքրքիր, հայտնի ու ոչ էդքան հայտնի դեմքեր:
Ընդ որում ստեղ մարդիկ կան, օրինակ նույն Սեֆիլյանը, ով միացել ա վերջին բոլոր բողոքի ցույցերին, և՛ ՀԱԿ-ի կազմակերպած, և՛ Բարևի, և՛ ասենք Մաշտոցի պուրակի և այլն: Ու շատերի մոտ տպավորություն կա, որ ինքն իսկապես վճռական ա ու կգնա շատերի «փափագած» կտրուկ քայլերին:
Սրան զուգահեռ էս հանրահավաքը լավ թմբկահարվում էր:
Հիմա հարց. ո՞նց եղավ, որ էդքան քիչ մարդ գնաց: Շատ ու շատ ավելի քիչ քան Բարևի հանրահաքներին, քան թեկուզ քո նշած ՀԱԿ-ի վերջին հանրահաքին (որն ի դեպ խիստ շարքային հանրահավաք էր, ոչ մի վճռականություն չէր խոստացվել):
Ո՞նց եղավ, որ էսքան պանծալի մարդիկ չկարողացան մի քանի տասնյակից, լավ ձեր խաթեր մի քանի հարյուրից ավելի մարդ չհավաքել: Ախր մենակ իրանց շարքերը գնային, էլի ավելի կլիներ: Ո՞նց, ախր ոնց:
Ու ինչի՞ էր, որ մարդկանց մեջ որևէ սպասելիք, հույս իրանցից չկար, խրոխտ տրամադրվածություն չկար: Եկած առանց էն էլ քիչ մարդկանց մեծագույն մասն ընդամենը եկել էր թամաշայի ու հետաքրքրությանը հագուրդ տալու:
Չարախնդալու խնդիր չունեմ: Թող չթվա թե չարախնդում եմ, ես կուզեի որ նախախորհդարանը կայանա ու լուրջ ուժ դառնա (չնայած էս պահին դրա հնարավորությունը չեմ տեսնում, Աստված տա՝ սխալվեմ): Համենայն դեպս զուտ անձնական սիմպատիա/անտիպատիաների առումով, ես ավելի կուզեի, որ Հայաստանյան քաղաքական շրջանակներում ավելի շրջանառվեր Նախախորհրդարանի անունը, քան ասենք ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ԱԺՄ-ի, նույնիսկ ՀՅԴ, ավելին՝ նույն Ժառանգության: Իսկապես կուզեի:
Բայց ոնց ա, որ էսքան մարդկանցով իրար գլուխ հավաքվեցին, արդեն վաղուց, ու դեռ չեն կարողանաում նենց խոսք հրապարակ գցեն, որ իսկապես քննարկման առարկա դառնա, որ չեն կարողանում նենց խոսք հրապարակ գցեն, որ մարդկանց ինչ-որ մեծ խումբ իսկապես հավաքվի իրանց շուրջը:
Այ սա արի քննարկենք:
Ու մի կարևոր բան. հերիք ա էս ֆորումային քննարկումների մակարդակում մնանք: Նախախորհդարանը ազատ ա իր շարքերն ընդունելու նոր մարդկանց, գնացե՛ք, միացե՛ք, զարգացրե՛ք էդ ուժը, ձեր խորհուրդներով, ձեր քննարկումներով, ձեր առաջարկներով, ձեր գործողություններով: Քանի էդ չեք անի, ու Հայաստանի բոլոր բիսեդկեքում քննարկողները էդ չեն անի, էդ ուժը չի կայանալու: Եթե սրտացավ եք, ինձ ու ուրիշներին կծելու փոխարեն գնացեք էդ արեք: Սա էլ հո «վերկուսակցական» ուժ ա:
Էջանիշներ